23:59 14.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է: Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին (դժվարանցանելի) տեղ-տեղ առկա է […]
23:51 14.02.2022
Հանրապետության տարածքում փետրվարի 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ: Փետրվարի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-6 մ/վ, փետրվարի 18-19-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18` մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով, 17-19-ին նույնքանով կբարձրանա: Երևան քաղաքում փետրվարի 16-19-ը սպասվում է […]
23:30 14.02.2022
Փետրվարի 13-ին հիվանդանոցից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ սրունքի ստորին երրորդականում օտար մարմին» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 57-ամյա մի տղամարդ: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ տղամարդը տան բակում օդաճնշիչ ոչ հրազենային զենքը լիցքավորելիս անզգուշությամբ կրակել է իր ոտքին: Կատարվում է քննություն։
23:18 14.02.2022
Փետրվարի 7-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Այնթապ գյուղի հատվածում, իրար էին բախվել «Ջիպ Գրանդ Չերոկի» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի 32-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Փետրվարի 13-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-21099»-ի 32-ամյա վարորդ Հրայր Սահակյանը մահացել է: Կատարվում է քննություն:
22:55 14.02.2022
Փետրվարի 9-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ ժամը 14.30-ին չորս անձ Աբովյան փողոցում իջնելով «Նիսան» մակնիշի ավտոմեքենայից՝ մի քաղաքացու են ծեծի ենթարկել։ Ժամը 15.40-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 18-ամյա մի երիտասարդ: Պարզվել է, որ նրան ծեծել էին Աբովյան փողոցում։ Դեպքի առթիվ […]
22:32 14.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի […]
22:08 14.02.2022
ԱՄՆ Պետդեպարտամենտն արձագանքել է Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհրդի (RTÜK)՝ միջազգային լրատվամիջոցներին ներկայացրած արտոնագիր ստանալու համար դիմելու պահանջին։ Նշենք, որ RTÜK-ը պայման է դրել Amerika’nın Sesi-ի (VOA), Deutsche Welle-ի և Euronews-ի թուրքական հեռարձակման ծառայությունների առաջ, որպեսզի լիցենզիա ստանալու համար եռօրյա ժամկետում դիմեն խորհրդին, հակառակ դեպքում որոշել է դիմել դատարան՝ արգելելու առցանց հեռարձակումը։ Թեմայի շուրջ […]
21:56 14.02.2022
Սույն թվականի փետրվարի 14-ին` տեղական ժամանակով ժամը 21:03-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 17:03-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա բնակավայրից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա […]
21:44 14.02.2022
Փետրվարի 13-ին ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները Խաշթառակ բնակավայրի վարչական տարածքից, որսագողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 55 և 38 տարեկան երկու տղամարդու՝ «ՈՒԱԶ» ավտոմեքենայով: Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է 12,5 կգ ձուկ, ձուկ որսալու ցանց, էլեկտրաէներգիա արտադրող սարք, ռետինե համազգեստի ճտքավոր կոշիկներ, մետաղյա ցանց: 38-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերված սարքավորումներն իրենն են, ձկները որսացել […]
21:32 14.02.2022
Այսօր ընդունել եմ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Այս մասին գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Հանդիպմանը քննարկել ենք երկու երկրների գործարար կապերի ամրապնդման ու ընդլայնման հարցեր, ինչպես նաեւ պատիվ ունեցա գործընկերոջս կողմից ստանալու Ղազախստանի անկախության 30-ամյակին նվիրված մեդալ։ Հոբելյանական այս մեդալները շնորհվում են այն քաղաքական գործիչներին, ովքեր նշանակալի ավանդ […]
20:56 14.02.2022
Փետրվարի 14-ին դեսպան Վարուժան Ներսեսյանը ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Օքսֆորդի համալսարանի դիվանագիտական բաժնի (Foundations of Diplomacy Course) ուսանողներին՝ պրոֆեսոր եւ նախկին ՄԹ դեսպան Ջոն Բեյերի (John Beyer) ղեկավարությամբ։ Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ՀՀ-ՄԹ փոխգործակցության զարգացման իր տեսլականը, ԼՂ հիմնահարցի պատմությունը եւ 2020թ․ Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմական ագրեսիայից հետո Արցախի շուրջ […]
20:47 14.02.2022
Այսօր ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը և Առողջապահության նախարար Միքայել Հայրիյան Միքայել Հայրիյանը միասին այցելել են Ասկերանի շրջանային բուժմիավորում և գործադիր տնօրեն Գոհար Հակոբջանյանը տեղում ներկայացրել է բուժհիմնարկի 2021թ․ գործունեության ցուցանիշները։ Հաշվետու տարում՝ 2021թ-ի հոկտեմբերի 10-ից բուժհիմնարկում գործում է ՈՒՁՀ-ի կաբինետ, որում իրականացվել է 665 ՈՒՁՀ: Վերապատրաստման դասընթացներ են անցել ՇԲՄ-ի բժիշկները և բուժքույրերը: COVID-19 […]
20:36 14.02.2022
Մեր նախորդ թողարկումներից մեկում անդրադարձել էինք Էրեբունու քրեական հետախույզների կողմից ապօրինի հրազենի և առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի հայտնաբերման դեպքին։ Փետրվարի լույս 10-ի գիշերը նրանք հետապնդել էին թմրամիջոց իրացնելու մեջ կասկածվող անձանց, որոնցից մեկը զինված էր։ Նրանք «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով փախել էին, քրեական հետախույզներն էլ՝ հետապնդել։ Փախչող անձինք Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցում հանդիպել էին ուղեփակոցի, թողել […]
20:24 14.02.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Թումանյանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Տաթև-Քաշունի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Ճամբարակի, Գորիսի և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-80 մետր։ Մեղրիի լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30 մետր։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու […]
20:16 14.02.2022
Թուրքիայում կանայք բողոքի յուրատեսակ ակցիա են իրականացրել վերջին ամիսներին գրանցված աննախադեպ գնաճի դեմ: Կանանց խուրհուրդների պլատֆորմ անվանումով կազմակերպության նախաձեռնությամբ Ստամբուլի Քադըքյոյ շրջանում կաթսաներով ու թավաներով փողոց դուրս եկած կանաք իրենց բողոքն են արտահայտել երկրում կյանքի թամկացման դեմ: Նշվում է որ կանանց խումբը ցանկացել է հավաքն իրականացնել շրջանի հրապարակում, սակայն ոստիկանները խոչընդոտել են դրան՝ պատճառաբանելով, որ […]
16:01 14.02.2022
Փետրվարի 14-ին առաջին նիստն է գումարել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովը: Լիազորությունները կիրականացնի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Անդրանիկ Քոչարյանը փաստել է, որ հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունն արտացոլված է կառավարության 2021-2026թթ. ծրագրում ու ներկայացրել քննության առարկա հանդիսացող 7 ուղղություն: 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ռազմական […]
16:00 14.02.2022
«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի շրջանակում փետրվարի 12-ին Գյումրիում կայացել են Շիրակի մարզային փուլի մրցումները: Մարզային փուլի մրցումներին մասնակցել են այն թենիսիստները, որոնք մինչև փետրվարի 8-ը Գյումրիում, Արթիկում, Անիում, Ախուրյանում, Աշոցքում և Ամասիայում անցկացված համայնքային փուլի մրցումներում մրցանակային տեղեր են զբաղեցրել: Համայնքային փուլի մրցումներին 117 մարդ է մասնակցել: Մրցումների արդյունքներով ձևավորվել է […]
15:59 14.02.2022
Փետրվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, տեղի կունենա ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը։ Օրակարգում «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն է։ Հիմնական զեկուցողներ՝ ԱԺ պատգամավորներ Ա․ Թովմասյան, Դ․ Մելքումյան, Ա․ Մոսիյան, Դ․Գալստյան, Գ․ Բաղունց․ Ա․ Հարությունյան Հարակից զեկուցող՝ հանձնաժողովի նախագահ Ս․ Աղաջանյան
15:56 14.02.2022
Փետրվարի 9-ին Վարդաբլուր գյուղից Ծակ քար ժամ եկեղեցուց ձոր իջնող հատվածում հայտնաբերվել էր տղամարդու դիակ՝ գազանների կողմից հոշոտված: Փետրվարի 12-ին Ստեփանավանի քննչական բաժնից ոստիկանության Ստեփանավանի բաժին գրությունն է ստացվել, որ քննությամբ պարզվել է, որ հայտնաբերվածը անցած տարվա դեկտեմբերի 10-ից որպես անհետ կորած որոնվող Սամվել Մարիկյանի դին է: Նախաքննությունը շարունակվում է։
15:48 14.02.2022
Փետրվարի 12-ին՝ ժամը 07։00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 85-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 69-ամյա վարորդ Գագիկ Սարգսյանը և 12-ամյա ուղևոր Արա Ռևազյանը մահացել են, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
15:30 14.02.2022
«Թուրքական ավիաուղիներ»-ը (THY) հայտարարել է, որ ուկրաինական զարգացումների պատճառով այս երկրի տոմսեր գնած ուղևորներին իրավունք է տրվում վերադարձնել և փոխել իրենց տոմսերը։ Ավիացիոն իշխանությունները նաև հայտնել են, որ թռիչքներն, այնուամենայնիվ, շարունակվում են: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ խնդրի առնչությամբ «Թուրքական ավիաուղիներ»-ի պաշտոնական կայքում արված հայտարարության մեջ ասված է. «Ուկրաինայում ընթացիկ զարգացումների պատճառով մեր ուղևորները, ովքեր տոմսեր են ձեռք […]
15:24 14.02.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, մասնավորապես՝ տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ: Այս համատեքստում Մհեր Գրիգորյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումն ու անդրադարձել հնարավոր ապաշրջափակման […]
15:19 14.02.2022
Այս տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Էստոնիան ներկայացնելու է հայազգի երգիչ, Էստոնիայի Տարտու քաղաքի Mashtots Tartu – Tallinn հայկական կիրակնօրյա դպրոցի շրջանավարտ, «Դվին» քառյակի երգիչ Ստեֆան Այրապետյանը:
15:07 14.02.2022
Հիդրեօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը փետրվարի 7-13-ը։ Սևանա լճի մակարդակը փետրվարի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.37մ (13.02.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 16սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով փետրվարի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.098մլն մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից […]
15:00 14.02.2022
Իրանի ռազմակայաններից մեկում այսօր՝ փետրվարի 14-ին, հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ հրդեհն առաջացել է երկրի արևմուտքում գտնվող Քերմանշահ նահանգի օժանդակ բազայում: Միջադեպի պատճառներն ու հնարավոր վնասները պարզվում են։
14:47 14.02.2022
Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագիրը կրող ցուցահանդեսը: 2021 թվականի նոյեմբերից «Հողի գաղտնիքը» ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացվում են հնագիտական ուսումնասիրություններից հայտնաբերված գտածոների ցուցադրություններ` կարևորելով պատմության և մշակույթի հուշարձանների հանրահռչակումը: Ցուցահանդեսը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ: «Հողի գաղտնիքը. […]