TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+34.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Տաթև գյուղի սկզբնամասում հրդեհ է բռնկվել

21:30 04.04.2022

Ապրիլի 4-ին` ժամը 15:28-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև գյուղի սկզբնամասում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:50-ին, մարվել՝ 18։12-ին: Այրվել է մոտ 115 խմ գոմաղբ:

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

21:21 04.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]

̰
Ստեփանավանում այրվել են անասնագոմի փայտե կառուցատարրեր և 500 հակ պահեստավորած անասնակեր

21:12 04.04.2022

Ապրիլի 4-ին` ժամը 13։37-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Պրոմեթեյ թաղամասի սկզբնամասում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Պրոմեթեյ թաղամասում այրվում է անասնագոմ (24 քմ) և պահեստավորած անասանկեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, մարվել՝ 18։29-ին: […]

̰
̰
Գետն ընկած քաղաքացու որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք

20:45 04.04.2022

Ապրիլի 4-ին՝ ժամը 09։25-ին, որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 19։42-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք։ Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին, ժամը 10։49-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը։ Դեպքի վայր […]

̰
Շիրակի փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

20:36 04.04.2022

Ապրիլի 4-ին՝ ժամը 14։27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում այրվում են խոտածածկ տարածք և թղթե թափոններ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ։ Հրդեհը մեկուսացվել […]

̰
̰
Արաքս գյուղի մոտ այրվել են մոտ 150 հա խոտածածկ տարածք և 1000 հատ հենասյուն

20:18 04.04.2022

Ապրիլի 4-ին, ժամը 11:14-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաքս գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։25-ին, մարվել՝ 19։58-ին։ Այրվել են մոտ 150 հա խոտածածկ տարածք և 1000 հատ հենասյուն՝ մասամբ։ Հրդեհաշիջման աշխատանքներում […]

̰
Արցախում առաջիկա ժամերին կարող են գազամատակարարման դադարեցման դեպքեր արձանագրվել. «Արցախգազ»

20:03 04.04.2022

«Արցախգազ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ բարձր ճնշման գազատար խողովակի պրոֆիլակտիկ վթարավերականգնման աշխատանքների կազմակերպման պատճառով առաջիկա ժամերին կարող են գազամատակարարման դադարեցման դեպքեր արձանագրվել տարբեր բնակավայրերում: Ուստի, հորդորում ենք բաժանորդներին համապատասխանաբար պլանավորել գազասպառումը և պահպանել անվտանգության բոլոր կանոնները՝ խուսափելու համար արտակարգ պատահարներից: Հնարավորինս արվում է, որ վաղն առավոտյան ամբողջովին վերականգնված լինի գազամատակարարման բնականոն ռեժիմը:

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ՄԹ խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությանը

16:00 04.04.2022

Ապրիլի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի՝ Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությանը, որը գլխավորում էր խմբի ղեկավար Թիմ Լոութընը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների հետագա խորացումը և ամրապնդումը՝ այս գործում շեշտելով նաև խորհրդարանական դիվանագիտության դերը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականցվող բարեփոխումների գործընթացին: […]

̰
Հրդեհ Իջևան քաղաքում

15:59 04.04.2022

Ապրիլի 4-ին՝ ժամը 13:42-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող շինության տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:16-ին, մարվել՝ 14:29-ին: Այրվել են տանիքի փայտե […]

̰
Հայաստանի գրեփլինգի հավաքականը 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում

15:57 04.04.2022

Գրեփլինգի Հայաստանի հավաքականը 3 մարզիկով մասնակցել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված Եվրոպայի առաջնությանը և 3 մեդալ նվաճել: -62 կգ քաշային կարգի No-Gi (առանց կիմոնոյի) ձևաչափում Ռազմիկ Միսակյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ նույն քաշային կարգի Gi ձևաչափում Մայիս Ներսեսյանը նվաճել է բրոնզե մեդալ: -84 կգ քաշային կարգի Gi ձևաչափում էլ բրոնզե մեդալակիր է դարձել Արթուր […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսի անցակետում

15:51 04.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]

̰
Երևանի Սերո Խանզադյան փողոցի չբնակեցված տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

15:50 04.04.2022

Ապրիլի 4-ին՝ ժամը 13։07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սերո Խանզադյան փողոցի չբնակեցված տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեգործական փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:48-ին, մարվել՝ […]

̰
Տիչինա-Լուկաշին խաչմերուկից դեպի Լուկաշին-Հին Սիլիկյան խճուղի 1.8 կմ հատվածում պայթեցում է իրականացնելու

15:42 04.04.2022

Ապրիլի 5-ի ժամը 14։00-ից Երևան քաղաքի Տիչինա-Լուկաշին խաչմերուկից դեպի Լուկաշին-Հին Սիլիկյան խճուղի 1.8 կմ հատվածում «Ապառաժ» ՍՊԸ-ն պայթեցում է իրականացնելու: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:

̰
ՀՀ բուհերի օտարերկրյա դիմորդների համար կգործարկվի նոր կայք

15:35 04.04.2022

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մեկնարկում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա, այդ թվում՝ սփյուռքահայ դիմորդների ընդունելության տվյալների բազայի թվային կառավարման համակարգի ստեղծման աշխատանքները։ Ծրագիրն իրականացվում է ԿՏԱԿ-ի և «Սահակյան Բաղրամյան հիմնադրամի» միջև կնքված նվիրաբերության պայմանագրի հիման վրա։ ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը «Սահակյան Բաղրամյան հիմնադրամի» տնօրեն Տիգրան Սահակյանին է ներկայացրել պատրաստվող կայքի հիմնական առավելությունները․ «Էլեկտրոնային […]

