13:31 03.04.2023
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» ուղեհատվածում շարունակվում են վթարավերականգնողական աշխատանքները: Հարկ է նշել, որ արդեն մարտի 2-ից մետրոն աշխատել է բնականոն հունով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզման հետևանքով տեղի ունեցած միջադեպին, փոխքաղաքապետ Ավինյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է ամենախիստ ձևով պատժի ենթարկել կառուցապատողին: «Այս […]
13:15 03.04.2023
Մարտի 27-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում, ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու շրջանային բաժինների ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 636 զանգ, որից 16-ը` տեխնածին, 18-ը կենցաղային բնույթի կանչեր են։ Անցած շաբաթվա ընթացքում փրկարարները կատարել են 4 վերելակի և փակված 5 դռան բացում: Առողջական խնդիր ունեցող 3 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է բուժհաստատություն: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով […]
01:30 02.04.2023
Ապրիլի 2-ին, ժամը 00:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ «Range Rover» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․) կողաշրջվել է։ Փրկարարները վարորդին դուրս են բերել […]
00:21 02.04.2023
Ապրիլի 1-ին, ժամը 23։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակին․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։
00:12 02.04.2023
Իրանի հարավում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Աղբյուրի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտ 35 հազար մարդ բնակչությամբ Մեհր քաղաքից (Ֆարս նահանգ) 29 կմ հարավ-արևելք։Օջախը գտնվել է 2 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
00:09 02.04.2023
Բաքվում Իրանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ադրբեջանի ԱԳՆ-ին՝ «Իրանի դեմ այս երկրի ԶԼՄ-ների անպարկեշտ ու վիրավորական գործողությունների կապակցությամբ»։ Դեսպանությունը կոչ է արել դադարեցնել այս գործընթացը և զգուշացրել դրա բացասական և վնասակար հետևանքների մասին երկու երկրների միջև ապագա հարաբերությունների համար։ Թեհրանը Բաքվից պահանջել է նաև «փոխհատուցում վճարել»։
23:54 01.04.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Սարավան-«Զանգեր» (մառախուղ է), Սիսիան-«Զանգեր» հատվածներում, Վարդենիս և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզի […]
23:45 01.04.2023
Օրերս հայ հունահռոմեական ոճի պատանի ըմբիշները Էստոնիայի մայրաքաղաք Տալինում մասնակցել են միջազգային մրցաշարի և մեդալառատ ելույթներ են ունեցել: Ոսկե մեդալներ են նվաճել 45 կգ Յուրի Մխիթարյանը, 48 կգ Լիպարիտ Մկրտչյանը, 60կգ Սամվել Տերտերյանը, 65 կգ Պետրոս Աշկարյանը և 92 կգ Գրիշա Ոսկանյանը: Արծաթե մեդալներ են նվաճել Աբգար Պետրոսյանը, Հայկ Քալաջյանը (60կգ) և Գոռ Խաչատրյանը (71կգ): […]
23:37 01.04.2023
Երևանի Մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ այս պահին ևս ընթացքային գծերի վերականգնման աշխատանքները շարունակվում են։ «Մետրոպոլիտենի հմուտ աշխատակիցներն ամբողջ գիշերվա ընթացքում անելու են հնարավորն ու անհնարինը, որպեսզի առավոտյան արդեն մեր սիրելի ուղևորների համար երթևեկությունն ընթանա բնականոն հունով և գրաֆիկի համաձայն»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ապրիլի 1-ին՝ ժամը 14։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ […]
23:14 01.04.2023
Հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն օդում՝ 0…-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -3…-4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին, ժամը 05:00-07:00 ընկած ժամանակահատվածում: Հանրապետության տարածքում ապրիլի 3-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 1-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 2-ին, 3-ի գիշերը, […]
