21:05 06.04.2022
Ապրիլի 6-ին Լիտվայում ՀՀ նորանշանակ դեսպան Հովհաննես Իգիթյանն իր հավատարմագրերն է հանձնել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային: Հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Նաուսեդան ընդգծել է, որ Լիտվան շարունակելու է սատարել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին: Ի թիվս մի շարք հարցերի, զրուցակիցները քննարկել են Հայաստանում և Արցախում անվտանգային առկա մարտահրավերները, իրավիճակն Ուկրաինայում, ինչպես նաև հայ-լիտվական երկկողմ հարաբերությունների […]
20:56 06.04.2022
Ապրիլի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Նահատակ հոգևորականաց հուշապատի առջև, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան կարգ համայնավար բռնապետության զոհ դարձած հոգևորականների համար: Դեռևս 2017 թվականին Ամենայն Հայոց Հայրապետի կողմից ապրիլի 6-ը հռչակվել էր համայնավարական բռնապետության տարիներին հալածանքների ու աքսորի ենթարկված և նահատակված հոգևորականների հիշատակության օր: Արարողությանը Մայր Աթոռի […]
20:39 06.04.2022
Այսօր ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է «Արցախ-ռուսական կազակական միություն» ՀԿ նախագահ Արմեն Հարությունյանի հետ: Ազգային ժողովի նախագահը նրան է հանձնել Հայ-ռուսական կազակական միության որոշումը՝ Արմեն Հարությունյանին կազակական զորքերի գեներալ – մայորի և ատամանի կոչում շնորհելու մասին: Հանդիպման ժամանակ քննարկվել է միության գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: «Մեր միակ նպատակն է հասնել Արցախի անկախության ճանաչմանը»,-զրույցի ընթացքում նշել […]
17:01 06.04.2022
Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը տեղեկացնում են, որ Մալենայի փայլուն հաղթանակից հետո «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը դեկտեմբերի 11-ին տեղի կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: «Մեզ համար մեծ պատիվ է «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը հյուրընկալել աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկում՝ Երևանում: Հանրային հեռուստաընկերությունը և Եվրոպական հեռարձակողների միությունն անելու են առավելագույնը, որ […]
16:59 06.04.2022
Ապրիլի 22-ին տեղի կունենա «Հնարավորությունների հարթակ» III դպրոցական գիտահետազոտական գիտաժողովը: Գիտաժողովին կարող են մասնակցել հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-12-րդ դասարանների աշակերտները։ ՀՀ մարզերից և այլ երկրներից դիմող աշակերտները կարող են մասնակցել հեռավար։ Կարելի է ներկայացնել ինչպես անհատական, այնպես էլ թիմային (մինչև 3 աշակերտ) աշխատանքներ։ Գիտաժողովի մասնախմբերն են՝ բնական գիտություններ, տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաներ (ՏՀՏ) և մաթեմատիկա, հասարակագիտություն […]
16:54 06.04.2022
ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել ՀՀ Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի կիրարկման վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակներում քննարկվել են Հայաստանի Հանրապետության Քրեական և Քրեական դատավարության` 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող նոր օրենսգրքերի կիրարկումն ապահովելու նպատակով ձևավորված աշխատանքային խմբի գործունեության ուղղություններն […]
16:47 06.04.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանատուն: Նախագահ Խաչատուրյանը և դեսպան Ֆան Յունը շնորհավորել են միմյանց Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև 30 տարի առաջ հենց այս օրը դիվանագիտական հարաբերությունների հաստատման առթիվ: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունին, դեսպանատան աշխատակիցներին՝ դեսպանության նոր շենքի բացման կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք […]
16:41 06.04.2022
Ուկրաինայում թուրքական դեսպանատան Twitter-ի էջից տեղեկանում ենք, որ Թուրքիայի դեսպանությունը Կիևում վերսկսել է իր աշխատանքները։ Ռուսաստանի կողմից սկսված ռազմական օպերացիայի պատճառով թուրքական դեսպանատան աշխատանքային անձնակազմը ժամանակավորապես տեղափոխվել էր Ուկրաինայի Չեռնովցի քաղաք։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ դեսպանատան գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Մեր հարգելի՛ հայրենակիցներ և ուկրաինացի բարեկամներ, մենք մեր գործունեությունը ժամանակավորապես տեղափոխել էինք Չեռնովցի քաղաք, որը տարհանման […]
