21:58 25.02.2022
Ռուսաստանը պատասխան կտա Արևմուտքի նոր պատժամիջոցներին, այդ թվում՝ եթե դրանք կիրառվեն Ռուսաստանի ղեկավարության, մասնավորապես, նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի դեմ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Պատժամիջոցներին պատասխանելու ենք, ինչպես միշտ ենք պատասխանել։ Մնացած ամեն ինչ անելու ենք այնպես, ինչպես մեզ ձեռնտու է։ Արդարանալն ու զեկուցել հարկ չենք համարում», – […]
21:34 25.02.2022
Instagram սոցիալական ցանցի օգտատերերը բողոքում են ծառայության խափանումներից, հայտնում է Downdetector-ը, որը վերահսկում է հանրահայտ ինտերնետային ռեսուրսների խափանումները։ Երևանի ժամանակով 2է.07-ի դրությամբ գրանցվել է 188 բողոք։ Ըստ Downdetector-ի՝ օգտատերերի մեծամասնությունը (69%) դժգոհում է հավելվածի հետ կապված խնդիրներից, 16%-ը չի կարողանում մուտք գործել իր պրոֆիլ, 15%-ը՝ կայքից։ Խնդիրների առաջ են կանգնել Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և […]
21:20 25.02.2022
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին մնում է Կիևում, աշխատում է շուրջօրյա: «Նա մշտական հանդիպումներ ունի երկրի ղեկավարության հետ և խորհրդակցություններ է անցկացնում համաշխարհային առաջնորդների հետ», – հայտնել է Պոդոլոկը 112 հեռուստաալիքի եթերում: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևից ուղիղ եթեր է մտել՝ հայտնելով, որ երկրում է։ «Մենք այստեղ […]
17:00 25.02.2022
ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությունը հաստատելու համար հսկող դատախազին է ուղարկվել քրեական գործն ըստ մեղադրանքի 1988թ. ծնված Մ.Պ.-ի՝ նախատեսված ԱՀ Քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ Մարտունու շրջանի թվով երկու բնակչի վստահությունը չարաշահելով առանձնապես խոշոր չափերի հասնող՝ ընդհանուր 12.800.000 ՀՀ դրամ գումարի 70 գլուխ […]
16:58 25.02.2022
Փետրվարի 25-ին՝ ժամը 13:15-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արգավանդ գյուղի սկզբնամասում գտնվող վագոն-տնակում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող չբնակեցված վագոն-տնակում (մոտ 40 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […]
16:56 25.02.2022
Պուտինը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ Ուկրաինայի հետ բանակցությունների համար։ Այս մասին ասել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ «Ինչպես հայտնի է, այսօր Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին։ Ի սկզբանե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել էր այն մասին, որ գործողության նպատակը Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետություններին օգնելն է, այդ թվում՝ […]
16:51 25.02.2022
«Մենք՝ վրացիներս, նեղության մեջ չենք թողնում մեր ընկերներին»,- ի պատասխան վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության, ասել է հանրային պաշտպան Նինո Լոմջարիան, փոխանցում է Aliq.ge-ն։ «Վրաստանի վարչապետի այսօրվա հայտարարությունը և նրա պաթոսը չեն արտահայտում իմ դիրքորոշումը։ Ուկրաինայի ազատության և արժանապատվության համար պայքարը նաև մեր պայքարն է մեր ազատության և արժանապատվության համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոմջարիան։ […]
16:49 25.02.2022
Ոստիկանության ծառայող չհանդիսացող անձանց (այսուհետ՝ դիմորդ) ընդունելությունն իրականացվում է «Ոստիկանական գործ» մասնագիտության «պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, պետական պատվերի շրջանակներում (անվճար): Շրջանավարտներին շնորհվում են ոստիկանության կոչումներ, և նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում, ծառայության վայրերը` Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերը: Ոստիկանության ծառայողների (այսուհետ՝ ծառայող) մրցույթն իրականացվում […]
16:42 25.02.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսին: Հանդիպման ընթացքում դոկտոր Մարկիդեսը ներկայացրել է Համալսարանի առաքելությունն ու ընթացիկ ծրագրերը՝ Հայաստանի կայուն զարգացման հեռանկարի վերաբերյալ Կառավարության առաջնահերթություններին համապատասխանեցնելու նպատակով։ Նախաձեռնությունները վերաբերել են արհեստական բանականության, Հայաստանի համայնքների կարողությունների զարգացման, առաջնորդության ու կառավարման, ինչպես նաև նորարարության ոլորտներին։ Փոխվարչապետ Մաթևոսյանը կարևորել է Համալսարանում գործող «Մանուկյան […]
16:36 25.02.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը։ Վերջինի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հանձնաժողովին ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության ներկա համաճարակաբանական իրավիճակն ու Երևան քաղաքում և մարզերում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների գործընթացը։ Անդրադառնալով այն փաստին, որ «Օմիկրոն» շտամի պարագայում հիվանդությունն ավելի թեթև ընթացք է […]
16:30 25.02.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Վանաձոր և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը փետրվարի 14-19-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Վանաձորում՝ փետրվարի 17-19-ը, Հրազդանում՝ փետրվարի 15-17-ը։
16:25 25.02.2022
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 24-ին Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել 23-ամյա Նվեր Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 24-ին Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում հայտնաբերվել […]
16:23 25.02.2022
Հունվարին (2022թ․) Ախթալա գետի ջրի որակը գետաբերանի հատվածում գնահատվել է «վատ» (5-րդ դաս)՝ պայմանավորված կադմիումով, մոլիբդենով, սուլֆատ իոնով և կախութային չոր նյութերով։ Այս մասին տեղեկացրին Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
16:16 25.02.2022
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ուրբաթ հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը ։ «Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը փետրվարի 25-ի օրվա երկրորդ կեսին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- հաղորդում է հեռուստաալիքը: Չինաստանը կոչ է արել ուկրաինական հարցում հեռանալ Սառը պատերազմի մտածելակերպից, ինչպես նաև ձևավորել եվրոպական […]
16:10 25.02.2022
Թմրամիջոց աճեցնելու, պատրաստելու, ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք պահելու գործով նախաքննությունն ավարտվել է։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի մարզի 50-ամյա բնակչի կողմից ապօրինի կերպով ռազմամթերք պահելու, խոշոր չափերի կանեփի բույսեր աճեցնելու, ինչպես նաև դրանք վերամշակելու և զգալի չափերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց […]
16:06 25.02.2022
Փետրվարի 25-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կողմից իրականացվող «Խորհրդարանական պրակտիկա և ֆելոուշիփ» ծրագրի 2021 թվականի խմբի ավարտական միջոցառումը: Մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) […]
16:00 25.02.2022
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայում և Եվրոպական միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ և կանադացի ժողովուրդների միջև ամուր բարեկամության վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ՝ պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու՝ երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։ […]
15:53 25.02.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատշաճ վճռականություն չի ցուցաբերել Ուկրաինայի հարցում, իսկ նրա նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքը հեռու է բարեկամական լինելուց: «Արևմուտքը, ԵՄ երկրները և ՆԱՏՕ-ն չկարողացան վճռականություն դրսևորել Ուկրաինայի նկատմամբ։ Նրանք բոլորը նրան խորհուրդներ են տալիս: Ուկրաինայի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքը չի կարող համարվել ո՛չ բարեկամություն, ո՛չ համերաշխություն»,- ուրբաթ օրը Ստամբուլում լրագրողներին […]
15:47 25.02.2022
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետդեպարտամենտի խորհրդական Դերեկ Չոլլեթի հետ։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Դավիթ Զալկալիանին շնորհակալություն է հայտնել պետքարտուղարության խորհրդականին՝ «Թվիթերի» իր միկրոբլոգի միջոցով Ուկրաինային և Վրաստանին ցուցաբերած աջակցության համար։ «Երախտապարտ ենք մեր առանցքային ռազմավարական գործընկերոջը՝ Միացյալ Նահանգներին, մեր ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը անսասան աջակցության համար։ Այս վճռորոշ պահին միասնությունն […]
15:41 25.02.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին Ուկրաինայի հարցով սկզբունքային դիրքորոշման համար, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ասադը վճռական աջակցություն է հայտնել Դոնբասի պաշտպանության համար Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ ռազմական գործողությանը: «Շնորհակալություն հայտնելով Բաշար ալ-Ասադին նման սկզբունքային դիրքորոշման համար՝ Վլադիմիր Պուտինն իր հերթին կիսվել է իրավիճակի […]
15:34 25.02.2022
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին Վլադիմիր Պուտինին առաջարկել է բանակցություններ վարել։ «Ցանկանում եմ ևս մեկ անգամ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահին։ Ուկրաինայի ամբողջ տարածքում մարտեր են ընթանում։ Եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի կանգնեցնենք մարդկանց մահը»,- ասել է նա։ Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Դոնբասում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին: Նա հավաստիացրել է, որ Մոսկվայի […]
15:27 25.02.2022
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ սույն թվականի մարտի 1-ից կավարտվի բնակիչ-բաժանորդների համար բնական գազի և չգազաֆիկացված բնակավայրերի բնակիչ-բաժանորդների համար էլեկտրաէներգիայի սպառման գծով Արցախի Հանրապետության կառավարության կողմից փոխհատուցման աջակցության տրամադրումը։
15:20 25.02.2022
Ինչպես աշխարհի մի շարք երկրներում, Հայաստանում վերջին ժամանակաշրջանում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի տարածման արդյունքում շատացել են հիվանդության դեպքերը` հատկապես երեխաների շրջանում։ Արցախի Հանրապետությունում բնակչության մոտ նույնպես հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության «Օմիկրոն» շտամ: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»-ի կողմից ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ուղարկված COVID-19 տիպավորման նմուշները նույնականացվել են որպես […]
15:16 25.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]
15:06 25.02.2022
Փետրվարի 10-ին Երևանի Տերյան փողոցի շենքերից մեկի մոտ կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենայից գողություններ էր կատարվել: Կոտրել էին մեքենայի պատուհանը, գողացել համակարգիչ, անձնագիր ու փող: Ժամը 23-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Ուսումնասիրեցին մեքենան, զրուցեցին տուժողի հետ, իրականացրին օպերատիվ հարցումներ։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Բացահայտման միջոցառումները շարունակվեցին։ Օպերատիվ աշխատանքի արդյունքում Կենտրոնականի քրեական […]
14:55 25.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ Սուրենավան գյուղի դաշտամիջյան ճանապարհի հատվածում տեղի ունեցած պատահարի փաստի առթիվ: Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022թ. փետրվարի 24-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Արարատի մարզի Սուրենավան գյուղի 27-ամյա բնակիչը, կորցնելով իր կողմից վարած «Բելառուս» մակնիշի տրակտորի կառավարումը, դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհի երթևեկելի գոտուց ու գլխիվայր […]
14:40 25.02.2022
ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբը ներկայացրել է Երևան-Ստեփանակերտ ուղևորատար ավտոբուսների ժամանակացույցը։ «Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պայմանավորվածության արդյունքում Երևան-Ստեփանակերտ ուղևորատար ավտոբուսների չվերթները, սկսած սույն թվականի փետրվարի 28-ից, կկազմակերպվեն երկուշաբթի, հինգշաբթի, շաբաթ օրերին՝ առավոտյան ժամը 5:00-ին: Անհրաժեշտ է նախապես հերթագրվել, զանգահարելով՝ 010 56-53-70 հեռախոսահամարով: Տեղափոխվող […]
14:30 25.02.2022
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 25-ի ժամը 09:40-ից դադարեցվել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Գորկու փողոցի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
14:17 25.02.2022
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելն Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները համարել է «Սառը պատերազմի ավարտից հետո Եվրոպայի պատմության մեջ բեկումնային իրադարձություն»: Այսպես Գերմանիայի կառավարության նախկին ղեկավարն առաջին անգամ հրապարակավ մեկնաբանել է այդ երկրի շուրջ ստեղծված իրավիճակը։ «Ռուսաստանի կողմից այս ագրեսիվ պատերազմը նշանավորում է խոր բեկումնային պահ Եվրոպայի պատմության մեջ Սառը պատերազմի ավարտից հետո»,- ասել է […]