«Այն, ինչ Մալխասն անում է գորգում, ապացուցում է իր բարձր կարգը». Կարեն Գիլոյանը դիմավորել է հունահռոմեական ոճի ըմբիշներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+35.09 oC

«Այն, ինչ Մալխասն անում է գորգում, ապացուցում է իր բարձր կարգը». Կարեն Գիլոյանը դիմավորել է հունահռոմեական ոճի ըմբիշներին

13:20 05.04.2022

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը վերադարձել է Բուդապեշտից, որտեղ մասնակցում էր Եվրոպայի առաջնությանը: Հին աշխարհամասի առաջնությանը 7 ըմբիշով ներկայացած մեր հավաքականը 4 մեդալ է նվաճել և թիմային հաշվարկով զբաղեցրել 5-րդ հորիզոնականը:

Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանին, բրոնզե մեդալակիրներ Ռուդիկ Մկրտչյանին, Գևորգ Ղարիբյանին և Սլավիկ Գալստյանին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, մարզիկների ընկերներն ու հարազատները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքերով՝ 7 մարզիկով 4 մեդալ նվաճելն ու թիմային 5-րդ տեղը զբաղեցնելը բավականին գոհացնող արդյունք է. «Շատ ուրախալի է հատկապես Մալխաս Ամոյանի՝ նոր քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելը: Մյուս ըմբիշներն էլ լավ մասնակցեցին: Մալխասը բարձրացել է օլիմպիական քաշ և առանց մրցումների մասնակցելու, հենց առաջին փորձից դարձել է Եվրոպայի չեմպիոն: Շատ գովելի է: Սա լուրջ հայտ է այդ քաշային կարգում աշխարհի առաջատարը դառնալու համար»:

Ամփոփելով Բուդապեշտում անցկացված Եվրոպայի առաջնությունը՝ 77 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակված Մալխաս Ամոյանը խոստովանել է՝ շատ բարդ ճանապարհ է անցել այս տիտղոսը նվաճելու համար. «Սա իմ նպատակներից մեկն էր: Հավաքականի մարզիչների, իմ անձնական մարզիչների, հորեղբայրներիս, ինձ հետ մարզվող ընկերների շնորհիվ կարողացա նվաճել այս չեմպիոնությունը, որը շատ սպասված էր ինձ համար։ Փառք Աստծո, ստացվեց։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ինձ աջակցողներին, իմ երկրին, հայ ու եզդի ազգերին, որոնք միշտ իմ կողքին են եղել։ Մեծ հաղթանակները տրվում են շատ թանկ գնով»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ այն, ինչ Ամոյանը կատարում է գորգում, ապացուցում է, որ ինքը շատ բարձր կարգ ունեցող ըմբիշ է և շատ լուրջ հաջողությունների հասնելու հավակնություններ ունի:

Կարեն Գիլոյանը նաև նշել է՝ այժմ պետք է ամեն ինչ անել աշխարհի առաջնությանը լավ նախապատրաստվելու և արժանի մասնակցություն ունենալու համար. «Հավաքականի կազմում ունենք ըմբիշներ, որոնք վնասվածքներ ունեն: Նրանք պետք է շարունակեն վերականգնումը, իսկ մյուս տղաները՝ փորձեն հիմնավորվել նոր քաշային կարգերում: Գնում ենք դեպի աշխարհի առաջնություն: Պետք է լավագույնս պատրաստվենք»:

Հիշեցնենք՝ Եվրոպայի առաջնությունը վնասվածքի պատճառով բաց է թողել օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Ավելի վաղ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն էլ 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ էր նվաճել Հունգարիայում կայացած Եվրոպայի առաջնությունում:

Ըմբշամարտի աշխարհի 2022 թվականի առաջնությունը կանցկացվի սեպտեմբերին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Ford Fusion»-ը գլխիվայր շրջվել է

16:18 17.07.2025

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Ford Fusion»-ը գլխիվայր շրջվել է

Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Էմին Մ.-ն իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 104 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա ծառերին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Հրազդան» […] ...

Թևանյանը և Անդրեասյանը մեկնարկել են հաղթանակով

16:11 17.07.2025

Թևանյանը և Անդրեասյանը մեկնարկել են հաղթանակով

Բուդապեշտում մեկնարկած վարկանիշային մրցաշարում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ, Եվրոպայի չեմպիոններ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ) դուրս են եկել քառորդ եզրափակիչ։ Թևանյանը 1/8 եզրափակչում 6-0 հաշվով հաղթել է Կշիշտով Պյենկովսկիին (Լեհաստան), իսկ Անդրեասյանը որակավորման փուլում 6-1 հաշվով առավելության է հասել Ղազախստանը ներկայացնող Եգոր Անգուչինի դեմ գոտեմարտում։ ...

Ապօրինի զենք-զինամթերքի հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքների հերթական արդյունքը

16:06 17.07.2025

Ապօրինի զենք-զինամթերքի հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքների հերթական արդյունքը

Շարունակվում են ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների միջոցառումներն ու բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 14-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գավառ համայնքի աղբանոց տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել նշված տարածքում: Հայտնաբերվել […] ...

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ԲԿ՝ կալանավորված և այնտեղ տեղափոխված Լիանա Հարությունյանին և նրա երեխային տեսակցելու նպատակով

16:00 17.07.2025

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ԲԿ՝ կալանավորված և այնտեղ տեղափոխված Լիանա Հարությունյանին և նրա երեխային տեսակցելու նպատակով

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 15-ին այց են իրականացրել բժշկական կենտրոն՝ կալանավորված և այնտեղ տեղափոխված Լիանա Հարությունյանին և նրա երեխային տեսակցելու նպատակով։ Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ մասնագիտությամբ բժիշկն ու հոգեբանը, առանձնազրույց են ունեցել Լիանա Հարությունյանի և բժշկական անձնակազմի հետ։ Հանդիպման մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման՝ ելնելով անձնական տվյալների պաշտպանության […] ...

«Մանչեսթեր Սիթին» ռեկորդային պայմանագիր է կնքել հայտնի ընկերության հետ

15:50 17.07.2025

«Մանչեսթեր Սիթին» ռեկորդային պայմանագիր է կնքել հայտնի ընկերության հետ

«Մանչեսթեր Սիթին» նոր, երկարաժամկետ պայմանագիր է կնքել Puma ընկերության հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Բրիտանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ համաձայնագիրը նախատեսված է 10 տարով՝ մինչև 2035 թվականը։ Պայմանագրով անգլիական ակումբը տարեկան 100 միլիոն ֆունտ կստանա։ «Մանչեսթեր Սիթիի» և Puma-ի միջև նախորդ պայմանագրով ակումբը ստանում էր տարեկան 65 միլիոն ֆունտ։ Տարեկան 100 միլիոն ֆունտը և պայմանագրային 1 […] ...

Ահմադիանը Գրիգորյանի հետ զրույցում վերահաստատել է ԻԻՀ դիրքորոշումն ապաշրջափակման հարցում

15:39 17.07.2025

Ահմադիանը Գրիգորյանի հետ զրույցում վերահաստատել է ԻԻՀ դիրքորոշումն ապաշրջափակման հարցում

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Ա. Գրիգորյանը ցավակցություն է հայտնել Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմի արդյունքում զոհվածների ընտանիքի անդամներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր: Ա. Գրիգորյանն ընդգծել է ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում՝ […] ...

BACK_TO_TOP