16:34 06.04.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը կարևորել է Գերմանիայի կառավարության հետ բազմաշերտ համագործակցությունը։ Դեսպան Վիկտոր Ռիխտերը ևս շեշտել է երկու երկրների երկարամյա համագործակցության և իրականացված աշխատանքների կարևորությունը և հավաստել, որ պատրաստակամ են շարունակել աջակցություն ցուցաբերել Հայաստանի ժողովրդավարության […]
16:32 06.04.2022
Oտարերկրացիներին աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման միասնական էլեկտոնային հարթակում կատարվել են մի շարք տեխնիկական կարգաբերումներ։ Մասնավորապես, օտարերկրացի աշխատակից ներգրավել ցանկացող գործատուն, որը Հարթակի միջոցով աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման հայտ է ներկայացնում, այսուհետև հնարավորություն կունենա աշխատանքի նկարագիրը ներկայացնելիս զուգահեռաբար լրացնել նաև օտարերկրացի թեկնածուի անձնական տվյալները։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից համապատասխան […]
16:07 06.04.2022
Հայաստանի պատմության թանգարանում ապրիլի 7-ին տեղի կունենա «Դրվագներ ինքնության. Զարդ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսում ներառված են Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված 18-20-րդ դարերի զարդեր՝ ապարանջաններ, վզնոցներ, գոտիներ, գլխազարդեր և այլն, ինչպես նաև հայ վարպետների աշխատանքային գործիքներ ու ազգագրական լուսանկարներ: Զարդերը կարևոր դեր են կատարում ազգային մշակույթի պահպանման և հանրահռչակման գործում և ցույց են տալիս […]
16:00 06.04.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է գույքի պահպանության պարտականություններն անփույթ կամ անբարեխիղճ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ Էջմիածնի «Պլաստմասսաների գործարան»` սնանկ ճանաչված ԲԲԸ տարածքի սեփականատերը, գույքագրման վերաբերյալ կազմված արձանագրությունն իր ստորագրությամբ հաստատելով, ստանձնել է գույքագրված` ընդհանուրը 26.823.500 ՀՀ դրամ արժողությամբ գույքի պատասխանատուի պարտականությունները: 2016 և 2019 […]
15:55 06.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]
15:51 06.04.2022
«Հերացի» վերլուծականն ուսումնասիրել է Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալները, որոնք վկայում են, որ 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում գրանցվել է մահվան 6030 դեպք, որը 11%-ով ավելին է 2021 և 21%-ով՝ 2020 թվականների նույն ժամանակահատվածի ցուցանիշներից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «Թեև այս տարվա առաջին երկու ամիսներին ընթանում էր նոր […]
15:43 06.04.2022
Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հունական Pentapostagma լրատվական կայքին հարցազրույց է տվել: Հունական կայքում հրապարակված «Ադրբեջանի նպատակն է հայերի էթնիկ զտումը – «Բայրաքթար»-ն Արցախում մահ է խորհրդանշում» վերնագրով ծավալուն հարցազրույցի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև: – Լարվածությունը սահմանին շարունակվում է այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմը խախտել է Լեռնային Ղարաբաղի շփման […]
15:36 06.04.2022
Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է արվում կարգավորել ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքում առկա մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման և անհաղթահարելի ուժի առաջացման հետևանքով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման հետ կապված իրավահարաբերությունները: Անհաղթահարելի ուժ են համարվում հրդեհները, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները կամ այլ բնական աղետները, ինչպես նաև պայթյունները, պատերազմը, ահաբեկչությունը, քաղաքացիական պատերազմը, քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը, որոնք […]
15:31 06.04.2022
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ապրիլի 6-ին հյուրընկալել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Ընդգծվել է, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային հարաբերությունները հնարավորություն են տալիս ակտիվ փոխգործակցել երկկողմ, ինչպես նաև միջազգային հարթակներում: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև […]
15:25 06.04.2022
Ծակքար համայնքի նախկին ղեկավարի կողմից կատարված չարաշահումների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև համայնքապետարանի աշխատակիցների կողմից իրենց վերադասին օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և […]
15:18 06.04.2022
ՀՀ գլխավոր դատախազություն է այցելել Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը: Ընդունելով պարոն դեսպանին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախ շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար՝ շեշտելով, որ այն նոր խթան կհանդիսանա երկու երկրների իրավապահ համակարգերի միջև համագործակցության խորացման համար՝ հաշվի առնելով նաև Հայաստանի և Նիդեռլանդների միջև փոխադարձ վստահության հենքի վրա […]
15:11 06.04.2022
Գործադիրն առաջարկում է վերանայել ՀԴՄ-ների կիրառության կանոնների խախտման պատասխանատվության մեխանիզմները: Վերացվում է տարբեր հարկման ռեժիմների դեպքում գործող տուգանքների չափերի տարբերությունը: Չեղարկվում են նաև երկու և ավելի խախտումների դեպքում տուգանքների բազմապատկման գործող կարգավորումները, կասեցման ինստիտուտը: Կառավարությունը վերոնշյալ կարգավորումներն առաջարկում է «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծով: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ […]
15:04 06.04.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
14:42 06.04.2022
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 6-ին ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատասխանատու քարտուղար Սերգեյ Պոսպելովին: ՀԱՊԿ նախագահության շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հանդես է եկել խորհրդարանական վեհաժողովի 15-ամյակին նվիրված հոբելյանական նիստը հունիսին Երևանում անցկացնելու առաջարկով: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովներին: ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական […]
14:27 06.04.2022
Հայաստանի սամբոյի մեծահասակների առաջնությանն ընդառաջ՝ կանանց հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում ընտրանու ավագ մարզիչ Մարիամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Հովհաննիսյանի խոսքերով՝ կանանց շրջանում սամբոն ավելի է մասսայականացվում. «Անձնական մարզիչների ու ֆեդերացիայի հետ աշխատում ենք զարգացնել կանանց սամբոն։ Վերջին տարիներին ավելի շատ մարզուհիներ են ներգրավվում ուսումնամարզական հավաքներում ու միջազգային առաջնություններում, մեր նպատակը միջազգային մրցաշարերում կանանց ավելի մրցունակ հավաքական […]
14:20 06.04.2022
Հանրապետության գետերում ապրիլի 5-6-ը դիտվել է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում զգալի, տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
14:12 06.04.2022
75 տարեկանում կյանքից հեռացել է ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, հաղորդել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ «Ծանր և երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկին։ Վառ, տաղանդավոր քաղաքական գործիչ։ Մարդ, որ խորապես հասկանում էր, թե ինչպես է աշխարհը կառուցված և շատ բան էր ակնկալում։ Ռուսաստանի ազատական ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Պետական Դումայում։ Նրա […]
13:57 06.04.2022
Գործադիրը Հարկային օրենսգրքում նոր կարգավորում է առաջարկում հարկային պլանավորման տարբեր սխեմաների դեմ: Խնդիրը վերաբերում է, մասնավորապես, ֆիզիկական անձանցից տոկոսով ներգրավված փոխառությունների պլանավորմանը: Եկամտահարկի մասով 10 տոկոս դրույքաչափ է գործում, իսկ շահութահարկի մասով՝ 18 տոկոս: Դա ֆիզիկական անձին հնարավորություն է տալիս 18 տոկոսից օգտվել՝ վճարելով 10 տոկոս: Առաջարկվում է սահմանել եկամտահարկի ընդհանուր դրույքաչափեր: Տնտեսական հարցերի մշտական […]
13:43 06.04.2022
Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանն ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն վարչապետ Ձերդ գերազանցություն ՉԺՀ կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ սրտանց շնորհավորանքներս և լավագույն մաղթանքներս Ձեզ և ի դեմս Ձեզ՝ ՀՀ կառավարությանն ու ժողովրդին՝ […]
13:35 06.04.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակցի՝ Ջեյհուն Բայրամովի հետ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է հրապարակել Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։ Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Չավուշօղլուն և Բայրամովը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և 2020թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրված եռակողմ հայտարարության դրույթների […]
13:28 06.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]