TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+26.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

̰
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պարտականությունները կկատարի Կամո Քոչունցը

15:34 28.02.2022

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները դրվել են զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցի վրա: Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

̰
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն առաջին տեղն է գրավել աշխարհի գավաթի հենացատկերի վարժությունում

15:28 28.02.2022

Մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Գերմանիայի Կուտբուս քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում առաջին հորիզոնականն է զբաղեցրել հենացատկեր վարժությունում: Դավթյանը 14.983 միավոր է վաստակել ու դարձել ոսկե մեդալակիր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ուկրաինայի ներկայացուցիչ Նազար Չեպուրնին՝ 14,600 միավորով: Հիշեցնենք՝ Արթուր Դավթյանն ավելի վաղ նժույգթափերում կատարել էր նոր տարր, որը կգրանցվի իր անունով: Հայաստանի մյուս […]

̰
Վախճանվել է գեղանկարիչ Համլետ Հովսեփյանը

15:23 28.02.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 71 տարեկանում կյանքից հեռացել է գեղանկարիչ Համլետ Հովսեփյանը: Համլետ Հովսեփյանը ծնվել է 1950 թ. Աշնակ գյուղում և ողջ ստեղծագործական կյանքն անցկացրել է իր քարքարոտ, իր իսկ խոսքով ասած՝ արևից այրված հայրենիքում: 1974 թ. Համլետ Հովսեփյանը ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանը: Ազատ […]

̰
Հայկ Կոնջորյանն ընդունել է Եվրոպայում և ԵՄ-ում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին

15:20 28.02.2022

Փետրվարի 28-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ընդունել է Եվրոպայում և Եվրոպական միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և այս համատեքստում հայ-կանադական համագործակցության հեռանկարները: Կարևորվել են խորհրդարանական դիվանագիտության ոլորտում աշխատանքները և միջազգային հարթակներում երկու երկրների միջև համագործակցությունը: Քննարկվել են Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հնարավորությունները:

̰
2021-ին Արցախի բուժհաստատություններում ծնվել է 1463 երեխա

15:14 28.02.2022

2021 թվականի ընթացքում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 1463 երեխա, որից՝ 734 տղա, 729 աղջիկ: Քաղաք Ստեփանակերտում ծնվել է 1337 երեխա, որից՝ 660 տղա, 677 աղջիկ: Տարվա ընթացքում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 22 ծնունդ: Հարկ է նշել, որ արտամարմնային բեղմնավորման ճանապարհով ծնվել է 3 երեխա (3 տղա)։ ՀՀ բուժհաստատություններում ծնվել է 78 […]

̰
SHANTNEWS

14:55 28.02.2022

̰
Ադրբեջանի` մարդկության դեմ ուղղված հանցանքները պետք է միջազգային հանրության կողմից արժանանան համապատասխան արձագանքի և գնահատականի. քննարկում ԱԺ-ում

14:45 28.02.2022

Փետրվարի 28-ին` Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթած հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել կոնֆերանս-քննարկում, որին մասնակցել են ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագահը հիշեցրել է, որ 34 տարի առաջ այս օրերին խաղաղ հայ բնակչությունը ենթարկվել է զանգվածային բռնությունների […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի հետ

13:55 28.02.2022

Փետրվարի 28-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստի շրջանակներում Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի միջև հաստատված երկխոսության կապակցությամբ։ Նախարար Միրզոյանը նշել է, որ որպես բռնի տեղահանումներից անմիջականորեն տուժած երկիր՝ Հայաստանը մշտապես աջակցել […]

̰
Երևանի շատրվանների ժամանակագրությունը

13:53 28.02.2022

Երևանյան ինքնատիպ միջավայրին մշտապես թարմ շունչ հաղորդող ջրային կառույցների պատմությունն սկիզբ է առնում 18-րդ դարից: Պատմական փաստերը վկայում են, որ մայրաքաղաքում շատրվաններ ու ջրավազաններ եղել են դեռևս 1800-ական թվականներին: Ինչպես փոխանցում են Երևանի քաղաքապետարանից, առաջին մեծ շատրվանը գտնվել է Երևանի բերդում:   «Երևանը մերձարևադարձային գոտում է, որտեղ չորս ամիս շարունակ լինում է տապ ամառ և, […]

