TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+35.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Ռուսաստանը թույլատրել է հացահատիկի և եգիպտացորենի սերմերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ

22:49 01.04.2022

Ռուսաստանի կառավարությունը թույլատրել է հացահատիկի և եգիպտացորենի սերմերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ։ Արտահանման արգելքից դուրս են բերվել ցորենի և մեսլինի, տարեկանի, գարու սերմերը, ինչպես նաև սովորական եգիպտացորենը: Արտահանումը թույլատրված է ԵԱՏՄ պետություններ՝ ՌԴ գյուղատնտեսության նախարարության կողմից տրված թույլտվության առկայության դեպքում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՏՄ երկրներ հացահատիկի արտահանման արգելքը սահմանվել է մարտի 15-ից և նախատեսված […]

̰
Ջերմուկի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

22:39 01.04.2022

Մարտի 30-ին ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը բացահայտեցին։ Ժամը 18-ի սահմաններում քրեական հետախույզները Ջերմուկ տանող ճանապարհից, «Դոջ» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներով հանդերձ, բերման ենթարկեցին Երևանում և Գորիսում հաշվառված երկու տղամարդու, որոնցից մեկը՝ 38, մյուսը՝ 40 տարեկան: Ոստիկաններին տեսնելով՝ Գորիսի 40-ամյա բնակիչը «Մերսեդեսից» ապակյա տարա էր նետել: «Դոջի» զննությամբ հայտնաբերվեց ապակյա մեկ այլ […]

̰ ̰
̰ ̰
Արարատ և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 21-27-ը

21:56 01.04.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Արարատ և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 21-27-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Վանաձորում՝ մարտի 24-ին, 26-ին և 27-ին։

̰
SHANTNEWS

21:55 01.04.2022

̰
Ոստիկաններն ապօրինի ծառահատման նոր դեպք են բացահայտել

21:40 01.04.2022

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների հերթական կանխարգելիչ միջոցառումը մարտի 29-ին էր: Ժամը 22.30-ի սահմաններում Դսեղ գյուղում Թումանյանի ոստիկանները կանգնեցրել են 33-ամյա տղամարդու վարած առանց համարանիշերի «ԳԱԶ-66»-ը` բեռնված շուրջ 5 խմ փայտանյութով: Վարորդը չի ներկայացրել բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ: Նա հայտնել է, թե նույն օրը բենզասղոցով հատել է կաղնի և թխկի: Փայտանյութով մեքենան տեղափոխվել է բաժնի […]

̰
Փաշինյանն ու Պուտինը վերահաստատել են եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը

21:30 01.04.2022

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես նտեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից, կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում անվտանգության եւ կայունության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերին, ադրբեջանական ստորաբաժանումների՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժման հետեւանքով ստեղծված լարված իրավիճակին վերաբերող հարցեր: Վերահաստատվել է Հայաստանի, Ռուսաստանի […]

̰
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Զբիգնև Ռաուի գլխավորած պատվիրակությանը

21:27 01.04.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և վերջնական լուծմանն ուղղված գործընթացին Հայաստանի Հանրապետության լիակատար աջակցությունը: Նա ընդգծել է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել տարածաշրջանում խաղաղության հաստատման օգտին: Այս համատեքստում Հանրապետության նախագահը կարևորել է հակամարտության […]

̰
ԱՀ ՄԻՊ-ը ԵԱՀԿ գործող նախագահին ափսոսանք է հայտնել արձանագրվող խախտումների նկատմամբ ԵԱՀԿ-ի հստակ և հասցեական արձագանքի բացակայության առթիվ

21:15 01.04.2022

Ապրիլի 1-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Երևանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից համակարգված, ուղղորդված և հետևողականորեն իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունը, որը նպատակ է հետապնդում հայրենազրկելու Արցախի ժողովրդին, ինչպես նաև բռնազավթված տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և վանդալիզմի դրսևորումները, հայ […]

