TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+26.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Լարսը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ բաց

15:50 25.03.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ բաց: Ռուսական կողմում կան 288 բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները Բուդապեշտում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

15:47 25.03.2022

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Առաջնությունը կմեկնարկի մարտի 28-ին, իսկ Հայաստանի ըմբշամարտի հավաքականները մրցաշարին կմասնակցեն 7-ական մարզիկով: Ազատ ոճի հավաքականի կազմում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Գևորգ Թադևոսյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը […]

̰
Արցախի իշխանությունները հույս են հայտնում, որ ռուսական կողմի վճռական ջանքերի շնորհիվ կհաջողվի ադրբեջանական զորքերին վերադարձնել ելման դիրքեր․ տեղեկատվական շտաբ

15:34 25.03.2022

Ինչպես արդեն հայտնել է ԱՀ պաշտպանության նախարարությունը, այսօր՝ մարտի 25-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից կիրառված «Բայրաքթար» տիպի ԱԹՍ-ների հարվածների հետևանքով հայկական կողմն ունեցել է վիրավորներ և 2 զոհ (անցած գիշեր՝ ևս 5 վիրավոր): Ուստի, Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ և՛ ներխուժման, և՛ հրադադարի ռեժիմի խախտումների տեսքով: «Չնայած բարձրագույն մակարդակի բանակցություններին՝ […]

̰
Էրեբունու ոստիկանները 61 փաթեթ մարիխուանա են հայտնաբերել. հարուցվել է քրեական գործ

15:22 25.03.2022

Մարտի 17-ին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը բացահայտեցին։ Ժամը 18-ի սահմաններում քրեական հետախույզները Տիգրան Մեծի պողոտայից, թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, բերման ենթարկեցին 22 և 28 տարեկան երկու երիտասարդի: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգվածով 44 փաթեթ: Ավելի ուշ պարզվեց, որ թմրամիջոցը ձեռք էին բերել «Տելեգրամի» […]

̰
Հրդեհ Ստեփանակերտում․ մասնակի այրվել է ավտոմեքենա

15:11 25.03.2022

Մարտի 25-ին ժամը 13:16-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարգսյան 24 հասցեում հրդեհ է բռնկվել՝ կայանված ավտոմեքենայից ծուխ է ելնում: Ժամը 13:17-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ՝ հրշեջ մեքենայով մեկնել է դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:30-ին, մարվել` ժամը 13:32-ին: Հրդեհի հետևանքով ամբողջությամբ […]

̰
Ադրբեջանի ԶՈւ-ն «Bayraktar TB-2» է կիրառում․ զոհվել է ՊԲ երկու զինծառայող

15:04 25.03.2022

Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ 14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան […]

̰
Դատապարտյալից կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել ՔԿՀ պաշտոնատար անձին

14:51 25.03.2022

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ դատապարտյալ Վ. Վերանյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում մտերիմ հարաբերություններ հաստատելով և հանցավոր համաձայնության գալով նույն հիմնարկում ծառայություն իրականացնող անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Եղոյանի հետ` իր օգտին առանձին գործողություններ չկատարելու կամ անգործություն դրսևորելու համար վերջինիս առաջարկել և տվել […]

̰
Մեղադրանք է առաջադրվել գույքի և եկամուտների հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու համար

14:49 25.03.2022

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ Ա. Մաթևոսյանը 2018 թվականի մարտի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը և հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, դիտավորությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել օրենքով նախատեսված գույքի և եկամուտների հայտարարագրերը: Այդ կապակցությամբ հիշյալ […]

̰
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին

14:45 25.03.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ձերդ Գերազանցություն Ընդունեք խնդրեմ իմ ջերմ շնորհավորանքները Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ։ Ձեր պաշտոնավարման երկուսուկես տարիները համընկել են մարդկության առջև ծառացած աննախադեպ մարտահրավերների ժամանակաշրջանի հետ։ Այս ընթացքում Եվրոպական միությունը և Հայաստանը համատեղ ջանքերով պայքարել […]

̰
Անձնական ունեցվածքի գողության դեպքեր են բացահայտվել

14:35 25.03.2022

Մարտի 17-19-ը ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները անձնական ունեցվածքի գողության երեք դեպք բացահայտեցին: Քրեական հետախույզները Վանաձորի Երևանյան խճուղուց, Իսահակյան և Սուխումիի փողոցներից բերման ենթարկեցին երեք տղամարդու, որոնցից մեկը՝ 60, մյուսը՝ 32, երրորդը՝ 59 տարեկան: Պարզվել է՝ մարտի 12-ին 60-ամյա տղամարդը Վանաձորի Քարքարոտ թաղամասում կայանված մի ավտոմեքենայից գողացել էր լուսարձակ: 32-ամյա տղամարդը Զորավար Անդրանիկի փողոցի շենքերից մեկի […]

