23:16 07.04.2022
ԱՄՆ նախագահի վարչակազմը կարծում է, որ ամերիկյան F-16 կործանիչների հնարավոր վաճառքը Թուրքիային կհամապատասխանի ԱՄՆ ազգային անվտանգության շահերին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկարաժամկետ միասնությանը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Կոնգրեսին հղված պետքարտուղարության նամակում: Նամակում նաև նշվում է, որ Թուրքիան առայժմ ԱՄՆ-ից երաշխիքներ և առավել ևս ժամկետներ չի ստացել գործարքն իրականացնելու համար: Ընդգծվում է, որ չնայած Թուրքիայի […]
22:38 07.04.2022
Գործադիրն ընդունել է որոշում՝ «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի պահանջներին համապատասխան հերթական մարդահամար նախապատրաստման և անցկացման գործառույթները, ինչպես նաև մարդահամարի ծրագրին համապատասխան վիճակագրական տվյալների հավաքումը, մշակումն ու ամփոփումն ըստ սահմանված ժամկետների ապահովելոը նպատակով: Արդյունքում հանրապետությունում կանցկացվի հերթական մարդահամարը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և Միջազգային հանձնարարականներով սահմանված ընթացակարգերին համապատասխան: Մարդահամարները և գյուղատնտեսական համատարած հաշվառումներն անցկացվում են առնվազն 10 […]
22:31 07.04.2022
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մշակութային և ստեղծագործ ոլորտներում «Ստեղծագործ Եվրոպա ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը ԵՄ մշակույթի ոլորտի ամենամեծ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերից է, որը հասանելի է ԵՄ Հարևանության երկրների համար և բաղկացած է «Մեդիա» և «Մշակույթ» ենթածրագրերից: Հայաստանի Հանրապետությունը հաջողությամբ մասնակցել է նախորդ […]
22:23 07.04.2022
Գործադիրը լրացում և փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով հաստատվել են ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոնի գործառույթներն իրականացնող հանրային ծառայությունների միասնական գրասենյակների և քաղաքացիների սպասարկման ոլորտում գործառույթներ իրականացնող այլ սուբյեկտների ցանկը և դրանց նստավայրերը: Ներկայումս նախատեսված են 10 բժշկական կազմակերպություններ, որոնց կողմից իրականացվում են ծննդյան քաղաքացիական կացության ակտերի […]
22:16 07.04.2022
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է շարունակել սոցիալական օգնության տրամադրումը Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին: 2021 թ. փետրվարի ամսից տրամադրվող սոցիալական օգնությունը կշարունակվի նաև 2022 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին: Հիմնավորման համաձայն, […]
21:53 07.04.2022
Անհետ կորած զինծառայողներին մինչև դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելն ընկած ժամանակահատվածում աջակցության գումարի տրամադրման գործընթացը շարունակելու նպատակով կառվարությունն ընդունել է համպատասխան որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը 12 ամսվա փոխարեն սահմանել 15 ամիս` անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ընձեռնելով հնարավորություն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու գործընթացը ավարտին հասցնելու, ինչպես նաև աջակցության գումարների վճարման շարունակականությունն […]
21:47 07.04.2022
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ուսուցման ու կրթության կառավարման համակարգերում ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ապահովելու նպատակով: Ներկայումս հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից սովորողներին ավարտական փաստաթուղթ տրամադրելու նպատակով իրականացվող աշխատանքները պահանջում են մեծ ջանքեր, մարդկային ռեսուրսներ և ժամանակ: Աշխատանքների իրականացման ընթացքում չեն բացառվում անճշտություններն ու վրիպումները: Ավարտական փաստաթղթերը տրամադրվում են թղթային եղանակով, […]
21:38 07.04.2022
Կառավարությունն ընդունել է որոշում, որով ակնկալվում է պահպանել ՀՀ-ում ստեղծված կորոնավիրուսային հիվանդության կայուն իրավիճակը և նվազեցնել վարակված անձանց մուտքը հանրապետություն։ Ըստ այդմ նախատեսվում է ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև նրանց՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամների, ՀՀ տարածք մուտք գործելուց հետո, մեկուսացման ժամկետը սահմանել 10 օրացուցային օր՝ նախկին 14 օրվա փոխարեն: Միաժամանակ սահմանվում է, որ մեկուսացման ժամանակահատվածում […]
16:02 07.04.2022
Կառավարության ապրիլի 7-ի հերթական նիստում ՀՀ մարզպետարաններին է հատկացվել 875 միլիոն դրամ գումար 2020-2021թթ․ ընթացքում համայնքներում իրականացված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար։ Այս մասին տեղեկացրին ՏԿԵ նախարարությունից։
16:00 07.04.2022
Անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից 2022թ.-ի հունվարի 1-ից հետո անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց անհատական բնակելի տան օտարման դեպքում՝ անհատական բնակելի տունը՝ դրա ավարտական ակտի ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող երկու հարկային տարիների ընթացքում օտարվելու դեպքում, առաջանում է եկամտային հարկի պարտավորություն՝ 20% դրույքաչափով. անհատական բնակելի տունը՝ դրա ավարտական ակտի […]
15:55 07.04.2022
