22:06 20.02.2022
Փետրվարի 20-ին՝ ժամը 20:03-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Հանրապետական Հակատուբերկուլոզային Դիսպանսեր» ՓԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ […]
23:59 19.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անվաշղթաների կիրառման դեպքում): Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ […]
23:57 19.02.2022
Փետրվարի 15-ից 19-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 1500 քմ, Մասիս քաղաքում՝ 3000 քմ, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում՝ 1500 քմ, Լեռնագոգ գյուղում՝ 1.5 հա, Գրիբոյեդով գյուղում՝ 3000 քմ, Բաղրամյան գյուղում՝ 1000 […]
23:53 19.02.2022
Փետրվարի 17-ից 19-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Շիրակի մարզի Գյումրի, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սարավան, Գլաձոր, Լոռու մարզի Մեծ Պարնի, Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղերում և Սյունիքի մարզի Կապան-Տաթև ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա և 14 […]
23:52 19.02.2022
Զինված ուժերում մեկնարկել է նոր ուսումնական տարին. Զինվորական պատրաստության դասընթացներն ակտիվ փուլում են։ Հայրենիքին ծառայելը բոլորի սրբազան պարտքն է։ Այս գիտակցումով են կուրսանտ նորակոչիկները քայլ առ քայլ սերտում ռազմական գործի այբուբենը և պատրաստվում համալրել կրտսեր հրամանատարների շարքերը։ Կազմակերպված, թափանցիկ և առանց միջադեպերի։ Ձմեռային զորակոչի վերլուծական պատկերն ու ամփոփիչ արդյունքներն է ներկայացնում ոլորտի գլխավոր պատասխանատուն։ Հայրենիք-Սահման. […]
23:43 19.02.2022
Փետրվարի 17-ից 19-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արարատի մարզի Արտաշատ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում, Ֆանտան, Արմավիրի մարզի Փշատավան գյուղերում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 9 քմ) […]
23:39 19.02.2022
Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ «Հորիզոնի» մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանը զրուցել է ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսիևի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
23:12 19.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անվաշղթաների կիրառման դեպքում): Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ […]
22:57 19.02.2022
«Նեմրա» ալտերնատիվ ռոք խումբը 10 տարեկան է: Այս տարիների ընթացքում իրենց յուրահատկությամբ ու պարզությամբ խմբին հաջողվել է հազարավոր երկրպագուների սրտեր շահել ոչ միայն Հայաստանում: Մարտի 7-ին «Նեմրա»-ն համերգ է տալու Մոսկվայի «Իզվեստիա հոլ» համերգասրահում: Ովքե՞ր են նրանք, որտեղի՞ց են գալիս և ո՞ւր են գնում: Այս ամենի մասին՝ ռեպորտաժում:
22:50 19.02.2022
ԱՄՆ-ը պատրաստ է պատասխանել Ռուսաստանին, եթե նա ագրեսիվ գործողություններ ձեռնարկի Ուկրաինայի դեմ։ Այս մասին «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Եթե կա իրավիճակի լուծման դիվանագիտական ուղի գտնելու հնարավորություն, ես հաստատ մտադիր եմ դա անել, բայց եթե մենք ստիպված լինենք պատասխանել Ռուսաստանի ագրեսիային, մենք դա կանենք», – ասել է Բլինքենը:
22:46 19.02.2022
Հանրապետության տարածքում փետրվարի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 19-21-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում փետրվարի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
22:37 19.02.2022
Փետրվարի 19-ն առաջին սինոպտիկական քարտեզի ստեղծման օրն է, տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Առաջին սինոպտիկական քարտեզն ի հայտ է եկել 1855 թվականի փետրվարի 19-ին Փարիզում։ Այնուհետև Փարիզի աստղադիտարանի տնօրեն Ու. Լե Վերյեն Փարիզի գիտությունների ակադեմիային ներկայացրել է Եվրոպայում գործող եղանակային քարտեզն առավոտյան ժամը 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում։ 1857 թվականից ի վեր Ռուսաստանը և Ֆրանսիան […]
22:17 19.02.2022
Դոնբասի հակամարտության գոտում ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայումը հնարավոր կլիներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցներով և Կիևի համաձայնությամբ։ Այս մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Reuters գործակալությանը տված հարցազրույցում։ «Տեսականորեն դա հնարավոր է, բայց դրա համար անհրաժեշտ է Ուկրաինայի համաձայնությունը։ Ի վերջո դա նրա տարածքն է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատը, ինչպես նաև անհրաժեշտ […]
22:08 19.02.2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՌԴ-ի հայտարարությունները Դոնբասում ցեղասպանության մասին սխալ և վիրավորական է համարում. փոխանցում է ТАСС-ը։ Բլինքենը հույս ունի փետրվարի 24-ին հանդիպել Լավրովի հետ Եվրոպայում, սակայն դրա համար չպետք է ռազմական գործողություններ սկսվեն: Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը լիովին վստահ է Ուկրաինա ներխուժելու ՌԴ-ի պլանների մասին իր տեղեկատվությանը:
21:48 19.02.2022
Փետրվարի 19-ին` տեղական ժամանակով ժամը 21:19-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 17:19-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի, Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը […]
21:37 19.02.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հերթական անգամ առաջարկել է հանդիպել։ Այս մասին nա հայտարարել է Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։ «Ես չգիտեմ, թե ինչ է ուզում ՌԴ նախագահը, ուստի առաջարկում եմ հանդիպել»,- նշել է Զելենսկին: Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել պատերազմի ավարտի համար բոլոր հնարավոր ձևաչափերով […]
21:24 19.02.2022
ՌԴ Քննչական կոմիտեն հայտնում է, որ Ուկրաինայի տարածքից Ռոստովի մարզի գնդակոծության հետևանքով ավերվել է ոչ բնակելի մի շենք և տնտեսական շինություն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «2022 թվականի փետրվարի 19-ի օրվա երկրորդ կեսին անհայտ անձինք, գտնվելով Ուկրաինայի տարածքում, օգտագործելով համազարկային կրակի ռեակտիվ համակարգը, գնդակոծել են Ռոստովի մարզի Տարասովի շրջանի սահմանային տարածքը, ինչի հետևանքով ամբողջությամբ ավերվել էոչ […]
21:13 19.02.2022
G7 խմբի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները շաբաթ օրը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում իրենց անհանգստությունն են հայտնել Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի ավելացման կապակցությամբ: Այս մասին ասվում է բանակցությունների արդյունքում տարածված համատեղ հայտարարության մեջ։ «Մենք լրջորեն անհանգստացած ենք Ուկրաինայի հետ սահմանին, անօրինական բռնակցված Ղրիմում և Բելառուսում ՌԴ ռազմական ներկայության սպառնալից ուժեղացմամբ։ Ռուսաստանի զինված ուժերի չսրված […]
20:57 19.02.2022
Դոնբասում երկու ուկրաինացի զինծառայող է զոհվել, 4-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ «Գնդակոծության հետևանքով երկու ուկրաինացի զինծառայողներ բեկորային վնասվածքներ են ստացել, որոնք անհամատեղելի են կյանքի հետ։ Չորս զինծառայողներ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել և գտնվում են բուժհաստատություններում»,- ասված է հաղորդագրության մեջ: ՊՆ-ում նաև հայտարարել են, որ ուկրաինացի զինվորականները վերահսկում […]
20:48 19.02.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախաձեռնում է անվտանգության ապահովման Բուդապեշտի հուշագրի մասնակիցների բանակցությունները: Այն դեպքում, եթե մասնակից երկրները չտրամադրեն Ուկրաինայի անվտանգությունը, Կիևը կարող է չեղյալ համարել հուշագիրը։ «Ես կոնսուլտացիաներ եմ նախաձեռնում Բուդապեշտի հուշագրի շրջանակներում։ Դրանց գումարումը վստահվել է արտաքին գործերի նախարարին։ Եթե դրանք կրկին չկայանան կամ դրանց արդյունքներով մեր երկրի համար անվտանգության երաշխիքներ […]
20:39 19.02.2022
Փետրվարի 19-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել «Jigsaw Google» ընկերության տնօրեն Ջարեդ Քոհենի հետ: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտները ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններից են, և ներկայացրել է այդ ոլորտների զարգացման հեռանկարները Հայաստանում: ԱԳ նախարարը գոհունակությամբ է նշել բարձրտեխնոլոգիական ոլորտի զարգացման համար ՀՀ-ում ստեղծված […]
20:30 19.02.2022
Արևմուտքի երկրները պետք է պատրաստ լինեն Ուկրաինայի շուրջ իրավիճակի կտրուկ վատթարացմանը հաջորդ շաբաթ։ Այս մասին շաբաթ հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Տրասը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում։ «20-րդ դարասկզբից եվրոպական անվտանգության համար ամենավտանգավոր պահերից մեկն ենք ապրում։ Մենք պետք է աննախադեպ միասնություն ցուցաբերենք։ Շատերը կցանկանային իրավիճակը տեսնել ավելի դրական հունով, բայց ես կարծում […]
20:21 19.02.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել Ուկրաինայի, Գերմանիայի եւ Թուրքիայի մասնակցությամբ: «Առաջարկում եմ առաջիկա շաբաթներին գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների գագաթնաժողով Ուկրաինայի, Գերմանիայի և Թուրքիայի մասնակցությամբ՝ Եվրոպայում անվտանգության մարտահրավերներին վերաբերող հարցերը լուծելու համար»,- հայտարարել է նա շաբաթ օրը Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում: Բացի այդ, նախագահի խոսքով, նա ՄԱԿ-ի ԱԽ-ին […]
20:12 19.02.2022
Փետրվարի 19-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված արդյունավետ համագործակցության կապակցությամբ: Նախարար Ժոլին վերահաստատել է Կանադայի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին: […]
00:00 19.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը՝ կցորդիչով բեռնատարների համար: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն: Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին (դժվարանցանելի), Տավուշի մարզի Դիլիջանի […]
23:48 18.02.2022
Փետրվարի լույս 17-ի գիշերը, ժամը 5-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները Դավիթաշենի 4-րդ թաղամասի շենքերից մեկի մոտից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժանմունք բերման ենթարկեցին տաքսու վարորդի՝ Արարատի մարզի Զորակ գյուղի բնակիչ։ 28-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող 8 գրամից ավելի զանգված։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
23:40 18.02.2022
Հանրապետության տարածքում փետրվարի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-21-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում փետրվարի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
23:31 18.02.2022
Փետրվարի 14-ի առավոտյան ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում է, որ Աշտարակ քաղաքում իր բեռնատարից գողություն են կատարել: Դեպքի վայր է մեկնում ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվում է, որ գիշերը գողացել են «Դաֆ» մակնիշի բեռնատարի մարտկոցները`ընդհանուր մոտ 300 հազար դրամ արժողությամբ: Տուժած վարորդը նաև հայտնում է, որ նախորդ երեկոյան մեքենան խափանվել ու մնացել էր Աշտարակի […]
23:23 18.02.2022
ԱՄՆ-ի գլխավոր սանիտարական բժիշկ Վիվեկ Մուրտին ու նրա ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով։ Այս մասին նա հայտնել է Twitter-ում։ «Ես, իմ հինգ տարեկան որդին և կինս կորոնավիրուսի թեստ ենք հանձնել և ստացել դրական պատասխան։ Ես և կինս թեթև ախտանիշներ ունենք»,- ասել է Մուրտին: Նա ասել է, որ հասկանում է, թե ինչ են զգում այն մարդիկ, ովքեր […]