TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+25.25 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Հետադարձ հեռախոսազանգի հնարավորություն՝ «Շտապբուժօգնություն» ընկերությունում

14:38 28.03.2022

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է բազմահարկ բնակելի շենքերի աղբամուղների փակման գործընթացը: Այս պահին 178 գործող աղբամուղ կա: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է ծրագիրն ամբողջությամբ ավարտին հասցնելու քայլեր ձեռնարկել: «Շտապբուժօգնություն» ընկերությունում քաղաքացիների կանչերին արագ արձագանքելու նպատակով զանգերի կենտրոնում ներդրվում է հատուկ համակարգ, որը հետադարձ հեռախոսազանգի հնարավորություն կտա: Քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը զեկուցել […]

̰
Մեկնարկել է Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը

14:24 28.03.2022

Մեկնարկել է Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Հայաստանն ունի 9 ներկայացուցիչ՝ Գաբրիել Սարգսյան, Սամվել Տեր-Սահակյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Մանուել Պետրսյան, Հայկ Մարտիրոսյան, Շանթ Սարգսյան, Մամիկոն Ղարիբյան, Արթուր Դավթյան և Էմին Օհանյան։ Մեր շախմատիստները հաջող են մեկնարկել և չեն կրել ոչ մի պարտություն առաջին մրցախաղում, տեղեկացնում են ֆեդերացիայից։

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

14:20 28.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի H21 ավտոճանապարհից դեպի Բերքառատ, Վարդաբլուր, Հնաբերդ և Գեղաձոր գյուղեր տանող ավտոճանապարհները (բուք) փակ են: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, […]

̰
Վեդիի ավագանու ընտրություններին արձանագրվել է առերևույթ հանցավոր խախտումների 10 դեպք. 6-ով նյութեր են նախապատրաստվում

14:12 28.03.2022

Նախօրեին Վեդի խոշորացված համայնքում կայացել են ավագանու ընտրություններ: ՀՀ դատախազությունը՝ ի դեմս Արարատի մարզի դատախազության, ընտրությունների ընթացքում հետևել է ողջ գործընթացին՝ օպերատիվ արձագանքելով տարածքներից ստացվող՝ առերևույթ ընտրական իրավախախտումների մասին ահազանգերին, հաղորդումներին, ԶԼՄ հրապարակումներին և ոստիկանության մարզային ստորաբաժանումների հետ ձեռնարկելով դրանց համապատասխան իրավական ընթացք տալուն ուղղված միջոցներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ […]

̰ ̰
ՄՊՀ-ն հրապարակել է կաթի և կաթնամթերքի շրջանառության ոլորտի ուսումնասիրությունը

14:00 28.03.2022

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է կաթի և կաթնամթերքի շրջանառության ոլորտի ապրանքային շուկաներում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ 🔵 «Հում կաթ» ապրանքային շուկայում ձեռքբերման տեսանկյունից չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, շուկան մրցակցային է։ 🔵 Կաթնամթերք արտադրողները հում կաթի ձեռքբերում իրականացնում են ՀՀ գրեթե բոլոր մարզերից։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հոմոգեն արտադրանքների դեպքում ինչպիսին է […]

̰
Արամ Ազատյանը նշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար

13:57 28.03.2022

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արամ Ազատյանը։ Հրաչյա Սարգսյանը շնորհավորել է վարչական շրջանի նոր ղեկավարին՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք:

̰
Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը մեկնել է Բելգրադ

13:54 28.03.2022

Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը մեկնել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ, որտեղ կմասնակցի միջազգային մրցաշարի: Ձեռքի կոտրվածքից հետո առաջին անգամ մրցաշարի կմասնակցի Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը: Մրցաշարի մեկնած մյուս մարզիկներն են Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը՝ 51 կգ,  Ջանիկ Սահակյանը՝ 54 կգ, Արթուր Բազեյանը՝ 57 կգ, Նարեկ Հովհաննիսյանը՝ 63.5 կգ, Գուրգեն Մադոյանը՝ […]

̰
Արցախում վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննություններն ապրիլի 11-ից կանցկացվեն նոր հարցաշարով

