TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+26.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Բայդենը հանդես կգա Ուկրաինայի վերաբերյալ հայտարարությամբ

22:09 15.02.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրը հանդես կգա նոր հայտարարությամբ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և այդ թեմայով ՌԴ-ի հետ դիվանագիտական շփումների շարունակման վերաբերյալ, հայտարարել է Սպիտակ տունը: Պետության ղեկավարի նորացված գրաֆիկի համաձայն՝ այսօրվա դրությամբ, որը հրապարակվել է ամերիկյան վարչակազմի կողմից, ելույթը նախատեսված է Վաշինգտոնի ժամանակով 15:30-ին (Երևանի ժամանակով 00:00-ին): «Նախագահը հանդես կգա հակիրճ ելույթով՝ ներկայացնելով […]

̰
SHANTNEWS

21:56 15.02.2022

̰
Բլինքենն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

21:48 15.02.2022

Փետրվարի 15-ին ամերիկյան նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար  Էնթոնի Բլինքենի միջև: «Մեր կողմից ընդգծվել է համատեղ աշխատանքը շարունակելու անհրաժեշտությունը, ինչպես այդ մասին պայմանավորվել են նախագահներ Վլադիմիր Պուտինը և  Ջո Բայդենը փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցում ՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին փոխանցված առաջարկների համատեքստում»,- ասված […]

̰
Մեկնարկել է Բայդենի և Մակրոնի հեռախոսազրույցը

21:34 15.02.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներկայումս հեռախոսազրույց է ունենում իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել են Սպիտակ տանը։ Վերջին օրերին ԱՄՆ-ն և նրա եվրոպական դաշնակիցներն ակտիվորեն քննարկում էին Ռուսաստանի հետ փոխգործակցության ընթացքը և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Փետրվարի սկզբից տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների արդեն մի քանի հեռախոսազրույցներ: Սպիտակ տան […]

̰
Ոստիկանները Երևանում «ABS» համակարգեր գողացող խմբի են վնասազերծել

21:09 15.02.2022

Վերջերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային տարբեր բաժիններում նույնատիպ ահազանգեր էին ստացվում։ Քաղաքացիները հայտնում էին, որ գողացել են մեքենաների օդի կարգավորման և «ABS» համակարգերը։ Գողությունները լինում էին մայրաքաղաքի տարբեր հատվածներում, իսկ թիրախը «Մերսեդես» մակնիշի մեքենաներն էին։ Փետրվարի 11-ին նույնաբովանդակ զանգերը հնչեցին րոպեների տարբերությամբ։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացված 5 զանգերն էլ «Մերսեդեսների» օդի կարգավորման և […]

̰
Գավառի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

20:51 15.02.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Գավառի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40 մետր։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով […]

̰
Եվրախորհրդարանի պատգամավորները ահազանգում են Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման վտանգի մասին

20:46 15.02.2022

Եվրոպական խորհրդարանի անդամները ահազանգում են Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման վտանգի մասին՝ դատապարտելով հայկական եկեղեցիները իբրև «աղվանական» ներկայացնելու և դրանցից հայկական հետքերը վերացնելու Ադրբեջանի մշակույթի նախարարության նախաձեռնությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ եվրոպացի պատգամավորները Թվիթերում կոչ են արել միջազգային հանրությանը գործի անցնել և դատապարտել Ադրբեջանի այդ գործողությունները: «Միջազգային հանրությունը պետք […]

̰
Ադրբեջանցիների կրակոցից ՊԲ ժամկետային զինծառայող է վիրավորում ստացել

20:30 15.02.2022

Փետրվարի 15-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում հակառակորդի զինծառայողները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային գնդակային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանը: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն-ծանր: Միջադեպի առնչությամբ անմիջապես համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Ներկա պահին […]

̰
Վաղը ԱՀ ԱԺ-ում նիստ է հրավիրվելու

20:15 15.02.2022

Փետրվարի 15-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների, ԱԺ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։ Քննարկվել են փետրվարի 16-ին կայանալիք ԱԺ հերթական նիստի օրակարգային հարցերը։ Նիստի քննարկմանն է  ներկայացվում «Բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ Օրակարգում ներառված են նաև  պատգամավորական հայտարարություններ։ Խորհրդակցության ավարտին ԱԺ նախագահը հայատարարել է, որ […]

̰
ՀՀ ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի գոյությունը վտանգի տակ է․ ահազանգում են գիտնականները

16:00 15.02.2022

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցներն ահազանգում են՝ բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը վտանգի տակ է դնում կենտրոնի գոյությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիտաշխատողները պնդում են՝ անթույլատրելի է քիմիական գիտատեխնոլոգիական գործունեությամբ զբաղվող հաստատության տարածքում բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը: Փետրվարի 15-ին կայացած ասուլիսի ընթացքում վերջիններս ներկայացրին, որ «Գրին Փրոփոերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն նախատեսում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության 26/1 […]

̰
Իսրայելի նախագահը մարտի 9-10-ը այց է կատարելու Թուրքիա

15:59 15.02.2022

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգն Անկարա է այցելելու մարտի 9-10-ը։ Նա հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Ավելի վաղ Էրդողանը, խոսելով այդ մասին, շեշտել էր, որ Հերցոգի այցով կարող է նոր ժամանակաշրջան սկսվել Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններում։ Հարկ է նշել, որ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը և արտաքին գործերի փոխնախարար […]

̰
Քննարկվել են 2020-2022թթ․ Գործողությունների ազգային ծրագրի իրականացմանն առնչվող մի շարք մանրամասներ

15:56 15.02.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն այսօր ընդունել է ԱՄՆ ՄԶԾ հակաթրաֆիքինգային ծրագրի ղեկավար Լիլիան Մագետոյին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020-2022թթ․ Գործողությունների ազգային ծրագրի իրականացմանն առնչվող մի շարք մանրամասներ։ Ընդգծվել է մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման, զոհերի հայտնաբերման և նույնացման, աջակցության ու պաշտպանության մեխանիզմների զարգացման ուղղությամբ շարունակական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև երևույթի վերաբերյալ իրազեկման ու […]

̰
Պատմամշակութային ժառանգությունը չպետք է քաղաքական գործիք դառնա. ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ Արցախի հայկական սրբավայրերի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների մասին

15:33 15.02.2022

ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխատում է Լեռնային Ղարաբաղ անկախ տեխնիկական առաքելություն ուղարկելու ուղղությամբ: Այդ մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի գրասենյակից՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության՝ 2020 թ. պատերազմից հետո ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության շարունակական պղծման, ձևախեղման և ոչնչացման դեպքերի մասին ահազանգերին: Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունում հույս ունեն, որ փաստահավաք […]

̰
Արագածոտնի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույց

15:23 15.02.2022

ՀՀ ԱՆ-ը ներկայացրել է Արագածոտնի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցը 15.02.2022-20.02.2022թթ․․ – ք. Աշտարակ, Սասունիկ, Կարին, Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ, Ագարակ, Աղձք, Տեղեր, Բյուրական, Օրգով, Անտառուտ, Ուջան, Նոր Եդեսիա, Արագածոտն, Կոշ, Ավան, Լեռնարոտ, Վերին Սասունիկ, Արուճ, Նոր Ամանոս, Շամիրամ, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Կարբի, Օհանավան, Ուշի, Արտաշավան, Ապարան, Լուսագյուղ, Նիգավան, Մուլքի, Սարալանջ, Թթուջուր, Ձորագլուխ, Վարդենիս, Չքնաղ, Արագած, […]

̰
Որ փաստաթղթերն են ենթակա ապոստիլով վավերացման

15:17 15.02.2022

ՀՀ արդարադատության նախարարության կողմից ապոստիլով վավերացվում են հետևյալ պաշտոնական փաստաթղթերը․ ՔԿԱԳ վկայականները, տեղեկանքները, 🟦 ՀՀ դատարանների դատական ակտերը, դրանց քաղվածքները, 🟦 իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված տեղեկանքները, քաղվածքները, 🟦 Ազգային արխիվի կողմից տրված տեղեկանքները, 🟦️ այլ փաստաթղթեր, որոնց ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ԱՆ-ի կայքում։

̰
Վթարի ենթարկված 33-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

15:12 15.02.2022

Փետրվարի 7-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Այնթապ գյուղի հատվածում, իրար էին բախվել «Ջիպ Գրանդ Չերոկի» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի 32-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Փետրվարի 14-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-21099»-ի 33-ամյա ուղևոր Սոս Բալյանը ժամը 05։30-ին մահացել է:

̰
«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշար. մասնակցության ցուցանիշներն՝ ըստ մարզերի և Երևանի

15:01 15.02.2022

ՀՀ 9 մարզերում և Երևանում ավարտվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի առաջին` մարզային փուլը, որին արդեն իսկ 1526 անձ է մասնակցել: Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Երևանը՝ 512 հոգի, երկրորդ տեղում Լոռու մարզն է՝ 180 մասնակից, իսկ երրորդ տեղում Գեղարքունիքի մարզն է՝ 148 մասնակից: Ընթացքի մեջ են միայն ՀՀ Արարատի մարզի […]

̰
SHANTNEWS

14:56 15.02.2022

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին

14:50 15.02.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության վարչապետ Անա Բռնաբիչին Պետականության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սերբիայի Պետականության օրվա կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ և ամենայն բարիք բարեկամ սերբ ժողովրդին՝ իր պետականության հիմքերն էլ ավելի ամրապնդելու և երկիրը մշտապես բարգավաճման ուղով տանելու համար։ Հայաստանը կարևորում է Սերբիայի հետ […]

̰
Հոսպիտալացվածների 82%-ը պատվաստված չէ․ ԱՆ

14:43 15.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ դրական թեստ ունեցողների 74,7%-ը պատվաստված չէ, հոսպիտալացվածների 82%-ը պատվաստված չէ, ծանր վիճակում գտնվողների 77,9%-ը պատվաստված չէ։

