14:22 01.04.2022
Կարևորելով 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորների սոցիալ-տնտեսական վերաինտեգրումը հասարակություն, նրանց զբաղվածության ապահովմանն ուղղված հնարավորությունների ընդլայնումն՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։
Ըստ այդմ, կկազմակերպվեն և կիրականացվեն աշխատանքներ՝ ուղղված Շիրակի մարզում բնակվող, 2020 թ․պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորների կարիքների գնահատմանը, մասնագիտական կողմնորոշմանն ու զբաղվածության ապահովմանը։
Ընդգծելով վերջիններիս մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը՝ նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ 2020թ․ պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինվորների համար վերապատրաստումների և կրթական տարբեր ծրագրերի իրականացումը, նրանց կայուն զբաղվածության ապահովումն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուշադրության կենտրոնում է։
«Թե՛ պետական ծրագրերի, թե՛ մասնավոր կազմակերպությունների ու բարեգործական հիմնադրամների հետ համագործակցության շրջանակում՝ պատերազմի շուրջ 1000 մասնակից արդեն իսկ ընդգրկվել է տարբեր ծրագրերում։ Ուրախ ենք, որ Շիրակի մարզում բնակվող զինվորներին ուղղված այս կարևոր նախաձեռնությանը միացել է նաև «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը»,- նշել է նախարարը։
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը ևս շեշտել է հայրենիքի պաշտպանների կյանքի որակի բարելավման գործում ներդրում ունենալու անհրաժեշտությունն ու կարևորել այդ նպատակին ուղղված ջանքերի մեկտեղումը․
«Կարծում ենք, որ հասարակություն վերաինտեգրվելու լավագույն միջոցներից մեկն աշխատանքի խրախուսումն է՝ սեփական մասնագիտական կարողությունները վերագտնելու, բացահայտելու և ուժեղացնելու միջոցով։ Այս գործում կարևորում ենք սերտ համագործակցությունը պետության տարբեր կառույցների հետ՝ լավագույնս գիտակցելով, որ վերջիններիս մասնագիտական և փորձագիտական կարողությունները չափազանց արժեքավոր ու արդյունավետ կարող են լինել»։
Հուշագրի շրջանակում կկազմակերպվեն տեղեկատվական հանդիպումներ և կարիերայի ուղղորդման ճամբարներ Շիրակի մարզում, որոնք ուղղված են զինվորների աշխատելու մոտիվացիայի խթանմանն ու գործատուների հետ կապի ակտիվացմանը:
17:06 16.07.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի փոխվարչապետի հետՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ նախարար Քսավիե Բեթելի հետ: Հանդիպման սկզբում փոխվարչապետը բարձր է գնահատել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ձևավորած վստահելի և բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով առևտրատնտեսական համագործակցությունը քաղաքական համագործակցության մակարդակին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը: Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության հեռանկարները, ինչպես նաև ՀԸԳՀ կիրարկման ընթացքը: Մհեր Գրիգորյանը և Քսավիե Բեթելին […] ...
17:00 16.07.2025
Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկին հուլիսի 16-ին այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։ Այցին մասնակցել են նաև Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, երկու երկրների օմբուդսմանական հաստատությունների, Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները։ Անահիտ Մանասյանն ու Ռոբերտ Դոբրովոդսկին Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի և […] ...
16:58 16.07.2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԹ դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբՀուլիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Քարտուղար Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի ու տարբեր ոլորտներում համագործակցության խորացման աշխատանքներում ունեցած ներդրման համար՝ մաղթելով նորանոր հաջողություններ: Դեսպան Գալագերը շնորհակալություն է […] ...
16:56 16.07.2025
Նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններն ու դիտարկումները: Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել հետաքրքրության համար՝ ընդգծելով, որ համատեղ քննարկումներն ու մասնակցային գործընթացը կօգնեն հստակեցնել ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի ձևակերպումները՝ մինչև երկրորդ ընթերցում […] ...
16:43 16.07.2025
Սևանի համայնքային ոստիկանները կանեփի բույսեր ու թմրանյութ են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Դդմաշեն գյուղի 60-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Հուլիսի 11-ին համայնքային ոստիկաններն այցելել են նշված հասցե, որտեղ տնամերձ հողամասի տեսանելի հատվածում հայտնաբերել են կանեփի 63 բույս։ 60-ամյա տանտերը խորդանոցից իրավապահներին է ներկայացրել մոտ 400 գրամ կանեփի չորացված զանգված և ծխամորճ։ Տղամարդը և կազմված փաստաթղթերը […] ...
16:31 16.07.2025
Օրբանը դեմ է ԵՄ բյուջեից Ուկրաինային 100 միլիարդ եվրո հատկացնելունՀունգարիան համաձայն չէ Եվրամիության 2028-2034 թվականների յոթամյա բյուջեի նախագծի հետ, որը նախատեսում է 100 միլիարդ եվրոյի հատկացում Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտության ընթացքում աջակցելու համար։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը երկրի կառավարության նիստից առաջ, որտեղ կքննարկվի Բրյուսելից ստացված առաջարկը։ Օրբանի խոսքով՝ Եվրահանձնաժողովի բյուջետային նախաձեռնությունը «զարմացրել է բոլոր» ԵՄ անդամներին։ «Ուկրաինան դարձել է Բրյուսելի […] ...