TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+26.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի. հարուցվել է քրեական գործ

16:20 16.02.2022

ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 34-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2022թ. փետրվարի 14-ին՝ ժամը 22:20-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ իր եղբայրը՝ ծնված 1987թ., տանից դուրս է եկել և նրա վերաբերյալ որևէ տեղեկություն չկա: ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջորդ օրը՝ ժամը […]

̰
Ֆիզմաթ դպրոցի թիմը գրավել է 2-րդ հորիզոնականը «Youth techno art» միջազգային մրցույթ-փառատոնում

16:17 16.02.2022

Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը ներկայացնող «Ֆիզմաթ-Արմենիա» թիմը «Youth techno art» միջազգային մրցույթ-փառատոնում զբաղեցրել է պատվավոր երկրորդ տեղը: Մրցույթը, որին մասնակցել են թիմեր Հայաստանից, Մալայզիայից, Ավստրալիայից և Ուզբեկստանից, կազմակերպել է Ուզբեկստանի հանրային կրթության նախարարությունը։ Մրցույթին ներկայացված 124 նախագծերից ժյուրին ընտրել էր 54 լավագույն աշխատանքները, այդ թվում՝ «Ֆիզմաթ-Արմենիա» թիմի երկու նախագծերը, որոնք ներկայացրել էին 12-րդ դասարանի […]

̰
Կրկնակի վրաերթ Արշակունյաց պողոտայում․ հետիոտնը տեղում մահացել է

16:00 16.02.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, 244-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արշակունյաց պողոտայում հետիոտնին վրաերթի ենթարկելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. փետրվարի 16-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Հրանտ […]

̰
Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

15:55 16.02.2022

ԱԺ նախագահի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ փետրվարի 23-ին` ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգը՝ կից հղմամբ:

̰
Արցախի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

15:31 16.02.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված Հանրապետությունում առողջապահական համակարգի զարգացման հայեցակարգի մշակմանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Զեկույցով հանդես է եկել ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը, ներկայացրել աշխատանքների ընթացքը և նախատեսվող ծրագրերը, նախանշել դրանց կյանքի կոչման ժամկետները: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետության կողմից երաշխավորված […]

̰
Մերկասառույց և մառախուղ․ ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

15:19 16.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է: Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին (դժվարանցանելի) տեղ-տեղ առկա է […]

̰
Թուրքիայի պաշտպանության նախարարը կմասնակցի Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի ժողովին

14:59 16.02.2022

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը փետրվարի 16-17-ն ընկած ժամանակահատվածում մեկնելու է Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ երկրների ՊՆ ղեկավարների ժողովին, փոխանցում է ermenihaber-ը։ Թուրքական լրատվամիջոցներն ընդգծում են, որ ժողովը տեղի է ունենում ռուս-ուկրաինական լարվածության համատեքստում: Նախատեսվում է, որ Աքարն առանձին հանդիպումներ կունենա մի շարք երկրների պաշտպանության նախարարների հետ: Ժողովը բաղկացած է լինելու մի քանի նիստից, որից […]

̰
SHANTNEWS

14:55 16.02.2022

̰
Կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը

14:36 16.02.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի կոպիտ խախտումներ են հայտնաբերվել անհատ ձեռնարկատեր Մանվել Համբարձումյանին պատկանող լավաշի արտադրամասում (քաղաք Ջերմուկ): Մասնավորապես՝ մաքուր և նորոգված չեն եղել արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը, նախատեսված չեն եղել համապատասխան տարածքներ աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար, լվացարանները ապահովված […]

̰
Հայտնի են բասկետբոլի Հայաստանի հավաքականների մրցակիցները Եվրոպայի առաջնություններում

14:31 16.02.2022

Գերմանիայի Ֆրայզինգ քաղաքում երեկ կայացել է բասկետբոլի Եվրոպայի 2022 թ. առաջնությունների վիճակահանությունը: Իրենց մրցակիցներին իմացել են տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը, մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն), մինչև 18 տարեկանների (C դիվիզիոն) հավաքականները և կանանց մինչև 16 (C դիվիզիոն) և 20 (B դիվիզիոն) տարեկանների հավաքականները: Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում հայտնվել է B ենթախմբում, […]

