TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+24.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Թուրքիայի Ադանա նահանգում երկրաշարժ է գրանցվել

15:07 01.04.2022

Թուրքիայի Ադանա նահանգի Քարյիսալը շրջանում տեղի է ունեցել 3.9 բալ ուժգնությամբ երկրաշարժ, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 6.99կմ խորության վրա: Ըստ նախնական տեղեկությունների՝ երկրաշարժի հետևանքով նյութական վնասներ, զոհեր և վիրավորներ չկան:

̰
ՀՀ ԱԳ նախարարը ԼՂ-ում միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել ներգրավման հարցը համարում է հրատապ

15:00 01.04.2022

ԵԱՀԿ-ում Լեհաստանի կողմից նախագահության ստանձնումը համընկավ եվրոպական տարածաշրջանի անվտանգության լրջագույն ճգնաժամի՝ Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպումից հետո արված հայտարարության մեջ նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Հասկանալի է, որ այն իր վրա է սևեռում ԵԱՀԿ-ի ուշադրության մեծ մասը, սակայն […]

̰
SHANTNEWS

14:55 01.04.2022

̰
Ընթանում են ռուս-ուկրաինական բանակցությունները

14:45 01.04.2022

Ընթանում են ռուս-ուկրաինական բանակցությունները։ Այս մասին հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ «Մենք շարունակում ենք բանակցությունները տեսակոնֆերանսի ռեժիմով։ Մեր դիրքորոշումները Ղրիմի և Դոնբասի վերաբերյալ մնում են անփոփոխ»,- գրել է Մեդինսկին։

̰
Երեխաների անվտանգության և դիմակայունության բարձրացումը մարզերում

14:40 01.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է ծրագիր՝ «Երեխաների անվտանգության և դիմակայունության հզորացումը՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դպրոցներում» թեմայով: Գեղարքունիքի մարզի Արեգունի, Արտանիշ, Արփունք, Գեղամասար, Ավազան, Ջիլ բնակավայրերի հանրակրթական դպրոցներում, արդեն իսկ անցկացվել է ուսումնավարժություններ՝ երկրաշարժի և հրդեհի սցենարներով։ Մասնագետները հետևել են ուսումնավարժանքների ընթացքում աղետների […]

̰
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի փոխնախարար Մանթաս Ադոմինասի հետ

14:34 01.04.2022

Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի փոխնախարար Մանթաս Ադոմինասի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչպես նաև հայկական կողմի մոտեցումները հայ-ադրբեջանական հարաբերությունների, մասնավորապես՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի և […]

̰
Արարատ Միրզոյանը Զբիգնև Ռաուին մանրամասներ է ներկայացրել ԼՂ-ում առկա իրադրության վերաբերյալ

14:28 01.04.2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ զրույցը գնահատում է բավականին բովանդակային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արարատ Միրզոյանը Զբիգնև Ռաուի հետ հանդիպումից հետո արված հայտարարության ժամանակ նշեց, որ իրենց քննարկման օրակարգում եղել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: «Գործընկերոջս մանրամասներ ներկայացրեցի Փառուխ գյուղ Ադրբեջանի զինված […]

̰
Մասնագիտական կողմնորոշում և զբաղվածության ապահովում՝ Շիրակի մարզում բնակվող 2020 թ․ պատերազմի մասնակից զինվորների համար

14:22 01.04.2022

Կարևորելով 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորների սոցիալ-տնտեսական վերաինտեգրումը հասարակություն, նրանց զբաղվածության ապահովմանն ուղղված հնարավորությունների ընդլայնումն՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։ Ըստ այդմ, կկազմակերպվեն և կիրականացվեն աշխատանքներ՝ ուղղված Շիրակի մարզում բնակվող, 2020 թ․պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորների կարիքների գնահատմանը, մասնագիտական կողմնորոշմանն ու զբաղվածության ապահովմանը։ […]

̰
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՄԹ խորհրդարանի ՄԹ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

14:18 01.04.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի ՄԹ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութենի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի և Արցախի համար դժվարին ժամանակաշրջանում Հայաստան այցելելու համար: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ արձանագրելով, որ դրանք մի շարք ոլորտներում ամուր հարաբերությունների […]

̰
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց կունենան

14:00 01.04.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մի քանի միջազգային հեռախոսազրույցներ կունենա, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այսօր Պուտինը մի քանի միջազգային հեռախոսազրույցներ ունի։ Նրանցից մեկն արդեն հայտարարվել է Անկարայում մեր գործընկերների կողմից, դա կլինի Էրդողանի հետ զրույցը, մենք դա հաստատում ենք»,- ասել է […]

̰
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և «ՀայՓոստ»-ը հուշագիր են ստորագրել

13:52 01.04.2022

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը և «ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Նոր համագործակցությունը արդյունավետ հարթակ կծառայի համատեղ ծրագրերի իրականացման համար, կնպաստի ուսանողների կրթության որակի բարձրացմանը, ինչպես նաև գործնական փորձի հարստացմանը: Նշելով, որ որակյալ կրթությունը զարգացման կարևորագույն ուղենիշներից է, և այդ համատեքստում կարևորելով «ՀայՓոստ»-ի հետ համագործակցության […]

̰
Հետախուզվողը հայտնաբերվել է գերեզմանատանը

13:39 01.04.2022

Ոստիկանության ՔՈԳՎ և Էրեբունու բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 31-ին Նուբարաշենի խճուղու գերեզմանատնից բերման է ենթարկվել 21-ամյա Մոնթե Մ.-ն, որը 2020 թ. օգոստոսի 28-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 117-րդ (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 118-րդ (Ծեծը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Մոնթե Մ.-ն ներկայացվել […]

̰
«Գիտության, կրթության ու մշակույթի բնագավառներում հայ-հնդկական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն». Արթուր Մարտիրոսյան

13:33 01.04.2022

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել «Ռասամանջարի» (թարգմանաբար՝ «Ծաղկունք») խորագրով միջոցառումը՝ նվիրված Հնդկաստանի անկախության 75-ամյակին, Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին և «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի հիմնադրման 10-ամյակին: Մշակութային երեկոյին ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

13:07 01.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար): Մ3 ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ […]

̰
SHANTNEWS

13:00 01.04.2022

̰
̰
Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ գործող նախագահն առանձնազրույց են ունեցել

12:53 01.04.2022

Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։

̰
Դիլիջանում վթարային ջրանջատում է

12:33 01.04.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ձյան հալոցքային ջրերի լրացուցիչ մաքրման անհրաժետությամբ պայմանավորված, ս.թ. ապրիլի 1-ին ժամը 12.00-24.00 Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Գայի, Մ.Գորկու, Կամոյի, Մյասնիկյան, Կամարինի, Օրջոնիկիձեի, Աթարբեկյան, Առաջինի, Հովսեփյան, Շահումյան, Աղայան, Մանթաշյան, Անդրանիկի, Մխիթարյան, Հակոբջանյան, Արցախի փողոցների ջրամատակարարումը կիրականացվի հայտարարված ժամանակացույցի խախտումներով: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության […]

̰
Դեսպան Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի նախագահին

12:26 01.04.2022

Մարտի 31-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերը հանձնեց Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիին։ Կարճատև զրույցի ընթացքում ՀՀ դեսպանը նախագահ աս-Սիսիին փոխանցեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։ Դեսպան Փոլադյանը նշեց, որ հայկական կողմը մեծ ակնկալիքներով է սպասում Եգիպտոսի առաջնորդի՝ Հայաստան պաշտոնական այցին։ Պատասխան խոսքում Եգիպտոսի առաջնորդը նշեց, որ կօգտվի […]

̰
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 102 դեպք

12:24 01.04.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 31-ից ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 102 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 24, խարդախության՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, յուրացնելու կամ վատնելու 7, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և ընտանեկան բռնության՝ 6-ական, ծանր վիրավորանքի և խոշտանգման՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ռուդոլֆ Խառատյանի 75-ամյակի կապակցությամբ

12:13 01.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի 75-ամյակի կապակցությամբ: «Հարգելի՛ պարոն Խառատյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-ամյա հոբելյանի առթիվ: Դուք հայկական բալետի երախտավորներից եք, ստեղծագործական գործունեությունն ու բալետային արվեստի հայկական ավանդույթների զարգացման գործում անուրանալի ներդրումը բարձր գնահատանքի են արժանի: Ձեր ստեղծագործական վերելքը կապված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և […]