̰
Կայացել է Երկրաբանի միջազգային օրվան նվիրված «Երկրաբանական ֆորում 2022»-ը

17:00 01.04.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն այսօր մասնակցել են Երկրաբանի միջազգային օրվան նվիրված «Երկրաբանական ֆորում 2022» միջոցառմանը։ Նախարարը ողջունել և շնորհավորել է ֆորումին մասնակից երկրաբաններին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ և բարձր է գնահատել նրանց նվիրված ու խիստ կարևոր աշխատանքը մեր երկրի տնտեսության շարունակական զարգացման գործում։ «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն ազգային […]

̰
60 տոկոս պետության, 40 տոկոս համայնքային միջոցներով վերանորոգվել են Քեթիի և Ջաջուռի մանկապարտեզները

16:59 01.04.2022

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով ավարտին են հասցվել Ախուրյան համայնքի Քեթի բնակավայրի մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները։ Նախադպրոցական նորակառույց հաստատությունն այսօր հանդիսավորությամբ բացվել է։ Ծրագրի ընդhանուր արժեքը կազմում է 43 մլն 397 հազար դրամ, որից 26 մլն 38 հազար դրամը տրամադրել է պետությունը, 17մլն 358 հազարը համայնքի բյուջեի համաֆինանսավորումն է։ «Շատ կարևոր եմ […]

̰
Հանրապետության գետերում մարտի 31-ից ապրիլի 1-ը դիտվել է ջրի ելքերի մեծացում

16:56 01.04.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ հանրապետության գետերում մարտի 31-ից ապրիլի 1-ը դիտվել է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Էրդողանը պնդում է, որ Պուտինի և Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ Ստամբուլում

16:47 01.04.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ Ստամբուլում: Նման պնդմամբ ուրբաթ օրը հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ուրբաթօրյա աղոթքից հետո։ «Երեկ ես բանակցություններ եմ ունեցել պարոն Զելենսկու հետ։ Այսօր՝ մոտավորապես ժամը 16:00-ին, մենք բանակցություններ կունենանք պարոն Պուտինի հետ: Նախնական խորհրդակցությունների արդյունքում մենք այժմ կարող ենք առաջնորդների […]

̰
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին

16:41 01.04.2022

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Մասնավորապես, նիդեռլանդական կողմին է ներկայացվել վերջին շրջանի անվտանգային մարտահրավերների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, անդրադարձ է կատարվել ս.թ. մարտի 28-ի ՀՀ անվտանգության խորհրդի հայտարարությանը և ս.թ. մարտի 31-ին ՀՀ կառավարության նիստին ՀՀ վարչապետի ելույթում […]

̰
Հայաստանի համար սկզբունքային է ԼՂ-ի կարգավիճակի հարցը. Արարատ Միրզոյան

16:36 01.04.2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը`ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման արդյունքներով. «Հարգելի՛ պարոն նախարար Ուրախ եմ հյուրընկալել Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուին Հայաստանում՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ: Մենք այսօր բովանդակային քննարկումներ ունեցանք առանձնազրույցի և ընդլայնված կազմով հանդիպումների ընթացքում, անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, գործընկերոջս մանրամասներ ներկայացրի […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

16:32 01.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա […]

̰
Փոփոխվել են «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաների օլիմպիադաների հանրապետական փուլի ժամկետները

16:28 01.04.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել դպրոցականների 2021-22 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների մարզային (Երևանի քաղաքային), հանրապետական փուլերի ժամկետները հաստատելու մասին հրամանում: Ըստ այդմ՝ մարտի 20-22-ին նախատեսված «Հայոց լեզու» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը կանցկացվի ապրիլի 8-10-ը, իսկ մարտի 22-24-ը նախատեսված «Հայ գրականություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը՝ ապրիլի 10-12-ը:

̰
Պաշտպանը Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք կներկայացնի

16:23 01.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Փիլոյանի պաշտպան Տիգրան Սարգսյանը: «Առաջին ատյանի դատարանի որոշումը ստացել ենք և այն պետք է բողոքարկենք»,- ասաց Սարգսյանը: Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում արձանագրվել են ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ […]

̰
Հայաստանի դատական համակարգն ամենաանկախն է ճանաչվել Արևելյան գործընկերության երկրների շրջանում