13:32 28.03.2022

Արցախի Հանրապետությունում վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննություններն ապրիլի 11-ից կանցկացվեն նոր հարցաշարով։ Նոր կանոններով՝ հարցաշարը բաղկացած է 1116 հարցից, տեսական քննության 10 հարցի փոխարեն սահմանվել է 20 հարց, իսկ քննության 15 րոպե տևողության փոխարեն՝ 30 րոպե։ Ինչպես տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից, գիտելիքների ստուգման 20 հարցից քաղաքացին պետք է ճիշտ պատասխանի 18-ին: Տեսական քննությունն անց […]

̰
2021թ. ամբողջությամբ իրականացվել են կադաստրի ոլորտում նախատեսված ծրագրերն ու միջոցառումները. Սուրեն Թովմասյան

13:24 28.03.2022

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, Բաբկեն Թունյանի նախագահությամբ, մարտի 28-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը մեծ առաջընթաց է համարել ոլորտում էլեկտրոնային համակարգի […]

̰
Կասեցվել է հանգստի գոտու գործունեությունը

13:16 28.03.2022

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները վերստուգում են իրականացրել և պարզել, որ «Օնիկ Գասպարյան» ԱՁ-ն չի կատարել խախտումները վերացնելու մասին նախկինում տրված հանձնարարականը։ Սևանա լճի ափամերձ տարածքում «Օնիկ Գասպարյան» ԱՁ-ի կողմից սպասարկվող «Ոսկե լողափ» հանգստի կազմակերպման և սպասարկման գոտու գործունեությունը կասեցվել է՝ մինչև շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն ձեռք բերելը: Նաև նշանակվել է […]

̰
Ցանկացած ներխուժում Հայաստանի տարածք կարժանանա Իրանի ԶՈՒ պատասխանին. ԻՀՊԿ-ի կոշտ պատասխանը «Յենի Մուսավաթ»-ին

13:08 28.03.2022

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ ճյուղավորումներից մեկը` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), պատասխանել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ինքնիշխանության դեմ ուղղված հերթական ադրբեջանական հայտարարությանը, որը հրապարակվել է ադրբեջանական «Յենի Մուսավաթ» կուսակցության համանուն պաշտոնաթերթում։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՀՊԿ-ի հետ ասոցացվող «Տելեգրամ» ալիքի հաղորդագրությունը։ «Ցանկացած ռազմական ներխուժում Հայաստանի տարածք կարժանանա Իրանի զինված […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

00:01 27.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Շիրակի մարզի Վարդաղբյուր-Մուսայելյան, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Դիլիջան, Լոռու մարզի Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի […]

̰
44-օրյա պատերազմի ակտիվ մասնակիցը, որը զոհվեց հրադադարից երկու օր առաջ․ «Զինուժ մեդիայի» տեսանյութը

23:10 26.03.2022

Հատուկ նշանակության մարզումներ անտառներում և լեռնային գոտիներում: ԶՈՒ հետախուզական խմբերը կատարելագործում են հմտությունները։ Վարժանքներ հակաօդային զորքերի ներգրավմամբ։ Ուսումնական զորամասը պատրաստում է օդային սահմանի ապագա պահապաններին։ Հակատանկային զորամասերում պատերազմի փորձը փոխանցում են վերջին զորակոչին ստորաբաժանումները համալրած տղաներին։ Զինուժի անդրադարձը։ Երեք բուժակներ, որոնք կյանքեր փրկեցին պատերազմի օրերին։ Նվիրական ծառայության և սպիտակ բանակի սխրանքների մասին պատմում է Զինուժի […]

̰ ̰
̰ ̰
Ռուսաստանի ԱԳՆ-ը խիստ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ

22:03 26.03.2022

Ռուսական խաղաղապահ զորախումբը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի դեէսկալացիայի համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։ «Ռուսական խաղաղապահ զորակազմի գծով երկու կողմերի հետ փոխգործակցությամբ անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում տարածաշրջանում իրադրության ապաէսկալացման համար»,- ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում: Ռուսաստանը ծայրահեղ մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ, ասվում է […]

̰
Արցախում ռազմական դրությունը գործում է 1992 թվականից. պարզաբանում

21:59 26.03.2022

«Արցախի Հանրապետությունում նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ռազմական դրություն չի հայտարարել. այն կա 1992 թվականից, ավտոմատ երկարաձգումներով գործել է մինչև 2005 թվականը։ Իսկ 2005 թվականից ռազմական դրությունն անժամկետ է գործում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։ Ռազմական դրության մասին օրենքը նախագահին թույլ է տալիս երկրում ստեղծված իրավիճակից ելնելով` սահմանափակումներ մտցնել։ […]

