10:15 01.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար): Մ3 ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ […]
09:36 01.04.2022
Բելգորոդում ուրբաթ օրը նավթաբազայում հրդեհը տեղի է ունեցել Ռուսաստանի տարածք մտած Ուկրաինայի ԶՈՒ երկու ուղղաթիռներից ավիահարվածի հետևանքով, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ իր Telegram-ալիքում հայտնել է տարածաշրջանի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը: «Նավթաբազայում հրդեհը տեղի է ունեցել Ուկրաինայի զինված ուժերի երկու ուղղաթիռներից ավիահարվածի հետևանքով, որոնք Ռուսաստանի տարածք են մտել ցածր բարձրության վրա։ Զոհեր չկան»,- գրել է Գլադկովը։ Ավելի վաղ տեղեկացրել […]
09:28 01.04.2022
Աշխատող կենսաթոշակառուները կենսաթոշակի վերահաշվարկման դիմումն այսուհետ կարող են ներկայացնել նաև առցանց եղանակով՝ առանց Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն այցելելու։ Անհրաժեշտ է մուտք գործել www.socservice.am կայքի «Առցանց դիմումներ» բաժնի «Սոցիալական ապահովություն․ առցանց դիմումներ» պատուհան, ապա «Կենսաթոշակի և նպաստների առցանց դիմումներ» դաշտ և դիմում ներկայացնել «Մուտքագրել վերահաշվարկի դիմում» պատուհանում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական […]
09:14 01.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Ուրասար-Կաթնաղբյուր և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Մ3 ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ […]
09:07 01.04.2022
Հարավային Կորեայի դատախազությունը պաշտոնական մեղադրանքներ է ներկայացրել երկրի բնակչուհուն, որը դարձել է «օմիկրոն» շտամով վարակվելու հաստատված դեպքի առաջին հիվանդը: Ինչպես ուրբաթ հայտնել է Yonhap գործակալությունը, իրավաբանական գործողության համար հիմք է հանդիսացել կեղծ տեղեկությունների տրամադրումը։ Իրավապահ մարմինները կնոջը չեն ձերբակալել, նրան կասկածում են ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի մասին օրենքը խախտելու մեջ։ Գործը փոխանցվել է Ինչհոն քաղաքի […]
09:00 01.04.2022
Մարտի 30-ից 31-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Սևան և Գավառ, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր քաղաքներում, Ձորաղբյուր գյուղում, Լոռու մարզի Սպիտակ-Վանաձոր, Սյունիքի մարզի Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 10 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
08:52 01.04.2022
Ավստրալիայի հարավային ափին ուղղաթիռ է կործանվել։ Օդաչուն և ուղևորները մահացած են հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է Վիկտորիա նահանգի ոստիկանությունը։ Գերատեսչությունում նաև նշել են, որ կործանված ուղղաթիռի բոլոր ուղևորները զբոսաշրջիկներ են եղել, որոնք Մելբուրնից ուղևորվել են Ուլապնա քաղաքի զբոսաշրջային կենտրոն: Վթարի հետևանքով զոհվածների թվում են 32, 59, 70 և 73 տարեկան չորս տղամարդիկ և 50-ամյա մի […]
08:36 01.04.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի և Արագ արձագանքման բժշկական թիմերի (EMT) քարտուղարության հետ ավարտել են նախապատրաստական քննարկումները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2022 թվականի աշնանը համաշխարհային համբավ վայելող Արագ արձագանքման բժշկական թիմերի բարձր մակարդակի 5-րդ գլոբալ հանդիպումն անցկացնել Հայաստանում: Հիշեցնենք, որ ԱԱԲԹ թվով 3-րդ հանդիպումը կայացել է 2016 թվականին Հոնկոնգում, 4-րդը՝ 2019 […]
08:27 01.04.2022
Բելգորոդի նավթաբազայում հրդեհ է բռնկվել, իր Telegram-ալիքում հայտնել է շրջանի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը: «ՌԻԱ Նովոստի»-ին ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունում հայտնել են, որ այրվում են վառելիքի պահեստներ, փրկարարները փորձում են թույլ չտալ կրակի տարածումը: Հրդեհի հետևանքով երկու աշխատակից է տուժել, նրանց օգնություն է ցուցաբերվել, տեղեկացրել է Գլադկովը։ Նա հավելել է, որ իշխանությունները սկսել են քաղաքի երեք […]
08:18 01.04.2022
․Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը ՀԸՖ-ի մամուլի բաժնի հետ զրույցում անդրադարձել է ԵԱ-ում գրանցած արդյունքներին։ «Իրականում՝ այս պահին ամենաքիչը հենց ըմբշամարտից եմ ցանկանում խոսել, բայց գիտեմ, որ առանց դրա չի կարելի (խմբ․ ժպտում է)։ Հերթով անցնեմ․ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը շատ լավ հանդես եկավ։ Մեծ պոտենցիալ ունեցող ըմբիշ է։ 61 […]