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը տեսակոնֆերանսի միջոցով հանդիպում է ունեցել Բուլղարիայի, Վրաստանի, Լեհաստանի, Ռումինիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարների հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Հուլուսի Աքարը վեցակողմ տեսակոնֆերանս է անցկացրել Բուլղարիայի պաշտպանության նախարար Դրագոմիր Զակովի, Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակի, Ռումինիայի պաշտպանության նախարար Վասիլե Դինչուի, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ։ […]
15:54 07.04.2022
Հոռոմի 400 մետր ներհամայնքային ճանապարհի ասֆալտապատման սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 28 մլն 933 հազար դրամ է, կառավարությունը գումարի 40 տոկոսն է հատկացրել, մնացածը համայնքի մասնաբաժինն է։ Կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում բնակավայրի դպրոց տանող ճանապարհն արդեն նորոգված է։ Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Լենճանշին» ՍՊԸ-ն։
15:50 07.04.2022
Թեղուտ գյուղի բնակչի նկատմամբ՝ դեռևս 2019թ. փետրվարին սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական մեծածավալ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված, հետախուզման […]
15:49 07.04.2022
Կառավարության որոշմամբ հաստատվել է 2022թ.-ի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը։ Ծրագրի նպատակն է ՀՀ-ի տնտեսության ճյուղերի ինովացիոն զարգացման համար ստեղծել միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ, ապահովել ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը, աջակցել ռազմարդյունաբերության, էներգախնայողության և էներգաարդյունավետության, սննդամթերքի, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, բնապահպանության, հողի որակի, ռազմարդյունաբերության, ոլորտներում աշխատանքների կարգավորմանը և արդյունավետության […]
15:47 07.04.2022
Ապրիլի 7-ին Հայաստանում Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպան Ֆրանկ Հանս Դանենբերգ Կաստելյանոսը (նստավայրը՝ Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենները հանձնեց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին: Շնորհավորելով Հայաստանում Դոմինիկյան Հանրապետության առաջին դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է Դոմինիկանայի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացմամբ։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` Դոմինիկյան Հանրապետության դեսպանը նշեց, որ հանձնառու է […]
15:44 07.04.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձն Ապրիլի 7-ի կապակցությամբ. «Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր, Սրտանց և խոնարհումով շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Այս տոնը մեզանում մայրության մեծարման, կնոջ դերի արժևորման ևս մեկ վկայություն է: Օրը խորհրդանշում է նաև Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը՝ որպես մայրական բերկրանքի, ընտանեկան ջերմության, […]
15:35 07.04.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Երկիր և մշակույթ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի միջև կնքվել է հուշագիր Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու դրանց պահպանական գոտիների պահպանության աշխատանքներում համագործակցության վերաբերյալ: Հուշագիրը ԿԳՄՍ նախարարության կողմից ստորագրել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, իսկ «Երկիր և մշակույթ» կազմակերպության կողմից՝ հայաստանյան մասնաճյուղի նախագահ Դավիթ Դավթյանը: Նախարարի […]
15:33 07.04.2022
Դեսպան Թրեյսին ողջունել է Հայաստանի արդարադատության համակարգի ներկայացուցիչներին և իրավագիտության ուսանողներին, որոնք հյուրընկալվել էին ԱՄՆ դեսպանատանը՝ մասնակցելու «Կանայք և արդարադատությունը» կլոր սեղան քննարկմանը։ Հանդիպման ընթացքում Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը և իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Տաթև Սուջյանը ներկայացրին մասնագիտական հաջողությունների հասնելու իրենց անցած ուղին, իսկ ուսանողները կիսեցին իրենց խոհերը մասնագիտական կայացման ճանապարհին առկա մարտահրավերների և հնարավորությունների […]
15:20 07.04.2022
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ապրիլի 7-ին ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի կանայք, մայրեր, քույրեր Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, մաղթում առողջություն, երջանկություն, մայրական բերկրանք: 1995 թվականից Հայաստանում ապրիլի 7-ը նշվում է որպես Մայրության և գեղեցկության օր։ Այս օրը ևս մեկ լրացուցիչ առիթ է մեր […]
15:13 07.04.2022
Ապրիլի 6-ին՝ ժամը 02։30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 17-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. 42-ամյա վարորդ Կամո Աբրահամյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
15:11 07.04.2022
Սույն թվականի ապրիլի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 14:38-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:38-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 […]
15:07 07.04.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 7-ին ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ կանայք Այսօր` ապրիլի 7-ը, մեր օրացույցում առանձնանում է որպես Մայրության և գեղեցկության տոն, ինչի առթիվ ուզում եմ բարեմաղթանքի և երախտագիտության ամենաջերմ խոսքերը հղել ձեզ, Արցախում, Մայր Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հերո՛ս հայուհիներ։ Հերոսներ ծնած ու […]
14:48 07.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]