̰
Մոսկվայի ոստիկանների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով

13:42 28.02.2022

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ և Երևան քաղաքի վարչության ՀՆԳ ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 27-ին Տիգրան Մեծի պողոտայից բերման են ենթարկել 43-ամյա Լևոն Պ.-ին, որը 2017 թ. հունվարի 13-ից Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

13:15 28.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում […]

̰
Համատիրությունների աշխատանքն ավելի թափանցիկ դարձնելու նպատակով համայնքը կառավարման էլեկտրոնային համակարգ կներդնի

13:07 28.02.2022

Երևանի մոտ 5000 բազմաբնակարան բնակելի շենքերը կառավարում են 260 համատիրությունները, իսկ 140 շենք էլ՝ լիազոր-կառավարիչները: Շենքերի պահպանման համար բնակիչներն ամեն ամիս պետք է վճարեն որոշակի գումար: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Բազմաբնակարան շենքերի պահպանման վճարները պարտադիր են: Դա ընդհանուր բաժնային սեփականության պահպանման համար է»,-ասում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը: Որքա˚ն […]

̰
ԵՄ-ն փակում է օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների համար

01:33 27.02.2022

ԵՄ երկրները փակում են օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների համար, հայտնել է ARD հեռուստաալիքի Բեռլինի բյուրոյի լրագրողը ՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին: «ԵՄ երկրները փակում են օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների համար, ինձ հաստատել է քիչ առաջ տեղեկացված աղբյուրը», – Twitter-ում հայտնել է լրագրողը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հրամանագրեր է ստորագրել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների […]

̰
Լուկաշենկոն Մակրոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է սպառազինությունների թեման

01:22 27.02.2022

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է սպառազինությունների թեման: Ինչպես հաղորդում է Բելտա գործակալությունը, Բելառուսում միջուկային զենքի տեղակայման հնարավորությունը երկրի նախագահը կեղծ է անվանել: Լուկաշենկոն Մակրոնի հետ քննարկել է ռուս-ուկրաինական հակամարտությունը, Մինսկի դիրքորոշումը և դրանում նրա ներգրավվածությունը, հաղորդում է «Пул Первого» տելեգրամ ալիքը:  

̰
Ֆրանսիան կուժեղացնի Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները

01:14 27.02.2022

Ֆրանսիան մտադիր է ավելի շատ ռազմական սարքավորումներ մատակարարել Ուկրաինային այդ երկրում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին, շաբաթ օրը հայտնել են Ելիսեյան պալատում: «Որոշվել է ուկրաինական իշխանություններին ռազմական հանդերձանքի լրացուցիչ մատակարարումներ կազմակերպել, ինչպես նաև ապահովել վառելիքի աջակցությունը», – Ֆրանսիայի նախագահի վարչակազմի հայտարարությունը մեջբերել է AFP գործակալությունը: Թե հատկապես որ ռազմական բեռներն են Ֆրանսիայից առաքվելու Ուկրաինա, չի հստակեցվում։ […]

̰
Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունն Ուկրաինայում արտակարգ իրավիճակների ծառայություններին կտրամադրի անվճար վառելիք

00:51 27.02.2022

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հայտարարել է, որ Ուկրաինայում շտապ օգնության մեքենաները և հրշեջ հաշվարկների մեքենաները կարող են անվճար լիցքավորվել ընկերության բոլոր բենզալցակայաններում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է SOCAR-ի միջոցառումների կազմակերպման և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Իբրահիմ Ահմեդովը։ «SOCAR Energy Ukraine-ը, առաջնորդվելով մարդասիրության սկզբունքներով, աջակցություն կցուցաբերի շտապօգնության մեքենաներին և Ուկրաինայում հրշեջ ծառայության մեքենաներին […]

̰
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

00:28 27.02.2022

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ թեմաների, քննարկել են Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության հետ կապված իրավիճակի զարգացումը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Փետրվարի 22-ին Մոսկվայում կայացած ռուս-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

23:57 26.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Սիսիան-«Զանգեր», ճանապարհահատվածում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։ Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի […]

̰
Ծովային ճակատամարտի արդյունքում ոչնչացվել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի 6 նավ․ ՌԴ ՊՆ

