TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+30.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Կանադան կարգելի ռուսական նավերին մտնել իր նավահանգիստներ․ ԶԼՄ

22:38 01.03.2022

Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով Կանադայի իշխանությունները որոշում են կայացրել արգելել ռուսական նավերի մուտքը կանադական նավահանգիստներ։ Այս մասին երեքշաբթի հայտնել է ICTV հեռուստաալիքը։ Աղբյուրի տվյալներով՝ դա որոշվել է նախարարների կաբինետի նիստում, որը երեքշաբթի տեղի է ունեցել փակ ռեժիմով: Այս միջոցառումն ուժի մեջ կմտնի այս շաբաթ, սակայն հստակ օրը չի նշվում: NTV հեռուստաալիքի տվյալներով՝ Կանադայի իշխանությունները նաև […]

̰ ̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

22:20 01.03.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
̰
Հրդեհաշիջում, տուժածների տարհանում. ԵՊԲՀ-ում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն

22:06 01.03.2022

Մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տոնի առթիվ հանրապետության տարբեր բնակավայրերում անցկացնում է միջոցառումներ, որոնք շարունակվելու են մարտ ամսվա ընթացքում։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի է ունեցել ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով: Վարժանքին հետևել են ԱԻ […]

̰
SHANTNEWS

21:55 01.03.2022

̰
Կիևում հայտնել են, որ հեռուստաաշտարակի աշխատակիցները չեն տուժել ռմբակոծման հետևանքով

21:47 01.03.2022

Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն հայտնել է, որ Կիևում հեռուստաաշտարակի ռմբակոծման ժամանակ աշխատակիցներից ոչ ոք չի տուժել: Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները հրապարակել էին Կիևի հեռուստաաշտարակում տեղի ունեցած պայթյունի կադրերը՝ հայտարարելով, որ արկ է ընկել հեռուստաաշտարակի վրա: «Կիևում հեռուստաաշտարակի գնդակոծման հետևանքով աշխատակիցներից ոչ ոք չի տուժել, հայտնում է մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն», – ասված է Գերագույն […]

̰
Բայդենն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

21:35 01.03.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները, ինչպես նաև Ուկրաինային օգնելու միջոցները։ Այս մասին Զելենսկին գրել է Twitter-ի իր էջում։ «Քիչ առաջ խոսել եմ Միացյալ Նահանգների նախագահի հետ։ Քննարկել ենք ԱՄՆ-ի առաջատար դիրքորոշումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և Ուկրաինային ռազմական օգնության հարցում։ «Շնորհակալություն ձեր աջակցության համար», – հայտարարել […]

̰ ̰
Էրդողանը դրական է համարում ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը դիտարկելու ԵՄ նախաձեռնությունը

21:11 01.03.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դրական է համարում ԵՄ-ի պատրաստակամությունը՝ Ուկրաինայի միությանն անդամակցելու հեռանկարը, սակայն նշել է, որ ԵՄ-ն նման նախաձեռնություններ չի ցուցաբերել Անկարայի հետ կապված։ Այդ մասին նա հայտարարել է երեքշաբթի Անկարայում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է NTV հեռուստաալիքը։ «Մենք գնահատում ենք ԵՄ ջանքերը Ուկրաինայի անդամակցության համատեքստում։ Սա հրաշալի իրադարձություն է։ Բայց նույնպիսի զգայունություն […]

̰
Զելենսկին պահանջում է դադարեցնել կրակը բանակցությունների համար

20:59 01.03.2022

Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու համար նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 1-ին: «Նախ անհրաժեշտ է լիակատար հրադադար՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար», – տեսաուղերձում ասել է նա: Նա նաև հայտարարել է, որ եթե գործընկերները չեն ցանկանում, որ Ուկրաինան լինի ՆԱՏՕ-ում, ապա մեզ անվտանգության երաշխիքներ են հարկավոր: «Եթե Ուկրաինան ընկնի, […]

