12:49 05.03.2022
Մարտի 5-ին՝ ժամը 07:19-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճոճկան գյուղի 5-րդ փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ բնակիչը տնից դուրս է բերվել տեղի ուժերով. հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։04-ին, […]
12:45 05.03.2022
Մարտի 4-ին աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանի հետ այցել է «Միրատորգ» ագրոարդյունաբերական հոլդինգ և «Միրատորգ»-ի գենետիկական սելեկցիայի կենտրոն՝ ծանոթանալու կենտրոնի գործունեությանը: Կենտրոնը մշակում է շուրջ 1 մլն հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք եւ ունի 1 մլն խոշոր ու 3 մլն […]
12:40 05.03.2022
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 4-ին Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հայտնաբերվել և Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել 52-ամյա Արթուր Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Արթուր Հ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
12:25 05.03.2022
Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները վետերանների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 4-ին Վարդաշենի 6-րդ փողոցից բերման են ենթարկվել 32-ամյա Հայկազ Ա.-ին, որը մարտի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
12:17 05.03.2022
Ոստիկանության ՔՈԳՎ և Հրազդանի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 4-ին Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերվել և Հրազդանի բաժին բերման է ենթարկվել 2019 թ. հոկտեմբերի 22-ից Սանկտ Պետերբուրգ քաղաքի իրավապահների կողմից գողության մեղադրանքով հետախուզվող 36-ամյա Վարդան Ղ.-ն: Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին: Առանց խափանման միջոցի:
12:12 05.03.2022
Մարտի 5-ին՝ ժամը 11:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը այլ կանչից վերադարձի ճանապարհին Արագած-Ապարան ավտոճանապարհին նկատել է ՃՏՊ: Պարզվել է, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Nissan» և Էջմիածին-Վանաձոր երթուղին սպասարկող «GAZel» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «GAZel» մակնիշի […]
12:05 05.03.2022
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները մարտի 4-ին Օղակաձև զբոսայգում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել 34-ամյա Լևոն Ա.-ին, որը փետրվարի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
11:55 05.03.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 033 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 8 118, մահացել՝ 32 մարդ: Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 623 672 դեպք, որից 1 547 531 հիվանդ ապաքինվել է, 16 338-ը ՝ մահացել:
11:30 05.03.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ, շահագրգիռ պետական մարմինների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ, մարտի 4-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հանրային լողափերի և Սևան-Լճաշեն ճեմուղու նախագծի վերաբերյալ: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից, փոխվարչապետի խոսքով՝ Կառավարությունն իր մի շարք որոշումներով, հանրության բոլոր շերտերի համար հասանելի հանգստի հնարավորություն տալու նպատակով, ստեղծել է հանրային ութ լողափ, բայց ներկայում դրանցից կահավորված և […]
11:23 05.03.2022
ԱՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակն Արցախում մարտի 4-ի ժամը 12:00-ի դրությամբ․ Թեստավորում 113 Հաստատված դեպք 15 Ստացիոնար բուժվողներ 40 Մահվան դեպք 1 Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9624 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2996 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 38 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է […]
11:07 05.03.2022
2022 թվականի մարտի 4-ին կայացել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստ: Նիստին ներկա էին ԿԸՀ 6 անդամներ: Հանձնաժողովի երկու անդամներ նիստից բացակայում էին հարգելի պատճառներով: Նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի ղեկավարի և Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի՝ Նորշեն, Ծովատեղ, Սոս, Վարանդա համայնքների, Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Ակնաբերդ համայնքի […]
11:05 05.03.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓218 նոր դեպք ✓3014 թեստավորում ✓695 առողջացած ✓12 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 226 դեպք, որոնցից 405 688-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8516 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 912 927 թեստավորում:
10:52 05.03.2022
Մարտի 2-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի Չարենցավան քաղաքի բաժանմունքներից մեկի մոտ կայանված ինկասացիայի մեքենայից անհետացել է կենսաթոշակների համար նախատեսված փողով պարկը, որի մեջ 6.500.000 դրամ էր: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 13.30-ի սահմաններում «Հայփոստ» ՓԲԸ-ի վարորդ-ուղեկցողը նկատել է, որ «Ռենո Լոգան» ինկասացիայի մեքենայի սրահից […]
10:03 05.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի է Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը (բուք է): Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։ Վայոց ձորի […]
09:42 05.03.2022
