TIME
Ամսաթիվ
24 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+26.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:15 04.04.2023

Հանրապետության տարածքում ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 5-8-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ապրիլի 5-8-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-5-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 5-8-ը հնարավոր է կարճատև անձրև և […]

̰
Վայք քաղաքում ջրանջատում կլինի

22:57 04.04.2023

Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի ջրամատակարարումը որոշ ժամանակով կդադարեցվի: Ինչպես տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից, վթարի վերացման աշխատանքների հետ կապված` ապրիլի 5-ին ժամը 09:00-19:00 կդադարեցվի Վայք քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

22:40 04.04.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]

̰
Հրդեհ Եղցահող համայնքի վարչական տարածքում

22:27 04.04.2023

Ապրիլի 4-ին ժամը 14:56-ին, ԱԻ պետական ծառայության «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շուշիի շրջանի Եղցահող համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հրդեհը շիջելու և դրա տարածումը կանխելու նպատակով, անմիջապես դեպքի վայր է մեկնել Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարների օպերատիվ գործողությունների և բարդ ռելիեֆային […]

̰
Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

22:15 04.04.2023

Ապրիլի 3-ին Հելսինկիում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի գերատեսչությունների միջև։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը, ֆիննականը՝ Ֆինլանդիայի ԱԳՆ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլխավոր տնօրեն Մարիա Լիիվալան: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արժևորելով երկու երկրների միջև ձևավորված […]

̰
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ

22:11 04.04.2023

Ապրիլի 4-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ամփոփվել են Սիսիան և Անի համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարմինների ընտրության կարգը։ Քննարկվել են Կուսակցությանն անդամագրվելու դիմումների քննարկման, Նախաձեռնող խմբի նիստերի անցկացման վերաբերյալ և այլ ընթացիկ հարցեր։

̰
Արամ Հակոբյանը «Titled Tuesday» առցանց մրցաշարում կիսել է 1-3-րդ հորիզոնականները

22:04 04.04.2023

Արամ Հակոբյանը «Titled Tuesday» առցանց մրցաշարում 11 հնարավորից վաստակեց 9.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով Արամը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Մրցանակային եռյակը ունեցավ հետևյալ տեսքը՝ 🥇 Դմիտրի Անդրեյկին՝ 9.5 միավոր 🥈 Յան Քշիշտոֆ Դուդա՝ 9.5 միավոր 🥉 Արամ Հակոբյան՝ 9.5 միավոր

̰
Նյու Յորքի դատարանը ձերբակալել է Թրամփին

22:03 04.04.2023

Նյու Յորքի դատարանը ձերբակալել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում է CNN-ը։ Քաղաքական գործչի կողմնակիցներն ու հակառակորդները հավաքվել են Մանհեթենի շենքի մոտ։ Թրամփի հետ այլախոհները նրան մեղադրել են ստելու մեջ, աջակցող խումբը ծածանում է նախկին նախագահի անունով և «Թրամփ կամ մահ» գրություններով դրոշներ։ Ինքը՝ Թրամփը, դատարանի ճանապարհին, իր հետ կատարվողն անվանել է «սյուրռեալիստական» իրավիճակ։ […]

̰
SHANTNEWS

21:55 04.04.2023

̰
Կենտրոնականի քրեական հետախույզները մարիխուանայի նմանվող զանգվածներ և դեղահաբեր են հայտնաբերել

21:27 04.04.2023

Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել։ Նրանք մայրաքաղաքի Երիտասարդության այգում հայտնաբերել ու ձերբակալել են 22 և 26 տարեկան երկու երիտասարդի։  Իրավապահների տեղեկություններով՝ 26 տարեկան երիտասարդը Տելեգրամով թմրամիջոց էր իրացրել։ 22-ամյա երևանցու խուզարկությամբ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված ու ապակյա գլանակ հայտնաբերվեցին։ 26-ամյա երիտասարդի մոտ դարձյալ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված և 70-ից ավելի […]

̰
«Ադրբեջանի տեղադրած ականների պատճառով պատահարների թվով Արցախն աշխարհում առաջինն է». Արտակ Բեգլարյան

21:13 04.04.2023

Այսօր նշվում է Ականների վերաբերյալ իրազեկման և ականազերծման գործում աջակցության միջազգային օրը։ ԱՀ պետնախարարի խորհրդականը ներկայացրել է մի քանի փաստ Արցախում ականների և այլ չպայթած զինամթերքի մասին. 1. 1990-ականներին Ադրբեջանը միլիոնավոր ականներ դրեց և նաև կասետային զինամթերքով ռմբակոծեց քաղաքացիական տարածքները՝ տասնյակ տարիներով տառապանք պատճառելով Արցախի ժողովրդին: 2. «Halo Trust» մասնագիտացված միջազգային կազմակերպության տվյալներով՝ Արցախը աշխարհում […]

̰
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

20:59 04.04.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Արաբկիր 41փ. 13 շենք, Հ․Մուրադյան փ. 42/2 շենք, Արաբկիր 39փ. 8-39; 41փ. 1-12/4 առանձնատներ, Կամարակ 2-րդ նրբ. 4-68 առանձնատներ, Պ․Սևակի փ. 4-78 առանձնատներ, Մ․Ավետիսյան 1փ. 13Գ-45Գ առանձնատներ, Ռուբինյանց փ. 12/1 շենք, […]

̰
Որսորդմիության անդամի տանն ապօրինի պահվող հրացան և զինամթերք է հայտնաբերվել

20:43 04.04.2023

Իրացնելով օպերատիվ տվյալները՝ ոստիկանության Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապրիլի 3-ին հերթական ստուգման ժամանակ այցելել են Որսորդմիության անդամ Չինարի գյուղի մի բնակչի տուն: Նրա անվամբ հաշվառված հրազենից բացի, զենքի համար նախատեսված պահարանում՝ ակնհայտ տեսանելի տեղում, հայտնաբերվել է ապօրինի պահվող տրոտիլային պայթաղյուս և շուրջ 1,5 մետր երկարությամբ տրոտիլի քուղ, իսկ ննջասենյակի անկողնու մեջից տանտերը ներկայացրել է ապօրինի […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

20:36 04.04.2023

Ապրիլի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանի։ «Ողջունելով հյուրերին՝ Նորին Սրբությունը կարևորեց խորհրդարանական փոխայցելությունների միջոցով երկու երկրների բարեկամական կապերի առավել ամրապնդումը։ Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց […]

̰
Նիկոլ Փաշինյանը Շվեդիայի խորհրդարանի պատգամավորների հետ քննարկել է համագործակցության օրակարգը

20:35 04.04.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորներին՝ խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորությամբ: Վարչապետը, ողջունելով Շվեդիայի պատգամավորական պատվիրակության այցը Հայաստան, նշել է, որ երկու երկրներն ունեն դինամիկ զարգացող հարաբերություններ, և Շվեդիան` որպես ԵՄ անդամ, կարևոր գործընկեր է Հայաստանի համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Շվեդիայի օժանդակությունը ՀՀ բարեփոխումների օրակարգին, ժողովրդավարության հզորացմանը և […]

̰
Մուղնի թաղամասում գործարկվելու է էլեկտրական շչակ

20:17 04.04.2023

Ապրիլի 5-ին՝ ժամը 10:00-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Մուղնի թաղամասում անցկացվելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Արցախում մոտ 1,000 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից

16:00 04.04.2023

Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,000 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 252 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ […]

̰
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը կողմ է քվեարկել ինքնավար մարմինների ստեղծման նպատակները և կոլեգիալ կառավարման պահանջը վերանայելու հարցին

15:49 04.04.2023

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգավորումը վերանայելու հարցը, որով սահմանվում է, որ Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Խորհուրդը կողմ է քվեարկել «Սահմանադրությամբ նախատեսված մարմիններ» հասկացությունը «պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ» հասկացությունով փոխարինելու հարցին: […]

̰
Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին չկան հաստատված տվյալներ. ՄԻՊ թեկնածու

15:37 04.04.2023

Մարդու իրավունքների պաշտպանի՝ ՀՀ ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած թեկնածու Անահիտ Մանասյանն արձանագրում է միջազգային կառույցների զեկույցները՝ իրավիճակային գնահատականներն այս փուլում արձանագրում են, որ Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալների առկայության մասին հաստատված տվյալներ չկան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մանասյանն այս մասին ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում իր թեկնածության հարցի քննարկմանը՝ ՔՊ […]

̰
Ըստ թուրք ակադեմիկոսի՝ Արևմուտքն Իսրայելի միջոցով ուղերձ է հղում Թուրքիային

15:25 04.04.2023

Թուրք ակադեմիկոս Շեյհանլըօղլուն «Վերջին 4 ամսում Սիրիայի վրա Իսրայելի հարձակումների պատճառների մասին մտորումներ» հոդվածում անդրադարձել է Իսրայելի կողմից պարբերաբար Սիրիայի վրա կրկնվող հարձակումներին, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշելով, որ 2023թ-ի առաջին օրերից Իսրայելը հարվածներ է հասցնում Սիրիային՝ գրել է դրանց պատճառների մասին․ «Գոլանի բարձունքները, որոնք գտնվում են Սիրիայի գյուղատնտեսական բերրի հողատարածքներում, ավելի քան 50 տարի Իսրայելի […]

̰
Վթար Խնձորեսկ գյուղի խաչմերուկում. կան տուժածներ

15:17 04.04.2023

Ապրիլի 4-ին, ժամը 13:03-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խնձորեսկ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Խնձորեսկ գյուղի խաչմերուկի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz E221» (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1996 […]

̰
Կրակոց է արձակել Ջրվեժ համայնքի 49-ամյա բնակչի գլխին՝ կյանքից զրկելով նրան

15:09 04.04.2023

Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի բաժնում իրականացված քննությամբ պարզվել են 2023թ․ մարտի 1-ին Ջրվեժ համայնքում տեղի ունեցած սպանության դեպքի էական հանգամանքներ: Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ մարտի 1-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ 34-ամյա տղամարդը ինքնությունները չպարզված անձանց հետ միասին Ջրվեժ համայնքում գործող […]

̰
SHANTNEWS

14:59 04.04.2023

̰
Ժորա Սենիքերիմյանը որոնվում է որպես անհետ կորած

14:36 04.04.2023

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1996 թ. ծնված Ժորա Կարապետի Սենիքերիմյանը: Նա ապրիլի 2-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել: Ժորա Սենիքերիմյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրվում է զանգել 0312-5-85-54, 093 22-28-86 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

̰
ՀՀ-ի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է 92,300,000 եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր

14:26 04.04.2023

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը՝ 92,300,000 եվրո արժողությամբ: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը: Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով […]

̰
Քննարկվել են ուսումնական հաստատություններում ջրի հասանելիության և սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ հարցեր

13:59 04.04.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է գտնվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից կազմակերպված «ՀՀ-ում դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ջրի հասանելիության և սանիտարահիգիենիկ պայմանների համապարփակ հետազոտություն» ծրագրի արդյունքների ներկայացման և քննարկման աշխատաժողովին: Աշխատաժողովի նպատակն էր ՀՀ հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացնել ջրի հասանելիությունը և սանիտարահիգիենիկ պայմաններ ապահովող ենթակառուցվածքների վիճակի ուսումնասիրություն, […]

̰
«Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել»․ Աշոտ Փաշինյան

13:55 04.04.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, հայտարարություն է տարածել․ «Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել: Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն […]

̰
Որևէ զիջում և ներում չի լինելու տնտեսվարող այն սուբյեկտներին, ովքեր չարաշահում են ստեղծված իրավիճակը․ ԱՀ պետնախարար

13:45 04.04.2023

Այսօր հանձնարարվել է ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեին՝ ստուգումներ կատարել նաև շրջկենտրոններում և համայնքներում՝ ապրանքների մանրածախ վաճառքի գնաճի, ապրանքաշրջանառության հատուկ կարգի խախտումները վեր հանելու, իրավախախտների նկատմամբ վարչական վարույթներ հարուցելու և այդպիսի խախտումները բացառելու համար: Այս մասին գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ շ«Ինչպես ցույց է տալիս փորձը, առանց պետության կողմից կոշտ վարչական մեթոդներ և հարկադրանքի […]

̰
Ես եկել եմ ոչ թե ընտրվելու համար, այլ արդարների ու ազնիվների համար ճանապարհ հարթելու համար. Էդգար Ղազարյան

13:37 04.04.2023

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի համար ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների միասնական թեկնածու Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ ԱԺ գնացել է ոչ թե ընտրվելու, այլ արդարների ու ազնիվների համար ճանապարհ հարթելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ղազարյանն այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում իր եզրափակից ելույթում: Էդգար Ղազարյանը նշեց, թե ընդդիմությունը չի առաջադրել […]

̰
Արտարժույթների փոխարժեքները ապրիլի 4-ի դրությամբ

13:29 04.04.2023

Rate.am-ը ներկայացրել է ապրիլի 4-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.86 դրամ է, վաճառքը՝ 391.72 դրամ: Եվրոյի առքը միջինը 415.81 դրամ է, վաճառքը՝ 429.78 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.74 դրամ է, վաճառքը՝ 5.06 դրամ:

̰
BACK_TO_TOP