22:04 17.03.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է առաջիկա ժամերին նոր հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին նա հայտնել է մամուլի ասուլիսի ժամանակ՝ ներկայացնելով իր նախընտրական ծրագիրը։ «Շարունակելով խաղաղ կարգավորման որոնումները՝ ես շաբաթը մի քանի անգամ խոսում եմ Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հետ։ Առաջիկա ժամերին ես կրկին մտադիր եմ բանակցել նախագահ Պուտինի հետ»,- ասել […]
21:47 17.03.2022
Ամփոփելով նիստը՝ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին և ուշադրություն հրավիրել պատվաստումային գործընթացը շարունակելու կարևորության վրա: «Հարգելի գործընկերներ, արդեն 2-րդ կամ 3-րդ նիստն է, որ մենք վերջին 2 տարվա ընթացքում Կառավարության նիստ ենք անում հիմնականում առանց դիմակների: Դա կապված է նրա հետ, որ, բարեբախտաբար, կորոնավիրուսային հիվանդության վիճակը այսօր Հայաստանի Հանրապետությունում բավական բարվոք է: […]
21:23 17.03.2022
Կառավարությունը որոշել է վերաբաշխում, փոփոխություն և լրացումներ կատարել «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքում, փոփոխություններ և լրացումներ՝ ՀՀ կառավարության 2021թ. դեկտեմբերի 23-ի 2121-Ն որոշման մեջ և գումար հատկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Ներկայացնելով նախագիծը՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը զեկուցել է, որ նախատեսվում է Կառավարության պահուստային ֆոնդից ԿԳՄՍ-ին հատկացնել 67 մլն 125 հազար […]
21:16 17.03.2022
Գործադիրը որոշել է հավանություն տալ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ նախաձեռնության նպատակը համայնքների համար միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմման գործընթացի օրենսդրական […]
21:13 17.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Աշոցքի, Ախուրյանի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են […]
16:00 17.03.2022
Երևան-Մոսկվա-Երևան երթուղով FLYONE ARMENIA ավիաընկերության չվերթները մարտի 17-ից կիրականացվեն ամենօրյա հաճախականությամբ: Երևան-Մոսկվա-Երևան չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Վնուկովո» միջազգային օդանավակայան, յուրաքանչյուրի համար մատչելի գնով։ Երևան-Մոսկվա-Երևան երթուղով FLYONE ARMENIA ավիաընկերության կանոնավոր ուղիղ չվերթների մեկնարկը տրվել է 2022թ. մարտի 1-ին:
15:58 17.03.2022
Արաբկիրում մեկնարկում են արտաքին լուսավորության ցանցի արդիականացման և նոր ցանցի ստեղծման աշխատանքները: Վարչական շրջանի 2022 թվականի աշխատանքային ծրագրով նախատեսվում է լուսավորության նոր ցանցեր անցկացնել մինչ այժմ չլուսավորված բոլոր փողոցներում և բակերում: Առաջին փուլում լուսավորության ցանցի արդիականացման և նոր ցանցի անցկացման աշխատանքներ են նախատեսվում հետևյալ հասցեներում. 🔸Մերգելյան ինստիտուտի դիմացի այգի 🔸Քանաքեռ ՀԷԿ /տուն 15- տուն 20 […]
15:56 17.03.2022
ՀՖՖ-ն արդեն տեղեկացրել էր, որ ՀՖՖ Բժշկական դեպարտամենտի ներկայացուցիչները մեկնել էին Իսպանիա, որտեղ բացի մասնագիտական վերապատրաստումից, նաև ծանոթացել էին մի շարք ակումբների ենթակառուցվածքներին և նյութատեխնիկական հնարավորություններին: ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է ՀՖՖ Բժշկական դեպարտամենտի ղեկավար Նարեկ Վանեսյանի հետ, որը ներկայացրել է այցի մանրամասները: -Պարոն Վանեսյան, ինչպե՞ս հնարավոր եղավ կազմակերպել հայ բժիշկների այցելությունն Իսպանիա: -Իսպանիա մեկնելու […]
15:55 17.03.2022
Մարտի 18-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող Լ. Տոլստոյի անվան հ. 128, Գայի անվան հ. 129, Հակոբ Օշականի անվան թիվ 172, Ռուբեն Սևակի անվան հ. 151 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ներում, Արաբկիրի թաղապետարանում, «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ում, Հայ-ռուսական համալսարանում, Քանաքեռ ՀԷԿ-ում փորձարկվելու են շչակներ: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
15:53 17.03.2022
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մարտի 18-20-ը տեղի կունենա մարզասրահներում անցկացվող աթլետիկայի աշխարհի առաջնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Հայաստանի առաջատար եռացատկորդ, կապանցի Լևոն Աղասյանը արդեն մեկնել է մրցավայր: Այնտեղ նրան դիմավորել է հեռացատկում Եվրոպայի անգերազանցելի ռեկորդակիր, մարզաձևի հայկական ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: Աղասյանը մեկնարկի կելնի հենց մարտի 18-ին: Հայտավորված են աշխարհի 16 ուժեղագույն եռացատկորդները: […]
15:49 17.03.2022
Ռուսաստանը ողջունում է խաղաղ պայմանագրի նախապատրաստմանը ձեռնամուխ լինելու Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամությունը և պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք ողջունում ենք խաղաղ պայմանագրի նախապատրաստմանը ձեռնամուխ լինելու Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամությունը և հաստատում ենք մեր տրամադրվածությունը` աջակցություն ցուցաբերել բանակցային գործընթացին»,- ասել է […]
15:49 17.03.2022
Մարտի 17-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ խորհրդարանի «Հայաստան» դաշինքի պատվիրակությանը: Խորհրդարանի ղեկավարը ողջունել է Հայաստանի գործընկերների այցն Արցախ ու շեշտել այն հանգամանքը, որ հայրենիքի համար կարևոր հարցերում ընդդիմությունն ու իշխանությունը պետք է հանդես գան միասնական ճակատով: Արթուր Թովմասյանն ընդգծել է համազգային օրակարգով առաջնորդվելու անհրաժեշտությունը, որի կարևոր կետերից է Արցախի […]
15:45 17.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են […]
15:37 17.03.2022
ՊԵԿ ոլորտային կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուների, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար կազմի և Եվրոպական հանձնաժողովի ԵՄ-ի ոլորտային գլխավոր տնօրինության համապատասխան բաժինների ու ԵՄ անդամ պետության ներկայացուցիչների միջև անցկացվել է մաքսային ոլորտի համագործակցության երկրորդ նիստը՝ հեռավար ձևաչափով: Նիստի հիմքում Հայաստանի և Եվրոպական միության միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է: Նիստի ընթացքում ներկայացվել են մաքսային ոլորտին առնչվող […]
15:31 17.03.2022
Հայաստանը մեկ միասնական տաղավարով մասնակցում է Մոսկվայում մարտի 15-17-ը MITT Moscow ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսին։ Հայկական տաղավարում ներկայացված է Հայաստանի զբոսաշրջային առաջարկների բազմազանությունը՝ արկածային, գաստրո զբոսաշրջություն, գինու ուղղություններ, երևանյան և մարզային փառատոններ, իրական փորձառություններ, Հայաստանի մշակութային արժեքները։ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ` Հայաստանից ցուցահանդեսին մասնակցում է 13 զբոսաշրջային ընկերություն։
15:19 17.03.2022
Գյումրու աղբանոցում մարտի 16-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, հայտնաբերվել է տղամարդու դի: Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ կատարվում է դեպքի վայրի զննություն: «Այս պահին դեռ գործ չի հարուցվել, կատարվում է դեպքի վայրի զննություն ու դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ մարմնական վնասների առկայության դեպքում դրանց տեղակայումը, բնույթը, առաջացման մեխանիզմն ու վաղեմության ժամկետներն ու մահվան պատճառները պարզելու […]
15:07 17.03.2022
ՀՀ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում 2021թ. նոյեմբերի 27-ին հարուցված և քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի մի բնակիչ տեղեկանալով, որ ՀՀ Արարատի մարզի Նշավան համայնքի բնակիչ Գ. Գ.-ն կարող է օժանդակել փաստացի առանց սահմանված կարգով քննություններ հանձնելու վարորդական իրավունքի վկայական ստանալու հարցում, այդ նպատակով դիմել է վերջինիս՝ պատրաստակամություն […]
