17:16 28.03.2022
Մարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Խովաևին: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Փառուխ գյուղի հատվածում, մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Անդրադարձ է կատարվել Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելու, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու և էթնիկ զտմանն […]
17:14 28.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 28-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 134-րդ կիլոմետր հատվածը (Բազումի տարածք) ձնահյուսի պատճառով երկկողմանի փակ է։ Նշված ավտոճանապարհը մարդատար տրանսպորտային միջոցները կարող են շրջանցել Ստեփանավան-Յաղդան-Օձուն ճանապարհահատվածով։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը […]
17:07 28.03.2022
Մարտի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Սուրեն Պապիկյանը գոհունակություն է հայտնել Անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջազգային հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության շահագրգիռ կառույցների արդյունավետ համագործակցության առնչությամբ, […]
16:59 28.03.2022
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2022 թ-ի մարտի 21-26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է 1190 ստուգայց՝ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով։ ԱԱՏՄ մասնագետները բացահայտել են 4 խախտում, որոնց վերաբերյալ կազմվել են ՎԻՎ արձանագրություններ։ Տնտեսավարողներից 4-ին տրվել է նախազգուշացում։ Նշված ժամանակահատվածում կայացվել է տուգանքի 2 որոշում։ Նշենք, որ […]
16:54 28.03.2022
Շիրակի մարզպետն այսօր հյուրընկալել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) ներկայացուցիչներին։ Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը մարզպետին է ներկայացրել իրականացրած ծրագրերն ու ձեռնարկները, մասնավորապես, անդրադարձել ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության միջև ստորագրված Հայաստանում 2022-2026 թվականների ներառական և կայուն արդյունաբերական զարգացման «Երկրի ծրագրային փաստաթղթին»՝ ընդգծելով, որ ապակենտրոնացված աշխատանքային առաջին հանդիպումը Շիրակի մարզից են սկսել։ […]
16:52 28.03.2022
Մարտի 28-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերին։ Զրուցակիցները գոհունակությամբ են նշել Հայաստանի համապատասխան պետական կառույցների և Հանձնաժողովի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը: Այս համատեքստում նախարար Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Քեթրին Բոմբերգերին 2020թ. 44-օրյա պատերազմի հայ զոհերի աճյունների ԴՆԹ-ի նույնականացման գործընթացում ունեցած ներդրման համար։ […]
16:46 28.03.2022
ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում մարտի 7-25-ը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության Ա. Ա. Վիշնևսկու անվան Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի նյարդավիրաբույժ Արսեն Մովսիսյանի կողմից իրականացվել են խորհրդատվություններ և նեյրովիրաբուժական միջամտություններ, տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Մասնագետի կողմից կատարվել է 20 վիրահատություն, կապված ողնաշարի խնդիրների հետ՝ ճողվածք, ստենոզ, տրավմա: Այցի շրջանակում իրականացվել է նաև փորձի […]
16:42 28.03.2022
Համաձայն ՀՀ վարչապետի «Հայաստանի Հանրապետության 2023 թ. բյուջետային գործընթացը սկսելու մասին» 2022 թվականի հունվարի 20-ի N 72-Ա որոշման հավելվածի 19-րդ կետի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է նախարարության 2023-2025 թթ. բյուջետային հայտի հանրային քննարկումներ: Քննարկումներին հրավիրվում են համապատասխան ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ մարտի 31-ը […]
16:39 28.03.2022
Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում ավարտվել է գեղասահքի աշխարհի առաջնությունը. Հայաստանը ներկայացրել է Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը: Մրցումային երկու օրերի արդյունքում Հայաստանի ներկայացուցիչները 170.32 միավոր են հավաքել և զբաղեցրել 14-րդ հորիզոնականը: Կարճ ծրագրից հետո Թինան և Սիմոնը 68.50 միավորով գրավել էին 14-րդ տեղն ու հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Ազատ ծրագրում արդեն Հայաստանի պարային զույգը վաստակել է […]
16:31 28.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի 34-ամյա բնակչի սպանության հանգամանքները: Դեպքի առթիվ ահազանգը «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ստացվել է 2022 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 01։15-ին, ըստ որի՝ «աջ ազդրի վերին 3-րդի կտրված-ծակած […]
16:30 28.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում՝ երկու երիտասարդների առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 26-ին՝ ժամը 19:30-ին, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի առաջային պատի կտրված վերքով իրենց մոտ բուժօգնության […]
16:27 28.03.2022
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ մարտի 28-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ կառավարությունը 2021թ. սկզբին ավարտին է […]
16:19 28.03.2022
Մարտի 28-ին կայացել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Քննարկվել է ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցի՝ էկոնոմիկայի նախարարության իրականացրած տնտեսական քաղաքականության արդյունքները: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի խոսքերով` հաշվետու ժամանակահատվածում համախառն […]
16:15 28.03.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի գործընկերոջ՝ Դմիտրո Կուլեբայի հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայի արտգործնախարարության հրապարակած հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև կայանալիք բանակցությունները։ Թուրքական աղբյուրը շեշտում է այն փաստը, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողություններից հետո (սկսյալ փետրվարի 24-ից) […]
16:13 28.03.2022
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 28-ի նիստում քննարկվել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ նախարարությանը 22 ծրագրի իրականացման համար 2021թ. հատկացվել էր 214,7 […]
