22:40 21.02.2022
Փետրվարի 21-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային […]
22:16 21.02.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Նրանց հետ շփումներում Ռուսաստանի ղեկավարը հայտնել է, որ մոտ ժամանակներս մտադիր է ստորագրել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու մասին հրամանագիրը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ Պուտինը Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներին տեղեկացրել է ՌԴ Անվտանգության […]
22:00 21.02.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) արտահերթ նիստ է հրավիրել երկուշաբթի օրը՝ ժամը 21: 00-ին, հաղորդել է ուկրաինական «Украинская правда» պարբերականը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները: «Երկուշաբթի՝ փետրվարի 21-ին, տեղի կունենա Ազգային պաշտպանության խորհրդի հրատապ նիստը։ Նիստը նշանակված է Երեւանի ժամանակով ժամը 21:00-ին», – ասված է պարբերականի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
21:35 21.02.2022
Փետրվարի 21-ին ժամը 11:26-ին Ասկերանի շրջանի ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել՝ Իվանյան համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր է մեկնել Ասկերանի շրջանի ԱԻ բաժնի, հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ՝ հրշեջ մեքենայով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։40-ին, լիամարվել` ժամը 12:25-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման […]
21:26 21.02.2022
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները փետրվարի 14-ից 21-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 5146 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 95 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 124, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 6 անձինք։ 77 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 66-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 1-ը՝ փոխարինված […]
21:10 21.02.2022
N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում փետրվարի 21-ին անցկացվել են մասնագիտական մարզումներ։ Տեսական պարապմունքների և գործնական առաջադրանքների միջոցով ստուգվել են զինծառայողների գիտելիքները, կատարելագործվել նրանց մասնագիտական հմտությունները։ Անձնակազմն իրականացրել է ուսումնական հրաձգություն դյուրակիր զենիթահրթիռային համալիր-վարժասարքից:
21:09 21.02.2022
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը փետրվարի 21-ին այցելել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա: Քննարկման առանցքում գիտատեխնոլոգիական զարգացման հեռանկարին եւ ԳԱԱ աշխատանքներին վերաբերող հարցերն էին: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը, Վիգեն Խաչատրյանը, Ալխաս Ղազարյանը, Ալեքսեյ […]
21:05 21.02.2022
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն Իրանի Իսլամական Հանրապետությունում հանդիպում է ունեցել ԻԻՀ Գերագույն դատարանի նախագահ Սեյեդ Ահմադ Մորթազավի Մողադամիի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից։ Իրանի գերագույն դատարանի նախագահը իր գոհունակությունն է հայտնել ՀՀ իշխանությունների գործադրած ջանքերի համար տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու և կայունություն հաստատելու ուղղությամբ: ԻԻՀ գերագույն դատարանի նախագահը սիրով ողջունել […]
20:56 21.02.2022
Փետրվարի 21-ին Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում ունեցավ Հունաստանի բնապահպանության և էներգետիկայի հարցերով նախարար Կոստաս Սկրեկասի հետ: Դեսպան Տիգրան Մկրտչյանը տեղեկացրեց նախարարին Հայաստանի բնապահպանական և էներգետիկ ոլորտների ծրագրերի հեռանկարների և կարգավիճակի մասին: Այդ համատեքստում կարևորվեցին Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում նախատեսվող բնապահպանության և էներգետիկայի ոլորտներում նախատեսվող ծրագրերը: Զրուցակիցները համաձայնեցին, […]
20:44 21.02.2022
Փետրվարի 21-ի` Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով այսօր Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի է ունեցել «Ուսումնաօժանդակ նյութերի դերը կրթության արդյունավետ կազմակերպման գործընթացում» թեմայով քննարկում: Բացման խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Քննարկմանը մասնակցել են Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (ՀՄԿ), ԿԳՄՍ նախարարության, Յունիսեֆի, Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի և հանրակրթական դպրոցների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում […]
20:37 21.02.2022
Թուրքական մամուլում նորից շրջանառվում է ամերիկյան «Netflix» ընկերության բազմասերիանոց ֆիլմերից մեկում օգտագործված քարտեզը, որը մինչ այդ բավականին մեծ աղմուկ էր բարձրացրել Թուրքիայում։ Նշյալ քարտեզում «ARMENIA» բառը ներկայացված էր եղել ներկայիս Թուրքիայի կազմում գտնվող արևելյան տարածքների վրա։ Ermenihaber-ը տեղեկացնում է, որ «Թուրքական ծովային և գլոբալ ռազմավարությունների կենտրոնը» (Türk DEGS) այդ քարտեզի մասին առաջինն է գրառում արել […]
20:25 21.02.2022
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Փետրվարի 14-ից 21-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1596 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 341 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 202, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 281 անձ։ 83 տրանսպորտային միջոց […]
20:09 21.02.2022
Փետրվարի 21-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Երկու երկրների ղեկավարները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Ռուսաստանի Դաշնության նախագահը Հայաստանի վարչապետին հրավիրել է գարնանը պաշտոնական այցով մեկնել Մոսկվա: Հայաստանի վարչապետն իր […]
17:59 21.02.2022
Փետրվարի 21-ին Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ տեղի է ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի աշխատանքային բաց քննարկումը: Քննիչ հանձնաժողովի նախագահը ներկաներին ծանոթացրել է դռնփակ քննարկումների ընթացակարգին, ներկայացրել աշխատանքային պայմանները: Նա կարևորել է այն հանգամանքը, որ աշխատանքներին մասնակցելու են զոհվածների հարազատների կողմից պատվիրակված անդամներ` անկախ խորհրդատուներ Արտակ Գասպարյանն ու Գարիկ Մխիթարյանը: […]
17:55 21.02.2022
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2022 թ-ի փետրվարի 14-19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է 1274 ստուգայց՝ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով։ ԱԱՏՄ մասնագետները բացահայտել են 20 խախտումներ, որոնց վերաբերյալ կազմվել են ՎԻՎ արձանագրություններ։ Տնտեսավարողներից 1-ին տրվել է նախազգուշացում։ Նշված ժամանակահատվածում կայացվել է տուգանքի 23 որոշում։ Նշենք, որ […]
17:53 21.02.2022
Փետրվարի 21-ին Երևանում տեղի է ունեցել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը: Մասնակցել են Արևելյան գործընկերության երկրներից Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Ուկրաինայի խորհրդարանների, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի քաղաքական խմբերի պատվիրակությունների ղեկավարները: Նիստի ընթացքում Արևելյան գործընկերության երկրների պատգամավորները ներկայացրել են իրենց երկրներում ընթացիկ քաղաքական գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն: Քննարկվել են նաև Եվրոպական միությունում և Արևելյան գործընկերության տարածաշրջանում անվտանգային […]
17:51 21.02.2022
Փետրվարի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրիստի Նարինենի հետ: Այս մասին տեղեկացրին ԱԽ գրասենյակից։ Դեսպանի խնդրանքով ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման և ԼՂ հիմնախնդրի լուծման վերաբերյալ: Այս համատեքստում Ա. Գրիգորյանն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը […]
17:46 21.02.2022
Ստամբուլի տնտեսական հետազոտությունների միությունը հրապարակել է Թուրքիայում ընտրողների շրջանում քաղաքական կուսակցությունների վարկանիշը ցույց տվող վերջին սոցհարցման արդյունքները։ Ուսումնասիրությանը մասնակցած 1500 քաղաքացու տրվել է այս հարցը․ «Եթե այս կիրակի օրն ընտրություն լինի, ու՞մ կտաք ձեր քվեն»։ Հարցվածների 25․6 տոկոսը պատասխանել է, որ ձայն կտա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP), իսկ 22 տոկոսը՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը […]
17:42 21.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ներկայացվել են «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծի հիմնական առաջնահերթությունները և ռազմավարական ուղղությունները: Համատեղ ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը: Վահրամ Դումանյանը նշել է, որ 2015 թվականից ի վեր բացակայել […]
17:35 21.02.2022
Համաձայն ոստիկանության մարզական միջոցառումների 2022 թվականի օրացուցային պլանի` փետրվարի 16-18-ը «Դինամո» մարզահամալիրում անցկացվեց ոստիկանության շախմատի առաջնություն: Մասնակցում էին ոստիկանության 18 ստորաբաժանումների հավաքական թիմերը: Ավանդական դարձած մրցաշարը կազմակերպվել էր ՀՀ ոստիկանության, Երևանի շախմատի ֆեդերացիայի և «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Առաջնության ավարտից հետո փակման խոսքով հանդես եկան ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ Արմեն Մկրտչյանը և […]
17:35 21.02.2022
Փետրվարի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ: Դեսպանի խնդրանքով ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների և ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ քաղաքական կարգավորման վերաբերյալ: Այս համատեքստում երկուստեք ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման կարևորությունը: ԱԽ քարտուղարը նաև ներկայացրել […]
17:28 21.02.2022
21.02.2022 Փետրվարի 20-ից «Zhong Tong» մակնիշի նոր ավտոբուսներով են սկսել սպասարկվել 28 և 35 երթուղիները: 28 համարի երթուղու ուղեգիծն, ի դեպ, փոքր-ինչ փոփոխվել է և ուղիղ կապ է հաստատվել դեպի մետրոյի «Բարեկամություն» կայարան։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետին զեկուցվել է, որ նոր ավտոբուսներով երթուղիների համալրումը հիմնականում կազմակերպվում է շահագործման ժամկետը սպառած միկրոավտոբուսային երթուղիների բացը […]
17:24 21.02.2022
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախաձեռնությամբ փետրվարի 20-ին մեկնարկել է «Զինծառայողների կիրակնօրյա այցելություն թանգարան» երկամսյա ծրագիրը։ Զինծառայողները շրջել են թանգարանում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, փոխանցում են ՀՀ ՊՆ-ից։ Նմանաբնույթ այցելությունները հնարավորություն են ընձեռում ժամկետային զինծառայողներին հաղորդակից դարձնել արվեստի գործերին, պատմությանը, գրականության մեծագույն գործիչների գործունեությանն ու ստեղծագործություններին՝ առավել բովանդակալից դարձնելով նրանց հանգիստի ու ժամանցի կազմակերպումը։ […]
17:17 21.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անվաշղթաների կիրառման դեպքում): Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ […]
17:14 21.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են […]