15:04 17.03.2022
Կառավարության որոշմամբ պետական բյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է 67 մլն 125 հազար դրամ գումար` Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի կրթական նոր ծառայությունների ներդրման ծրագրի մեկնարկման և «Ճանապարհաշինարար» արձանի գեղարվեստական լուսավորման համար: Նախագծի ներկայացման ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ հատկացումն արվում է ՀՀ կառավարության՝ կրթական ռեֆորմների […]
15:00 17.03.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել են «Լիլիթ և Սյուզի», ՍՊԸ-ին և անհատ ձեռնարկատեր Նարինե Հայրապետյանին (Կոտայքի մարզ) պատկանող հացի արտադրամասերի արտադրական գործունեության կասեցումները: Որոշումների համար հիմք են ծառայել Կոտայքի մարզի տեսուչների վերստուգիչ այցելությունները նշված կազմակերպություններ: Պարզվել է, որ այդ արտադրամասերում շտկվել են նախորդիվ հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները, վերահսկող մարմնի բոլոր պահանջները կատարվել […]
14:50 17.03.2022
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Երևանում իր մշտական ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել Ջորջ Ախալկացիին: Նա այս պաշտոնում կփոխարինի Դիմիտրի Գվինդաձեին։ Պարոն Ախալկացին ստանձնելու է իր նոր պաշտոնը 2022 թվականի մայիսի 1-ին և տեղակայված է լինելու Հայաստանի մայրաքաղաքում։ Նա վերահսկելու է Հայաստանում Բանկի ներդրումներն ու գործառնությունները՝ զեկուցելով Կովկասի տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին։ Պարոն […]
14:44 17.03.2022
2021 թվականի դեկտեմբերի 1-ին ուժեղ քամու պատճառով վնասված «Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց»-ի մասնաշենքերից մեկի 620 քառակուսի մետր մակերեսով տանիքը կնորոգվի։ Դպրոցի մասնաշենքի քայքայումը կանխելու նպատակով՝ կառավարությունն այսօրվա նիստում հատկացրել է 10 մլն 69 հազար դրամ։ Նախագծային աշխատանքների պայմանագրային գումարը կազմում է՝ 220 հազար, շինարարական աշխատանքներինը՝ 9 մլն 600 հազար, հեղինակային հսկողության գումարը՝ 57 հազար, […]
14:38 17.03.2022
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թ. մարտի 3-ից ուժի մեջ է մտել ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թ. փետրվարի 9-ի ՀՕ-35-Ն օրենքը, որով փոփոխություններ են սահմանվել նաև ուսուցիչների տարակարգի շնորհման գործընթացում: Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ այն ուսուցիչների համար, որոնք դիմել են մինչև 2022 […]
14:24 17.03.2022
Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի առանձնատներից բաղկացած նոր թաղամասում մեկնարկել է տանիքապատման փուլը։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից։
14:10 17.03.2022
Ոստիկանության Մասիսի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 16-ին Երևան քաղաքի Շիրակի փողոցում հայտնաբերվել և Մասիսի բաժին բերման է ենթարկվել 47-ամյա Աղասի Հ.-ն, որը մարտի 7-ից Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Աղասի Հ.-ն հանձնվել է Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողներին:
00:19 17.03.2022
Հաագայի միջազգային դատարանը որոշել է, որ Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները Ուկրաինայի տարածքում։ Դատարանը պահանջել է նաև Մոսկվայից և Կիևից զերծ մնալ ցանկացած քայլից, որը կարող է սրել հակամարտությունը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։ ՄԱԿ-ի դատարանը մարտի 7-ին սկսել է Ուկրաինայի հայցի քննությունն ընդդեմ Ռուսաստանի։ Կիևը Մոսկվային մեղադրել է ցեղասպանության մասին միջազգային կոնվենցիան սխալ […]