22:59 01.04.2023
Մոր ճարպակալումը բացասաբար է անդրադառնում պլասենցայի վիճակի վրա և նվազեցնում է օրգանի ՝ երեխային սննդանյութեր փոխանցելու կարողությունը ։ Նման եզրակացության են հանգել Քեյփթաունի համալսարանի (ՀԱՀ) գիտնականները, որոնց աշխատանքը հրապարակվել է The Journal of Physiology ամսագրում: Հետազոտությանը ներգրավվել է 18 տարեկանից բարձր 71 կին, որոնցից 52-ը գեր են եղել, իսկ 38-ը՝ շաքարային դիաբետով: Պլասենցայի վերլուծության և […]
22:43 01.04.2023
Հրետանավորների նոր հերթափոխը։ Տեսական ու գործնական պարապմունքներով մասնագիտական հմտություններն են զարգացնում ուսումնական զորամասի կուրսանտները։ Համաշխարհային նոր մարզական ռեկորդ ռազմական համալսարանում։ Յուրի Սաքունցը 10 մետր տեղաշարժել է զրահափոխադրիչը, որի քարշակին եղել է հետևակի մարտական մեքենա։ Միջազգային մրցույթ՝ օտար լեզուների օլիմպիադայի ձևաչափով։ Եզրագիծն է հատել տարբեր երկրների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների մասնակցությամբ անցկացված 7-րդ միջազգային ստուգատեսը։ Վերածնունդ Խուրշուդյանների […]
22:29 01.04.2023
Նիդեռլանդների Գրոնինգենի համալսարանի հոգեբանները պարզել են, որ հեռավար աշխատանքը նվազեցնում է աշխատանքում սոցիալական հմտությունների կարևորությունը: Գիտնականների հետազոտության եզրակացությունները հրապարակվել են The Journal of Personality and Individual Differences ամսագրում: Համաճարակի ընթացքում գրեթե բոլոր բիզնեսներն անցել են հեռավար աշխատանքի։ Որոշ ընկերություններ դեռ կիրառում են այս ձևաչափը, որն ազդել է աշխատողների՝ աշխատանքի ընդունվելու վրա: Նախկինում ընկերությունները նախապատվությունը տալիս […]
22:10 01.04.2023
Հակադեպրեսանտները և հոգեթերապևտի ընդունելությունները դեպրեսիայի ախտանիշների դեմ պայքարի հիմնական մեթոդներն են: Հաճախ սպորտը լրացնում է այս ցուցակը, բայց թերապիայի հիմնական մեթոդների շարքում ներառված չէ, ինչը, ըստ հեղինակների, սխալ է: Հարավային Ավստրալիայի համալսարանի գիտնականները, որոնք հետազոտության արդյունքները հրապարակել են British Journal of Sports Medicine ամսագրում, գրեթե հարյուր ուսումնասիրությունների մետ-վերլուծություն են անցկացրել, որոնք տվյալներ են պարունակել դեպրեսիվ […]
21:46 01.04.2023
Ավստրալիայի Քվինսլենդի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները միգրենը կապում են արյան շաքարի մակարդակի հետ: Բժշկական հետազոտության արդյունքները հրապարակվել են Genes ամսագրում։ Գիտնականներն ուսումնասիրել են միգրենային գլխացավից տառապող հազարավոր հիվանդների գենոմները,։ Հեղինակները փորձել են գենետիկ կապ գտնել արյան գլյուկոզայի և միգրենի միջև: Բանն այն է, որ այս հիվանդությունը հաճախ զուգորդվում է 2-րդ տիպի շաքարախտի, հիպոգլիկեմիայի (արյան շաքարի ցածր […]
21:34 01.04.2023
Այսօր՝ ապրիլի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Արմեն Ս.-ն, իր վարած VAZ 2112 մակնիշի ավտոմեքենայով, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ դեպի Մարտունի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել Սևանա լճի ափին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, […]
21:15 01.04.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Ֆուչիկի 1-ին նրբ․ 6 շենք, Ֆուչիկի 2-րդ նրբ․ 4, 7 շենքեր, Մարգարյան փ. 25, 27 շենքեր, թիվ 43 մանկապարեզ, թիվ 102 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շրջանային փ. 2/5 շենքի բնակիչ-բաժանորդներ, […]
20:59 01.04.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Վայոց ձորի մարզում և Չարենցավան քաղաքում տեղում է ձյուն։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է: Վրաստանի […]
20:48 01.04.2023
Rate.am-ը ներկայացրել է ապրիլի 1-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.81 դրամ է, վաճառքը՝ 391.89 դրամ: Եվրոյի առքը միջինը 414.61 դրամ է, վաճառքը՝ 429.78 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.82 դրամ է, վաճառքը՝ 5.17 դրամ:
20:15 01.04.2023
Շաբաթ երեկոյան 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կովկասյան Միներալնիե Վոդիում: Այս մասին հայտնել է նախալեռնային մունիցիպալ շրջանի ղեկավար Նիկոլայ Բոնդարենկոն։ Առողջարանային քաղաքներում մագնիտուդը կազմել է 4,3։ Առայժմ վնասների և տուժածների մասին տեղեկություններ չկան, Telegram-ալիքում գրել է Պյատիգորսկի ղեկավար Դմիտրի Վորոշիլովը: Ըստ Էսսենտուկի ղեկավար Ալեքսանդր Նեկրիստովի՝ հանգստավայրում ավերածություններ և վնասներ չեն գրանցվել: Սեյսմոլոգները հայտնում են, […]
23:55 31.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը կցորդիչով բեռնատարների համար փակ է: Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են: Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզում (բացի […]
23:46 31.03.2023
Մարտի 31-ին, ժամը 20։40-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաներում «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 4-5 մետր սահելով հայտնվել ձորակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Hyundai Sonata» […]
23:45 31.03.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Գյումրիում ներկա են եղել «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրեր» ծրագրի միջոցառումներին: Ծրագրի առաջին միջոցառումն անցկացվել է Արտյոմ Պետրոսյանի անվան Գյումրու թիվ 10 հիմնական դպրոցում։ Նախարարին և փոխնախարարին միացել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լյուոն։ Երեխաները հյուրերին դիմավորել են հանդիսավոր արարողությամբ, ներկայացրել են դպրոցի պատմությունը, գործունեությունը։ Դպրոցում […]
23:33 31.03.2023
Թուրքական Էսքիշեհիրում ամուսնու հետ վեճից հետո Ռուսաստանի բնակչուհին սպանվել է դանակի բազմաթիվ հարվածներով, հաղորդում է Habertürk հեռուստաալիքը: «Անհայտ պատճառներով Աթիլա Ս.-ի և նրա կնոջ՝ ծնունդով Ռուսաստանից Ելենա Սամսանովայի միջև վիճաբանություն է առաջացել: Վիճաբանության թեժ պահին Աթիլա Ս.-ն խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը՝ Սամսանովային: Երբ հարևանները ձայներ են լսել և հայտնել կատարվածի մասին, դեպքի […]
23:25 31.03.2023
2023թ. մարտի 23-24-ին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում տեղի է ունեցել ՇՀԿ-ի «Վերամիացում-Երիտասարդացում» թեմայով գիտաժողովը, որին Հայաստանից մասնակցել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Իսկանդարյանը «Տարածաշրջանի երկրների ինտեգրմանը նպաստող գործիքների մասին» խորագրով։ Գիտաժողովի աշխատանքներին Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից մասնակցել են դեսպանության խորհրդական Տիգրան Գրիգորյանը և 1-ին քարտուղար Վլադիմիր Պողոսյանը։ «Գիտաժողովիին […]
23:09 31.03.2023
Այսօրվա գնահատմամբ՝ հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն օդում՝ 0…-2 աստիճան, հողի մակերևույթին՝ -3…-4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին, ժամը 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։ Հանրապետության նախալեռնային գոտում 1200-1500 մ բարձրություններում, որտեղ ծիրանենին նույնպես գտնվում է ծաղկած վիճակում, ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ […]
22:52 31.03.2023
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 28-30.03.2023թ. դրությամբ։ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 980 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 229 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, […]
22:39 31.03.2023
Մարտի 31-ին, ժամը 19։54-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին տեղի է ունեել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ս., ծնված 1989 թ.) […]