TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+25.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

23:00 18.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը՝ կցորդիչով բեռնատարների համար: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն: Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին (դժվարանցանելի), Տավուշի մարզի Դիլիջանի […]

̰
Թուրքիայի պաշտպանության նախարարը կրկին Ղրիմի կցումը Ռուսաստանին անվանել է «օկուպացիա»

22:59 18.02.2022

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Բրյուսելում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույց է ունեցել, որտեղ պատասխանել է Ուկրաինայի, Վրաստանի և Ղրիմի հետ կապված հարցերին: Նա մասնավորապես նորից կրկնել է թուրքական թեզերը Ղրիմի վերաբերյալ, առ այն, որ Անկարան Ղրիմի կցումը Ռուսաստանին համարում է «օկուպացիա», փոխանցում է Ermenihaber-ը: Թուրք պաշտոնյան նաև խոսել է Վրաստանի տարածքային ամբողջականության […]

̰
̰
Դոնբասի հակամարտությունը ռազմական լուծման եզրին է․ Միրոշնիկ

22:42 18.02.2022

Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչը Դոնբասի կոնտակտային խմբի քաղաքական ենթախմբում ՝ Ռոդիոն Միրոշնիկը, կարծում է, որ այժմ կողմերը հակամարտության ռազմական լուծման եզրին են: «Եզրակացությունը մեկն է և պարզ, և, ցավոք, այն համընկնում է ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինի եզրակացությանը։ Այսինքն ՝ այժմ մենք գտնվում ենք հակամարտության ռազմական լուծման եզրին, այսինքն՝ այժմ, ցավոք, ոչ մի բառ չի […]

̰
Թուրքիան հայտնվել է տնտեսապես ոչ ազատ երկրների խմբում․ զեկույց

22:30 18.02.2022

Ամերիկյան «The Heritage Foundation» ուղեղային կենտրոնի՝ 2022 թվականի տնտեսական ազատության մասին զեկույցում Թուրքիան հետադիմել է 31 հորիզոնականով՝ դուրս մնալով «մասնակի ազատ» երկրների խմբից, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիան տնտեսական ազատության մակարդակով այս տարի զբաղեցրել է 107-րդ տեղը՝ նախորդ տարվա 76-րդի փոխարեն և տեղ է գրավել «մեծապես ոչ ազատ» երկրների խմբում։ Այդ խմբում են գտնվում այնպիսի երկրների, […]

̰
Նոյեմբերյանի բաժնի ծառայողներն ապօրինի պահվող զենք են հայտնաբերել

22:21 18.02.2022

Փետրվարի 16-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապօրինի պահվող զենք առգրավվեց։ Քրեական հետախույզները օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ստացել, որ Կողբ գյուղի 25-ամյա մի բնակիչ անօրինական զենք ունի։ Նույն օրը նրա վագոն-տնակում հայտնաբերվեց օդամղիչ հրացան՝ ձևափոխված և հարմարեցված 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար: Հրացանն առգրավվել և ուղարկվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության փորձաքրեագիտական […]

̰
SHANTNEWS

22:00 18.02.2022

̰
Արայիկ Հարությունյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնից

21:53 18.02.2022

ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ […]

̰
Վարչապետը տիկնոջ հետ այցելել է «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդես

21:45 18.02.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը այցելել են Հայաստանի պատմության թանգարան, որտեղ ծանոթացել են «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսին ներկայացված նմուշներին: Ցուցահանդեսը կազմակերպվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ: Մեկտեղվել են Արտաշատ հնավայրի տարբեր տարիների պեղումներից […]

̰
Արամ Պողոսյանը նշանակվել է ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետ

21:30 18.02.2022

ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը հրամանագիր է ստորագրել Արամ Պողոսյանին ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետ նշանակելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արամ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի […]

̰
Վարդենյաց լեռնանցքը մարդատար տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է

21:25 18.02.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը մարդատար տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է, իսկ կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ փակ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Վարդենիսի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

21:19 18.02.2022

Թմրամոլության և անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարի հերթական դրվագներն են արձանագրել Վարդենիսի ոստիկանները: Բաժնի քրեական հետախույզները փետրվարի 16-ին Վարդենիսի Մամիկոնյան փողոցից և Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ գյուղից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին 54 և 45 տարեկան երկու տղամարդու։ Բերման ենթարկվածների խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող տարբեր քաշի, ընդհանուր 7 գրամից ավելի դեղնականաչավուն, չորացված, մանրացված զանգվածներ: […]

̰
Հայտնի է Ուկրաինա-Հայաստան հանդիպման անցկացման վայրը. Ազգերի Լիգա

21:16 18.02.2022

Փետրվարի 18-ին հայտնի դարձավ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի B լիգայի 1-ին խմբի երրորդ մրցափուլի Ուկրաինա-Հայաստան հանդիպման անցկացման վայրը։ Խաղը կկայանա հունիսի 11-ին՝ Լվով քաղաքի «Արենա Լվով» մարզադաշտում։ Այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից։ Հիշեցնենք, որ Հայաստանի և Ուկրաինայի ազգային հավաքականները նախկինում երկու անգամ հանդիպել են Լվով քաղաքում. ԱԱ 2002 որակավորման խմբային փուլում մեր ընտրանին զիջեց դաշտի տերերին 0։3, […]

