23:52 05.04.2023
Այսօր՝ ապրիլի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում քաղաքացիները մոտեցել են պարեկներին ու հայտնել, որ նշված պողոտայի 24/7 հասցեի մոտ քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է և կարծես հանկարծամահ է եղել։ Այս մասին գրում է shamshyan.com-ը: Ժամանած շտապօգնության բժշիկների հերթապահ խումբը արձանագրել է մոտ 55-60 տարեկան տղամարդու մահը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին […]
23:34 05.04.2023
Հանրապետության տարածքում ապրիլի 6-8-ը, 10-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ: Ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-8-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 6-8-ը, 10-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 9-ին […]
23:14 05.04.2023
Այսօր՝ ապրիլի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ քաղաքացիների կողմից «վերին ծնոտի 1-ին, 2-րդ, 3-րդ կտրիչ ատամների վնասվածքներ, դեմքի շրջանի սալջարդ, ցնցում հարցականով» իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Այս մասին գրում է shamshyan.com-ը: Ոստիկանները պարզել […]
23:11 05.04.2023
Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների հնարավոր տեղակայման ժամկետները կախված են հայկական կողմից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հնարավորության մասին: Նա ասել է, որ «գնդակը Երևանի դաշտում է»: Զախարովան հիշեցրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը բավարարված […]
23:00 05.04.2023
Երևանում կայանալիք Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյյան լեգենդար մյուզիքլի՝ «Սանսեթ Բուլվարի» առաջնախաղին ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, հանդիպել ստեղծագործական խմբի հետ և հաջողություն մաղթել նրանց առաջիկա ներկայացումներում։ Հայաստանում «Սանսեթ Բուլվար» մյուզիքլն իրականացնում է SKYFIST STUDIO պրոդյուսերական ընկերությունը՝ Պողոս Հարությունյանի ղեկավարությամբ։ […]
22:49 05.04.2023
Այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի նորանշանակ ղեկավարի և աշխատակազմի աշխատողների մասնակցությամբ: Քննարկվել են խաղաղապահների հետ համագործակցության ուղղությունները, աշխատանքի կազմակերպման եղանակները, Կենտրոնի իրավասությանը վերաբերող հարցերի կապակցությամբ որոշումներ ընդունելու սկզբունքներն ու մոտեցումները, գործունեությունը իրավական կարգավորման ենթարկելու հետ կապված հարցերը:
22:45 05.04.2023
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը գտնվում են «պատերազմի թեժ փուլում», բայց հարաբերությունները պետք է պահպանել, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք իսկապես պատերազմի թեժ փուլում ենք, քանի որ ուկրաինացի նացիստները կռվում են առաջին հերթին ամերիկյան զենքով։ Եվ ամերիկյան վարչակազմն ամեն անգամ սպառնում է ավելի ու ավելի հեռահար և մահաբեր համակարգեր մատակարարել»,- ասել է Լավրովը Պավել […]
22:33 05.04.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Ռուբինյանց փ. 17, 17/1, 17/2, 19, 19/1, 19/2, 21, 21/1, 21/5 շենքեր, Մ․Ավետիսյան 4փ. 22 շենք, Վերին Անտառային փ. 13/4, 17/1 շենքեր, Շինարարների փ. 31, 33, 35 շենքեր, Մարգարյան փ. 4, […]
16:40 05.04.2023
Հակակոռուպցիոն կոմիտեում կարգապահական վարույթների իրականացման առավել համապարփակ կարգավորումներ նախատեսելու նպատակով Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում: ԱԺ մամոլի ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 5-ի նիստում նշել է, որ գործող օրենքում սահմանված չէ կարգապահական վարույթների իրականացման հստակ կարգը, վարույթն իրականացնող մարմնի վերաբերյալ […]
16:28 05.04.2023
Ապրիլի 2-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացել էր Սիրիայի հարցով Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի փոխարտգործնախարարների մակարդակով քառակողմ հանդիպումը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պատվիրակության ղեկավարը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Մերձավոր Արևելքի և աֆրիկյան երկրների հատուկ ներկայացուցիչն էր, Իրանինը՝ արտաքին գործերի (ԱԳ) նախարարի քաղաքական հարցերով խորհրդական Ալի Ասգար Հաջըն, Սիրիայինը՝ ԱԳ փոխնախարար Էյման Սուսանը, Իսկ Թուրքիայինը՝ ԱԳ փոխնախարար […]
16:10 05.04.2023
Եվրոպայի խորհրդի կողմից պաշտոնապես հրապարակվել է ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (ԳՐԵԿՈ)՝ ՀՀ դատավորների, դատախազների, պատգամավորների շրջանում կոռուպցիայի կանխարգելման գնահատման միջանկյալ զեկույցը: Հայաստանի Հանրապետության կողմից իրականացված լայնածավալ հակակոռուպցիոն և դատաիրավական ոլորտի բարեփոխումների արդյունքում՝ ԳՐԵԿՈ-ն նախկին 7 հանձնարարականի փոխարեն ներկայում արդեն 9 հանձնարարական համարում է լիարժեք կատարված իսկ մյուս 9 հանձնարարականները համարվում են մասամբ կատարված: […]
15:55 05.04.2023
Ապրիլի 5-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:53-ին, մարվել՝ 15:05-ին:
15:35 05.04.2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը եւ Գերմանական զարգացման բանկի (KfW) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը։ Փոխվարչապետ Խաչատրյանը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների ներկայիս դինամիկան՝ վստահություն հայտնելով համագործակցության շարունակական ընդլայնման վերաբերյալ, […]
15:28 05.04.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օսկար Սանտանա Լեոն: Վահագն Խաչատուրյանը շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ հաջողություններ և արգասաբեր աշխատանք է մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում: Հանրապետության նախագահն իր խոսքում մասնավորապես նշել է. «Համոզված եմ, որ Ձեր նշանակումը մեծ նշանակություն կունենա մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման համար: Մենք […]
15:13 05.04.2023
Արցախի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիների վերադարձը խոչընդոտելու կապակցությամբ․ «Ապրիլի 4-ին տեղի է ունեցել Արցախի քաղաքացիների իրավունքների հերթական կոպտագույն խախտումը, որն ի ցույց է դնում Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) ավելի քան 110 օր լիակատար շրջափակման մեջ պահող Ադրբեջանի իրական նպատակները: Ադրբեջանական կողմը թույլ չի տվել Լաչինի միջանցքով անցնել Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի […]
15:06 05.04.2023
Հայաստանը կարող է իրեն դիրքավորել որպես թվայնացման տարածաշրջանային կենտրոն և ֆինանսական տեխնոլոգիաների հիմնական հաբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 5-ին «Բացահայտելով թվային ապագան» խորագրով առաջին Doing Digital Forum-ին լրագրողների հետ զրույցում ասաց թվային փոխակերպումների և ֆինթեքի միջազգային փորձագետ Քրիս Սքիները: Ըստ նրա՝ չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչպես է աշխարհը թվայնացվում և փոխակերպվում, և շատ […]
14:40 05.04.2023
Լիտվայի Հանրապետության Սեյմի պատվիրակությունը ապրիլի 5-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանի, Լիլիթ Ստեփանյանի եւ Գայանե Եղիազարյանի ուղեկցությամբ: «Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած […]
14:31 05.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող զեկույցներում Հայաստանի վերաբերյալ գնահատականներն ու մեր երկրի դիրքի հետագա բարելավմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել զեկույցներում հրապարակվող խնդիրներին, կառավարության կողմից տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի, բիզնես միջավայրի բարելավման, մարդու իրավունքների պաշտպանության, թվայնացման գործընթացի, աղետների կառավարման, կիբեռանվտանգության, […]
14:27 05.04.2023
Հունաստանի փոխարտգործնախարար Կոստաս Ֆրանգոյաննիսը թուրքական «Anadolu» պետական գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարել թուրք-հունական հարաբերություններին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նախարարը, անդրադառնալով մարտի 22-ին իր Թուրքիա կատարած այցին, նշել է․ «Մեկ շաբաթ առաջ մեկնեցի Անկարա, այնտեղ հանդիպեցի նորանշանակ փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարին, ով փոխարինել էր Սեդաթ Օնալին, ում հետ նախկինում հանդիպել էի 3 անգամ։ Անրդադարձանք օրակարգային հարցրեին։ Մեծ […]
14:13 05.04.2023
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմումի ներկայացման ներպետական ամբողջ կառուցակարգը սահմանելու նպատակով Կառավարությունն առաջարկել է լրացում կատարել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում, ինչպես նաեւ Վարչական դատավարության, Քաղաքացիական դատավարության եւ Քրեական դատավարության օրենսգրքերում: Օրենսդրական փաթեթը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 5-ի հերթական նիստում: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ արդարադատության […]
13:50 05.04.2023
2023 թվականի մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման համար կազմավորվել էր 61 ընտրական տեղամաu: Ընտրությունների դիտարկման համար հավատարմագրվել և դիտորդական առաքելություն են իրականացրել 1 հասարակական կազմակերպության և մեկ դաշինքի 55 դիտորդներ, 15 զանգվածային լրատվության միջոցի 74 ներկայացուցիչ: Ընտրություններում առաջադրվել էր 5 կուսակցություն և կուսակցությունների 1 դաշինք։ Ընտրություններին […]
13:43 05.04.2023
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 4-ին, ժամը 04.00-ին, Մամիկոնյանց փողոցում հայտնաբերել, ապօրինի հրազեն ու սառը զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 23 և 21 տարեկան օտարերկրյա երկու քաղաքացիների: Անձնական խուզարկությամբ 23-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են ատրճանակ և բարդ փականով ծալովի դանակ, իսկ 21-ամյա երիտասարդի անձնական […]
13:15 05.04.2023
Արցախը Հայաստանին կապող ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելուց հետո տևական ժամանակ արցախցիները զրկված էին ամենատարբեր կարիքների համար Արցախից Հայաստան մեկնելու հնարավորությունից: Այդ մասին գրել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։ «Հաշվի առնելով մարդկանց կյանքում անընդհատ ծագող խնդիրները (ՀՀ-ում հարազատի մահ, հուղարկավորություն, կիսված ընտանիքների՝ ՀՀ-ում գտնվող ընտանիքի անդամի ծանր հիվանդություն, վիրահատություն և այլն) և լարվածության աճը, վերջին […]
01:13 05.04.2023
Ինչպես տեղեկացրել էինք՝ այսօր ռուս խաղաղապահները փորձել են ՀՀ Գորիս քաղաքից Արցախ տեղափոխել թվով 27 քաղաքացիների (ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ), սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի «էկոակտիվիստները» արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը: «Տեղում ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացել է մեր քաղաքացիներից չորսի ինքնազգացողությունը, ռուս խաղաղապահները ապահովել են շտապ օգնության մեքենայի ժամանումը և նշված չորս քաղաքացիները […]
01:01 05.04.2023
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրել է, որ մի քանի ամիս ընտանիքներից բաժանված թվով 27 քաղաքացիական անձինք՝ այդ թվում տարեցներ, երեխաներ և հաշմանդամություն ունեցող անձինք ռուսական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ և ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ ապրիլի 4-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքից ուղևորվել են դեպի Ստեփանակերտ։ «Չնայած վերադարձի վերաբերյալ նախնական ձեռք բերված […]
23:59 04.04.2023
Այսօր ռուս խաղաղապահները ՀՀ Գորիս քաղաքից փորձել են Արցախ տեղափոխել մեր թվով 27 քաղաքացիների (ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ), սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու Շուշի քաղաքի մոտակայքում՝ ճանապարհի արգելափակված հատվածում ադրբեջանցիները արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այս մասին գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ «Դեռևս 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել ու անանց վիճակում է պահում Արցախը Հայաստանին […]
23:52 04.04.2023
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լքել է դատարանի շենքը: Այս մասին ապրիլի 4-ին հայտնել է CNN հեռուստաալիքը։ Նշվում է, որ Թրամփին փաստաթղթեր կեղծելու մեջ մեղադրանք է առաջադրվել 34 կետով։ Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ նա ներգրավված է եղել «ապօրինի դավադրության» մեջ՝ խաթարելու 2016 թվականի ընտրությունների թափանցիկությունը։ Դատարանի դահլիճից դուրս գալուց հետո նախկին նախագահը հայտարարություններ […]
23:35 04.04.2023
AP-ն հրապարակել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի առաջին լուսանկարը դատարանի դահլիճում: Նախկին նախագահը Մանհեթենի դատարան է ժամանել ավելի քան մեկ ժամ առաջ և մինչ օրս մնում է այնտեղ: Այս ամբողջ ընթացքում Թրամփը պաշտոնապես մնում է կալանքի տակ։ CNN-ի տվյալներով ՝ Մանհեթենի դատախազությունը պատրաստ է Թրամփին մեղադրանքներ ներկայացնել գործարար ոլորտում խարդախության ավելի քան 30 դրվագներով։ […]