̰
SHANTNEWS

21:55 26.03.2022

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

21:40 26.03.2022

Հանրապետության տարածքում մարտի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, մարտի 27-28-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 29-31-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով: Երևան քաղաքում մարտի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
Մարտի 24-25-ը Փառուխի շրջանում չորս հարված է հասցվել «Bayraktar-TB 2»-ով․ ՌԴ ՊՆ

20:55 26.03.2022

Մարտի 24-ից 25-ը Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի և դիտակետ տեղադրել: Փառուխ բնակավայրի շրջանում Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների ստորաբաժանումների ուղղությամբ «Bayraktar-TB 2» տիպի անօդաչու թռչող սարքով չորս հարված է հասցվել: Այս մասին ասված է […]

̰
Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել գործարարների հետ

20:40 26.03.2022

Նախարար Վահան Քերոբյանը մարտի 26-ին էկոնոմիկայի նախարարությունում առանձին զրույցների ձևաչափով հանդիպում է ունեցել մի խումբ գործարարների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։ Տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունների (մետաղագործություն, բազալտի թելի, կոշիկի արտադրություն, ձկնաբություն, ջերմոցային տնտեսություն, գյուղմթերքի վերամշակում, համակարգիչների և համակարգչային տեխնիկայի ներմուծում և վաճառք, նավթամթերքի մեծածախ և մանրածախ վաճառք, հանգստի և ցուցահանդեսների […]

̰
Ռազմական կցորդներին ներկայացվել է իրադրությունն Արցախում

20:27 26.03.2022

Մարտի 26-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին: Հանդիպման ընթացքում ներկայացվել է օպերատիվ տեղեկատվություն մարտի 24-ից Արցախի արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացված սադրանքի վերաբերյալ: Շեշտվել է, որ հակառակորդի այդ գործելաոճը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտում է, որի հետագա […]

̰
Մեծամոր քաղաքում հրդեհ է բռնկվել

20:20 26.03.2022

Մարտի 26-ին՝ ժամը 16։47-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 5-րդ թաղամասում այրվում է եղեգ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:05-ին, մարվել՝ 19:07-ին: Այրվել են տնակ (մոտ 12 քմ) և եղեգ (մոտ 20 հա):

̰
Արցախի նախագահը ստորագրել է հրամանագիր ռազմական դրության պայմաններում իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին

20:03 26.03.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին ստորագրել է հրամանագիր ԱՀ տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին: Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Համաձայն հրամանագրի՝ ԱՀ տարածքում հայտարարված ռազմական դրության ժամկետի ընթացքում օրենքով սահմանված կարգով՝ 1.սահմանափակվում է հավաքների ազատության իրավունքը. 2.արգելվում են գործադուլները և կազմակերպությունների գործունեությունը […]

̰
Մակունցը Դերեք Հոգընին է ներկայացրել վերջին շրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողությունները

00:15 26.03.2022

Ս.թ. մարտի 25-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական ու եվրասիական հարցերով գլխավոր փոխտեղակալ Դերեք Հոգընի հետ: Հանդիպման ընթացքում դեսպան Մակունցը ներկայացրել է վերջին շրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողությունները, հրադադարի խախտման առ այսօր շարունակվող դեպքերը, ինչպես նաև Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողությունները։

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

00:00 26.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Շիրակի մարզի Վարդաղբյուր-Մուսայելյան ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան (Ստեփանավանի ոլորաններ), Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները […]

̰
Արմավիրի մարզում ՃՈ ուժեղացված ծառայություն է իրականացվել

23:57 25.03.2022

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները մարտի 23-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել Արմավիրի մարզում։ Միջոցառման նպատակն էր առանց համարանիշերի շահագործվող տրանսպորտային միջոցներ հայտնաբերելը։ Արդյունքում՝ հայտնաբերվեց առանց համարանիշերի երեք տրանսպորտային միջոց, որոնք տեղափոխվեցին պահպանվող հատուկ տարածք։ Ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվեց 40 արձանագրություն։ Հայտնաբերվեցին առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ երեք, թաղանթապատված դիմապակիով՝ մեկ, […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:55 25.03.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
BACK_TO_TOP