23:52 26.02.2022

Ռուսաստանի Պաշտպանության Նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նոր տվյալներ է ներկայացրել հատուկ գործողությունների վերսկսումից հետո ոչնչացված զինտեխնիկայի և ռազմական ենթակառուցվածների վերաբերյալ: «Այսօր Լուգանսկի զորքերը ընդլայնել են հարձակման գոտին և գործողության սկզբից առաջ են շարժվել մինչև 46 կիլոմետր խորություն՝ գրավելով Շչաստիե և Մուրատովո բնակավայրերը։ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զորքերի խմբավորումը, առաջանալով Պետրովսկոեի ուղղությամբ, առաջ է անցել ևս 10 կիլոմետր […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 7,05 հա տարածքում բռնկված հրդեհները

23:43 26.02.2022

Փետրվարի 25-ից 26-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2 հա, Էրեբունի վարչական շրջանում՝ 7000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1000 քմ, Կարբի գյուղում՝ 9000 քմ, Արարատի […]

̰
Բայդենն ասել է, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների այլընտրանքը կլիներ «երրորդ համաշխարհային պատերազմը»

23:36 26.02.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Մոսկվայի նկատմամբ Վաշինգտոնի սահմանած կոշտ պատժամիջոցների այլընտրանքը կլիներ «երրորդ համաշխարհային պատերազմը»: Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է բլոգեր Բրայան Քոուենին տված հարցազրույցում։ Տեսանյութը տեղադրվել է YouTube-ում։ «Լսեք, գործողությունների երկու տարբերակ կար՝ երրորդ համաշխարհային պատերազմ սկսել, ֆիզիկապես պատերազմ սկսել Ռուսաստանի հետ, կամ էլ թիվ երկու տարբերակը ՝ այնպես անել, […]

̰
Զելենսկին հայտարարել է, որ Էրդողանի հետ համաձայնեցրել է ՌԴ նավերի՝ Սև ծով անցնելու արգելքը

23:22 26.02.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համաձայնեցրել է Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով Սև ծով ռուսական ռազմանավերի անցնելու արգելքը: «Շնորհակալություն եմ հայտնել իմ եւ մեր բարեկամ Էրդողանին՝ մեր անկախությանը, տարածքային ամբողջականությանը մշտապես սատարելու համար։ Նրա հետ համաձայնեցրել ենք, որ այսօր չափազանց կարեւոր է Սև ծով ռուսական ռազմանավերի անցնելու […]

̰ ̰
̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

22:55 26.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Սիսիան-«Զանգեր», ճանապարհահատվածում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։ Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի […]

̰
Ալիևը հայտնել է Ուկրաինա մարդասիրական օգնություն ուղարկելու մասին

22:44 26.02.2022

Ադրբեջանը հումանիտար օգնություն և դեղորայք է ուղարկել Ուկրաինա։ Այս մասին շաբաթ Twitter-ում հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Այսօր հեռախոսազրույց է կայացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին կրակի դադարեցման և հակամարտությունը քաղաքական հուն տեղափոխելու ջանքերի, ինչպես նաև մարդասիրական օգնություն և դեղորայք ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, […]

̰
̰
Մենք պայքարելու ենք այնքան, որքան անհրաժեշտ է երկիրն ազատագրելու համար․ Զելենսկին տեսաուղերձ է հղել

22:20 26.02.2022

Նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 26-ի երեկոյան հանդես է եկել հերթական ուղերձով, որում հայտարարել է, որ Ուկրաինան պայքարելու է այնքան, որքան անհրաժեշտ կլինի խաղաղության համար, և հաղթանակներից մեկն արդեն դարձել է SWIFT-ից Ռուսաստանին անջատելու ընթացակարգի մեկնարկը: «Մենք պայքարելու ենք այնքան, որքան անհրաժեշտ է երկիրն ազատագրելու համար։ Եթե երեխաները արդեն ծնվում են կացարաններում, նույնիսկ այն ժամանակ, երբ […]

̰
Եվս մեկ երկիր փակել է օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար

22:09 26.02.2022

Վիլնյուսը որոշում է կայացրել փակել Լիտվայի օդային տարածքը ռուսական օդանավերի համար։ Այս մասին որոշումը հաստատվել է շաբաթ օրը ՝ կառավարության արտահերթ նիստում։ «Փետրվարի 27 – ին ՝ ժամը 00:00-ից (Երևանի ժամանակով ժամը 02:00-ին) Լիտվայի օդային տարածքը փակվում է այդ գործունեության ռուսական թույլտվությամբ բոլոր ավիափոխադրողների համար»,- հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Սլովենիան և Լատվիան […]

̰
BACK_TO_TOP