00:00 17.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են […]
23:54 16.03.2022
Մարտի 16-ին` ժամը 17։28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 26 շենքի հետնամասում գտնվող տներից մեկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է […]
23:48 16.03.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակներում նախատեսվում է մասնակցություն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի նիստերին: Այս մասին տեղեկացրին կառավարության մամուլի ծառայությունից։
23:16 16.03.2022
Հանրապետության տարածքում մարտի 117-ի երեկոյան, 18-ի գիշերը, 21-ի ցերեկն առանձին շրջաններում, 18-ի ցերեկը, 19-20-ը, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-7 մ/վ, մարտի 18-21-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 17-ի գիշերը կնվազի […]
23:07 16.03.2022
Ոստիկանության Ախուրյանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մարտի 11-ին Գյումրի քաղաքի Մինաս Ավետիսյան փողոցում էին, որտեղից բաժին բերման ենթարկեցին 43-ամյա մի գյումրեցու: Անձնական խուզարկությամբ նրա գրպանում հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված՝ 5 գրամից ավելի քաշով: Ըստ տղամարդու` կանեփից պատրաստված թմրամիջոցն իրենն է, կանեփն էլ քաղել էր Մայիսյան գյուղի դաշտերից: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, հանգամանքները պարզվում […]
22:14 16.03.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղերձ է հղել ԱՄՆ կոնգրեսին: Նա հիշեցրել է 1941 -ի «Պերլ Հարբորն» ու սեպտեմբերի 11 -ի իրադարձությունները, ապա կոնգրեսին խնդրել Ուկրաինայում հումանիտար ոչ թռիչքային գոտի ստեղծել: Երկինքը փակելու կոչը Զելենսկիից հնչում է ռազմական գործողությունների սկզբից ի վեր, սակայն Արևմուտքում այդ հարցում չի փոխվել տեսակետը: Զելենսկին նաև առաջարկել է միջազգային նոր դաշինք […]
22:07 16.03.2022
Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ աջակցությամբ կատարված քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պարեկային ծառայության 4-րդ գումարտակի պարեկ Ա. Ա.-ն, տեղեկանալով, որ առանց ԱՊՊԱ պայմանագրի մեքենա վարելու համար պարեկ Վ. Մ.-ի կողմից իր ծանոթի նկատմամբ 100.000 դրամ տուգանք նախատեսող վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել, հիշյալ պարեկին դրդել է […]
21:37 16.03.2022
ԱՄՆ-ն այս շաբաթ Ուկրաինային կտրամադրի 1 մլրդ դոլարի պաշտպանական օգնություն: Այդ մասին չորեքշաբթի օրը հեռուստաուղերձում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: «Շաբաթ օրը իմ վարչակազմը կարգադրել է ևս 200 մլն դոլար փոխանցել Ուկրաինային զենքի անխափան մատակարարմանն ու պաշտպանական կարիքների ապահովմանը», – ասել է նա: Եվ նորից ես օգտագործում եմ իմ նախագահական լիազորությունները՝ լրացուցիչ պաշտպանական համակարգերի […]
21:23 16.03.2022
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը կարևորել է օրերս Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Անկարա իրականացրած այցը դիվանագիտության ամրապնդման և խաղաղության սեղանի կայացմանը նպաստելու տեսանկյունից, փոխանցում է Ermenihaber-ը։ Twitter-ի իր էջում կատարած գրառմամբ Չելիքը նշել է, որ Ուկրաինայում շարունակվող պատերազմի այս ժամանակաշրջանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիվանագիտական գործունեությունը Թուրքիային նոր […]
20:47 16.03.2022
Սույն թվականի փետրվար ամսում ԱՀ ազգային անվտանգության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քրեադատավարական գործողությունների արդյունքում բավարար տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ԱՀ քաղաքացի Գ.Ա.-ն, զբաղեցնելով ԱՀ Ստեփանակերտի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը, օժտված լինելով կառուցապատողների կողմից կատարված շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնելու վերահսկիչ և կարգադրիչ լիազորություններով, հանդիսանալով տեղական ինքնակառավարման […]
20:35 16.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
20:20 16.03.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և անդրադարձել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինն անդրադարձել են նաև Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն […]
20:11 16.03.2022
Մարտի 16-ին Փարիզում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության ընդլայնումը կրթության, գիտության և հաղորդակցության ոլորտներում: Նա նշել է նաև, որ Հայաստանը` որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ, շարունակում է […]
