14:07 01.03.2022
Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 70 կգ քաշային Անի Հովսեփյանը բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայում կայացած Ստրանջայի 73-րդ մրցաշարում, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Բացի Անի Հովսեփյանից՝ մրցաշարին մասնակցել են նաև Լիլիթ Դալլաքյանը (48 կգ) և Անուշ Գրիգորյանը (50 կգ): Հայ մարզուհիները մրցավայր են մեկնել մարզիչ Հակոբ Մելքոնյանի գլխավորությամբ: Նշենք՝ բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականն էլ Կարեն […]
13:52 01.03.2022
Թուրքական «Sözcü» թերթի սյունակագիր, տնտեսագետ Մուրադ Մուրաթօղլուն հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հետևանքով Թուրքիայի տնտեսությունում ծագած խնդիրներին, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ նրա՝ Պուտինի ցարական երևակայությունները ռուս ժողովրդին տանելու են դժբախտության… Թուրք տնտեսագետի կարծիքով Ռուսաստանը աղքատանալու է, որի հետևանքով մեծապես տուժելու է նաև Թուրքիայի տնտեսությունը: Մասնավորապես մրգի և բանջարեղենի արտահանման, զբոսաշրջության, տեքստիլ արդյունաբերության […]
13:45 01.03.2022
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ փետրվարի 26-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մասիս քաղաքի Հերացու փողոցում իր «ԲՄՎ» մակնիշի մեքենայից ոսկե զարդեր են գողացել: Մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 18։20-ի սահմաններում, օգտվելով մեքենայի դռները բաց լինելու հանգամանքից և վարորդի անուշադրությունից, Մասիս քաղաքի Հանրապետության և Հերացու փողոցների խաչմերուկի մոտ կայանված մեքենայի […]
13:36 01.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում […]
13:10 01.03.2022
Մարտի 1-ին` ժամը 07։18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի թիվ 47 դպրոցի դահլիճից նկատվում է ծուխ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարի Թաղի 5-րդ փողոցում գտնվող թիվ 47 միջնակարգ դպրոցի սպորտդահլիճում։ Հրդեհը մեկուսացվել […]
23:59 28.02.2022
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Փետրվարի 21-ից 28-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2147 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 198 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 166, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 238 անձ։ 71 տրանսպորտային միջոց […]
23:57 28.02.2022
Ռուսական ինքնաթիռների համար իր օդային տարածքը փակելու Արևմուտքի որոշումը խախտում է միջազգային օդային իրավունքը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իտալիայի քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավար Պյեռլուիջի Դի Պալման։ «Մենք նաև տեսնում ենք, որ միջազգային պայմանագրերը որոշ չափով խախտվում են Ռուսաստանի համար օդային տարածքի փակման կապակցությամբ, որի մասին երեկ կարգադրել է Արևմուտքը», – նրա խոսքը մեջբերում […]
23:55 28.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է […]
23:52 28.02.2022
Հանրապետության տարածքում փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 1-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ի ցերեկն առանձին շրջաններում, 2-4-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ: Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ, մարտի 3-4-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն մարտի 4-5-ը կնվազի 6-8 […]
23:50 28.02.2022
Փետրվարի 28-ին, ժամը 21:35-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա երկու տուժած: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Եղվարդի […]
23:44 28.02.2022
Փետրվարի 27-ից 28-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 27 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 5000 քմ, Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում՝ 1000 քմ, Ուջան գյուղում՝ 1.1 հա, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 5000 քմ, Արտաշատ քաղաքում՝ 7200 քմ, Վեդի […]
23:40 28.02.2022
Փետրվարի 23-ին, ժամը 21.30-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Աջափնյակ վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մի մեքենա: Մինչ ոստիկանների մոտենալը ուղևորն իջել էր մեքենայից ու փախել` վազելիս նետելով լուցկու տուփեր ու փաթեթներ: Կարճ հետապնդումից հետո պարեկները բռնել են նրան և, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել […]
23:28 28.02.2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում երախտագիտություն է հայտնել Անկարային՝ Ուկրաինայում իրավիճակի հետ կապված Մոնտրեի կոնվենցիայի կատարման համար: Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ բանակցությունների արդյունքների վերաբերյալ տարածված գրավոր հայտարարության մեջ։ «Պետքարտուղար Բլինքենը երախտագիտություն է հայտնել այն բանի համար, որ Թուրքիան շարունակում է կատարել Մոնտրեի կոնվենցիան, […]
23:11 28.02.2022
Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանել՝ կապված Ուկրաինայում ռազմական գործողության հետ։ Սահմանափակող միջոցներն անդրադարձել են Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին, միլիարդատեր Ալեքսեյ Մորդաշովին, «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինին, գործարար Միխայիլ Ֆրիդմանին, «Տրանսնեֆտ»- ի ղեկավար Նիկոլայ Տոկարևին, գործարար Ալիշեր Ուսմանովին, Պյոտր Ավենին և այլոց: Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել է […]
22:51 28.02.2022
Եվրամիության երկրները հավանություն են տվել Ուկրաինայի էներգահամակարգի եվրոպական համակարգի շուտափույթ սինխրոնացմանը։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը ԵՄ խորհրդի արտահերթ նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։ «Այս օրերին մենք սերտ կապի մեջ էինք Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոյի հետ։ Միակ նախագիծը, որը երկար ժամանակ մեր ընդհանուր առաջնահերթությունն էր, Ուկրաինայի էներգահամակարգի սինխրոնիզացումն […]
22:38 28.02.2022
Թուրքիան հետևելու է Մոնտրեի կոնվենցիայի դրույթների կատարմանը, որպեսզի կանխի Սև ծովի տարածաշրջանի ճգնաժամը։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում նախարարների կաբինետի նիստի արդյունքներով։ «Մենք լի ենք վճռականությամբ՝ օգտագործելու իրավասությունները, որոնք տրված են Մոնտրեի կոնվենցիային նեղուցներում նավերի շարժման վերաբերյալ, որպեսզի կանխենք ճգնաժամը»,- ասել է Էրդողանը՝ չհստակեցնելով, թե արդյոք դա նշանակում է, որ […]
22:24 28.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ նախօրեին Գյումրիում 34-ամյա տղամարդու սպանությունը բացահայտելու ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկությունների, 2022թ. փետրվարի 27-ին՝ ժամը 01։15-ին, Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ քաղաքի Աթարբեկյան փողոցից «կտրած-ծակած վնասվածքներով, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Գյումրի քաղաքի՝ 1987թ. ծնված […]
21:50 28.02.2022
ԱՄՆ դեսպանության առաջարկով փետրվարի 28-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում «ՀՀ անձնագրերի պաշտպանիչ միջոցները» թեմայով ուսումնավարժանք անցկացվեց ԱՄՆ 25 հյուպատոսների և օգնականների համար։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արա Մկրտչյանը ողջունելով հյուրերին՝ ընդգծել է ուսումնավարժանքի կարևորությունը, որի շրջանակում մասնակիցները կզարգացնեն կարողությունները Հայաստանի Հանրապետության կեղծ անձնագրերի հայտնաբերման ոլորտում, […]
21:43 28.02.2022
Մարտի 1-ին՝ ժամը 16:00-ին Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ուսումնավարժանք: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
21:31 28.02.2022
Փետրվարի 28-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի և ՄԱԿ Ժնևյան գրասենյակի միջև արդյունավետ համագործակցության կապակցությամբ։ Արարատ Միրզոյանը կարևորել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի գործունեությունը՝ ընդգծելով Հայաստանի՝ որպես […]
21:10 28.02.2022
Մեծ Բրիտանիան արևմտյան դաշնակիցների հետ միասին ձգտելու է Ռուսաստանին հեռացնել Ինտերպոլից։ Այս մասին երկուշաբթի հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելը՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում։ «Ուկրաինայի կառավարությունն այսօր պահանջել է դադարեցնել ռուսական կառավարության անդամակցությունը Ինտերպոլին։ Մենք կգլխավորենք միջազգային ջանքերը դրան հասնելու համար»,- հայտարարել է նախարարը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել […]
20:47 28.02.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին՝ «կապված ԱՄՆ-ի և դրանց միացած երկրների ոչ բարեկամական գործողությունների հետ»։ Հրամանագրի տեքստը հրապարակվել է երկուշաբթի օրը Կրեմլի կայքում։ Պարզաբանվում է, որ հրամանագիրը ստորագրվել է «Ամերիկայի Միացյալ Նահանգների և նրանց միացած օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների անբարյացակամ և միջազգային իրավունքին հակասող գործողությունների կապակցությամբ՝ կապված […]
20:39 28.02.2022
Թուրքիայում գործող «Artıbir» հետազոտական ընկերությունը հրապարակել է թուրքական քաղաքական ուժերի վարկանիշը ցույց տվող վերջին սոցհարցման արդյունքները։ Ըստ այդմ՝ Թուրքիայում այժմ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն (ԱԶԿ-AKP) ունի 28․9 տոկոս աջակցություն, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP)՝ 27․2, ազգայնական «Լավ» կուսակցությունը՝ 14․1, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP)՝ 13․4 տոկոս աջակցություն։ Իշխող կոալիցիայի անդամ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) վարկանիշը […]
15:59 28.02.2022
Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի տարածքում տեղի ունեցած իրադարձությունները որոշակի մտահոգություն են առաջացրել արցախցիների շրջանում: Ադրբեջանի կողմից տարբեր մեթոդների կիրառմամբ հոգեբանական գրոհը թեև ինքնին մտահոգիչ է, այդուհանդերձ ինչպես Արցախի բնակիչները, այնպես էլ պետական մարմինները առավելապես պետք է աշխատեն անվտանգության իրական ու առարկայական բաղադրիչները բարելավելու ուղղությամբ: Այդ առումով […]
15:57 28.02.2022
Փետրվարի 21-27-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 453 դեպք, որից 210-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 165 հրդեհի, 1 քարաթափման, 8 ինքնասպանության փորձի դեպք, 26 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 151 կենցաղային կանչ. տուժել է 52 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 9 մահ: Արձանագրվել է թունավորման 9 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով […]
15:50 28.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է […]
15:45 28.02.2022
Տեսչական մարմնի 2021 թվականի գործունեության տարեկան ծրագրով էներգետիկայի և էներգասպառման բնագավառում ստուգվել է 110 օբյեկտ։ 18-ը չի ստուգվել՝ չգործելու պատճառով։Ստուգումների արդյունքում ամենից շատ՝ 21 ստուգում արվել է Սյունիքի, ամենից քիչ՝ 3՝ Տավուշի մարզում։ Տարվա ընթացքում իրականացվել է 52 վերստուգում։ Ստուգումների արդյունքում կազմվել է 26 տեղեկանք՝ թերությունների բացակայության վերաբերյալ։ Կազմվել և տնտեսավարող սուբյեկտներին է տրամադրվել պարտադիր […]