TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+33.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Գարնանային ծառատունկին Երևանում շուրջ 6000 ծառ կտնկվի

16:59 07.04.2023

Երևանում այս տարի կանաչ տարածքները կընդլայնվեն շուրջ 15 հեկտարով, կանցկացվի 30 կմ ոռոգման նոր ցանց: Գարնանային ծառատունկին էլ շուրջ 6000 ծառ կտնկվի՝ 4000-ը «Եռաբլուրում», մնացածը՝ քաղաքի տարբեր հատվածներում: Ծառերի մեծ մասը արժեքավոր, երկարակյաց տեսակներ են՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, եղևնիներ, նաև 300՝ դեկորատիվ ծառեր կզարդարեն քաղաքի մայթեզրերն ու այգիները:

̰
Արցախում 1,030 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից

16:50 07.04.2023

Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,030 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 264 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ […]

̰
Սերոբ Բեջանյանը նշանակվել է Մալայզիայում ՀՀ դեսպան

16:46 07.04.2023

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Սերոբ Բեջանյանը նշանակվել է Մալայզիայում ՀՀ դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրու-թյան 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ ԲԵՋԱՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր […]

̰
Ուսման վարձի փոխհատուցում կհատկացվի նաև հեռավար ուսուցմամբ սովորողներին

16:41 07.04.2023

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել բուհերում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի զեղչ) և պետական կրթաթոշակ տալու կարգում: Գործող կարգավորմամբ՝ ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում է հատկացվում որոշակի խմբերին պատկանող ուսանողներին, որոնք սովորում են ՀՀ-ում գործող, հավատարմագրում ունեցող և ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղեր […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ

16:36 07.04.2023

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 7-ին` ժամը 13:20-13:45-ի սահմաններում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:

̰
Կապան-Տաթև ճանապարհին քարով բարձված բեռնատարը կողաշրջվել է

16:33 07.04.2023

Ապրիլի 7-ին, ժամը 13:55-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 43-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի քարով բարձված բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Ջ․ Ա․ […]

̰
Վարչապետն ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղարին

15:57 07.04.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է ԱՄՆ պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության օրակարգի շուրջ ակտիվ երկխոսության ու համատեղ ծրագրերի իրականացման ընդլայնման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունները կրում են դինամիկ զարգացման բնույթ և անհրաժեշտ համարել տնտեսական փոխգործակցության […]

̰
Ղազախստանում ՀՀ դեսպանը ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկել է դիվանագիտական առաքելությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր

15:45 07.04.2023

Ս.թ. ապրիլի 7-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Միքայելա Ֆրիբերգ-Սթորիի հետ։ Երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք նախագծերի համատեղ իրականացման հեռանկարի համատեքստում հանդիպմանը քննարկվել են դիվանագիտական առաքելությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր։

̰
Դատավորին վիրավորելու համար մեկ անձի մեղադրանք է ներկայացվել

15:30 07.04.2023

ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված առերևույթ հանցանքի մասին հաղորդում և կից նյութեր են ստացվել այն մասին, որ 2023թ. մարտի 29-ին առցանց լրատվական կայքերից մեկում տեղ է գտել «Վճիռ գողացող անգրագետը՝ Վճռաբեկ դատարանի դատավո՞ր» վերտառությամբ հրապարակումը, որտեղ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ.Խաչատրյանի հասցեին առկա են անձին […]

̰
ԱԽ քարտուղարն ու Արուն Վենկատարամանն ընդգծել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հետագա ամրապնդման կարևորությունը

15:20 07.04.2023

Ապրիլի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի գլխավորած պատվիրակությանը:  Զրուցակիցները քննարկել են երկկողմ հայ-ամերիկյան ներդրումների, գործարար միջավայրի բարելավման, բարձր տեխնոլոգիաների և էներգետիկայի ոլորտներում առկա համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ համատեղ ծրագրերի իրականացմանը՝ նախանշելով համագործակցության հետագա ուղիները: Կողմերը նաև ընդգծել են հայ-ամերիկյան […]

̰
Որոնվում են տեսագրությունում պատկերված անձինք

15:08 07.04.2023

Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են։ ՀՀ ոստիկանությունը տեսնողներին խնդրում է ահազանգել։

̰
Օրենսդրական նախաձեռնությամբ փրկարար ծառայողները կատեստավորվեն, ինչի արդյունքում կբարձրանան նրանց աշխատավարձերը

