16:19 09.03.2022
Նախորդ շաբաթվա ընթացքում, ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական ստուգայցեր են իրականացրել հանրապետությունում գործող սննդի շղթայի 516 օբյեկտներում՝ վերահսկելու համար covid19-ի դեմ ձեռնարկվող միջոցառումների պահպանումը: Հայտնաբերված խախտումների հիման վրա՝ արձանագրություն է կազմվել 14 կազմակերպությունում: Հիշեցում. Հունվարի 22-ից հանրային սննդի մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ COVID-19 հարուցչի հակածնի […]
16:00 09.03.2022
ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած պատմության օլիմպիադայի հանրապետական փուլը, որին մասնակցում էին հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտները։ Օլիմպիադայի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը և աշակերտներին ներկայացրեց Պատմության ֆակուլտետի ստեղծումն ու գործառույթները՝ հույս հայտնելով, որ ներկաներից շատերը կդառնան համալսարանի դիմորդ, ապա՝ ուսանող: ԵՊՀ պատմության […]
15:54 09.03.2022
Ազգային ժողովը մարտի 9-ի նիստում քննարկել է ««Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2022թ. հունվարի 11-ին և հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը նշել է, որ նամակ-համաձայնագրով Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) համաձայնում է Հայաստանի Հանրապետությանը Պահուստային ծրագրի ներքո 51.428 միլիոն ՀՓԻ […]
15:48 09.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գորայք-«Զանգեր» ճանապարհահատվածում, Քաջարան, Գորիս, Լոռու մարզի Ստեփանավան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի […]
15:33 09.03.2022
Երևանի համայնքային 21 գերեզմանատները զբաղեցնում են մոտ 550 հեկտար տարածք: Ներքին Չարբախի, Ավանի, Քանաքեռի և Շահումյան 1 գերեզմանատները համարվում են մասնակի փակ: Այստեղ նոր տեղեր չեն հատկացվում, հուղարկավորություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե տվյալ տարածքում արդեն իսկ կա հարազատի գերեզման: Չնայած օրենսդրական արգելքին՝ որոշ քաղաքացիներ ինքնակամ ընդլայնում են գերեզմանատների սահմաններն ու ապօրինի հուղարկավորություններ կազմակերպում, […]
15:27 09.03.2022
Մարտի 10-ին Անթալիայում կմեկնարկի Ստամբուլի միջնորդական 8-րդ համաժողովը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այն անցկացվելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումի նախօրեին և թեմատիկ առումով համահունչ է լինելու ֆորումի՝ «Վերախմբագրելով դիվանագիտությունը» խորագրին։ Համաժողովն ավելի քան 40 երկրից ունենալու է շուրջ 200 մասնակից, որոնք ներկայացնելու են տարբեր երկրների արտաքին գործերի նախարարություններ և միջազգային կազմակերպություններ։ Միջնորդական 8-րդ համաժողովում բացման խոսքով հանդես կգա […]
14:48 09.03.2022
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մտադրություն ունի հրաժեշտի խաղ կազմակերպել ազգային թիմի արդեն նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՖՖ-ից հայտնել են, որ ֆեդերացիան ցանկություն ունի հրաժեշտի խաղ կազմակերպել Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկի` Հենրիխ Մխիթարյանի համար, սակայն ժամկետների հետ կապված դեռևս ոչ մի հստակություն չկա: Մարտի 3-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ […]
14:36 09.03.2022
Մարտի 11-21-ը Խորվաթիայի Պորեց քաղաքում կանցկացվի բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցեն նաև հայ մարզիկները: Տղամարդկանց պայքարում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանի 12 բռնցքամարտիկ՝ Սեյրան Եղիկյանը (48 կգ), Հենրիկ Սահակյանը (51կգ), Էրիկ Թոխյանը (54 կգ), Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Արթուր Շահբազյանը (63,5 կգ), Հարություն Հակոբկոխյանը (67 կգ), Նարեկ Զաքարյանը (71 […]
14:24 09.03.2022
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը շուրջ 100 հայտ է ստացել ուկրաինահայերից, որոնք Հայաստան տեղափոխվելու ցանկություն են հայտնել: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից՝ հավելելով, որ տեղեկություն չունեն՝ ուկրաինահայերը մշտակա՞ն, թե՞ ժամանակավոր բնակության համար են դիմել: «Այդ 100 հայտը ստացել ենք այն ուկրաինահայերի կողմից, որոնք դուրս են եկել երկրորդ երկրի տարածք՝ դեպի Եվրոպական […]
14:16 09.03.2022
Մարտի 7-ին` ժամը 15։15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 55-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել. 66-ամյա վարորդ Գրիշա Ղազարյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
14:11 09.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննություն է տարվում՝ նախօրեին Մոսկովյան փողոցում, ապօրինի կերպով ձեռք բերված զենքի գործադրմամբ, սպանության փորձ կատարելու դեպքը բացահայտելու ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022թ. մարտի 8-ին` ժամը 02:10-ի սահմաններում, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածք» […]
14:05 09.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
14:04 09.03.2022
Մոսկվայի և ուկրաինական կողմի բանակցություններն ընթանում են անիմաստ արյունահեղությունը դադարեցնելու համար, նրանց վրա արդեն որոշակի առաջընթաց է գրանցվել։ Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Հատուկ ռազմական գործողությանը զուգահեռ բանակցություններ են ընթանում նաև ուկրաինական կողմի հետ՝ Ուկրաինայի զինված ուժերի անիմաստ արյունահեղությունը և դիմադրությունը շուտափույթ դադարեցնելու նպատակով: Որոշակի առաջընթաց է գրանցվել»,- […]
13:55 09.03.2022
ԵՄ-ի մշտական ներկայացուցիչները COREPER II-ի նիստում համաձայնեցրել են Ուկրաինայի պատճառով պատժամիջոցների ընդլայնումը, այդ թվում ՝ «ռուս օլիգարխների և նրանց ընտանիքների անդամների» նկատմամբ, ասված է ԵՄ-ի Խորհրդում ներկայումս նախագահող Ֆրանսիայի պատվիրակության հաղորդագրության մեջ: «Մշտական ներկայացուցիչները նոր պատժամիջոցներ են սահմանել ռուս պաշտոնյաների, օլիգարխների և նրանց ընտանիքների անդամների դեմ, որոնք մասնակից են Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային»,- ասված է […]
13:50 09.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: «Մեղրու սար» կոչվող հատվածում, Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Քաջարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, […]
13:45 09.03.2022
Մարտի 9-ին՝ ժամը 10:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տ. Շևչենկոյի անվան դպրոցում ռումբ կա տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական […]
13:33 09.03.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մարտի իննին մասնակցել է «Գենդերային հավասարությունն այսօր՝ հանուն վաղվա կայունության» զրույցին, որը կազմակերպել էր ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռալանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլին, պետական […]
13:27 09.03.2022
Հանգստյան օրերին՝ մարտի 5-ին և 6-ին, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի սննդի շղթայի 51 օբյեկտներում՝ վերահսկելու համար հակահամաճարակային կանոնների պահպանումը: Խախտումներ հայտնաբերվել են 12 տնտեսավարողի մոտ, կազմվել են արձանագրություններ: Հիշեցում. Հունվարի 22-ից հանրային սննդի մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ COVID-19 […]
13:20 09.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում, իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 25-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի վերաբերյալ ահազանգն ստացվել է 2022թ. մարտի 7-ին՝ ժամը 23:40-ին, […]
13:16 09.03.2022
Մարտի 9-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակել են ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչից հետո իրենք պատասխան կրակ են բացել։ Այս հայտարարությունը ոչ մի կապ չունի իրականության հետ. Արցախի ՊԲ-ն ոչ միայն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, այլև, ինչպես արդեն նշել ենք ավելի վաղ, մարտի 7-ին […]
09:31 09.03.2022
Մարտի 8֊ին` ժամը 23։00֊ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան, հայտնում է ԱՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ Հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ներկայումս օպերատիվ֊մարտավարական իրադրությունը հանգիստ է։
13:00 05.03.2022
Ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 4-ին Հանրապետության փողոցից բերման է ենթարկվել 59-ամյա Մկրտիչ Մ.-ն, որը մարտի 3-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Մկրտիչ Մ.-ն ներկայացվել է հետախուզումը նախաձեռնողին:
12:59 05.03.2022
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Արմավիրի, Վաղարշապատի, Մեծամորի, Բաղրամյանի բաժինների, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի և ՊՊԳՎ Վաղարշապատի բաժնի ծառայողները մարտի 4-ին, ուժեղացված ծառայության շրջանակներում համատեղ իրականացրած միջոցառման ժամանակ, Արմավիր-Հացիկ ճանապարհին զննության են ենթարկել «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում հայտնաբերվել են 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացան և տափաստանային 5 արտույտ: Ուժեղացված ծառայության շրջանակներում Արմավիր-Հացիկ […]
12:58 05.03.2022
Մարտի 5-ին, ժամը 07:25-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Յոլյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:02-ին, մարվել՝ 09:05-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 15 քմ հատված, ջերմահարվել՝ մոտ […]
12:54 05.03.2022
Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, պետական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 63-րդ տարեդարձի առթիվ մարտի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, գերատեսչության ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ պաշտպանության նախարարը և բարձրաստիճան զինվորականները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության […]