15:22 04.03.2022
Ազգային ժողովը մարտի 4-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել պատերազմի և ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների հարազատ եղբայրներին կամ որդիներին: Հայկ Սարգսյանի խոսքով՝ գործող կարգավորումներով զինծառայությունից ազատվելու պարտադիր պայման է […]
15:15 04.03.2022
Մարտի 3-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ ստացվեցին, որ մայրաքաղաքի Էրեբունու փողոցում մարդիկ են հավաքվում, որոնք պետք է մասնակցեն վիճաբանության։ Ըստ տեղեկության՝ նրանք զինված էին։ Քրեական ոստիկանության և Էրեբունու բաժնի ծառայողները, արագ իրացնելով օպերատիվ տվյալները, շտապեցին Էրեբունու փողոցի ավտոնորոգման կետերից մեկը՝ զինված բախումը կանխելու։ Այստեղ հայտնաբերվեցին մի խումբ անձինք։ Իրավապահներին նկատելով՝ նրանցից մեկը գոտկատեղից ատրճանակ […]
15:13 04.03.2022
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, փոխանցում է Aliq.ge-ն։ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտնում է, որ նախագահ Զուրաբիշվիլիի հետ հեռախոսազրույցում պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շնորհակալություն է հայտնել վրաց ժողովրդին և նախագահին՝ Ուկրաինային ցուցաբերած անսասան աջակցության համար։ Հեռախոսազրույցից հետո ԱՄՆ պետքարտուղարը Twitter-ում գրել է. «Ես խոսեցի նախագահ Զուրաբիշվիլիի հետ՝ շնորհակալություն հայտնելու անձամբ […]
15:11 04.03.2022
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ, գլխավոր զինվորական դատախազ Վալերի Պետրովի գլխավորած պատվիրակությանը: Վերջինիս կազմում էր նաև ՌԴ հարավային ռազմական շրջանի զինվորական դատախազ Վլադիսլավ Պրիխոդկոն, որի ենթակայությամբ են գործում ռուսական խաղաղապահ ուժերի շրջանակում Արցախում տեղակայված ՌԴ դատախազության ներկայացուցիչները: Արթուր Դավթյանը նախ շնորհակալություն է […]
15:08 04.03.2022
«Թուրքիան մերժում և դատապարտում է տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը սպառնացող այդ անօրինական գործողությունները: Ռուսաստանին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները և դուրս բերել ուժերը Ուկրաինայից»: Այս մասին ասել ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Սադըք Արսլանը, փոխանցում է Ermenihaber-ը։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից կազմակերպված «Ռուսաստանի ագրեսիայով պայմանավորված մարդու իրավունքների վիճակն Ուկրաինայում» խորագրով հավաքին Արսլանը […]
15:05 04.03.2022
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Լիբանանի Հանրապետության արտաքին գործերի և էմիգրանտների նախարար Աբդալլահ Բու Հաբիբը մարտի 4-ին ուղերձներ փոխանակեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Արարատ Միրզոյանն իր ուղերձում նշել է, որ 30 տարի առաջ հաստատելով դիվանագիտական հարաբերություններ՝ Հայաստանը և Լիբանանն ամրագրեցին երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը […]
14:55 04.03.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ուժեղ քամիներով պայմանավորված ընդհատվել է Լճաշեն պոմպակայանի էներգասնուցումը, որի հետևանքով ս.թ. մարտի 4-ին՝ ժամը 14։00-20։00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի, Գագարինավան թաղամասի, Վարսեր գյուղի, Կոտայքի մարզի՝ Ջրառատ գյուղի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
14:46 04.03.2022
Թուրքական Aksoy հետազոտական ընկերությունը ուշագրավ հարցում է անցկացրել Թուրքիայի բնակչության շրջանում ռուս-ուկրաինական հակամարտության և այդ գործընթացում Թուրքիայի դերի մասին: Հարցվածների 78.2 տոկոսը կարծում է, որ Թուրքիան պետք է չեզոքություն պահպանի այս հակամարտությունում: 2.4 տոկոսի կարծիքով Թուրքիան պետք է աջակցի ՌԴ-ին: Իսկ ահա 19.4 տոկոսը կարծում է, որ Թուրքիան պետք է հավատարիմ մնա այս պատերազմիմ ՆԱՏՕ-ի […]
14:42 04.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արտաշատ քաղաքի 28-ամյա բնակչին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, դեպքի վայրը: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2021թ. հոկտեմբերի 4-ին՝ ժամը […]
14:39 04.03.2022
Մարտի 4-ին խորհրդարանը, շարունակելով հերթական նիստերի աշխատանքը, քվեարկություններով ընդունել է նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: Քվեարկությունների ավարտից հետո Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Գևորգ Պապոյանի, Միքայել Թումասյանի, Արուսյակ Մանավազյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Գևորգ Պապոյանը նշել է, որ բուհերն իրենց միջոցների հաշվին տվյալ ուսումնական տարում անվճար ուսուցման […]
14:30 04.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով փոփոխություններ են կատարվել «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու մասին» կարգում: Լիցենզիայով տրված տեղերի սահմանափակումը չի խոչընդոտի, երբ դպրոցը բնակավայրում միակն է Ըստ կատարված հիմնական […]
14:20 04.03.2022
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Այս մասին հայտնում են նախարարությունից: «Գերմանիայի կառավարությունն ուշադրությամբ է հետևում տարածաշրջանային իրադարձություններին և Եվրոպական միության ու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մշտապես պատրաստ է աջակցել Հայաստանին ճգնաժամային իրավիճակների բացասական ազդեցությունների մեղմման գործընթացում»,- իր խոսքում ընդգծել է դեսպանը: Նախարար Խաչատրյանը, բարձր […]
14:12 04.03.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Քրիստիննե Գրիգորյանին այդ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք: Զրուցակիցները քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Արցախի համապատասխան կառույցների փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել է […]
13:55 04.03.2022
Հունվարի 16-ին՝ ժամը 04։59-ին, Երևանի Խորենացու և Վ. Սարգսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «Օպելի» վարորդը՝ 1988 թ. ծնված Հակոբ Բաղդասարյանը, և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Հ. Բաղդասարյանը մահացել է: Կատարվում է քննություն: Մարտի 3-ին՝ ժամը 17։00-ին, «Օպելի» ուղևորուհին՝ 1970 թ. ծնված Սրբուհի Ավագյանը, հիվանդանոցում […]
13:52 04.03.2022
Հանրապետության որոշ գետերում մարտի 3-ի երեկոյան և 4-ի առավոտյան դիտվել է ջրի ելքերի մեծացում: Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
13:50 04.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Արարատի մարզի Ուրցաձոր-Լանջառ (բուք է) ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը։ Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր», Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները և Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորանները: Շիրակի մարզի […]
13:45 04.03.2022
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը մարտի 4-11-ը կմեկնի Թուրքիա, Իսպանիա, Մարոկկո, Ալժիր և Եգիպտոս, փոխանցում է Ermenihaber-ը։ ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ մասնավորապես Թուրքիա և Իսպանիա կատարվելիք այցերի ընթացքում, հանդիպումների օրակարգում կլինեն Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման վերաբերյալ զարգացումները: Շերմանի այցի առաջին կանգառը կլինի հենց Թուրքիան։ Մարտի 4-ին և 5-ին Շերմանը հանդիպումներ կունենա Ստամբուլում և Անկարայում։
13:28 04.03.2022
Մոսկվայում Իսպանիայի Թագավորության դեսպանության կրթական բաժինը Իսպանիայի Խաենի համալսարանի հետ 1 հայ ուսանողի հնարավորություն է տալիս օգտվելու համալսարանական մագիստրոսական կրթաթոշակից 2022-23 թթ․ ուսումնական տարվա համար։ Ներկայացված ծրագրի շրջանակում կրթաթոշակների մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար բոլոր հետաքրքրվածները կարող են դիմել ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոսի գրասենյակ ([email protected], +374 10 54 76 63): Մանրամասները ներկայացվում են կից։
13:25 04.03.2022
Մարտի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 365 դեպք: Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից բուժվել է 9 790 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 539 413։ Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է ևս 32 մարդ, ընդհանուր՝ 16 306: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 620 639-ն են:
13:15 04.03.2022
Արցախի առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակն Արցախում մարտի 4-ի ժամը 12:00-ի դրությամբ․ Թեստավորում 113 Հաստատված դեպք 15 Ստացիոնար բուժվողներ 40 Մահվան դեպք 1 Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9624 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2996 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 38 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է […]
13:10 04.03.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի գործընկերոջ՝ Դմիտրի Կուլեբայի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ռուս-ուկրաինական ճգնաժամին առնչվող վերջին զարգացումներին, փոխանցում է Ermenihaber-ը։ Չավուշօղլուն Թուրքիայի անունից գոհունակությունն է հայտնել, որ կողմերը պայմանավորվել են ստեղծել հումանիտար միջանցք, թեկուզև տարածաշրջանային մակարդակով՝ խաղաղ բնակչության տարհանման համար։ Նրա խոսքերով՝ այդ միջանցքը ոչ միայն հնարավորություն կտա տարհանել քաղաքացիներին, […]
13:06 04.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում և ապօրինի որս կատարելու դեպքերի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրեն վստահված մասնաճյուղի ֆինանսական միջոցներից վատնելու եղանակով հափշտակություն […]
13:02 04.03.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 3-4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 20, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, խարդախության և ծանր վիրավորանքի՝ 5-ական, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման ու ընտանեկան բռնության՝ 2-ական, կողոպուտի, շորթման, հարկերից խուսափելու, ապօրինի […]
12:53 04.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Արարատի մարզի Ուրցաձոր-Լանջառ (բուք է) ավտոճանապարհները, Տիգրանաշենի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը։ Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» և Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները։ Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, […]
12:29 04.03.2022
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու որոշ հատվածներ փակ են և դժվարանցանելի: Արարատի մարզի Ուրցաձոր-Լանջառ հատվածում, Տիգրանաշենի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում բուք է և ցածր տեսանելություն: Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները։
12:23 04.03.2022
Մարտի 4-ին՝ ժամը 07:31-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով «Scania» (վարորդ՝ Խ. Ռ.) մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը […]