TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+18.3 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

136 մլն դրամի վնաս՝ 2021թ. անձնական տվյալների առցանց օգտագործմամբ կատարված հափշտակությունների դեպքերով

17:04 21.02.2022

ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել է քաղաքացիների վստահությունը չարաշահելով նրանց անձնական տվյալների օգտագործմամբ բանկերից և վարկային կազմակերպություններից առցանց վարկերի ձևակերպմամբ հափշտակություններ կատարելու վերաբերյալ քրեական գործերի շարժընթացը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված բնույթի հանցագործությունները, որպես կանոն, կատարվել են կոնկրետ հանցավոր սխեմայի կիրառմամբ: Մասնավորապես, հանցագործները տարբեր սոցիալական ցանցերում և առավելաբար «facebook.com» […]

̰
«Մեր մայրենին մեր պատիվն է». Փայլան

17:02 21.02.2022

Թուրքիայի խորհրդարանի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը «Մայրենի լեզվի միջազգային օրվա» կապակցությամբ գրառում է արել Twitter-ում արևմտահայերենով և թուրքերենով: «Մեր մայրենին մեր պատիւն է։ 21 Փետրուարի Համաշխարհային Մայրենի լեզուի օրը շնորհաւոր ըլլայ»,- գրել է նա: Մեր մայրենին մեր պատիւն է։ 21 Փետրուարի Համաշխարհային Մայրենի լեզուի օրը շնորհաւոր ըլլայ։ Anadillerimiz onurumuzdur. 21 […]

̰
36-ամյա Լալա Հովսեփյանը որոնվում է որպես անհետ կորած

16:55 21.02.2022

Ոստիկանության Գավառի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 36-ամյա Լալա Հովսեփյանը։ Նա փետրվարի 6-ին դուրս է եկել տնից ու չի վերադարձել։ Կնոջ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գավառի կամ մոտակա բաժին, կամ զանգել 1-02 հեռախոսահամարով։

̰
Վանաձորցի հրշեջ-փրկարարն արժանացել է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման

16:48 21.02.2022

ԱԻՆ Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանն արժանացել է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման: Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ վկայականը ԿԳՄՍ նախարարի անունից հանձնել է այդ գերատեսչության փոխնախարար Կարեն Գիլոյանը: Սա եռամարտիկ, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, համաշխարհային քառակի ռեկորդակիր Զորիկ Պողոսյանի համար թվով 3-րդ ձեռքբերումն է` Դյուցազնագրքի ռեկորդ սահմանելուց և Հայաստանի սպորտի վարպետ […]

̰
Աբովյանում 5 մարդու մահվան պատճառ դարձած վթարի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

16:43 21.02.2022

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Արզնու խճուղում հինգ մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեից, նախնական տվյալներով՝ 2022թ. փետրվարի 20-ին՝ ժամը 20:30-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Արզնու խճուղու միջնամասում միմյանց են բախվել հանդիպակաց երթևեկող «BMW X5» և «ВАЗ […]

̰
Կյանքից հեռացել է ջութակահար, վինագործ Մարտին Երիցյանը

16:39 21.02.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին 90 տարեկանում կյանքից հեռացել է ջութակահար, վինագործ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարտին Շահենի Երիցյանը։ Մարտին Երիցյանը ծնվել է 1932 թվականի հունվարի 31-ին Երևանում։ Երաժշտական կրթությունը ստացել է նախ Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, Երևանի երաժշտական ուսումնարանում, ապա ավարտել […]

̰
Քննարկվել են հայ-ավստրալական կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

16:34 21.02.2022

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Ավստրալիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը հեռավար ձևաչափով փետրվարի 21-ին հանդիպել է Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի համանախագահներ Թրենթ Զիմմերմանի և Ջոել Ֆիթսգիբբոնի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը և գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Միքայել Գոլոգոսյանը: Իշխան Սաղաթելյանը երախտագիտություն է հայտնել ավստրալացի խորհրդարանականներին հայ-ավստրալական կապերի […]

̰
Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 17սմ-ով

16:00 21.02.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը փետրվարի 14-20-ը։ Սևանա լճի մակարդակը փետրվարի 14-20-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել` 1900.37մ (20.02.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 17սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով փետրվարի 14-20-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.179մլն մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից […]

̰
Կայացել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը

15:55 21.02.2022

Փետրվարի 21-ին Էդուարդ Աղաջանյանի նախագահությամբ արտահերթ նիստ է գումարել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը: Պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ներկայացմամբ քննարկվել է «Հայաստան» խմբակցության հեղինակած «Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը: Փաստաթղթի ամբողջական տեքստը՝ այստեղ: «Եթե մենք չենք արձագանքում այդ փաստաթղթին, նշանակում է մենք ընդունում ենք Շուշիի հռչակագիրը»,- ասել […]

̰
Հայտնի են ԿԳՄՍՆ-ի՝ Գրքի տոնին նվիրված մրցույթի հաղթողները

15:53 21.02.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է Գրքի տոնին նվիրված մրցույթի արդյունքները: Մրցույթը նախատեսված էր 10-12-րդ դասարանների աշակերտների համար: Փետրվարի 10-19-ը՝ յուրաքանչյուր օր, հրապարակվել են հայ և համաշխարհային գրականությունից հատվածներ (օրական մեկ հրապարակում), և աշակերտների խնդիրն էր պատասխանել՝ «Ո՞վ է հեղինակը, և ո՞ր ստեղծագործությունից է մեջբերումը» հարցերին: Համաձայն մրցութային պայմանների՝ հրապարակման մեկնաբանությունների բաժնում […]

̰
Վարչապետն ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսի գլխավորած պատվիրակությանը

15:34 21.02.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ խորհրդարանի անդամ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Երևանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի ու հանձնաժողովների նիստերի անցկացումը և նշել, որ դրանք կարևոր հարթակ են համագործակցության զարգացման ու երկխոսության համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Եվրոպական միությունը հանդիսանում է մեր երկրի կարևոր գործընկերներից մեկը՝ ընդգծելով […]

̰
SHANTNEWS

15:01 21.02.2022

̰
Հրադադարը նշված հատվածում իրականում խախտել են ադրբեջանական ստորաբաժանումները․ ԱՀ ՊԲ

14:56 21.02.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի, ՊԲ ստորաբաժանումները փետրվարի 20-ին և 21-ին կրակ են բացել Շոշ և Թաղավարդ գյուղերի հարակից տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ շարադրված փաստերն ամբողջովին կեղծ են: Հրադադարը նշված հատվածում իրականում խախտել են ադրբեջանական ստորաբաժանումները՝ անկանոն կրակ […]

̰
Հարևանների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

14:45 21.02.2022

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է երիտասարդի կողմից համաքաղաքացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ 2021թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, 25-ամյա երիտասարդը, Վանաձոր քաղաքի Բուլղարական թաղամասում գտնվող իրենց տանը հարևանի հետ ճաշելուց և ալկոհոլ օգտագործելուց հետո, նույն այդ հարևանին պատկանող «ՎԱԶ-21010» մակնիշի […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահներին

14:41 21.02.2022

Փետրվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահներ Անդրիուս Կուբիլիուսին և Մակա Բոտչորիշվիլիին: Հանդիպմանը մասնակցում էր նաև «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն է հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության զարգացման դինամիկայի առնչությամբ՝ այդ համատեքստում բարձր գնահատելով խորհրդարանական դիվանագիտության դերը։ Արարատ Միրզոյանը նաև […]

̰
26-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

14:31 21.02.2022

Փետրվարի 15-ին` ժամը 21։00-ի սահմաններում, «ՎԱԶ-21124» մակնիշի մեքենան Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհի 144-րդ կմ-ին դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Փետրվարի 20-ին հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժին հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-21124»-ի վարորդը՝ 26-ամյա Գևորգ Մելիքբեկյանը, մահացել է: Կատարվում է քննություն:

̰
Աքարը ռուս-ուկրաինական լարվածության ֆոնին խոսել է Մոնտրոյի կոնվենցիայի մասին

14:24 21.02.2022

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո տարածած հայտարարության մեջ անդրադարձել է Մոնտրոյի կոնվենցիային ռուս-ուկրաինական լարվածության համատեքստում, փոխանցում է Ermenihaber-ը։ «Մեր անկեղծ ցանկությունն է, որ Սև ծովի սահմանակից երկրներն այնտեղ ապրեն հարմարավետության, ապահովության և բարգավաճման պայմաններում։ Այս առումով մենք այնտեղ հնարավորություն ունեցանք շեշտելու Մոնտրոյի կոնվենցիայի կարևորության մասին: Մենք նշեցինք նաև, որ […]

̰
Գրանցվել է 398 դեպք, որից 166-ը՝ արտակարգ․ ԱԻՆ-ն ամփոփում է շաբաթը

14:18 21.02.2022

Փետրվարի 14-20-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 398 դեպք, որից 166-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 96 հրդեհի, 5 փլուզման, 6 ինքնասպանության փորձի դեպք, 35 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 153 կենցաղային կանչ. տուժել է 67 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 19 մահ: Արձանագրվել […]

̰
Փոխվարչապետը բարձր է գնահատել է ռազմագերիների անհապաղ ազատ արձակման մարդասիրական օգնության մասին Սրբազան քահանայապետի կոչերը

14:13 21.02.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին։ Փոխվարչապետը ողջունել է արքեպիսկոպոսին և վերահաստատել Սուրբ Աթոռի հետ միջպետական հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի շահագրգռվածությունն ու հանձնառությունը: Արժևորելով 2021 թվականին Երևանում Առաքելական նվիրակություն բացելու Սուրբ Աթոռի որոշումը՝ Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է, որ այն փաստում է Հայաստան-Սուրբ Աթոռ միջպետական կապերին ու […]

̰
Հայաստանի և Կորեայի ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել առավել զարգացնելու ՀՀ և ԿՀ համագործակցությունը

14:06 21.02.2022

Փետրվարի 21-ին Հայաստանի Հանրապետությունը և Կորեայի Հանրապետությունը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Այս կապակցությամբ տեղի է ունեցել երկու երկրների ԱԳ նախարարների նամակների փոխանակում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Կողմերը նշել են, որ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները, հիմնված լինելով խորը փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա, այս երեք տասնամյակների ընթացքում արդեն իսկ զարգացել են տարբեր […]

̰
Աշխատավայրում և ուսհաստատությունում խելամիտ հարմարեցումների ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար․ նախագիծ

14:00 21.02.2022

Հաշմանդամություն ունեցող անձանց՝ աշխատավայրում և ուսումնական հաստատությունում խելամիտ հարմարեցումների իրավունքն ապահովելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (հղումը՝ https://bit.ly/3v0erKF)։ Նախագծով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց խելամիտ հարմարեցումների ապահովման սկզբունքները, դիմելու ընթացակարգն, ինչպես նաև ինտերակտիվ երկխոսության իրականացման, խելամիտ հարմարեցումների վերանայման ու վերահսկողության հետ […]

̰

14:00 21.02.2022

Օրերս ռուսական պետական «РТР» հեռուստաընկերությանբ հեռարձակվող հաղորդումներից մեկի ժամանակ, որը վարում էր հայտնի լրագրող Դմիտրի Կիսելյովը, սկանդալային դիտարկումներ են արվել։ Հաղորդման ընթացքում Կիսելյովը, պատասխանելով իր իսկ այն հարցին, թե հնարավոր ուկրաինական պատերազմը ում է ձեռնտու լինելու, նշել է մի շարք երկրների նախագահների անուններ և էկրանին ցուցադրել նրանց լուսանկարները։ Թվարկման մեջ ներառվել են Մեծ Բրիտանիայի վարչապետ […]

̰
Մեքենաների թափքերի միջից թռչնամիս են վաճառում․ ՍԱՏՄ-ը հորդորում է ոչ մի դեպքում այն չգնել

13:54 21.02.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Երևանի տարբեր վարչական շրջաններում բնակվող քաղաքացիներից ահազանգեր է ստացել այն մասին, որ ինչ-որ մարդիկ մեքենաների թափքերի միջից թռչնամիս են վաճառում մայրաքաղաքի շենքերի բակերում և սեփական տների մոտ: «Նախ տեղեկացնում ենք, որ այդ թռչնամիսը կարող է վտանգավոր լինել ձեր առողջության համար՝ դրանց նկատմամբ որևէ վերահսկողություն չի իրականացվել, և հորդորում ենք ոչ […]

̰
Ա․ Շահինյանի անվան «Ֆիզմաթ» դպրոցում այսօր մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը

13:48 21.02.2022

Ա․ Շահինյանի անվան «Ֆիզմաթ» դպրոցում այսօր մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը։ «Մաթեմատիկա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել է մարզային փուլը հաղթահարած 5-12-րդ դասարանի 263 աշակերտ։ Օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության 5-7-րդ դասարանի 6 մասնակից։ Օլիմպիադայի անցկացմանը հետևել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը։ […]

̰
Հայաստանի և Իրանի արդարադատության նախարարները ստորագրել են համագործակցության հուշագիր

13:43 21.02.2022

Երեկ՝ փետրվարի 20-ին, մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ նախարարն առաջինը հանդիպել է Իրանի արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ։ Այս մասին տեղեկացրին արդարադատության նախարարությունից։ Կողմերը քննարկել են իրավական ոլորտին առնչվող մի շարք հարցեր։ Երկու երկրների արդարադատության նախարարները ստորագրել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում կողմերը կարող են […]

̰
«Պֆայզեր» պատվաստանյութը հասանելի է

13:28 21.02.2022

COVID-19-ի դեմ «Պֆայզեր» պատվաստանյութի ձեռքբերված խմբաքանակը բաշխվել է և հասանելի է առողջության առաջնային պահպանման օղակներում` պոլիկլինիկաներում և պատվաստումային շարժական կետերում: «Պֆայզեր»-ով կարող են պատվաստվել 12 տարեկանից բարձր բոլոր անձինք (12-18 տարեկանները` ծնողի ստորագրությամբ): Որպես բուստեր դեղաչափ` «Պֆայզեր» պատվաստանյութը կիրառելի է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ պատվաստման ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց: Սխեման` […]

̰
Անավարտ «Կասկադ». համալիրի շինարարությունն ավարտելու համար համայնքը բանակցում է «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի հետ

13:20 21.02.2022

Երևանի «Հյուսիս-հարավ» առանցքի թամանյանական հորինվածքը 1970-ականներին ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի և Ասլան Մխիթարյանի շնորհիվ կերպար ստացավ: Նախագծով Կենտրոնը պետք է կապվեր Արաբկիրին ու Զեյթունին՝ միաժամանակ «Կասկադ» համալիրը վերածելով կրթամշակութային յուրահատուկ կենտրոնի: «Մենք նախատեսում էինք, որ Ազատության հուշարձանից շարժասանդուղքով կապ կլինի մինչև Թամանյանի պուրակ: 1988թ. երկրաշարժից հետո նախագիծը կասեցվեց»,- Երևանի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ պատմում է ՀՀ […]

̰
Լիտվան պատրաստ է նպաստել ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության խորացմանը

13:15 21.02.2022

Փետրվարի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵՄ խորհրդարանի անդամ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսի հետ: Հանդիպմանը նաև ներկա էր Հայաստանում Լիտվայի Հանրապետություն արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն: Այս մասին տեղեկացրին ԱԽ գրասենյակից։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: ԱԽ քարտուղարն իր զրուցակցին է […]

̰
5 զոհ, 1 վիրավոր. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Աբովյան-Արզնի խճուղում տեղի ունեցած վթարից

13:06 21.02.2022

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, փետրվարի 20-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Աբովյան-Արզնի խճուղում իրար են բախվել «ԲՄՎ X5» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «ԲՄՎ»-ն բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, «ՎԱԶ-2106»-ի վարորդ 45-ամյա Վաչագան Պետրոսյանը և չորս ուղևորները՝ 39-ամյա Արմինե Պետրոսյանը, 16-ամյա Վահե Պետրոսյանը, 64-ամյա Գյուլնարա Պետրոսյանը և 34-ամյա Մելինե Գասպարյանը, […]

̰
ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Աբովյանում 5 մարդու կյանք խլած վթարից

23:50 20.02.2022

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, փետրվարի 20-ին՝ ժամը 20:03-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Հանրապետական Հակատուբերկուլոզային Դիսպանսեր» ՓԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան զոհեր: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […]

̰
BACK_TO_TOP