23:15 08.04.2022
ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ ապրիլի 8-ին կայացել է VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի հետևյալ հանդիպումը՝ «Արարատ-Արմենիա» – «Ուրարտու» 1։1 (1։1) Երևան, ֆուտբոլի ակադեմիա Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան Գոլերը՝ Մաիլսոն Լիմա, 31, 11մ («Արարատ-Արմենիա»), Արթուր Միրանյան, 34 («Ուրարտու»)
22:57 08.04.2022
Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի Սվաճյան փողոցի բնակիչ, 43-ամյա մի տղամարդ իր բնակարանում իրացնում է թմրամիջոց: Թմրաշրջանառության շղթան ամբողջովին բացահայտելու նպատակով նրանք համագործակցեցին ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Արագածոտնի մարզային վարչության ծառայողների հետ: Ապրիլի 1-ին մայրաքաղաքի Սեբաստիայի փողոցից իրավապահները բերման ենթարկեցին երեք երևանցու: Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին […]
22:44 08.04.2022
Մարտի 31-ի առավոտյան օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում էր ստացվել, որ Արենի գյուղում գողացել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենայի 3 անվադողը: Ոստիկանները մեկնել էին Արենի, զրուցել տուժողի և մոտակա տների բնակիչների հետ: Գողությունը կատարվել էր ժամը 1-ից 7.30-ն ընկած ժամանակահատվածում: Տերը մեքենան իրենց առանձնատան դիմաց՝ ճամփեզրին էր կայանել, որտեղ էլ քանդել ու հափշտակել […]
22:37 08.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում […]
22:24 08.04.2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Հայաստանում Համաշխարհային բանկի (WB) գրասենյակի տնօրենի՝ Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ։ Ողջունելով տիկին Գեգինատին և գործընկերներին շրջակա միջավայրի նախարարությունում, նախարար Հակոբ Սիմիդյանը հիշատակել է Շրջակա միջավայրի նախարարության և Համաշխարհային բանկի համագործակցության ծրագրերը, և հույս է հայտնել, […]
22:17 08.04.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 28-ապրիլի 2-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրազդանում՝ մարտի 29-ին, մարտի 31-ապրիլի 2-ը, Վանաձորում՝ մարտի 28-30-ը, ապրիլի 2-ին:
21:47 08.04.2022
Երևանում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցել է 75 ըմբիշ: Ձեզ ենք ներկայացնում հաղթողներին և մրցանակակիրներին. 55 կգ Հոմերոս Առաքելյան ՕՀՔ, Արարատ մարզիչ՝ Ռոբերտ Բարսեղյան Կարապետ Մանվելյան Գյումրի Մանվել Խաչատրյան Գյումրի Սամվել Մովսիսյան Մալաթիա 60 կգ Սուրեն Աղաջանյան ՖԻՄԱ, Ն. Մուշեղյան մ/դ, մարզիչներ՝ Ժորա Վարդանյան, Սամվել Գևորգյան Աշոտ Մանուկյան ՕՀՔ, Վարդենիս […]
21:42 08.04.2022
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ ապրիլի 3-6-ը, Նոր Նորքում՝ ապրիլի 4-ին և 6-ին, Շենգավիթում՝ ապրիլի 4-ին։ Ազոտի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ապրիլի 3-ին և 6-ին, Նոր Նորքում՝ ապրիլի 3-ին։ Ծծմբի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:
21:24 08.04.2022
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը, վերջին շրջանում հասարակության մեջ լայնորեն տարածվող մտահոգությունները կիսելով, որոնք առնչվում են տեղահանված քաղաքացիներին և ոչ տեղահանված քաղաքացիների որոշ սոցիալական խմբերին տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրերին, մեկ անգամ ևս հայտնում է, որ դրանք ընթացքի մեջ են և իրականացվում են փուլ առ փուլ: «Տեղահանված անձանց 40 000 և 20 000 ՀՀ դրամի […]
21:15 08.04.2022
Ապրիլի 8-ին՝ ժամը 19։03-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 23-րդ կմ-ին՝ Արաքսավան գյուղի վարչական տարածքում, «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Ե․, […]
17:01 08.04.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այսօր ընդունել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների միջև համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հարցեր: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Արա Խզմալյանը կարևորել է ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի միջև արդյունավետ համագործակցությունը քաղաքականության համատեղման տեսանկյունից. «Վստահ եմ՝ եթե […]
16:56 08.04.2022
Համապետական արշավին ներկա էին առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պատասխանատուները, առողջապահության համաշխարհային կազմակերպության, եվրոմիության ներկայացուցչության, Կարմիր խաչի ընկերության, ինչպես նաև մարզի առողջապահական կազմակերպությունների, համայնքների և վարչական շրջանների ղեկավարներ, այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով հանդես է եկել մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը և ընդգծելով […]
16:55 08.04.2022
Վերանորոգումից հետո այսօր բացվել է «Ախուրյանի բժշկական կենտրոնի» վիրաբուժական բաժանմունքը։ Աշխատանքներն իրականացվել են հիվանդանոցի միջոցների հաշվին։ Ներքին հարդարման աշխատանքներից զատ արդիականացվել է ջեռուցման համակարգն ու խմելու ջրի ցանցը։ «Շատ կարևոր է, երբ տեսանելի է աշխատանք ու սրտացավ մոտեցում։ Կենտրոնը բավական մրցունակ հաստատություն է դարձել։ Մեզ համար աշխատանքային կարևոր պայման պետք է լինի հիվանդանոցային ծառայությունների որակի […]
16:49 08.04.2022
Ապրիլի 8-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի անցկացրած հանդիպման վերաբերյալ, փոխանցում է Ermenihaber-ը։ Հայտարարությունում ողջունվել է այն, որ հանդիպման արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է սկսել խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները և համաձայնություն է ձեռք բերվել […]
16:46 08.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]
16:44 08.04.2022
Նախատեսվում է այս տարի Երևանում կանգնեցնել հայ-ռուսական բարեկամության հուշարձան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարարի հետ ճեպազրույցի ընթացքում: Լավրովը նախ հիշեցրեց, որ ապրիլի 3-ին լրացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, այս տարի լրանում է նաև համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի կնքման 25-ամյակը: […]
16:40 08.04.2022
Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՌԴ արտաքին գործերի նախարարության միջև 2022-2023 թթ․ համար խորհրդատվությունների ծրագիրը:
16:37 08.04.2022
Ծաղկազարդը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին այս տարի տոնախմբելու է ապրիլի 10-ին: Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: Այս կապակցությամբ հայկական բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կատարվելու է մանուկների օրհնության հատուկ կարգ: Մայր Աթոռ Սուրբ […]
16:34 08.04.2022
Ապրիլի 8-ին՝ ժամը 11:52-ին, Մարտունու շրջանային ԱԻ բաժնի 911 ահազանգման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Մարտունի քաղաքի Մեսրոպ Մաշտոց 25 հասցեում հրդեհ է բռնկվել՝ նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն: Ժամը 11:53-ին Մարտունու հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ, «Կամազ» մակնիշի հրշեջ մեքենայով, մեկնել է կանչի վայր և իրականացրել հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
16:30 08.04.2022
Ապրիլի 8-ին` ժամը 14։13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցի մոտակայքում՝ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում, պայթուցիկ սարք է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Բժշկական ապահովման վարչության, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության […]
16:18 08.04.2022
Ապրիլի 8-ին` ժամը 15։32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Մեգամոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են տարահանման […]
16:12 08.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Կապան-Տաթև ավտոճանապարհը (Տաթևի վանական համալիրի մոտակայքում) փակ […]
16:07 08.04.2022
Երեկ դեսպան Թրեյսին հանդիպեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։ Դեսպանն ընդգծեց ընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ փոխգործակցության ամրապնդման շուրջ ՀՀ կառավարության հետ գործակցելու ԱՄՆ հանձնառությունը։ Դեսպանը նաև վերահաստատեց վերջին սադրիչ գործողությունների հետ կապված մտահոգությունները և փաստեց ԱՄՆ աջակցությունը բանակցություններին` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, տևական կարգավորմանը։
15:56 08.04.2022
Ապրիլի 8-ին՝ ժամը 14։56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Հրդեհաշիջման և […]