̰
193 հազար սիրիացի Թուրքիայի քաղաքացիություն է ստացել

21:08 18.02.2022

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մանրամասներ է ներկայացրել երկրում բնակվող սիրիացի փախստականների թվաքանակի, քաղաքացիություն ստանալու, կենսապայմանների ու իրենց ծագման երկիր վերադառնալու տեմպերի մասին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ըստ այդմ՝ այս պահին Թուրքիայում ժամանակավոր բնակության իրավունքով 3 մլն 700 հազար գրանցված սիրիացի փախստական կա: 2021-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ թուրքական քաղաքացիություն է ստացել 193 մլն 293 սիրիացի, որնցից […]

̰
Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Աթենքի և համայն Հունաստանի արքեպիսկոպոս Տ. Իէրոնիմոսին

17:00 18.02.2022

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանն Աթենքի Արքեպիսկոպոսարանում հանդիպել է Աթենքի և համայն Հունաստանի արքեպիսկոպոս Տ. Իէրոնիմոսին: Վերջինս դեսպանին մաղթել է ամենայն հաջողություններ իր առաքելության իրականացման ընթացքում։ Դեսպանն անդրադարձել է հույն և հայ ժողովուրդների միջև դարավոր բարեկամական առնչություններին, երկու երկրների միջև հարաբերություններին ու այդ համատեքստում կարևորել Հայ Առաքելական և Հույն Ուղղափառ եկեղեցիների միջև ամուր կապերը։ […]

̰
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Մասիս Գրիգորյանը

16:59 18.02.2022

Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Մասիս Գրիգորյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի նկարիչների միությունը։ Մասիս Գրիգորյանը 1945 թվականին ավարտել է Գյումրիի Մերկուրովի անվան նկարչության դպրոցը, 1960 թվականին՝ Երևանի գեղարվեստի ուսումնարանը: 1963 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, 1986-1991 թվականներին եղել է դեկան, 1990 թվականից՝ պրոֆեսոր։ 1962 թվականից Հայաստանի նկարիչների […]

̰
Նախարարությունն ահազանգ է ստացել Սպիտակին հարակից տարածքի աղտոտման դեպքերի մասին

16:56 18.02.2022

Շրջակա միջավայրի նախարարությունն օրերս ահազանգ է ստացել, որտեղ կից տեսանյութերով ներկայացված են Լոռու մարզի Սպիտակ համայնքին հարակից տարածքի աղտոտման և աղբահանության ոչ ճիշտ կազմակերպման դեպքեր։ Վերոնշյալ հարցի կարգավորման նպատակով նախարարի՝ ոլորտն համակարգող տեղակալի հանձնարարությամբ Շրջակա միջավայրի նախարարության կողմից համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ աջակցություն խնդրելու՝ մարզպետարանների միջոցով հանձնարարելու տեղական ինքնակառավարման մարմիններին, […]

̰
Խորհրդարանում նշվել է Գիրք նվիրելու օրը

16:49 18.02.2022

Փետրվարի 19-ին Հայաստանում և Արցախում 2008 թվականից նշվում է Գիրք նվիրելու օրը: Օրվա ընտրությունը պատահական չէ. 1869 թվականի փետրվարի 19-ին ծնվել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Գեղեցիկ և յուրօրինակ տոնի առթիվ անցկացվում են գրական միջոցառումներ, հանրային ընթերցումներ ու հանդիպումներ հայտնի գրողների հետ, անցկացվում են գրքի քննարկումներ: Տոնից անմասն չի մնում նաև խորհրդարանը. յուրաքանչյուր տարի […]

̰
Հունաստանի նախկին վարչապետի կարծիքով ԱՄՆ-ն պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա Ուկրաինայի հարցում

16:46 18.02.2022

Հունաստանի նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, որն այժմ ղեկավարում է գլխավոր ընդդիմադիր ուժերից մեկը երկրում, հանդիպում է ունեցել ամերիկացի դեսպան Ջեֆրի Փեթի հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից, ինչպես նաև այդ գործընթացում Թուրքիայի դերի մասին: Նա, մատնանշելով Թուրքիային, նշել է, որ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար, դերակատարություն ունեցող երկրները պետք […]

̰
ԵՄ դեսպանն ու Երևանի քաղաքապետը քննարկել են Կանաչ Երևանի շրջանակում առկա համագործակցությունը

16:45 18.02.2022

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ հանդիպմանն այսօր քննարկել է Կանաչ Երևանի շրջանակում առկա համագործակցությունը։ Դեսպանը կարևորել է Եվրոպական միության շրջակա միջավայրի պահպանության և կլիմայի հետ կապված առաջնահերթությունները, ինչպես նաև վերահաստատել ԵՄ պատրաստակամությունն աջակցելու Կանաչ Երևանի հայեցակարգի հաջող իրականացմանն ուղղված ծրագրերին։

̰
Մարզաբնակ 2000 երիտասարդ ձեռք կբերի մասնագիտական հմտություններ, նրանց 70%-ը կապահովվի աշխատանքով

16:43 18.02.2022

Մարզաբնակ 2000 երիտասարդ ձեռք կբերի մասնագիտական հմտություններ, նրանց 70%-ը կապահովվի աշխատանքով․ ԱՍՀՆ և ՀՕՖ Հայաստանի մասնաճյուղի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Ըստ այդմ, ՀՕՖ-ի կողմից 2022-2026 թթ․ կկազմակերպվի 15-29 տարեկան մարզաբնակ շուրջ 2000 երիտասարդի, այդ թվում՝ կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատում, մասնագիտական ուսուցում, վերապատրաստում […]

̰
«Սպայկվաքս» պատվաստանյութի չբացված սրվակների պիտանիության ժամկետը 7 ամսից փոխվել է 9-ի

16:40 18.02.2022

«Մոդեռնա» ընկերության արտադրության «Սպայկվաքս» (Spikevax, նախկինում՝ COVID-19 Vaccine Moderna) պատվաստանյութի պիտանիության ժամկետն առաջին կիրառման թույլտվությամբ հաստատված էր 7 ամիս, որից հետո արտադրողը շարունակել է կայունության հետազոտությունները և արձանագրել, որ որակական ցուցանիշները ևս 2 ամիս անփոփոխ են մնում: Այս փաստն ընդունվել է նաև պատվաստանյութի կիրառման թույլտվություն տրամադրած իրավասու մարմինների կողմից (ՄԲ, ԱՄՆ, ԵՄ)՝ որպես հետգրանցումային փոփոխություն: […]

̰
Ուսման հրավեր Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանում սովորելու համար

16:34 18.02.2022

Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանը 2022-2023 ուսումնական տարվա համար հայտարարում է ընդունելություն օտարերկրյա դիմորդների համար՝ բակալավրիատի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրատուրայի, կլինիկական օրդինատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով: Ընդունելության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հղումներով՝ https://bit.ly/3LBbd66 և https://bit.ly/3gSUdKH, իսկ առցանց գրանցման և փաստաթղթերի ներկայացման համար՝ https://admission-2021.rudn.ru) հղմամբ: Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանն օտարերկրյա քաղաքացիների համար իրականացնում է […]

̰
23-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

16:29 18.02.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 23-ամյա երիտասարդի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022թ. փետրվարի 18-ին՝ ժամը 09:58-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սպորտի փողոցի տներից մեկում իր հարազատն ինքնասպան է եղել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել […]

̰
Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը ներկայացել է ոստիկանություն

16:25 18.02.2022

Փետրվարի 16-ին՝ ժամը 06։20-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Հրանտ Վարդանյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել Կարինե Քալաշյանին, որն այնուհետև կրկնակի վրաերթի էր ենթարկվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից: Կարինե Քալաշյանը մահացել էր: Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 18-ին բաժին ներկայացած 45-ամյա տղամարդը խոստովանական ցուցմունք է […]

̰
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ԱԶԲ և ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակների ներկայացուցիչների հետ

16:21 18.02.2022

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը պաշտոնական հանդիպումներ են ունեցել ՀՀ ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի և ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի գլխավորած պատվիրակությունների հետ: Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնել երկու կառույցների համագործակցության արդյունքներից ու ընդգծել, որ Երևանը հետաքրքրված է […]

̰
Ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

16:17 18.02.2022

Փետրվարի 15-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ՔՀԲ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արարատյան փողոցի 33-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պահում և օգտագործում: Նույն օրը քրեական հետախույզները կասկածվողին հայտնաբերեցին Հրազդանի կիրճում ու բերման ենթարկեցին ոստիկանության Մաշտոցի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված, նմանատիպ զանգվածով տարա և մոխրացած հետքերով […]

̰
Բուստեր դեղաչափով կարող են պատվաստվել պատվաստման ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց․ ԱՆ

16:10 18.02.2022

COVID-19-ի դեմ բուստեր դեղաչափով կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք՝ պատվաստման ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

̰
110 ծառայություն՝ մեկ վայրում․ Վանաձորում քաղաքացիական կենտրոն է բացվել

16:07 18.02.2022

ՀՀ արդարադատության նախարարության և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի համագործակցության շնորհիվ, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ փետրվարի 17-ին Վանաձոր քաղաքում բացվել է Քաղաքացիական կենտրոն: Բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը գլխավորությամբ տեղի է ունեցել այս մեծ նախագծի նոր փուլի գործարկումը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի նախագահի […]

̰
BACK_TO_TOP