̰
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

14:27 25.03.2022

Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Փառուխ գյուղի հատվածում մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժմանը, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողություններին, էթնիկ զտմանն ուղղված այլ քայլերին: Շեշտվել է ադրբեջանական […]

̰
Մակրոն-Էրդողան հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված կարևոր հարցեր

14:14 25.03.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Էրդողան-Մակրոն հանդիպումը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, փոխանցում է Ermenihaber-ը։ Ելիսեյան պալատի հաղորդմամբ՝ Էրդողանն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում։ Թուրքիայի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Մակրոնը հայտնել է իր երկրի վճռականությունը՝ Մինսկի խմբի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի միջև ճգնաժամի մշտական […]

̰
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է նոր տարրերով

14:08 25.03.2022

2022 թ. մարտի 24-ին ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Որոշման նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկի փոփոխությունն ու լրացումն է, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային […]

̰
Մի խումբ անձինք ոստիկանության բաժիններում «Կալաշնիկովի» գնդացիրներ և ինքնաձիգներ են հանձնել

13:54 25.03.2022

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման միջոցառումները՝ կարևորելով բացատրական աշխատանքը։ Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի, այդ թվում՝ պայթուցիչներով նռնակների կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Երևան քաղաքի այլ ստորաբաժանումների, մասնավորապես՝ […]

̰
Ստեփանակերտի բնակչուհին փախցրել է կայանված «Միցուբիշի պաջեռո»-ն

13:47 25.03.2022

Մարտի 23-ին՝ ժամը 22:10-ին, ԱՀ ոստիկանության ՃՈ ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 20:00-ից մինչև 20:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը փախցրել է Ստեփանակերտ քաղաքի Ալ. Մանուկյան փողոցի թիվ 4 շենքի դիմաց կայանված «Միցուբիշի պաջեռո» ավտոմեքենան: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը։ Հետաքննիչ Լ. Մնացականյանի գլխավորությամբ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, […]

̰
Հանրային քննարկման է դրվել «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին նախագիծը

13:42 25.03.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին›› նախագիծը: Նախագծի ընդունման դեպքում կստեղծվի իրավական հիմք (լիազորող նորմ), որը հնարավորություն կընձեռի ՀՀ կառավարությանը և կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ընդունելու ՄԿՈՒ ոլորտը կարգավորող իրավական ակտեր: Նախագծով առաջարկվող լիազորող նորմերում […]

̰
Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է Պուտինի հետ բանակցություններ վարել շաբաթվա վերջին

13:35 25.03.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ծրագրում է շաբաթվա վերջին ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով քննարկել Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները: «Հնարավոր է, որ ես կրկին Պուտինի հետ բանակցություններ վարեմ շաբաթվա վերջին կամ հաջորդ շաբաթվա սկզբին։ Այդ բանակցություններում մենք պետք է քննարկենք և գնահատենք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները»,- ասել է Թուրքիայի ղեկավարը լրագրողներին ինքնաթիռում՝ […]

̰
ՀՀ-ն ՄԻԵԴ է ներկայացրել Ադրբեջանի դեմ միջանկյալ հրատապ միջոց կիրառելու մասին պահանջ՝ Արցախի բնակչության նկատմամբ թույլ տված խախտումների առնչությամբ

13:29 25.03.2022

Սույն թվականի մարտի 24-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ հրատապ միջոց կիրառելու մասին պահանջ ընդդեմ Ադրբեջանի՝ վերջին շրջանում Արցախի բնակչության նկատմամբ թույլ տված խախտումների առնչությամբ։ Այս մասին տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։ «Մասնավորապես, կոնկրետ ապացույցներով ամրագրված փաստեր են ներկայացվել, որ սույն թվականի փետրվարից […]

̰
Լարսը փակ է. ռուսական կողմում կա 288 բեռնատար և 45 մարդատար ավտոմեքենա

13:23 25.03.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կան 288 բեռնատար և 45 մարդատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

13:15 25.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ ԱԻՆ-ը հորդորում է երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Շիրակի մարզի Վարդաղբյուր-Մուսայելյան և Լոռու մարզի Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը, Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան […]