̰
Զբիգնև Ռաուն ժամանել է Հայաստան

12:08 01.04.2022

Մեկնարկեց ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի այցը Երևան։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում նրան դիմավորեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։

̰
Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը. մանրամասներ

11:36 01.04.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի կանոնակարգն ու մասնակցության հայտը: Ըստ այդմ` ՀՀ-ում լող մարզաձևի և առողջ ապրելակերպի մասսայականացման նպատակով 2022 թվականի հուլիսի երկրորդ տասնօրյակում տեղի կունենա «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը: Այն կանցկացվի Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք․ 3 մարդ մահացել է

11:11 01.04.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը ապրիլի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓21 նոր դեպք ✓2063 թեստավորում ✓55 առողջացած ✓3 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 540 դեպք, որոնցից 410 042-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8616 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 977 286 թեստավորում:

̰
ՄԱԿ-ի նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի կողմից առաջադրված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը

11:09 01.04.2022

Մարտի 31-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի ընթացքում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի կողմից առաջադրված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Բանաձևը, որ ավանդաբար ներկայացվում է Հայաստանի կողմից, գնահատելով ներկայիս վտանգներն ու մարտահրավերները, նախանշում է այն քայլերը, որոնք պետք է միասնականորեն իրականացվեն ՄԱԿ անդամ երկրների կողմից ցեղասպանության արհավիրքը կանխելու, դրա ճանաչման, արդարության վերականգման, […]

̰
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Ուրցաձորում հողային օրենսդրության պահանջների բազմաթիվ խախտումների հիմքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն

11:07 01.04.2022

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը ՀՀ հողային օրենսդրության պահանջների խախտման, իրավախախտումներ կատարելու վերաբերյալ հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ ստուգումներ է իրականացրել ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում։ Ստուգման արդյունքում Տեսչական մարմինը հայտնաբերել է, որ համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը տասնյակ խախտումներ է թույլ տվել՝ հողամասեր վարձակալության տալով, օտարելով, մրցույթների […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առթիվ

11:00 01.04.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Բնության զարթոնքը մարմնավորող այս գեղեցիկ տոնն ասորիների համար թող նշանավորվի շարունակական ձեռքբերումներով և նորանոր հաջողություններով։ Հայ և ասորի ժողովուրդների բարեկամության հիմքում պատմամշակութային սերտ առնչություններն են, որոնք սկիզբ են առնում դեռևս հնագույն ժամանակներից: Դարերի ընթացքում մենք […]

̰
Էրդողանը և Զելենսկին քննարկել են Ստամբուլի բանակցությունները

10:54 01.04.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև կայացած բանակցությունների արդյունքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է հրապարակել Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը։ Ըստ հաղորդագրության՝ Էրդողանը նշել է, որ Ստամբուլում կայացած բանակցությունները «նշանակալի խթան են հաղորդել պատերազմի դադարեցման և […]

̰
Կոռուպցիայի դեմ պայքարում 2021թ. ավելացել է մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերի և դատի տրված անձանց քանակը

10:34 01.04.2022

Ըստ ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրության՝ 2021թ. ընթացքում կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ իրավասու մարմիններում հարուցվել է 798 քրեական գործ, ինչը 35.2%-ով կամ 434 դեպքով պակաս է 2020թ. համեմատությամբ: 2018-2021թթ. ցուցանիշների ուսումնասիրությունը փաստում է, որ 2018թ. ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների արդյունքում ինչպես տվյալ, այնպես էլ 2019թ. գրանցվել է կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի կտրուկ […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա` Հաբ-Նիսանի առթիվ

10:21 01.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Նոր տարվա հետ կապվում են նոր հույսերն ու երազանքները, նոր ծրագրերն ու մտահղացումները: Թո՛ղ գալիք տարին Հայաստանի ասորիների համար լինի հաջողությունների, նոր ձեռքբերումների տարի, և թող ասորական […]

̰
BACK_TO_TOP