̰
Մահացել է ՀՀ բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը

15:30 04.04.2022

Մահացել է ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության նախկին նախարար, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Դանիելյանի դուստրը։ Կարինե Դանիելյանը ծնվել է 1947 թ․ Երևանում։ 1964-1970 թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաֆիզիկայի բաժնում, որն ավարտել է գերազանցությամբ: 1971-1974 թթ․ սովորել է ԳԱԱ Փորձառարական կենսաբանության ինստիտուտի […]

̰
Ադրբեջանը կմասնակցի Թուրքիայում անցկացվելիք զորավարժություններին

15:27 04.04.2022

Ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն Թուրքիայում անցկացվելիք «EFES-2022» զորավարժություններին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ի էջում: Հրապարակված հայտարարությունում ասվում է, որ նախքան զորավարժությունների մեկնարկը, Ադրբեջանում ծառայություն իրականացնող թուրքական բանակի հրահանգիչների խումբն Ադրբեջանի զինուժի հետ կանցկացնի տարբեր տեսակի վարժանքներ: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը չի նշում, թե երբ են մեկնարկելու «EFES-2022» զորավարժությունները:

̰
Տավուշում դիտարկվել է Հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման ընթացքը

15:22 04.04.2022

ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում Հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման ընթացքը դիտարկելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային երկօրյա այցով գտնվել է Տավուշի մարզում: Մոնիթորինգային խմբի հետ Տավուշ են մեկնել նաև ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը, […]

̰
Երանոս գյուղի մի հատվածի գազամատակարարումը կդադարեցվի

15:17 04.04.2022

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 5-ին՝ ժամը 10:00-17:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի «Ակումբ» և «Գոմեր» թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ հայցելով գազասպառողների ներողամտությունն ու խնդրելով պահպանել անվտանգության կանոնները:

̰
Հրդեհ Շիրակի փողոցում․ այրվում են խոտածածկ տարածք և թղթե թափոններ

15:11 04.04.2022

Ապրիլի 4-ին՝ ժամը 14։27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում այրվում են խոտածածկ տարածք և թղթե թափոններ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

̰
Բացահայտվել է Ամիրյան փողոցում երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը

15:04 04.04.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ Երևան քաղաքի Ամիրյան փողոցում կատարված սպանության փորձի դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկությունների, 2022թ. ապրիլի 2-ին՝ ժամը 15:00-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել այն մասին, որ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի 1987թ. և 1979թ. ծնված […]

̰
Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել․ ՀՀ ՊՆ

14:57 04.04.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 3-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը՝ չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ «Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո»,- ասված է […]

̰
SHANTNEWS

14:55 04.04.2022

̰
81-ամյա տղամարդն առանց մյուս փաստացի սեփականատերերի հետ համաձայնեցնելու 170 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով հողամասը վաճառել է և հափշտակել գումարը

14:43 04.04.2022

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի 81-ամյա բնակչի կողմից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 81-ամյա տղամարդն ընկերոջ ծանոթի միջոցով 2007 թվականին տեղեկանալով Երևան քաղաքում գտնվող 2800 քմ մակերեսով, պետական սեփականություն հանդիսացող հողամասի […]

̰ ̰
«Կումայրի» ֆուտբոլային ակումբը՝ UEFA Grassroots Awards 2021-ի արծաթե մրցանակակիր

14:19 04.04.2022

ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն ընտրել է «Կումայրի» ֆուտբոլային ակումբը՝ որպես UEFA Grassroots Awards 2021-ի արծաթե մրցանակակիր՝ լավագույն սիրողական ակումբ անվանակարգում։   Ակումբն իր գործունեությունը ծավալում է Շիրակի մարզի 20 համայնքներում՝ ներգրավելով 250 տղաների և աղջիկների՝ փախստական ընտանիքներից, հաշմանդամություն ունեցող և մանկատների երեխաների։ «Կումայրի» ՖԱ-ն ակտիվորեն համագործակցում է հանրակրթական դպրոցների հետ՝ կազմակերպելով համատեղ ֆուտբոլային միջոցառումներ։ Նշենք, որ […]

̰
Արաքս գյուղում այրվում է խոտածածկ տարածք

13:58 04.04.2022

Ապրիլի 4-ին՝ ժամը 11:14-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաքս գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

̰
Պարզվել են Գյումրիում կատարված զենքի գործադրմամբ խուլիգանության մի շարք հանգամանքներ

13:51 04.04.2022

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քաղաքացուց 2022թ. ապրիլի 3-ին՝ ժամը 17:47-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում գտնվող խանութի մոտակայքում կրակոցներ են հնչում: Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը […]

̰
Երևանի քաղաքապետարանը թվայնացնում է բնակիչներին մատուցվող ծառայությունները

13:44 04.04.2022

Ապրիլի 1-ից ավտոմեքենայի առուվաճառքի, ինչպես նաև ավտոմեքենայի խոտանման գործընթացում քաղաքացիներից այլևս չի պահանջվում փաստաթուղթ՝ պարտավորությունների վերաբերյալ (0-ական տեղեկանք)։ Տվյալները ՀՀ ոստիկանությանը փոխանցվում են փոխադրամիջոցի հարկի միասնական շտեմարանից` էլեկտրոնային եղանակով։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ապրիլի 1-ի դրությամբ Ճանապարհային ոստիկանությունում գրանցվել է 2278 հարցում, իրականացվել՝ 1190 օտարում: «Սա նշանակում է, որ 2000-ից ավելի քաղաքացիներ […]

̰
BACK_TO_TOP