16:15 01.04.2022

Հրապարակվել է Արևելյան գործընկերության անդամ երկրների ընդհանուր գնահատման 2020-2021 թվականների ինդեքսը: Ի թիվս այլ հարցերի՝ այն ներառում է նաև դատական իշխանության անկախության գնահատումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրապարկված արդյունքների համաձայն՝ Հայաստանն առաջատարն է վեց երկրների շրջանում՝ Մոլդովա, Վրաստան, Ուկրաինա, Բելառուս և Ադրբեջան:

̰
Անդրանիկ Փիլոյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

16:07 01.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել են Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից: Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում արձանագրվել են ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ […]

̰
Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

16:00 01.04.2022

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ՝ ընդլայնված կազմով: «Հերթական քննարկումն ենք ունեցել Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի և Արցախի արևելյան հատվածում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ: Շեշտադրել եմ այն անելիքները, որոնք անհրաժեշտ են ստեղծված դրության հաղթահարման համար: Օրակարգային հարցերի քննարկման ընթացքում շահագրգիռ կառույցների պատասխանատուներին մի շարք հանձնարարականներ եմ տվել»,- գրել է ԱՀ նախագահը:

̰
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների անհրաժեշտության մասին

15:56 01.04.2022

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ անհրաժեշտ է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ սահմանել, այդ միջոցառումների բովանդակությունը ԵՄ-ն կորոշի առաջիկա օրերին: «Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ սահմանել։ Դա որոշվել է Վերսալի գագաթնաժողովում, ինչպես նաև ԵՄ երկրների վերջին հանդիպմանը։ Դրա բովանդակությունը կորոշվի առաջիկա օրերին»,- ասել է […]

̰
Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել

15:51 01.04.2022

Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինն այսօր՝ ապրիլի 1-ին, հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Մինսկի և Մոսկվայի միջև հարաբերությունների զարգացման հարցերը: «Զրույցի առանձին թեմա է դարձել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը»,- հայտնել է «Բելտա» գործակալությունը։ Նախագահները նաև շնորհավորել են միմյանց գալիք տոնի՝ Բելառուսի և Ռուսաստանի […]

̰
Թիվ 194 հիմնական դպրոցում վարժանք է անցկացվել

15:45 01.04.2022

Արտակարգ իրավիճակներում բնակչության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի, տարբեր կառույցների աշխատակիցների տեսական և գործնական գիտելիքների ստուգման գործընթացները շարունակվում են: Էրեբունի վարչական շրջանի թիվ 194 հիմնական դպրոցում Երևանի փրկարարական վարչության համապատասխան մասնագետների մասնակցությամբ անցկացվել է գործնական պարապմունք «Աշակերտների և անձնակազմի պաշտպանության կազմակերպումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով: Հատուկ տակտիկական ուսումնավարժանքի նպատակն էր ստուգել ղեկավար կազմի, աշխատակիցների, քաղաքացիական պաշտպանության […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

15:39 01.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Մ3 ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ […]

̰
Կոռուպցիայի համար 2021թ. քրեական հետապնդման է ենթարկվել  25%-ով ավելի մարդ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք. ամփոփում

15:32 01.04.2022

ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն տեղեկացրել է, որ 2021թ. ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի 2312 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 1698 անձ: 2020թ. ընթացքում 2535 գործով քրեական հետապնդման էր ենթարկվել 1356 անձ: Այսինքն՝ նախորդող տարվա համեմատ 2021թ. վարույթում շուրջ 8.8%-ով ավելի քիչ քննված քրեական գործերի պարագայում քրեական հետապնդման է ենթարկվել 25.2%-ով ավելի շատ անձ: Քրեական […]

̰
Չարաշահումներ «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում. նախաքննությունն ավարտվել է

15:25 01.04.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ վեց անձի, այդ թվում՝ բժշկական կենտրոնի նախկին տնօրենին, մեղադրանքներ են առաջադրվել: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են […]

̰
«Եվրոպայի կրկնակի չեմպիոնությունը լուրջ նվաճում է». Կարեն Գիլոյանը դիմավորել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականին

15:18 01.04.2022

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով վերադարձել է Հունգարիայում անցկացված Եվրոպայի առաջնությունից: Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանին, արծաթե մեդալակիր Արման Անդրեասյանին և բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, […]

̰
BACK_TO_TOP