14:47 07.04.2023

Նախագծերի ընդունումը պայմանավորված է Փրկարար ծառայությունում փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագիր կնքելը կանոնակարգելու, պատշաճ մասնագիտական պատրաստվածություն ապահովելու, փրկարարական ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու եւ կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությամբ. ասել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ […]

̰
28-ամյա երիտասարդը պոլիկլինիկայի պահարանից պայուսակ է գողացել

14:20 07.04.2023

Ապրիլի 6-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Մատրոսովի փողոցի 28-ամյա մի բնակիչ նախորդ օրը «Սուրբ Գրիգոր Նարեկացի» պոլիկլինիկայի մի աշխատասենյակից գողացել է պայուսակ: Համայնքային ոստիկանները ստուգել են տեղեկությունն ու պարզել, որ պայուսակում փող կար: Նույն օրը երիտասարդը հայտնաբերվել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Մուշի բաժին: Նա չի […]

̰
Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում տեղի է ունեցել տնտեսության և էներգետիկայի հարցերով աշխատանքային խմբի հանդիպում

14:08 07.04.2023

Ապրիլի 7-ին Երևանում Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և ԱՄՆ Առևտրի քարտուղարի գլոբալ շուկաների գծով տեղակալ Առուն Վենկատարամանի համանախագահությամբ տեղի է ունեցել տնտեսության և էներգետիկայի հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԳ, ՏԿԵ, ԲՏԱ, էկոնոմիկայի նախարարությունների և այլ պետական կառույցների, իսկ ամերիկյան կողմից՝ առևտրի քարտուղարության և պետքարտուղարության […]

̰
Գնել Սանոսյանն ու Վրաստանի փոխվարչապետն արձանագրել են էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարների ակտիվացման փաստը

13:52 07.04.2023

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր, Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի մեկնարկից առաջ, հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ոլորտային համագործակցության մի շարք կարևոր հարցեր։ Հաշվի առնելով, որ Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տիրույթում է գտնվում նաև ավիացիայի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտները, ապա հիմնականում անդրադարձ […]

̰
Արտարժույթների փոխարժեքները ապրիլի 7-ի դրությամբ

13:29 07.04.2023

Rate.am-ը ներկայացրել է ապրիլի 7-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.72 դրամ է, վաճառքը՝ 391.58 դրամ: Եվրոյի առքը միջինը 416.86 դրամ է, վաճառքը՝ 430.36 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.58 դրամ է, վաճառքը՝ 4.90 դրամ:

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

13:22 07.04.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը: Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է ՌԴ խաղաղապահ առաքելության կողմից հետևողական քայլերի իրականացումը: Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի […]

̰
Թագուհի Թովմասյանն արտահերթ գրություններ է ուղարկել միջազգային գործընկերներին

15:50 06.04.2023

Հնչեցրե՛ք հրապարակային գնահատական Ադրբեջանի հերթական հանցագործության վերաբերյալ, կիրառե՛ք միջնորդական ջանքեր՝ Արցախը Հայաստանին եւ ամբողջ աշխարհին կապող ճանապարհի ապաշրջափակման ուղղությամբ. Թագուհի Թովմասյանն արտահերթ գրություններ է ուղարկել միջազգային բոլոր գործընկերներին: Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ահազանգել է, որ մի քանի ամիս ընտանիքներից բաժանված 27 հայ քաղաքացիական անձ, այդ թվում՝ տարեցներ, երեխաներ […]

̰
Նախկին քննիչին մեղադրանք է ներկայացվել տուժողից խարդախությամբ գումար հափշտակելու համար. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

15:43 06.04.2023

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ս. Հ.-ն, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնը, ծառայողական լիազորություններն օգտագործելով, խաբեության եղանակով տուժողից հափշտակել է 204.000 ՀՀ դրամ: Մասնավորապես՝ պարզվել է, որ քննիչ Ս. Հ.-ն քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում՝ […]

̰
Թուրքիայում լրագրողը բանտարկվել է «Էրդողանին վիրավորանք հասցնելու» մեղադրանքով

15:37 06.04.2023

Թուրքիայում բանտարկվել է ընդդիմադիր «Cumhuriyet» պարբերականի թղթակից Ջան Ուղուրը։ Նա բանտարկվել է Թուրքիայի Հանրապետության և իշխող «Արդարություն և զարգացում» կուսացկության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով, փոխանցում է Ermenihaber-ը։ Նախկինում, երբ Ուղուրը թուրքական ընդդիմադիր «Birgün» պարբերականի թղթակիցն էր, 2022թ-ին Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում ձերբակալվել էր՝ Էրդողանին վիրավորելու հիմքով։ Այս առիթով նա Twitter-ում գրել է. «Բանտում […]

̰
Սյունիքի մարզի 40 գյուղական բնակավայրերում կկառուցվեն նոր կրթահամալիրներ

15:24 06.04.2023

ՀՀ կառավարության որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում 440 մլն 290 հազար դրամի չափով: Նախատեսված գումարն ուղղվելու է ՀՀ Սյունիքի մարզում կրթահամալիրների ստեղծման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ այս որոշմամբ հերթական […]

̰
Պարգևատրվել են «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզման վերականգնողական աշխատանքներին մասնակցած 67 աշխատակիցներ

14:58 06.04.2023

Երևանի Մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հրամանով պարգևատրվել են ս․ թ․ ապրիլի 1-ին Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում տեղի ունեցած «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզման վերականգնողական աշխատանքներին մասնակցած թվով 67 աշխատակիցներ։

̰
SHANTNEWS

14:55 06.04.2023

̰
ՊԵԿ-ը նախապատրաստվում է Թուրքիայի հետ սահմանի անցակետի գործարկմանը

14:43 06.04.2023

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում, որ երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա սահմանի բացման դեպքում մաքսային ընթացակարգերը սահուն հունով կիրառվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում: «Երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար ընթացող բանակցությունների մասին գիտեք: Եվ մենք հիմա այլ պետական մարմինների […]

̰
Կնոջը հրազենային վնասվածք էր պատճառել ամուսինը

14:27 06.04.2023

Ապրիլի 5-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գոգոլի փողոցի շենքերից մեկի մի բնակարանից ոտքի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի կին: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 09.35-ին Նորաշխարյան փողոցի շենքերից մեկի մոտ՝ «Միցուբիշի» մեքենայի սրահում, տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կնոջը օդաճնշիչ ատրճանակից կրակել, ապա […]

̰
Կարևորվել է Հայաստանի և Կուբայի միջև բուհական ուսհաստատությունների միջև երկխոսությունը

14:10 06.04.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Կուբայի նորանշանակ դեսպան Օսկար Սանտանա Լեոնին: Արթուր Մարտիրոսյանը ողջունել է Օսկար Սանտանա Լեոնին և շնորհավորել ՀՀ-ում Կուբայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է հայ-կուբայական հարաբերությունների զարգացումն ու հույս հայտնել, որ դեսպանի նշանակումը կնպաստի դրան: «Կուբան մեզ […]

̰
Արտարժույթների փոխարժեքները ապրիլի 6-ի դրությամբ

13:55 06.04.2023

Rate.am-ը ներկայացրել է ապրիլի 6-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.83 դրամ է, վաճառքը՝ 391.61 դրամ: Եվրոյի առքը միջինը 416.39 դրամ է, վաճառքը՝ 430.22 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.71 դրամ է, վաճառքը՝ 5.01 դրամ:

̰
Արտաշես Պետրոսյանն ազատվել է Չինաստանում Հայաստանի առևտրական կցորդի պաշտոնից

13:34 06.04.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 6-ին որոշում է ստորագրել Արտաշես Պետրոսյանին Չինաստանում Հայաստանի առևտրական կցորդի պաշտոնից ազատելու մասին։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը` 1. Արտաշես Պետրոսյանին ազատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից»,- նշվում է որոշման մեջ։

̰
Հարկավոր են ամուր նյարդեր և զսպվածություն՝ տարածաշրջանային իրավիճակը պայթեցնելու հարցում շահագրգիռ ուժերին տուրք չտալու համար. վարչապետ

13:28 06.04.2023

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրակարգային հարցերի քննարկումից առաջ վարչապետը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակին և հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը: Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, Սիրելի ժողովուրդ, Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ լարված՝ Լաչինի միջանցքի փակված […]

̰
Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղերում 24 ժամ ջուր չի լինի

23:55 05.04.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 06-ին ժամը 07.00-ից մինչև ապրիլի 7-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ 📌Ծովազարդ, 📌Բերդկունք, 📌Հայրավանք, 📌Լճափ, 📌Չկալովկա, 📌Նորաշեն 📌Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
BACK_TO_TOP