08:09 01.04.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-17:00 Կոմիտասի պող. 37 շենք, Վրացական փ. 15, 17 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ադոնցի փ. 6/1–8/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրվանզադեի փ. 15/32, 33/19 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […]
23:55 31.03.2022
Մարտի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը: Ցուցահանդեսին մասնակցում են հայկական և արտասահմանյան ավելի քան 50 ընկերություններ, որոնք ներկայացնում են իրենց արտադրանքն ու ծառայությունները: Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են պաշտոնական պատվիրակություններ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Իրանից, Բելառուսից և […]
23:04 31.03.2022
Հանրապետության տարածքումապրիլի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 3-4-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 8-9 աստիճանով: Երևան քաղաքում ապրիլի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-4-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-16 մ/վ արագությամբ:
21:52 31.03.2022
Մարտի 31-ին Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ N ավիաբազա: Ավիաբազայի հրամանատար, ավիացիայի գնդապետ Սամվել Թավադյանը օտարերկրյա հյուրերին ծանոթացրել է զորամասի առօրյա գործունեությանը և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Այնուհետև ռազմական կցորդները շրջայց են կատարել զորամասի տարածքում, ծանոթացել ավիացիոն սպառազինությանն ու ռազմական տեխնիկային: Հյուրերի համար առավել մեծ հետաքրքրություն […]
21:15 31.03.2022
Վեոլիա Ջուր ընկերության «Էրեբունի» շահագործման տեղամասն այս փողոցում սկսել է հին, քայքայված ու հոսակորուստ ունեցող ջրագծի ապամոնտաժման և 300 գծամետր պոլիէթիլենե նոր ջրագծի կառուցման աշխատանքներ: Դրան զուգահեռ 50 բաժանորդի համար փողոցում մոնտաժվում են անհատական դիտահորեր, որոնց մեջ կվերատեղադրվեն շինություններից դուրս բերված ջրաչափերը: Աշխատանքների ավարտից հետո փողոցը կունենա կայուն ջրամատակարարում։
16:00 31.03.2022
Գիտական կենտրոններ ճանաչողական այցերի շրջանակում նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը և Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Հայկ Մարգարյանը այց են կատարել ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ։ Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ինստիտուտի գիտական ներուժին, իրականացվող հետազոտություններին, դրանց իրականացման համար անհրաժեշտ սարքավորումներին, տեխնիկական զինվածությանը և առկա խնդիրներին։ ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը ներկայացրել […]
15:50 31.03.2022
Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացրել է Հայաստանի հաշմանդամային բազկամարտի 2022 թ. առաջնությունը: Մրցաշարին մասնակցել է հաշմանդամություն ունեցող 73 մարզիկ՝ 7 աղջիկ և 66 տղա՝ Հայաստանի բոլոր մարզերից, ինչպես նաև Արցախի Հանրապետությունից: Տարիքային տարբեր խմբերի, քաշային կարգերի և կատեգորիաների ներկայացուցիչները Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարել են աջ […]
15:21 31.03.2022
ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը մայիսի 27-30-ն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ԻԻՀ կառավարության մի շարք ներկայացուցիչների հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ալի Աքբար Մեհրաբիանի, նավթի նախարար Ջավադ Օուջիի և ԱԳ նախարարի տեղակալ Մեհդի Սաֆարիի հետ: ԻԻՀ […]
15:15 31.03.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սլավիկ Սարգսյանին առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին։ «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Սլավիկ Սարգսյանին նշանակել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։
15:02 31.03.2022
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետությունների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, մաքսային և հարկային ոլորտներում երկկողմ վարչական փոխգործակցության, մաքսային և հարկային ոլորտներում տեղեկատվության փոխանակման էլեկտրոնային համակարգերի կատարելագործման, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում լավագույն փորձի փոխանակման վերաբերյալ մի շարք հարցեր: Անդրադարձել […]