̰
ԵԽ-ն հավանություն է տվել Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողությունը դատապարտող և պատժամիջոցներ սահմանող բանաձևին

20:43 01.03.2022

Եվրախորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել բանաձևին, որը դատապարտում է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունը և կոչ անում կոշտ պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ: Փաստաթղթի շուրջ քվեարկությունը տեղի է ունեցել երեքշաբթի Բրյուսելում ԵԽ-ի արտահերթ լիագումար նստաշրջանում: «Եվրախորհրդարանը խստագույնս դատապարտում է Ռուսաստանի Դաշնության անօրինական, չհիմնավորված և չարդարացված ռազմական ագրեսիան Ուկրաինայի դեմ և ներխուժումը, ինչպես նաև Բելառուսի մասնակցությունն այս ագրեսիային»,- […]

̰
̰
Ի գիտություն սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով ավտոտրանսպորտային միջոցներ շահագործողների

20:22 01.03.2022

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հարկ է համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ 𝟐𝟎𝟐𝟐 թ․ փետրվարի 𝟏𝟖-ից ուժի մեջ են մտել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոններ կարող են տեղադրել միայն լիցենզավորված ընկերությունները։ Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու […]

̰
Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

20:13 01.03.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 1-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Մեղրիի լեռնանցքում՝ ձնախառն անձրև։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Մարտի 1-ը Արցախում քաղաքացիական պաշտպանության միջազգային օրն է

16:00 01.03.2022

Մարտի 1-ը Արցախում նշում ենք որպես քաղաքացիական պաշտպանության ուժերի, գիտելիքների տարածման և քարոզչության օր: Այդ առիթով հանրապետության ուսումնական հաստատություններում կազմակերպվել են տարբեր միջոցառումներ` բաց դասեր և տարհանումներ: Դասընթացների ընթացքում առանձին ուշադրություն է դարձվել հասարակության՝ դպրոցականների, համալսարանականների, ինչպես նաև տարբեր պետական ու մասնավոր հիմնարկությունների աշխատակիցների շրջանում արթուն պահել արագ արձագանքելու և կողմնորոշվելու կարողությունը և ձևավորել արտակարգ […]

̰
Օրենսդրական փոփոխությամբ ՏՄՊՊՀ-ն առցանց ձեռք բերված տեղեկատվությունն օգտագործելու հնարավորություն կստանա

15:56 01.03.2022

Ազգային ժողովը մարտի 1-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: Առաջարկվում է հստակեցնել պահանջման ոչ ենթակա տեղեկությունների շրջանակը: Օրենսդրական փոփոխությամբ հանձնաժողովը պետական էլեկտրոնային հարթակներից հատուկ տեխնիկածրագրային ուղիների միջոցով ձեռք բերված տվյալներից կկարողանա օգտվել առանց […]

̰
Արտահերթ նիստ կգումարի ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը

15:52 01.03.2022

Մարտի 2-ին՝ ժամը 13:30-ին, 214 սրահում տեղի է ունենալու ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:

̰
𝟐𝟎𝟐𝟏-ին ՔՏՀԱՏՄ-ն իրականացրել է 𝟗𝟗𝟗𝟖 մշտադիտարկում

15:47 01.03.2022

𝟐𝟎𝟐𝟏 թ․ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից տրանսպորտի անվտանգության բնագավառում իրականացված ստուգումների վերաբերյալ հաշվետվություն։ 𝟐𝟎𝟐𝟏 թվականի ընթացքում իրականացվել է՝ Տարեկան գործունեության ծրագրով նախատեսված 𝟑𝟒 ստուգում։ Արձանագրվել է 𝟕𝟕 խախտում։ Իրականացվել է 𝟏𝟕𝟏 դիտարկում: 🔸𝟐𝟎𝟐𝟏թ․ ընթացքում ▪️ Իրականացվել է 𝟗𝟗𝟗𝟖 մշտադիտարկում, ▪️ Կազմվել 𝟏𝟐𝟐𝟗 արձանագրություն։ ▪️ Իրականացվել է վերստուգում՝ 𝟐𝟐 կազմակերպությունում։ ▪️ Կանոնավոր, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների […]

̰ ̰
Վարչապետն ընդունել է ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնացին

15:43 01.03.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Դիոնին: Վարչապետը նշել է, որ ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնացի այցը մեր երկիր լավ առիթ է հայ-կանադական գործակցության օրակարգը քննարկելու համար և կարևորել այն հանգամանքը, որ Կանադան կիսում է ՀՀ բարեփոխումների տեսլականը: «Հայաստանը […]

̰
̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

15:33 01.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես […]

̰
Ապօրինի ծառահատում Տավուշի մարզում

15:14 01.03.2022

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Իջևանի բնակչի կողմից ապօրինի ծառահատում կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տվյալներ իրացնելիս պարզվել է, որ 2022թ. փետրվարի 20-ից մինչև փետրվարի 21-ն ընկած ժամանակահատվածում Իջևան համայնքի Լուսահովիտ բնակավայրի «Փոքր շամուտ» կոչվող տարածքից ապօրինի հատվել է 46 հատ եղևնի: […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԿԽՄԿ-ի նախագահ Պիտեր Մաուրերի հետ

15:07 01.03.2022

Մարտի 1-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ը։ Անդրադառնալով ԿԽՄԿ գործունեությանը` որպես ոչ քաղաքական և մարդասիրական կառույցի` ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է կազմակերպության գործունեության կարևորությունը՝ ուղղված Արցախում հումանիտար հարցերի կարգավորմանը: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը Պիտեր Մաուրերի ուշադրությունն է […]

̰
Մի շարք հետախուզվողներ են հայտնաբերվել

15:03 01.03.2022

Փետրվարի 28-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 41-ամյա Հայկ Խ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 3-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողները փետրվարի 28-ին Մուշ-2 թաղամասից բերման […]

̰
SHANTNEWS

15:00 01.03.2022

̰
Հրապարակվել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը Եվրոպայի առաջնությունում

14:45 01.03.2022

Մարտի 7-13-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կայանալու է ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Ըմբշամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մրցավայր կմեկնի հետևյալ կազմով. 57 կգ Էդիկ Հարությունյան 61 կգ Նորիկ Հարությունյան 65 կգ Հրաչյա Մարգարյան 70 կգ Նարեկ Հարությունյան 74 կգ Մենուա Յարիբեկյան 79 կգ Մուշեղ Մկրտչյան 86 կգ Մհեր Մարկոսյան 125 […]

̰
Հայտնի է Հայաստանի հունահռոմեական ոճի Մ23 տարեկանների հավաքականի կազմը Եվրոպայի առաջնությունում

14:38 01.03.2022

Հայաստանի հունահռոմեական ոճի Մ23 տարեկանների հավաքականի կազմը Եվրոպայի առաջնության համար հայտնի է: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Մարտի 7-13-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կայանալու է ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մրցավայր կմեկնի հետևյալ կազմով. 55 կգ Ազատ Սեդրակյան, 60 կգ Տիգրան Մինասյան, 63 կգ Վլադիմիր Հարոյան, 67 կգ Սահակ […]

̰
Նույն տնից երկու անգամ էր գողություն արել. ոստիկանների բացահայտումը

14:31 01.03.2022

Փետրվարի 28-ին՝ ժամը 20։40-ի սահմաններում, ոստիկանություն է զանգել Արտաշատ քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ իր տնից փող են գողացել: Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ ժամը 16։00-ից 20։00-ն ընկած ժամանակահատվածում պատշգամբով մտել են իր տան 2-րդ հարկ և ննջասենյակից գողացել 90.000 դրամ: Ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, բնակարանային գողություն […]

̰
BACK_TO_TOP