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը տեսաուղերձ է ձայնագրել, որը սկսել է ուկրաիներենով։ Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Twitter-ում ուրբաթ օրը՝ մարտի 4-ին։ «Ես դիմում եմ Մեծ Բրիտանիայի ուկրաինացիներին և նրանց, ովքեր այժմ գտնվում են Ուկրաինայում և հարևան երկրներում»,- սկսել է իր ելույթը Ջոնսոնը: Я хочу звернутися безпосередньо до українців тут, у Великій Британії, й до тих, […]
09:32 05.03.2022
Ամերիկյան The Washington Post թերթը, կապված ռուսական օրենսդրության նոր նորմերի հետ, որոշել է, որ այլևս չի նշի Ռուսաստանի Դաշնությունում աշխատող հրատարակության թղթակիցների կողմից գրված հրապարակումներում հեղինակների անունները: Այս մասին Twitter-ում հայտնել է թերթի լրագրող Փոլ Ֆարհին։ «Նպատակը աշխատակիցների անվտանգությունն ապահովելն է»,- գրել է նա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 4-ին ստորագրել է օրենք, որը քրեական […]
09:23 05.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի են Սարավան-«Զանգեր», Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ, Արարատի մարզի Ուրցաձոր-Լանջառ (բուք է) ավտոճանապարհները, իսկ Գորայք-Սարավան ավտոճանապարհը՝ բեռնատարների […]
09:06 05.03.2022
Վիետնամն ու Կամբոջան համատեղ սահմանի 84%-ի սահմանագծում են անցկացրել և մտադիր են ակտիվացնել բանակցությունները, որպեսզի հնարավորինս շուտ ամբողջությամբ ավարտին հասցնեն այդ գործընթացը: Այս մասին հայտարարել է Հանրապետության արտաքին գործերի նախարար Բույ Թհան Շոնը դեմարկացիայի մեկնարկի 20-ամյակին նվիրված խորհրդաժողովում, շաբաթ օրը հաղորդել է Saigon թերթը։ Նախարարի խոսքով ՝ անցած երկու տասնամյակների ընթացքում կողմերը զգալի առաջընթաց են […]
08:57 05.03.2022
Չիլիի լողափում 100-ից ավելի սատկած պինգվիններ են հայտնաբերել։ Իշխանությունները փորձում են պարզել Արաուկանիա տարածաշրջանում պինգվինների սատկելու պատճառը։ Այս մասին ուրբաթ հայտնել է հարավամերիկյան երկրի ձկնորսության և ակվակուլտուրայի ազգային ծառայությունը (Sernapesca)։ Թռչունների սատկելու մասին իշխանություններին հայտնել է տեղի բնակիչը։ Դեպքի վայր ժամանած մասնագետները Տոլտեն գետի գետաբերանի շրջանում ուսումնասիրել են առափնյա գծի 4 կմ հատվածը։ Մի քանի […]
08:23 05.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր», Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ, Արարատի մարզի Ուրցաձոր-Լանջառ (բուք է) ավտոճանապարհները, իսկ […]
08:08 05.03.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորքի 2-րդ զանգված՝ Մոլդովական փ. 12, 26, 44/2, 44/3, 44/4, 46, 46/1, 48, 48/1, 48/2, 48/3 շենքեր, թիվ 139 դպրոց և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ավան՝ Աճառյան փ. 14, 16, […]
00:02 05.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր», Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ, Արարատի մարզի Ուրցաձոր-Լանջառ (բուք […]
23:48 04.03.2022
Հանրապետության տարածքում մարտի 5-ի, 7-ի, 8-ի ցերեկը առանձին շրջաններում, 9-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Մարտի 5-ի գիշերը, 6-ին, 7-ի, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսային` 2-5 մ/վ, մարտի 4-5-ը, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 4-5-ը […]
23:42 04.03.2022
Մարտի 1-ից 4-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Վանաձոր, Արարատի մարզի Արտաշատ քաղաքներում, Դիտակ և Գեղարքունիքի մարզի Հացառատ գյուղերում: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 18 քմ) […]
23:38 04.03.2022
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ընդգծել են Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների միջազգային ամբողջական դատապարտման կարևորությունը։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի կողմից ուրբաթ օրը երկու առաջնորդների զրույցից հետո տարածված հայտարարության մեջ։ Նրանք անհրաժեշտ են համարում Ռուսաստանի կողմից Ուկրաինա շտապ հումանիտար մուտքի տրամադրումը ։ «Ե՛վ վարչապետը, և՛ նախագահ Էրդողանը ընդգծել […]
23:34 04.03.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ քննարկել է ուկրաինական ատոմակայանների և կարևոր ենթակառուցվածքների անվտանգությունը։ «Ես շարունակեցի երկխոսությունը Եվրոպական խորհրդի ղեկավարի հետ: Մեր ընդհանուր խնդիրն է ապահովել ատոմակայանները, կարևոր արդյունաբերությունները, ենթակառուցվածքները: Մենք քննարկեցինք դրա իրականացման ուղիները: Մենք խոսեցինք Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների խստացման մասին: Մենք բարձրացրինք հարցը. Ուկրաինայի անդամակցությունը […]
23:15 04.03.2022
«Ռոսկոմնադզորը» հայտնել է «ռուսական ԶԼՄ-ների հասանելիության սահմանափակման պատասխան միջոցների» ընդունման մասին. որոշում է ընդունվել արգելափակել Ռուսաստանում Facebook-ի մուտքը: Այս մասին հաղորդվում է գերատեսչության Telegram-ալիքում։ «2022 թվականի մարտի 4-ին որոշում է կայացվել արգելափակել մուտքը Facebook ցանց (պատկանում է Meta Platforms, Inc.-ին) Ռուսաստանի Դաշնության տարածքում»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ RKN-ի տվյալներով՝ 2020 թվականի հոկտեմբերից ի վեր […]
23:00 04.03.2022
Թուրքիայի բնակչությանը 49․9 տոկոսը կազմում են կանայք, իսկ 50․1 տոկոսը՝ տղամարդիկ։ Այս մասին նշվում է Թուրքիայի վիճակագրական ծառայության «Կանայք՝ վիճակագրությամբ-2021» զեկույցում։ Զեկույցի համաձայն՝ Թուրքիայում բնակվում է 42 միլիոն 252 հազար 172 կին։ Նշվում է, որ 2020 թվականի դրությամբ Թուրքիայում զբաղված/աշխատում է բնակչության 42․8 տոկոսը, որից 26․3 տոկոսը կազմում են կանայք, իսկ 59․8 տոկոսը՝ տղամարդիկ։ Առաջին […]