15:50 08.04.2022
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի է ունեցել ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության նոր շտեմարանի շնորհանդեսը, և ամփոփվել են «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնի արդյունքները: Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային պետական քաղաքականության հիմնական ուղղություններից է, և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ոլորտի հետ կապված խնդիրները մշտապես պահում է ուշադրության կենտրոնում: Դեռևս 2016 թվականից ոչ նյութական […]
15:38 08.04.2022
Ապրիլի 8-ին՝ ժամը 14։13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցի մոտակայքում՝ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում, պայթուցիկ սարք է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Բժշկական ապահովման վարչության, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության […]
15:34 08.04.2022
Ապրիլի 8-ին` ժամը 14։56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
15:20 08.04.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հանս Դաննենբերգ Կաստելյանոսին (նստավայրը՝ ք. Մոսկվա): Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության ոլորտներում համագործակցության հնարավորությունները և իրավապայմանագրային դաշտի ձևավորմանն առնչվող հարցեր: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է կրթության ոլորտում […]
15:14 08.04.2022
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: «Բարձր ենք գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը»,- ասել է Արարատ Միրզոյանը ընդլայնված կազմով հանդիպմանը։
15:03 08.04.2022
Ապրիլի 8-ին՝ ժամը 14։13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցի մոտակայքում՝ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում, պայթուցիկ սարք է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Բժշկական ապահովման վարչության, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության […]
14:56 08.04.2022
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ապրիլի 8-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են մաքսային ոլորտում գործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Կողմերը կարևորել են Հայաստանի և Իրանի միջև առևտրային հարաբերությունների զարգացման ու ապրանքաշրջանառության խթանմանն ուղղված քայլերը: ՊԵԿ նախագահը և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ […]
14:49 08.04.2022
ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի գլխավորությամբ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն-քննարկում, որին մասնակցել են գրասենյակի և տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչները։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել է սուբվենցիոն ծրագրերի, ինքնակամ կառույցների, […]
14:44 08.04.2022
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: «Վերջին տարիներին հայ-ռուսական միջպետական հարաբերությունները հասցվել են դաշնակցային փոխգործակցության որակապես նոր մակարդակի, որն աչքի է ընկնում բարձր և բարձրագույն մակարդակներում ակտիվ երկխոսությամբ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ համագործակցությամբ, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում փոխգործակցությամբ, լայն իրավապայմանագրային […]
14:34 08.04.2022
Արցախում և Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը, ինչպես նաև աշխարհաքաղաքական ներկա անկայուն իրավիճակն են ապրիլի 7-ին քննարկել Հայաստանի ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն Աթենքում՝ հանդիպելով Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Գյուլեկասի հետ: Հույն պատգամավորը կարևորել է մշակութային ժառանգության պահպանման հիմնահարցը, […]
14:27 08.04.2022
«Օրենքի նախագծի նպատակն այն է, որ ԱԺ-ն հնարավորություն ունենա մինչև ինքնավար մարմնի անդամի պաշտոնավարման ժամկետի ավարտն ընտրություն կատարել, ինչը թույլ կտա մշտապես ապահովել մարմնի բոլոր անդամների առկայությունը»,- ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ներկայացնելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության նախագիծը: Հիմնական […]
14:21 08.04.2022
Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ցամաքային և ծովային շրջաններից` մասնավորապես Մարիուպոլից, խաղաղ բնակչության անվտանգ տարհանման հրատապությանը։ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Աքարն ընդգծել է հրադադարի շուտափույթ հաստատման կարևորությունը՝ դիվանագիտական լուծմանն օժանդակելու և մարդկային կորուստները չավելացնելու […]
14:14 08.04.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման համապետական հանձնաժողովի նիստը։ Հիշեցնենք, որ կառավարության որոշման համաձայն, հերթական մարդահամարը կանցկացվի 2022թ-ի հոկտեմբերի 13-22-ը ներառյալ։ Նիստի ընթացքում Վիճակագրական կոմիտեն Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել 2022թ. մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկությունը։ Նշվել է, որ ՀՀ 2022թ. մարդահամարի նախապատրաստական […]
14:00 08.04.2022
Վճռաբեկ դատարանը բեկանեց Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի մեղադրական դատավճիռը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Վճռաբեկ դատարանը ճանաչեց և հռչակեց Միքայելյանի անմեղությունը իրեն առաջադրված մեղադրանքում: ԵԿՄ նախագահ, նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը Մարտի 1-ի դեպքերից հետո դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Նա ավելի […]
13:53 08.04.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժեշտ է տվել ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Արարողության ժամանակ Միությունների տան սյունազարդ դահլիճում Պուտինը կարմիր վարդերի ծաղկեփնջով էր։ Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել նախագահական գնդի պահապանների մասնակցությամբ ։ Առավոտյան Փրկչի տաճարում տեղի է ունեցել հոգեհանգստյան պատարագ, որը կատարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։ Ինչպես հայտնել […]
13:38 08.04.2022
Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարարի այցը Մոսկվա: Տեղի է ունենում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
13:31 08.04.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ կազմակերպում է Համահայկական մանկապատանեկան նկարչական ամենամյա մրցույթ-փառատոնը՝ «Ինքնաճանաչում. Էրեբունի» խորագրով։ Այն նվիրված է ճարտարապետությամբ, տեղակայմամբ և ներկայացվող նյութով բացառիկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին և այնտեղ ներկայացված Վանի թագավորության հնագիտական ժառանգությանը: Փառատոնը հրաշալի առիթ կլինի նոր սերնդի համար իր […]
13:24 08.04.2022
Ապրիլի 5-ին՝ ժամը 09։00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաղրամյան պողոտայում բախվել էր կանգառում կանգնած «ZHONGTONG» մակնիշի ավտոբուսին. «Օպելի» 67-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ապրիլի 7-ին՝ ժամը 17։15-ին, «Օպելի» վարորդը՝ 67-ամյա Սամվել Հովհաննիսյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է: Քննությունը շարունակվում է:
13:15 08.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Կապան-Տաթև ավտոճանապարհը (Տաթևի վանական համալիրի մոտակայքում) փակ […]
00:14 08.04.2022
Թել Ավիվի կենտրոնում ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով երկու մարդ է զոհվել , հայտնում է KAN պետական հեռուստառադիոկորպորացիան։ «Երկու մարդ մահացել է, ութը վիրավորվել է, նրանցից չորսի վիճակը ծանր է»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Լրատվամիջոցները գրում են, որ կրակոցներն իրականացվել են քաղաքի կենտրոնում մի քանի վայրերում, հարձակվողներից մեկը վնասազերծվել է։ Նշվում է, որ մյուս […]
00:00 08.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]
23:52 07.04.2022
Հանրապետության տարածքում ապրիլի 8-ի առավոտյան և ցերեկը, 9-ին, 12-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 8-ի և 12-ի գիշերը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 8-ին, 11-12-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Երևան քաղաքում ապրիլի 8-ի առավոտյան և ցերեկը, […]
23:49 07.04.2022
Ապրիլի 7-ին, ժամը 20։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը երկկողմանի փակվել է։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 11-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհահատվածը երթևեկելի է։ Քարաթափման հետևանքով վնասվել […]
23:40 07.04.2022
Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են հայ հասարակությանը քաջ հայտնի թուրք գրող Օրհան Փամուքի ամուսնության թեմային: Բայց ավելի շատ շեշտել են այն հանգամանքը, որ Փամուքը ժամանակին շվեյցարական «Das Magazin» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել էր, որ թուրքերը 1 միլիոն հայ են կոտորել։ «Ու դրանից հետո նրան շնորհվել է Նոբելյան մրցանակ»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ գրում է «Yeni Cag» թերթի էլեկտրոնային […]