17:00 16.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Վայոց […]
17:00 16.03.2022
Մարտի 16-ին «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մեկնարկել է «Երևանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով երկօրյա աշխատաժողովը՝ նվիրված Երևանի պատմամշակութային ժառանգությանը, պահպանությանն ու հանրահռչակմանը: Աշխատաժողովը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Մարտի 16-17-ն անցկացվող աշխատաժողովի նպատակն է մայրաքաղաքի պատմությամբ և մշակութային ժառանգությամբ հետաքրքրվողներին ներկայացնել Երևանի հնագույն, […]
16:58 16.03.2022
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների արտահերթ գագաթնաժողովին մասնակցելու համար մեկնել է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայան։ Նշենք, որ գագաթնաժողովի քննարկման առանցքային թեման Ուկրաինայում ստեղծված իրավիճակն ու դաշինքի՝ դրանից բխող գործողություններն են։ Նիստը գլխավորելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Դաշինքի անդամ չհանդիսացող Ուկրաինայի, Վրաստանի, Շվեդիայի և Ֆինլանդիայի պաշտպանության նախարարներից բացի, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հրավիրվել է […]
16:57 16.03.2022
Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը: Թուրքիան, նպատակ ունենալով լավ հարաբերություններ պահպանել թե՛ Ռուսաստանի և թե՛ Ուկրաինայի հետ, փորձում է միջնորդի դեր ստանձնել երկու երկրների միջև առկա հակամարտության պայմաններում: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, նշել է, որ չնայած Թուրքիայի և Ռուսաստանի միջև […]
16:54 16.03.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին: Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ նման այցերն ու ակտիվ շփումներն այս օրերին հատկապես կարևոր են: ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ ընդլայնված նիստին մասնակցելու նպատակով […]
16:51 16.03.2022
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, Վահե Հակոբյանի նախագահությամբ, մարտի 16-ին հրավիրած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» և նույնանուն` «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունները: […]
16:49 16.03.2022
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, Վահե Հակոբյանի նախագահությամբ, մարտի 16-ին հրավիրած նիստում քննարկել է կառավարության ներկայացրած ««Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Եվրոպական համաձայնագիրը ստորագրվել է 1957թ. սեպտեմբերի 30-ին և ուժի մեջ է մտել 1968թ. հուլիսի 29-ից: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, […]
16:30 16.03.2022
Այսօր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը։ Ողջունելով գործընկերներին, նախարար Սիմիդյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար և բարձր գնահատել հայ-շվեդական համագործակցությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ շրջակա միջավայրի […]
16:27 16.03.2022
Մարտի 14-ից Նյու Յորքում մեկնարկել են ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 66-րդ նստաշրջանի (CSW66) աշխատանքները, որոնց մասնակցում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նախարարական կլոր սեղանի շրջանակում Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է բնապահպանական և աղետի ռիսկերի նվազեցման գործընթացներում կանանց ու աղջիկների առաջխաղացմանն՝ ընդգծելով գենդերային հավասարության և կլիմայի փոփոխության դեմ պայքարի գլոբալ ջանքերին միանալու Հայաստանի […]
16:24 16.03.2022
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի խորհրդի գործադիր տնօրեն Արիֆ Բահարուդինի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ԱԶԲ ներկայացուցիչների հետ ընթացիկ և հետագա համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր քննարկելու հնարավորությունը։ Նախարարն ընդգծել է, որ Ասիական զարգացման բանկի միջոցով Հայաստանում բավականին շատ և բազմաշերտ ծրագրեր են իրականացվում, որոնք կարևորվում են ՀՀ […]
16:20 16.03.2022
Դեսպան Սոս Ավետիսյանն այսօր հանդիպել է Իսպանիայի Սենատի նախագահ Անդեր Խիլ Գարսիայի հետ։ Հանդիպման սկզբում դեսպան Ավետիսյանը գրառում է կատարել Սենատի պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև կողմերը մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ, կարևորել են երկու երկրների միջև խորհրդարանական կապերն ամրապնդելու անհրաժեշտությունը։ Դեսպան Ավետիսյանն Իսպանիայի Սենատի նախագահին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար […]