15:32 05.04.2022
Իսպանիայի կառավարությունը որոշում է ընդունել Թագավորությունում Ռուսաստանի դեսպանատան մոտ 25 դիվանագետի արտաքսելու մասին։ Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալվարեսը։ «Ես ցանկանում եմ Ձեզ հայտարարել, որ այս առավոտյան մենք որոշել ենք Իսպանիայից արտաքսել ռուս դիվանագետներին և Իսպանիայում ՌԴ դեսպանատան անձնակազմին, որոնք սպառնալիք են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը»,- նշել […]
15:16 05.04.2022
Ապրիլի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների նախագահների հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով քննարկումը: Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը փաստել է, որ մեր երկիրը շահագրգռված է Վրաստանի հետ հատուկ բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացմամբ: Ալեն […]
15:09 05.04.2022
Այսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատ-ճակատի բախվել «Հունդայի» մակնիշի ավտոմեքենային։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և […]
14:50 05.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]
14:43 05.04.2022
Վրաստանի մաքսատան ծառայողները Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձերբակալել են օտարերկրացու, որը փորձել է կոկաին ներմուծել երկիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասվում է Վրաստանի ՆԳ նախարարության կայքում: Օտարերկրյա քաղաքացու ուղեբեռը խուզարկելիս հայտնաբերել են 2,2 կիլոգրամ կոկաին: Թմրանյութեր են գտել ճամփորդական պայուսակի գաղտնարանում: Ձերբակալվածին մեղադրանքներ են առաջադրել թմրանյութերի անօրինական ձեռքբերման ու պահպանման և Վրաստանի տարածք թմրանյութերի […]
14:35 05.04.2022
Եվրոպայի խորհրդի երիտասարդության հարցերով վարչությունը հայտարարում է Երիտասարդական քաղաքականության ծրագրերի բաժնին միանալու գործուղվող աշխատակցի մրցույթ: Գործուղվողը պետք է լինի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից որևէ մեկի քաղաքացի և ունենա բարձրագույն կրթություն քաղաքական գիտությունների, միջազգային հարաբերությունների, սոցիալական և երիտասարդական աշխատանքների կամ հարակից այլ բնագավառներում: Ընտրվելու դեպքում գործուղվողը պարտականությունների կատարման ողջ ընթացքում (1 տարի՝ պայմանագիրը երկարաձգելու հնարավորությամբ) մնում […]
14:28 05.04.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Հայաստանում է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ նրանք այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների […]
14:20 05.04.2022
Ապրիլի 5-ին, տեղական ժամանակով ժամը 13:27-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:27-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.92⁰ և արևելյան երկայնության 44.02⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Աշոցք գյուղից 18 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է […]
14:08 05.04.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 44-ամյա տղամարդու կողմից խարդախությամբ խոշոր չափերի, ինչպես նաև համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ զգալի չափերի հափշտակություններ կատարելու, փաստաթուղթ կեղծելու և այն օգտագործելու դեպքերի հանգամանքները: Քննությամբ պարզվել է, որ 44-ամյա տղամարդը, խարդախությամբ համակարգիչ հափշտակելու շուրջ հանցավոր համաձայնության գալով քննությամբ […]
14:00 05.04.2022
2022թ. ապրիլի 4-ին Անկարայում տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի և Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը: Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի արտգործնախարարությունը՝ տեղեկացնելով, որ մեկնարկել է Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի գործարկումը: Նշվել է, որ հանդիպմանը քննարկվել է 2 երկրների ընդհանուր շահերն ընդգրկող հարցերի շրջանակ՝ ներառյալ տնտեսական և պաշտպանական ոլորտում համագործակցությունը, ահաբեկչության […]
13:55 05.04.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ շաբաթվա ընթացքում լեռնային շրջաններում աշնանացանները գտնվել են ձմեռային հանգստի շրջանում։ Հովտային շրջաններում եղանակային պայմանները նպաստավոր են եղել մշակաբույսերի աճի, զարգացման և դաշտային աշխատանքներն իրականացնելու համար։ Ծիրանենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում դիտվել է կանխատեսված ժամանակահատվածում, իսկ դեղձենու բողբոջներն ուռչել են, տեղ-տեղ՝ թույլ բացվել։
13:35 05.04.2022
Ս/թ մարտի 28-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական ստուգայցեր են իրականացրել հանրապետությունում գործող սննդի շղթայի 434 օբյեկտներում՝ վերահսկելու համար Covid-19-ի դեմ ձեռնարկվող միջոցառումների պահպանումը: Խախտումներ չեն հայտնաբերվել: Հիշեցում. հունվարի 22-ից հանրային սննդի մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ Covid-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ […]
13:27 05.04.2022
Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսում գտնվող Ավաշին, Մեթինա և Զափ շրջաններում 2021թ. ապրիլի 23-ից սկսված ռազմագործողությունները շարունակվում են։ Ի պատասխան այս գործողությունների՝ Իրաքի խորհրդարանի 25 պատգամավոր պահանջում է Իրաքում հանձնաժողով ստեղծել և հետաքննել Թուրքիայի գործողություններն Իրաքի տարածքում, փոխանցում է Ermenihaber-ը։ Պատգամավորներն Իրաքի խորհրդարանի նախագահին 3 կետից բաղկացած պահանջագիր են ներկայացրել՝ հետաքննելու իրաքյան տարածքում օտարերկրյա զինուժի ներկայության […]
13:20 05.04.2022
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը վերադարձել է Բուդապեշտից, որտեղ մասնակցում էր Եվրոպայի առաջնությանը: Հին աշխարհամասի առաջնությանը 7 ըմբիշով ներկայացած մեր հավաքականը 4 մեդալ է նվաճել և թիմային հաշվարկով զբաղեցրել 5-րդ հորիզոնականը: Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանին, բրոնզե մեդալակիրներ Ռուդիկ Մկրտչյանին, Գևորգ Ղարիբյանին և Սլավիկ Գալստյանին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի […]
13:13 05.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]
23:59 04.04.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գագաթնաժողովը կարող է կայանալ, երբ արդյունք լինի Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների բանակցություններում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Երբ կարող է տեղի ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների գագաթնաժողովը, նախագահ Պուտինը ևս մեկ անգամ չէ, որ ասել է, որ հենց արդյունք լինի, այդ արդյունքի ամրապնդման համար նման […]
23:54 04.04.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի օրը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցելու պատվիրակություն ստեղծելու մասին։ Փաստաթղթում ասվում է, որ այդ պատվիրակության ղեկավար Զելենսկին նշանակել է Դավիթ Արախամիային ՝ Ուկրաինայի խորհրդարանում «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավարին:
23:51 04.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]
23:42 04.04.2022
Ապրիլի 4-ին` ժամը 17։59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Գայ գյուղի Շահումյան փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասագոմում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:16-ին, մարվել՝ […]
23:30 04.04.2022
Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով Կանադայի իշխանություններն իրենց պատժամիջոցային ցուցակում կընդգրկեն ՌԴ ևս 9 քաղաքացիների և Բելառուսի 9 քաղաքացիների: Այս մասին ասված է Կանադայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։ «Առաջիկա միջոցառումները սահմանափակումներ կդնեն ինը ռուսաստանցիների և ինը բելառուսների վրա այն բանի համար, որ նրանք նպաստել և թույլ են տվել Ուկրաինայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության խախտումներ: Այդ […]
23:23 04.04.2022
Մարտի 28-ից ապրիլի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1939 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 184 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 87, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 180 անձ։ 43 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 5-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, […]
23:11 04.04.2022
Հանրապետության տարածքում ապրիլի 5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ի ցերեկը, 7-8-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 9-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 4-6-ը, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-8-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով: Երևան […]
22:50 04.04.2022
Ապրիլի 4-ին` ժամը 14։27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում այրվում են խոտածածկ տարածք և թղթե թափոններ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ։ Հրդեհը մեկուսացվել […]
22:31 04.04.2022
Ապրիլի 4-ին` ժամը 19։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Մալյան փողոցում հայտնաբերվել է տանկի արկ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը: Պարզվել է, որ հայտնաբերվածը կորոզիայի ենթարկված արկ է՝ պայթուցիչով, որը ինժեներասակրավորական […]
21:50 04.04.2022
Ժամը 18:46-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցում հրդեհ է բռնկվել՝ նախնական տվյալներով այրվում է չոր խոտ: Ժամը 18:47-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՊԾ փրկարար ուժերի վարչության, հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ՝ հրշեջ մեքենայով: Հրշեջ-փրկարարները ժամանակին հասել են դեպքի վայր և իրականացրել հրդեհի մեկուսացման ու հրդեհաշիջման աշխատանքներ, […]
21:43 04.04.2022
ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի պատվիրակությունների նախագահների համաժողովին բարձրաձայնել է Հայաստանի, Արցախի անվտանգային և մարդասիրական ճգնաժամին վերաբերող հարցերը։ Ստորև` ելույթն ամբողջությամբ։ «Հարգելի գործընկերներ, Դուք բոլորդ բարձրացրեցիք շատ կարևոր հարցեր, կիսվեցիք մտահոգություններով, որոնք վերաբերում են Եվրոպայի և աշխարհի առաջ այսօր կանգնած մարտահրավերներին։ Բայց այստեղ ես ցանկանում […]