23:49 25.03.2022
Հանրապետության տարածքում մարտի 25-ի ուշ երեկոյան, 26-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Մարտի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, մարտի 27-28-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով: Երևան քաղաքում մարտի 25-ի ուշ երեկոյան, 26-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր […]
23:43 25.03.2022
Մարտի 24-ից 25-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 39 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր, Տավուշի մարզի Դիլիջան, Սյունիքի մարզի Գորիս, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Գեղաձոր, Ծիլքար, Շիրակի մարզի Զույգաղբյուր, […]
23:27 25.03.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից, քննարկվել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը, որը վարչապետ Փաշինյանը գնահատել է լարված։ Վերջինս հարցադրում է արել տվյալ իրավիճակում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին և ընդգծել ռուս […]
23:18 25.03.2022
Միացյալ Նահանգները լուրջ մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զորքերի տեղաշարժի կապակցությամբ։ Այս և այլ էսկալացիոն միջոցառումները համարում են անպատասխանատու և սադրիչ: Այս մասին լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Պորտերը։ «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանի զորքերի տեղաշարժով։ Զորքերի տեղափոխումն ու էսկալացիոն այլ միջոցները անպատասխանատու են և անհարկի […]
23:04 25.03.2022
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստան երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ նախատեսված է ապրիլի երկրորդ տասնօրյակում, որին նախորդելու է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը ապրիլի 8-ին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Նախատեսված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստան (ապրիլի երկրորդ տասնօրյակ) և արտաքին գործերի […]
22:26 25.03.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ: Այս մասին լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից: Էրդողանն ասել է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովում նա վերահաստատել է աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև առաջնորդների հետ կիսել ակտիվ և սկզբունքային քաղաքականությունը և արդյունավետ դիվանագիտական ջանքերը, որոնք Թուրքիան իրականացնում է։ Ռուսաստանի նախագահ […]
22:09 25.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Շիրակի մարզի Վարդաղբյուր-Մուսայելյան ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան (Ստեփանավանի ոլորաններ), Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները […]
21:56 25.03.2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է անում Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման ֆոնին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Գլխավոր քարտուղարն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ նոր մարտերի մասին հաղորդագրություններով։ Գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին զերծ մնալ ցանկացած գործողությունից և հայտարարություններից, որոնք […]
21:50 25.03.2022
Ապամոնտաժվել է Ալավերդու Հովհաննես Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի վթարային շենքն ու տեղում կառուցվում է հիմնովին նոր` սեյսմակայուն, հարմարավետ և ժամանակակից դպրոց։ Ծրագիրն իրականացվում է ՀՏԶՀ-ի միջոցով` Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով։ Ներդրումներն իրականացնում են ՀՀ կառավարությունն ու Ասիական զարգացման բանկը։ Նախատեսվում է իրացնել շուրջ 1 մլրդ 496 մլն դրամ։
21:41 25.03.2022
Մարտի 22-ին ոստիկանություն հաղորդում տված կինը հայտնել էր, որ ժամը 10.30-ի սահմաններում, երբ ինքը տանն է եղել, անհայտ անձը բանալիով փորձել է բացել մուտքի դուռը: Ինքը չի արձագանքել, իսկ բանալին ներսից փականի մեջ լինելու պատճառով անհայտ անձը դուռը բացել չի կարողացել և հեռացել է: Փաստի առթիվ գողության փորձի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել: Ոստիկանության Կումայրիի […]
21:24 25.03.2022
Մարտի 25-ին Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.): Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ «ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան […]
21:11 25.03.2022
Մարտի 25-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
16:57 25.03.2022
Մարտի 15-ին ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային ու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել էր ՀՀ առողջապահության նախարարությունում 2021թ. պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն իր խոսքում նշել էր, որ հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Պետական առողջապահական գործակալության ներկայացրած անհամաձայնություններն ու պարզաբանումները, տեխնիկական պատճառներով, […]
16:49 25.03.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մարտի 24-ին մասնակցել է «Ոչխարաբուծության եվրոպական փորձը և դրա կիրառումը Հայաստանում» թեմայով համաժողովին։ Համաժողովի հիմնական նպատակն էր հավաքագրել ոլորտում առկա գիտելիքները՝ հիմնվելով միջազգային առաջադեմ փորձի վրա, վերլուծել ոլորտում առկա խոչընդոտներն ու դրանց լուծման հնարավոր եղանակները: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, Հայաստանում ԵՄ պատվիրակության […]
16:44 25.03.2022
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպում է ունեցել արտահանում և ներմուծում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ գործընկերային մթնոլորտում համատեղ քննարկելու բիզնեսին մտահոգող խնդիրներն ու դիտարկելու դրանց կարգավորման ուղիները: Կոմիտեի ղեկավարը ներկայացրել է մաքսային ոլորտում իրականացված բարեփոխումները՝ գործընթացում կարևորելով տնտեսվարողների ակտիվ մասնակցությունը: ՊԵԿ նախագահը տնտեսվարողների ուշադրությունը հրավիրել է կիրառվող նախնական մաքսային հայտարարագրի, ինչպես նաև լիազորված տնտեսական […]
16:40 25.03.2022
Մարտի 25-ին արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության («Եվրաջասթ») նախագահ Լադիսլավ Համրանին: Նախարարն ընդգծել է, որ արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակներում Եվրոպական միության հետ համագործակցությունն անգնահատելի դերակատարում ունի: Համագործակցության արդյունավետության մասին է վկայում նաև Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության («Եվրաջասթ») և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների […]
16:35 25.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի hանրային հեռուստաընկերության աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ Հայաստանի թատերական գործիչների միությունը մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կանցկացնի «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը` նվիրված Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին: «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության շրջանակում մրցանակներ կհանձնվեն 17 անվանակարգերում (այս տարի […]
16:25 25.03.2022
Այսօր՝ մարտի 25-ին, Դոհայից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած ուղևորն օդանավակայանի վերահսկելի գոտում մոռացել էր ձեռքի ուղեբեռը, որտեղ եղել է 5000 ԱՄՆ դոլար, հեռախոսներ և այլ իրեր, տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։ Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցը գտել էր ուղևորի պայուսակը և ամբողջ պարունակությամբ ու համաձայն ընթացակարգի փոխանցել էր Կորած և գտնված իրերի բաժին, որից […]
16:16 25.03.2022
Ոստիկանության ՔՈ գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և քննչական կոմիտեում պոռնկությանը նպաստելու հոդվածով քննվող քրեական գործի շրջանակներում կատարված նախաքննությամբ ստացվել են Հայաստանում կազմակերպված խմբի կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ տվյալներ։ Գլխավոր դատախազության համակարգմամբ՝ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տվյալները հստակեցվեցին, իրականացվեցին ավելի քան մեկ տասնյակ խուզարկություններ, […]
16:11 25.03.2022
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը մարտի 25-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Էդուարդ Աղաջանյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային` հատկապես ՀՀ անկախության ձեռք բերումից հետո բազմաթիվ հարցերում մեր երկրին ու հայ ժողովրդին մշտապես աջակցելու համար: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն ընդգծել է Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների […]
16:06 25.03.2022
ՀՀ գլխավոր դատախազն այսօր ընդունել է Եվրոպական միության (ԵՄ) քրեական արդարադատության ոլորտում համագործակցության «Եվրոջասթ» (Eurojust) գործակալության ղեկավար Լադիսլավ Համրանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդեռլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Ողջունելով հյուրերին՝ Արթուր Դավթյանը նշել է, որ ԵՄ-ի հետ երկարամյա բազմաշերտ համագործակցությունը նպաստել է մեր երկրում արդարադատության ոլորտի բարեփոխումներին, ժողովրդավարության, մարդու իրավունքների […]
16:00 25.03.2022
Հայաստան-Չեռնոգորիա ընկերական հանդիպման նախախաղային մարզման ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Անդրե Չալըշըրը վնասվածք ստացավ և չկարողացավ մասնակցել հանդիպմանը։ Բուժզննման արդյունքում պարզվել է, որ Չալըշըրը մկանային վնասվածք է ստացել և, ըստ նախնական կանխատեսման, բաց կթողնի 3-4 շաբաթ։ Ինչպես փոխանցում է ՀՖՖ-ն՝ նրա փոխարեն Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել Երևանի «Արարատի» կենտրոնական պաշտպան Հովհաննես Նազարյանը։
15:55 25.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Շիրակի մարզի Վարդաղբյուր-Մուսայելյան և Լոռու մարզի Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը, Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան (Ստեփանավանի ոլորաններ) ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի […]
15:51 25.03.2022
Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ Արցախի Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածով (Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները) նախատեսված հանցանքի հատկանիշներով և նախաքննության կատարման համար ուղարկվել Արցախի քննչական կոմիտե: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ 2022 թվականի մարտի 24-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ ծառայողներ ապօրինի մուտք են […]