21:13 13.04.2022
Երկրորդ տարին անընդմեջ մթնոլորտում մեթանի պարունակության ռեկորդային տարեկան աճ է նկատվում։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխանցմամբ՝ ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) եզրակացությունները հերթական անգամ ցույց են տալիս, որ մենք շարժվում ենք սխալ ուղղությամբ: Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության նախնական տվյալները ցույց են տվել, որ մեթանի տարեկան աճը 2021 թվականի ընթացքում կազմել […]
21:04 13.04.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական գործեր է բացել քեմալական, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ՝ 2017թ. դեկտեմբերի 5-ի ելույթում Էրդողանի և նրա մերձավորների հասցեին «վիրավորանքներ հնչեցնելու համար»։ Դատարանը Քըլըչդարօղլուին պարտավորեցրել էր հազարավոր դոլարների բարոյական փոխհատուցում վճարել Էրդողանին, տեղեկացնում է Ermenihaber-ը: Սակայն 5 տարի անց Թուրքիայի Գերագույն գլխավոր դատարանը չեղյալ է համարել […]
20:53 13.04.2022
Ապրիլի 13-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդի նիստի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանն ընտրվել է Ոչ կառավարական կազմակերպությունների կոմիտեի անդամ 2023-2026թթ․ ժամանակահատվածի համար։ Ինչպես փոխանցում են ՀՀ ԱԳՆ-ից, փակ գաղտնի քվեարկության արդյունքում Արևելաեվրոպական երկրների տարածաշրջանային խմբից Հայաստանն ընտրվել է առաջին տեղով՝ ստանալով Տնտեսական և Սոցիալական խորհրդի 54 անդամ երկրներից 47-ի քվեն։ Հայաստանը ՄԱԿ-ի […]
20:48 13.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Գեղարքունիքի մարզում, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի և Արագածոտնի մարզի […]
20:31 13.04.2022
Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը, հատկապես լուսադեմին՝ ժամը 06։00-07։00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է -1…-2, հողի մակերևույթին՝ մինչև -3 աստիճան ցուրտ։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
20:24 13.04.2022
Ապրիլի 8-ի գիշերը Սարյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում վեճ ու կռիվ էր եղել: Ծեծկռտուքի մասնակիցներից երկուսը, մարմնի տարբեր հատվածներում ծակած-պատռված վերքերով, հիվանդանոց էին տեղափոխվել: Ոստիկանության Կենտրոնական բաժնում կատարվածի մասին տեղեկացան 1-ին համալսարանական հիվանդանոցից՝ ժամը 14-ի սահմաններում: Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ախտորոշումն արձանագրելուց հետո զրուցեցին տուժողների հետ: Անծանոթ անձանց հետ էին վիճել: Պատկերացում չունեին՝ ովքեր էին և որտեղ կարելի […]
20:15 13.04.2022
Թուրքիայի Այդին նահանգի Բոզդողան քաղաքում բնակվող ալևի գործարար Հուսեյին Քավջին իր և կնոջ էթնիկ և կրոնական պատկանելիության պատճառով զրկվել քաղաքապետարանի հայտարարած տենդերին մասնակցելու հնարավորությունից: Քավջըի խոսքով՝ որոշումը կայացրել է անձամբ քաղաքապետ Ուֆուք Ալթընթաշը, ով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) անդամ է: Գործարարը հաղորդել է, որ քաղաքապետարանի հայտարարած Երիտասարդական այգին, գորգաձև հատակն ու սրճարանը շահագործելու […]
20:10 13.04.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 13-ին հրավիրել է աշխատանքային հրատապ խորհրդակցություն, որին մասնակցում էին խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, Արտաքին գործերի նախարարը և Անվտանգության խորհրդի քարտուղարը: Երկրի ղեկավարը նշել է, որ հանդիպումը կայանում է Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների պահանջով, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ապրիլի 13-ին ՀՀ Ազգային ժողովում Արցախի կարգավիճակի […]
17:01 13.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Գեղարքունիքի և Լոռու մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Արագածոտնի […]
17:00 13.04.2022
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ապրիլի 15-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա քննարկում ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Հրավիրված են լրատվամիջոցների խմբագիրներ և ներկայացուցիչներ, լրագրողական կազմակերպություններ, օրենքի նախագծի հեղինակները, Ազգային ժողովի խմբակցությունները: Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 14-ը՝ […]
16:59 13.04.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 13-ին հանդիպում է ունեցել Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց իսկ պահանջով։ ՀԿ սեկտորի ներկայացուցիչները իրենց վրդովմունքն են հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր՝ ապրիլի 13-ին, ՀՀ Ազգային ժողովում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման շուրջ արված հայտարարության վերաբերյալ՝ պահանջելով շտապ խորհրդակցություններ սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի […]
16:57 13.04.2022
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ապրիլի 12-ին Երևան քաղաքի Բաբայան փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 18-ամյա Ռուդիկ Հ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 12-ին բաժին է ներկայացել Վարդգես Ա.-ն, որը ապրիլի 7-ից հետախուզվում էր […]
16:49 13.04.2022
Սննդամթերքի անվտանգության մարմինների միջազգային ցանցից (INFOSAN) ստացված հավելյալ տեղեկատվության համաձայն՝ ռիսկային են համարվում Բելգիայի թագավորությունում և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտադրված «Կինդեր» ապրանքանիշի թվով 5 արտադրատեսակ։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված պետական վերահսկողության շրջանակներում ձեռք բերված տեղեկատվությունը համադրելով Սննդամթերքի անվտանգության մարմինների միջազգային ցանցից (INFOSAN) ստացված տեղեկատվության հետ՝ Տեսչական մարմնի կողմից կասեցվել է «Կինդեր» ապրանքանիշի […]
16:45 13.04.2022
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարականով Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի մասնագետները ստուգում են իրականացրել քաղաք Երևան, Ն․ Զարյան փողոց, 104/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցման՝ քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ։ Ստուգման արդյունքում Տեսչական մարմինը պարզել է, որ կառուցապատում իրականացնող Ս․ Օ․-ն, պատշաճ իրազեկված լինելով […]
16:37 13.04.2022
Քրեական ոստիկանությունում անօրինական միգրացիայի կազմակերպման վերաբերյալ տեղեկություններն իրացվեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածաշրջանային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ։ Ապրիլի 12-ին ԱՄՆ դեսպանատան մոտից քրեական ոստիկանության գլխավոր վարչություն հրավիրվեցին մի խումբ անձինք: Իրավապահներն արդեն պարզել էին, որ նրանք թիավարությամբ զբաղվող հասարակական կազմակերպության անդամ չեն, սակայն ֆեդերացիայի նախագահը, որը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում հաշվառված 35-ամյա տղամարդ է, շահադիտական նպատակով […]
16:33 13.04.2022
«Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերման, իրացման, ինչպես նաև կոռուպցիոն չարաշահումների դեպքերի առթիվ 2021թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված, ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգ Ա. Ս.-ն, նախնական համաձայնության գալով նույն […]
16:32 13.04.2022
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Արևմտյան մաքսատուն-վարչության, ինչպես նաև «ՀայՓոստ» ՓԲ ընկերության աշխատակիցները համատեղ, փոստի փոխանակման կենտրոնում իրականացրած հսկողության արդյունքում` Ամերիկայի Միացյալ Նահանգներից ՀՀ ներմուծված միջազգային փոստային առաքանու միջից […]
16:00 13.04.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2022-2023 ուսումնական տարում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով ավելի վաղ հայտարարված մրցույթի հայտերի ընդունման և մրցույթի անցկացման ժամկետները փոխվել են: Մասնավորապես, մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են 2022 թվականի մարտի 23-ից մինչև ապրիլի 18-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում` ժամը 13:00-14:00: Քննություններն էլ […]
15:54 13.04.2022
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն անդրադարձել է ԱՄՆ-ից F-16 կործանիչների գնման գործընթացին։ Նա նշել է, որ իրենք F-16V Block 70 կործանիչների կարիք ունեն և հավելել, որ միաժամանակ պետք է արդիականացնեն իրենց ունեցած F-16-երը, փոխանցում է Ermenihaber-ը։ «Դրա հետ կապված մենք «Օտարերկրյա ռազմական վաճառք» ծրագրի շրջանակում (Foreign Military Sales (FMS)) սկսել ենք գործընթացը։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունում […]
15:47 13.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի և Լոռու մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Տավուշի մարզի Բերդ քաղաքներում տեղում է ձյուն։ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում […]
15:40 13.04.2022
Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածի հատկանիշներով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ու հատուկ նշանակության գումարտակի, ինչպես և Նոր Նորքի բաժնի, Ավանի բաժանմունքի ու տարածքային քննչական մարմնի ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, ապրիլի 11-ին խուզարկել են Երևանի Գյուլիքևխյան փողոցի […]
15:33 13.04.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցի քննարկման շրջանակներում հանդես է եկել որպես հարակից զեկուցող: Ինչպես հայտնեցին ՀՀ կառավարությունից, ելույթի շրջանակներում փոխվարչապետը մասնավորապես նշել է. «Ազգային ժողովի հարգելի նախագահություն Հարգելի պատգամավորներ Առիթ ունեցել եմ Ազգային ժողովի ամբիոնից խոսելու Արցախի վերականգման սոցիալ-տնտեսական ծրագրերի մասին, բայց կցանկանայի այսօր ավելի համապարփակ […]
15:20 13.04.2022
Ռուսական «Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանն այսուհետ հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում, տեղեկացնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից։ 22-ամյա ֆուտբոլիստը, որին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, այս օրերին Երևանում է։ Այսօր նա այցելել է Ֆուտբոլի ակադեմիա, հանդիպել Խոակին Կապառոսի հետ և առաջին հարցազրույցը տվել ՀՖՖ TV-ին:
15:07 13.04.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ին՝ ժամը 14։30-ի դրությամբ, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Դիլիջանի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
15:06 13.04.2022
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտակերտի շրջանի համայնքներից մեկի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով, շահադիտական դրդումներից ելնելով, պետական գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, համայնքի ակումբի և գրասենյակի 2021-2022 թվականների համար վառելափայտ մատակարարելու մասին պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող Մարտակերտի շրջանի վարչակազմ ներկայացված պայմանագրում կեղծումներ կատարելու միջոցով, խարդախությամբ՝ զգալի չափերի հասնող գումար հափշտակելու դեպքի […]
15:03 13.04.2022
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից մշակված, ԱՀ Ազգային ժողովի կողմից ընդունված և ապրիլի 9-ից ուժի մեջ մտած՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն. *Առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող անձի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու ժամկետը սահմանվել է 26 տարեկան՝ նախկին 23 տարեկանի փոխարեն։ *Նմանատիպ փոփոխություն է կատարվել […]
14:51 13.04.2022
Հանրապետության գետերում ապրիլի 12-13-ը դիտվել է փոփոխական ռեժիմ, տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
14:47 13.04.2022
Փառուխի տարածքում վիրավորում ստացած Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողի վիճակը կայուն է: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացել է Արցախից: Արցախից նաև հայտնել են, որ Փառուխում այս պահին իրավիճակը հանգիստ է։ ԼՂ-ում գտնվող ՌԴ խաղաղապահ զորախումբը ապրիլի 12-ին հայտարարել էր, որ անցած 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Փառուխի տարածքում արձանագրել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտման մեկ […]