TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+26.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Չարենցավանի կարի ֆաբրիկայի պահեստում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել է մոտ 60 խմ կտորեղեն

16:16 16.03.2022

Մարտի 16-ին՝ ժամը 12։35-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չարենցավան քաղաքի կարի ֆաբրիկայի պահեստում: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։42-ին, մարվել՝ 15:35-ին: Մոտ 50 քմ տարածքում այրվել է մոտ 60 […]

̰
Զենքի գործադրմամբ խուլիգանություն սննդի օբյեկտում. հարուցվել է քրեական գործ

16:13 16.03.2022

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ հանրային սննդի օբյեկտում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքը բացահայտելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022 թվականի մարտի 15-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում գտնվող հանրային սննդի օբյեկտում անհայտ անձը, անտեսելով հասարակական վայրում վարքագծի և մարդկային համակեցության կանոնները, դիտավորությամբ կոպիտ […]

̰
Կառավարությունը գիտության ֆինանսավորումը ավելացրել է 85 տոկոսով․ փոխվարչապետ Մաթևոսյանը մասնակցել է նորարական ծրագրի ամփոփմանը նվիրված աշխատաժողովին

16:05 16.03.2022

Հայաստանի փոխվարչապետ, Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանն այսօր մասնակցել է նորարական ծրագրերից մեկի՝ Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծման ծրագրի արդյունքների ամփոփմանը նվիրված աշխատաժողովին: Նշենք, որ Ծրագիրը միտված է Հայաստանում տեխնոլոգիահենք կրթության ու հետազոտության զարգացմանը: Փոխվարչապետը, կարևորելով նման ծրագրերի իրականացումը, ընդգծել է, որ ժամանակակից գիտական և տեխնոլոգիական զարգացումները թելադրում […]

̰
Կարգավորվելու է Հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածում առկա հակասությունը

16:00 16.03.2022

Մարտի 16-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հեղինակն առաջարկում է 2016թ. հոկտեմբերի 4-ի ՀՀ Հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի ե. ենթակետում «բազայից» բառը փոխարինել «բազայի 80 տոկոսից» բառերով: Նշվել է, […]

̰ ̰
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը 2 միլիոն դրամով տուգանել է տնտեսավարողին

15:53 16.03.2022

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժինը ստուգումներ է իրականացրել ՀՀ, ք․ Երևան, Արին-Բերդի փողոց, 19 ա շենք հասցեում գտնվող «Մեհրաբյան և որդիներ» ՍՊ ընկերությունում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների կատարման և պահպանման նկատմամբ: Ստուգման ժամանակ «Մեհրաբյան և որդիներ» ՍՊԸ-ի կողմից չեն ներկայացվել […]

̰
Կառավարությունն առաջարկում է բարելավել փոքր և միջին արտահանողների մաքսային գործընթացը

15:38 16.03.2022

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Հակոբյանի նախագահությամբ մարտի 16-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվող փոփոխությունն ուղղված է մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը և դյուրինացմանը, ինչպես նաև դրա համար պահանջվող ծախսերի կրճատմանը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ օրինագծով […]

̰
Քննարկվել է ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը

15:34 16.03.2022

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ին կայացած նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած խնդիրներով: Մասնավորապես առաջարկվել է […]

̰
Կսահմանվեն դատավորների, դատախազների ու քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական պայմաններ

15:29 16.03.2022

Մարտի 16-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել կառավարության, ՀՀ ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Արթուր Դավթյանի հեղինակած ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից […]

̰
Ադրբեջանական կողմն այսօր սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները

15:25 16.03.2022

Մարտի 8-ից ի վեր ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ՝ ադրբեջանական կողմն այսօր սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Ուստի, պայմանավորվածության համաձայն՝ գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի, և Արցախի իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը, որ դա տեղի ունենա ժամ առաջ: Միևնույն ժամանակ, հորդորում ենք բոլոր […]

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է Արցախի խորհրդարանականներին

15:10 16.03.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 16-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին, որոնք Հայաստանում մասնակցում են ՀՀ ԱԺ համանուն հանձնաժողովի հետ համատեղ ընդլայնված նիստին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

15:05 16.03.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են

15:00 16.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Վայոց […]

̰
Չարենցավանի կարի ֆաբրիկայում բռնկված հրդեհը մեկուսացվել է

14:59 16.03.2022

Մարտի 16-ին՝ ժամը 12։35-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չարենցավան քաղաքի կարի ֆաբրիկայի պահեստում: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է հումքի պահեստի տարածքում (մոտ 30 քմ): Հրդեհը մեկուսացվել է […]

̰
SHANTNEWS

14:55 16.03.2022

̰
Բացահայտվել է համակարգչի օգտագործմամբ բուքմեյքերական ընկերությունների օգտատերերից հափշտակություններ կատարելու հանցավոր սխեմա

14:54 16.03.2022

ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների հսկողության ներքո ՀՀ ՔԿ ՀԿԳ ՔԳՎ կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող ծավալուն քրեական գործով ապացույցներ են ձեռք բերվել կոնկրետ անձանց կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, որոշակի սխեմայի կիրառմամբ, բազմաթիվ անձանցից զգալի չափերով հափշտակություններ կատարելու վերաբերյալ: Մասնավորապես, պարզվել է, որ Կ. Վ.-ն […]

̰
Հայաստան-Իրան տնտեսական կապերի վրա չի ազդում. Բադասյանը՝ ադրբեջանցիների կողմից բեռնատարներից մաքսատուրք գանձելու մասին

14:24 16.03.2022

Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարներից մաքսատուրք գանձելու հանգամանքը չի ազդում Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունների վրա, իրանական բեռնատարների հոսքը Հայաստան է գալիս նորակառույց ճանապարհով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վստահեցրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ադրբեջանցիների կողմից մաքսատուրքի գանձման հետևանքով որքանո՞վ են տուժում Իրանի հետ տնտեսական հարաբերությունները: «Մեծ […]

̰
«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը կկայանա մարտի 18-ին և 19-ին

14:16 16.03.2022

Կարեն Գիլոյանն այցելել է Չարենցավան՝ ծանոթանալու «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի նախապատրաստական աշխատանքներին «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մեկնարկին ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց։ ԿԳՄՍ նախարարի տեղակալին ուղեկցել է սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ […]

̰
Հանրապետության գետերում ջրի ելքերը մարտի 15-16-ը

14:08 16.03.2022

Հանրապետության գետերում մարտի 15-16-ը ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
10 տարվա ընթացքում առաջին անգամ Իսրայելի ու Թուրքիայի իրավապահները համագործակցում են

13:58 16.03.2022

Թուրքիայում իսրայելական ոստիկանության պահանջով կալանավորվել է վտանգավոր հանցագործ: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով իսրայելական մամուլին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ վերջին 10 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, երբ իսրայելական ոստիկանությունը նմանատիպ հարցերով համագործակցում է Թուրքիայի իրավապահ մարմինների հետ: Վերջին անգամ Թուրքիան ենթադրյալ հանցագործ էր փոխանցել Իսրայելին 10 տարի առաջ: Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայում էր […]

̰
ՌԴ-ից Վրաստան և Հայաստան եկող բեռնատարները՝ Լարսում

13:51 16.03.2022

Այսօր՝ մարտի 16-ին, վերականգնվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Կոբի-Գուդաուրի հատվածում երթևեկությունը, փոխանցում է Aliq.ge-ն։ Վրաստանում Հայաստանի դեսպանատան փոխանցմամբ, դեռևս առկա են կուտակումներ, հերթեր, մեծաքանակ շարասյուներ, ակնկալվում է, որ այսօր երեկոյան կուտակումները կթեթևանան, իսկ վաղը ցերեկը, հավանաբար, հերթերը կվերանան։ «Սահմանը բացվել է այսօր գիշերը՝ ժամը 2-3-ի սահմաններում, այդ իսկ պատճառով դեռևս հերթեր և բեռնատարների կուտակումներ […]

̰
Գեղարքունիքում ստեղծվել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի իրականացման մարզային կառույց

13:43 16.03.2022

Գեղարքունիքի մարզում այսուհետ գործելու է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ( EU4Sevan) ծրագրի իրականացման մարզային կառույց։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանից, նորաստեղծ կառույցը գործելու է Գեղարքունիքի մարզպետարանի շենքում։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ( EU4Sevan) ծրագիրը իրականացնող թիմի ղեկավար Քրիստիան Հենշելին, ծրագրի մարզային համակարգող Վարազդատ Սարգսյանին […]

̰
Խոշոր հրդեհ Չարենցավանի կարի ֆաբրիկայի պահեստում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

13:37 16.03.2022

Մարտի 16-ին` ժամը 12։35-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չարենցավան քաղաքի կարի ֆաբրիկայի պահեստում: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է հումքի պահեստի տարածքում (մոտ 30 քմ):

̰
Ի գիտություն Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորողների

13:30 16.03.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կասեցվել է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի գործողությունը մինչև խախտման պատճառների վերացումը: 1. Միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող ուսանողների հետագա ուսումնառությունն այլ ուսումնական հաստատություններում շարունակելու նպատակով անհրաժեշտ է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանից ստանալ. 1) ազատման հրամանի պատճենը, 2) հաստատության հետ կնքված պայմանագրի պատճենը, 3) ընդունելության համար […]

̰
2022-ին Հայաստանի աղբավայրերում գրանցվել է 82 հրդեհ

13:15 16.03.2022

Աղբավայրերը համարվում են հրդեհավտանգ օբյեկտներ, որտեղ պարբերաբար տեղի է ունենում աղբի բռնկում՝ վտանգավոր գազերի արտանետմամբ: Սա վտանգ է ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ մարդկանց առողջության համար: 2020 թվականին հանրապետության տարածքում գտնվող աղբավայրերում բռնկվել է թվով 89 հրդեհ, 2021թ.-ին՝ 82, իսկ 2022թ.-ին՝ արդեն իսկ 2 հրդեհ: Նման իրավիճակներից խուսափելու նպատակով՝ մինչև հրդեհավտանգ սեզոնի սկսվելը Արտակարգ իրավիճակների […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսի անցակետում

23:59 15.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզի Չքնաղ-Թթուջուր-Ձորագլուխ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (բուք, մերկասառույց), Դիլիջանի ոլորանները, Ջուջևան-Ոսկեպար-Կոթի ավտոճանապարհը և Մ-2 […]

̰
Արգելափակումից դուրս է բերվել 112 ավտոմեքենա

23:55 15.03.2022

Մարտի 14-ից 15-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 36 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր», Վերին Խոտանան-Տաթև, Կապան-Տաթև ավտոճանապարհներին, Կապան, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Ծաղկաձոր, Լոռու մարզի Տաշիր, Վանաձոր, Տավուշի մարզի Դիլիջան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Աղնջաձոր գյուղում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Գավառ քաղաքներում Ծովագյուղ, Հայրավանք, Արագածոտնի […]

̰
̰
Մակրոնը հայտարարել է, որ Եվրամիության երկրները համաձայնության են եկել ածխածնի հարկի շուրջ

23:43 15.03.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել մակարոնը հայտնել է, որ ԵՄ երկրները համաձայնության են եկել ածխածնի հարկի շուրջ, որն ուղղված է կլիմայի փոփոխության դեմ պայքարին: «Հենց նոր ԵՄ-ի անդամ պետությունները համաձայնության են եկել ածխածնի անդրսահմանային հարկի շուրջ։ Այդ հարկի ներդրումը ԵՄ-ում Ֆրանսիայի նախագահության գերակայությունն էր (սկսվել է հունվարի 1-ին և կտևի վեց ամիս)»,- նշել է Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահի […]

̰ ̰
BACK_TO_TOP