16:03 28.03.2022
Շիրակում նախորդ շաբաթ ծնվել է 37 երեխա։ Մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ է եկել 20 տղա, 17 աղջիկ։ Մարտի 21-27-ը մարզում զույգ երեխաներ չեն ծնվել, տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։
15:52 28.03.2022
Այսօր՝ մարտի 28-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում Փրկարար ծառայությունն ամփոփել է մեկ ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանի զեկույցի համաձայն՝ համապատասխան հանձնարարական է տրվել ԱԻՆ ՓԾ տարածքային ստորաբաժանումների պետերին՝ գարնանային վարարումների շրջանում հնարավոր վարարումներից և ջրածածկումներից բնակչությանը պատճառված վնասի նվազեցման նպատակով կանխարգելիչ միջոցառումների իրականացման համար: Փետրվարի 28-ից մարտի 18-ն ԱԻՆ Փրկարար […]
15:50 28.03.2022
Մարտի 28-ին` ժամը 14:01-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-10-րդ կմ-ին՝ Բազում գյուղի տարածքում, տեղի է ունեցել ձնահյուս: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ ձնահյուսի հետևանքով փակվել է մոտ 15 մ երկարությամբ ավտոճանապարհ:
15:40 28.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Վաղարշապատ համայնքի երիտասարդների, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային ՀԿ-ի համագործակցությամբ իրականացված «Հզորացի՛ր, հզորացրո՛ւ» ծրագրի մասնակիցների հետ։ Հանդիպումը կայացել է «Հզորացի՛ր, հզորացրո՛ւ» ծրագրի շրջանակում հիմնված երիտասարդական մշակութային կենտրոնում: «Հզորացի՛ր, հզորացրո՛ւ» ծրագրի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը հակիրճ հաշվետվություն է ներկայացրել […]
15:30 28.03.2022
Հայ հրաձիգները 10 մեդալ են նվաճել (7 ոսկե և 3 արծաթե) Նորվեգիայի Համար քաղաքում տեղի ունեցած գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի հավաքական թիմը հանդես է եկել 12-հոգանոց կազմով: Նրանց ուղեկցել է Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը, հավաքականի երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանը և ՀՀՖ գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը: 10 մ, վազող թիրախ, նորմալ […]
15:26 28.03.2022
Մեղրիի համայնքապետարանից տեղեկացնում են, որ ներկա պահին ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում կատարվում են կրակային զորավարժություններ: Զորավարժությունները կշարունակվեն մինչև մարտի 31-ը: «Կրակոցների ձայներ լսելու դեպքում հորդորում ենք հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ»,- հորդորում են համայնքապետարանից:
15:23 28.03.2022
Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի նախագահ՝ նամակ եմ հղել Չեխիայի խորհրդարանի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդային և բարեկամական խմբի անդամներին։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: «Նամակում ներկայացրել եմ մանրամասներ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կազմակերպված հումանիտար ճգնաժամի և ռազմական սադրիչ գործողությունների վերաբերյալ։ Ընդգծել եմ նաև, որ միջազգային […]
15:22 28.03.2022
Մարտի 28-ին՝ ժամը 11:22-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ համայնքի Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 13 հասցեի մոտակայքում ծառ է ընկել և փակել ավտոճանապարհը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ծառը ընկել է լուսավորության երկու սյուների վրա և երկկողմանի փակել […]
15:16 28.03.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 28-ին հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի (խորհրդարանի) նախագահ Տալանտ Մամիտովին: Կողմերը քննարկել են ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում փոխգործակցության հեռանկարները՝ արձանագրելով խորհրդարանական դիվանագիտության և բարեկամական խմբերի ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը: ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է երկու երկրների պատվիրակությունների կառուցողական համագործակցությունն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում և այլ խորհրդարանական հարթակներում: Ղրղզ […]
15:12 28.03.2022
Մարտի 30-ին՝ ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Ջերմուկ քաղաքում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է քաղաքի շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
15:04 28.03.2022
2022 թվականի մարտի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 940 զանգ: Արցախի Հանրապետությունում ձյան առատ տեղումների պատճառով մարտի 20-ից ԱԻ պետական ծառայությունը շարունակել է համակարգված աշխատանքներ կատարել՝ արտակարգ դեպքերին ու պատահարների ահազանգելու և դրանց հետևանքների վերացման համար: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը արձագանքել են փլուզման վերաբերյալ […]
15:02 28.03.2022
Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով անձնական օգտագործման ապրանքները տեղափոխելիս` կիրառվում է մաքսային հսկողության իրականացման երկուղի համակարգ։ Ֆիզիկական անձինք ինքնուրույն կարող են ընտրություն կատարել «կարմիր» և «կանաչ» ուղիների միջև։ Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ-ից՝ տեղափոխվող ապրանքները պետք է նախատեսված լինեն ֆիզիկական անձանց՝ ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ չկապված անձնական, ընտանեկան, տնային և այլ կարիքների համար։ ԵԱՏՄ մաքսային տարածք […]
14:53 28.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 28-ին՝ ժամը 14։40-ի դրությամբ, Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 134-րդ կիլոմետր հատվածը (Բազումի տարածք) ձնահյուսի պատճառով երկկողմանի փակ է։ Աշխատանքներ են կատարվում ճանապարհը բացելու ուղղությամբ։
14:51 28.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ՝ Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում մարտի 26-ին մեկնարկել է «Համադպրոցական գիտության փառատոնը»։ Փառատոնին, որն անցկացվում է երկրորդ անգամ, ներկայացվել են Հայաստանի մարզերի և Երևանի դպրոցներից առաջադրված անհատական ու թիմային 35 հետազոտական նախագծեր։ Դրանք հեղինակել են փառատոնին մասնակցող 70 աշակերտները՝ իրենց գիտական ղեկավարների աջակցությամբ։ Համադպրոցական գիտության փառատոնին ներկա […]