̰
Վթարի ենթարկված 65-ամյա ուղևորուհին, գիտակցության չգալով, մահացել է

14:29 15.02.2022

Փետրվարի 11-ին՝ ժամը 13։50-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 6-րդ կմ-ին իրար էին բախվել «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» ուղևորը մահացել էր, իսկ վարորդները և երեք ուղևորներ մարմնական վնասվածքներով բուժօգնության էին տեղափոխվել հիվանդանոց: Փետրվարի 14-ին՝ ժամը 11։55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված 65-ամյա Անահիտ Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով […]

̰
Թուրքիան Հունաստանում մասնակցելու է ՆԱՏՕ-ի զորավարժություններին

14:13 15.02.2022

Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները մասնակցելու են Հունաստանում կայանալիք «Tiger Meet» զորավարժություններին, որոնք տեղի են ունենալու մայիսի 9-30 ընկած ժամանակահատվածում, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայից մասնակցելու են F-16 կործանիչներ, ինչպես մի շարք այլ ռազմական ինքնաթիռներ: Բացի Թուրքիայից զորավարժություններին մասնակցելու են նաև Գերմանիան, Ֆրանսիան, Հունաստանը, Բելգիան, Շվեդիան, Լեհաստանն, ինչպես նաև այլ երկրներ:

̰
Կապանի անտառում տեսախցիկները գորշ արջ են ֆիքսել իր քոթոթի հետ

13:57 15.02.2022

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղում տեսախցիկները գորշ արջ են ֆիքսել իր քոթոթի հետ։ Գորշ արջ՝ ընդգրկված Հայաստանի Կարմիր գրքում։ Արեալը հիմնականում ներառում է այն վայրերը, որտեղ աճում են պտղատու ծառեր, հատապտուղներ ու ընկուզենիներ, որոնցով արջը սնվում է։ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով․ տուգանք՝ նվազագույն […]

̰
Թուրքիայի կառավարության առաջիկա նիստում անդրադարձ կկատարվի նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը

13:50 15.02.2022

Թուրքիայի կառավարության փետրվարի 16-ին կայանալիք նիստի ժամանակ անդրադարձ է կատարվելու նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Hürriyet-ը: Նիստի ժամանակ նախատեսվում է քննարկել Թուրքիայի տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես բարձր գնաճի հարցը, Ռուսաստան-Ուկրաինա հարաբերություններում առկա լարվածությունը և այդ հարցում Թուրքիայի կողմից կատարվող քայլերը, ՌԴ նախագահ Պուտինի` […]

̰
Թուրքիան ու ԱՄԷ-ն 13 համատեղ փաստաթուղթ են ստորագրվել

13:38 15.02.2022

Երկօրյա պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն հանդիպել է ԱՄԷ-ի թագաժառանգ, արքայազն Մուհամադ իբն Զաիդ Ալ Նահայանի հետ: Հանդիպման ավարտին կողմերը ընդհանուր առմամբ 13 փաստաթուղթ են ստորագրել, փոխանցում է Ermenihaber-ը։ Դրանք են՝ Փոխըմբռնման հուշագիր առողջապահության և բժշկական գիտությունների բնագավառում համագործակցության մասին, Փոխըմբռնման հուշագիր՝ կլիմայական փոփոխությունների դեմ գործողությունների ոլորտում համագործակցության […]

̰
ՀՀ ոստիկանության պատվիրակությունն այցելել է Եվրոպոլի գրասենյակ

13:31 15.02.2022

Փետրվարի 10-ին Հաագայում Եվրոպոլի գրասենյակ էր այցելել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանի գլխավորած պատվիրակությունը։ Պատվիրակության կազմում էին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանը և ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Սեդրակյանը: Պատվիրակությանն ուղեկցում էին Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և դեսպանության կցորդ Վիվիանա Քալաեջյանը։ […]

̰
Երկու եղբայր հարվածել են տաքսու վարորդին և հափշտակել նրա մոտ եղած գումարն ու բջջային հեռախոսը

13:22 15.02.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է տաքսու վարորդի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, 36-ամյա և 32-ամյա եղբայրները, ավազակություն կատարելու նախնական համաձայնությամբ, 2021թ. հունիսի 13-ին` ժամը 03:30-ի սահմաններում, Երևան քաղաքում նստել են տաքսի ավտոմեքենա և պատվիրել իրենց տեղափոխել Էջմիածին […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

13:13 15.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է: Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին (դժվարանցանելի) […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 33 ավտոմեքենա

00:15 15.02.2022

Փետրվարի 13-ից 14-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Հրազդան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Սևան քաղաքներում, Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում, Վերին-Խոտանան-Տաթև ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 33 ավտոմեքենա և […]

̰
Գողության մեղադրանքով 26 տարի հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

23:59 14.02.2022

Ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 13-ին Վոլգոգրադ-Երևան չվերթի ինքնաթիռի վայրէջքից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 49-ամյա Վանիկ Գ.-ն, որը 1995 թ. մարտի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: `

̰
BACK_TO_TOP