̰
Վոլոդինը հերքել է Ժիրինովսկու մահվան մասին տեղեկությունը

13:09 25.03.2022

Պետդումայի խոսնակ Վոլոդինը հայտնել է, որ Ժիրինովսկին ողջ է, բայց ծանր վիճակում է հիվանդանոցում։ «Բոլոր նրանց, ովքեր անհանգստանում են Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկու առողջության համար, ցանկանում եմ հանգստացնել։ Նա ողջ է։ Նրա վիճակն իսկապես ծանր է»,- գրել է Վոլոդինը։ Պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա։ Առողջապահության նախարարությունում հայտարարել են, որ Ժիրինովսկու վիճակը գնահատվում է կայուն: Ավելի ուշ Ժիրինովսկու […]

̰
G7-ը երկրների ղեկավարները հայտարարություն են տարածել

00:24 25.03.2022

G7-ի երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքներով հանդես են եկել այն պնդմամբ, որ միջազգային կազմակերպություններն ու բազմակողմ համաժողովներն այլևս չպետք է իրենց գործունեությունը ծավալեն ՌԴ-ի հետ սովորական ռեժիմով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Միջազգային կազմակերպություններն ու բազմակողմ համաժողովներն այլևս չպետք է իրենց գործունեությունը ծավալեն ՌԴ-ի հետ սովորական ռեժիմով։ Մենք սերտորեն համագործակցելու ենք մեր գործընկերների հետ, որպեսզի պատշաճ […]

̰
ԱՄՆ իշխանությունները կարձագանքեն, եթե ռուսական կողմը քիմիական զենք կիրառի Ուկրաինայում. Բայդեն

00:02 25.03.2022

ԱՄՆ իշխանությունները կարձագանքեն, եթե ռուսական կողմը քիմիական զենք կիրառի Ուկրաինայում։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մամուլի ասուլիսում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: Բայդենին հարց է ուղղվել այն մասին, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիտարկում է Ուկրաինայում քիմիական զենքի կիրառման հնարավորությունը, և ինչպես կարող են այդ դեպքում արձագանքել ԱՄՆ-ը կամ ՆԱՏՕ-ն: «Առաջին հարցին ես […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

23:54 24.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները (բուք է), Շիրակի մարզի Վարդաղբյուր-Մուսայելյան և […]

̰
«Իմ կյանքը համայնքում»․ ԿԶՆԱԿ-ը աշակերտների փոխանակման ծրագիր է իրականացնում

23:46 24.03.2022

ԿԶՆԱԿ-ը նոր ծրագիր է իրականացնում՝ սովորողների փոխանակման ծրագիր, տեղեկացնում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Դրա շրջանակներում 14-16 տարեկան սովորողները կարող են հյուրընկալվել այլ համայնքի դպրոցում, երկու շաբաթով։ Ծրագրի նպատակն է՝ խրախուսել երեխաների միջև սոցիալականացումը, հայրենիքի ճանաչողությունը, տարբեր մարզերում մշակութային և հանրային կյանքի մասին իրազեկվածությունը, սովորույթների և ավանդույթների ճանաչողությունը, որ կընդլայնի նրանց աշխարհայացքն ու արժեհամակարգը։ Ծրագրին […]

̰ ̰
Խստորեն դատապարտում եմ ադրբեջանական հանցավոր վարքագիծը․ ՀՀ ՄԻՊ

23:40 24.03.2022

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ադրբեջանական զինուժի այսօրվա ներխուժումը Ադրբեջանի հանցավոր պետական քաղաքականության ուղղակի տրամաբանական շարունակությունն է, գրել է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։ «Միջազգային իրավունքի բոլոր հանրաճանաչ նորմերը խախտող այս վարքագիծը շարունակվում է շաբաթներ ու ամիսներ՝ Արցախի բնակչության ճնշման, ահաբեկման, բնականոն կյանքի համար անտանելի պայմանների ստեղծման տարբեր գործողություններով։ Այս ներխուժումը ևս […]

̰
Պապիկյանը Շոյգուին է ներկայացրել Ասկերանում ադրբեջանցիների կողմից շփման գիծը խախտելու հետևանքով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը

23:31 24.03.2022

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մարտի 24-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում վերջին զարգացումները՝ կապված Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից շփման գիծը խախտելու, և դրա հետևանքով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի հետ։ ՀՀ […]

̰ ̰
Ձյուն և բուք․ իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

23:27 24.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները (բուք է), Շիրակի մարզի Վարդաղբյուր-Մուսայելյան և […]

̰
BACK_TO_TOP