̰
Մեքենան բախվել է պատին. վարորդը մահացել է

14:18 16.02.2022

Փետրվարի 15-ին՝ ժամը 21։45-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Նորագավիթի կամրջի տակ մեքենա է բախվել պատին, և շտապօգնության կարիք կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 20։00-ին «Մերսեդես» մակնիշի մեքենան բախվել է պատին, ինչի հետևանքով 58-ամյա վարորդը՝ Վաչագան Ավետիսյանը, մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Արտաշատի ծննդատանը «փոքրիկ հսկա» է լույս աշխարհ եկել

14:00 16.02.2022

Արտաշատի ծննդատանը «փոքրիկ հսկա» է լույս աշխարհ եկել։ Այս մասին տեղեկացնում են Արտաշատի ԲԿ-ից։ «Oրը սկսում ենք բարի լուրով։ Արտաշատի բժշկական կենտրոնի ծննդատանը «փոքրիկ հսկա» է լույս աշխարհ եկել. 4 կգ 600 գ քաշով և 55 սմ հասակով տղան ընտանիքի առաջին երեխան է, ծնվել է բնական ճանապարհով: Ծնողները բնակվում են Արտաշատ համայնքի Բերդիկ բնակավայրում: Փոքրիկին […]

̰
Պուտինն ի գիտություն է ընդունել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման մասին Պետդումայի դիմումը

13:40 16.02.2022

Պուտինը ի գիտություն է ընդունել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչման մասին Պետդումայի դիմումը, սակայն նման ճանաչումը չի առնչվում Մինսկի համաձայնությունների հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի պատգամավորները հավանության են արժանացրել Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ճանաչելու Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

13:25 16.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է: Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին (դժվարանցանելի) տեղ-տեղ առկա է […]

̰
Ստուգայցեր են իրականացվել հանրապետության սննդի շղթայի 155 օբյեկտներում․ արձանագրվել են խախտումներ

13:10 16.02.2022

Փետրվարի 14-ին և 15-ին ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական ստուգայցեր են իրականացրել հանրապետության սննդի շղթայի 155 օբյեկտներում՝ վերահսկելու համար հակահամաճարակային կանոնների պահպանումը: Խախտումներ հայտնաբերվել են 4 տնտեսավարողի մոտ, կազմվել են արձանագրություններ: Հիշեցում. Հունվարի 22-ից հանրային սննդի մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ COVID-19 հարուցիչի հակածնի հայտնաբերման արագ […]

̰
Բայդենն ուղերձ է հղել Ուկրաինայի վերաբերյալ

01:32 16.02.2022

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը փետրվարի 15-ի երեկոյան ուղերձ է հղել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ։ Նրա ելույթը հեռարձակել է «Ամերիկայի ձայնը»։ ԱՄՆ առաջնորդն առաջին հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ինչպես Եվրոպայում անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ դիվանագիտական փոխգործակցության, այնպես էլ Ուկրաինայի դեմ հնարավոր ագրեսիային վճռական պատասխանի։ Մասնավորապես, Սպիտակ տան ղեկավարը Վաշինգտոնի պատրաստակամությունն է հայտնել […]

̰
ԱՄՆ-ն Ուկրաինային օգնություն է առաջարկում պետական ​​կայքերի վրա կիբերհարձակումների հետաքննության հարցում

00:15 16.02.2022

Միացյալ Նահանգների իշխանությունները Կիևին օգնություն են առաջարկել երկրի պետական կառույցների կայքերի վրա կիբերհարձակումների հետաքննության հարցում։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տունը։ Ավելի վաղ Ուկրաինայի տեղեկատվական անվտանգության կենտրոնը հայտարարել էր Պաշտպանության նախարարության, Զինված ուժերի, պետական երկու բանկերի կայքերի վրա DDoS հարձակման մասին:

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 բեռնատար

23:59 15.02.2022

Փետրվարի 15-ին` ժամը 09:26-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Կապան ավտոճանապարհին՝ Տաթևի վանքի մոտակայքում, ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտում։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 բեռնատար:

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

23:55 15.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է: Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին (դժվարանցանելի) տեղ-տեղ առկա է […]

̰
Բջնի գյուղում հրդեհ է բռնկվել

23:50 15.02.2022

Փետրվարի 15-ին՝ ժամը 22:00-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 45 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:35-ին, մարվել՝ […]

̰ ̰
Ֆրանսիայի ԱԳ նախարարը Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների հնարավոր ճանաչումը որակել է Ուկրաինայի ինքնիշխանության խախտում

23:40 15.02.2022

Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների հնարավոր ճանաչումը ոտնձգություն կլիներ Ուկրաինայի ինքնիշխանության դեմ։ Այս կարծիքը երեքշաբթի հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը Հանրապետության Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) արտաքին գործերի կոմիտեի նիստում: «Դա անընդունելի իրավիճակ կլիներ, ագրեսիայի ձև առանց զենքի և Ուկրաինայի միասնության և տարածքային ամբողջականության ոչնչացում առանց զենքի։ Դա […]

̰
Ոստիկանները հայտնաբերել են թմրանյութ ու զինամթերք

23:30 15.02.2022

Փետրվարի 10-ին ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ մարզի մի բնակիչ տանը թմրանյութ է պահում: Հարուցվում է քրեական գործ: Իսկ փետրվարի 13-ին Գառնիի նրա տանը և օժանդակ շինություններում խուզարկություն է կատարվում: 28-ամյա տանտերը, նախքան խուզարկությունը, ննջասենյակի պահարանից ներկայացնում է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող 18 գրամ զանգվածով, իսկ խորդանոցից՝ ինքնաձիգի 13 փամփուշտ, […]

̰ ̰
Բելգիան համաձայնել է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվա

23:27 15.02.2022

Բելգիայում կառավարությունը համաձայնեցրել է աշխատանքային բարեփոխումը։ Աշխատողները կարող են ընտրել 4-օրյա աշխատանքային շաբաթ. այս մասին հայտնում է Le Soir-ը։ Բարեփոխումը նախատեսում է, որ աշխատակիցները կարող են վերցնել 4-օրյա աշխատանքային շաբաթ և աշխատել ավելի երկար ժամերով, և երեք հանգստյան օր ունենալ: Ընդ որում, շաբաթական աշխատանքային ժամերի ընդհանուր քանակը պետք է նույնը լինի ինչպես 5-օրյա, այնպես էլ […]

̰
Գրպանահատություն. կանխարգելիչ խորհուրդներ

23:15 15.02.2022

Գրպանահատությունները կատարվում են հիմնականում կանգառներում, երթուղայիններում, մետրոյում, տոնավաճառներում և, առհասարակ, այն վայրերում, որտեղ մարդկանց կուտակումը մեծ է։ Դրամապանակի, բջջային հեռախոսի և անձնական այլ իրերի նկատմամբ մի փոքր անուշադրություն՝ և ամսվա ծանր աշխատանքի արդյունքը թեթև ձեռքով հափշտակված է։ Նման դեպքերի անդրադառնալիս բազմիցս խոսել ենք իրերի նկատմամբ ուշադիր լինելու մասին, ինչը կանխարգելիչ նշանակություն ունի։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ […]

̰
Մակրոնը Պուտինին կոչ է արել չճանաչել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը

23:12 15.02.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել չճանաչել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը: Այս մասին հայտնում է CNN-ը։ «Մենք պահպանում ենք զգոնությունը և խնդրում ենք Պուտինին չկատարել Պետական դումայի խնդրանքը», – հայտարարել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը: Ինչպես հաղորդվում է ՝ Պուտինը Մակրոնին պատասխանել է, որ ինքը դեռ հավանություն չի տվել Պետդումայի […]

̰
Արտակ Բեգլարյանն ընտրվել է Արցախի պետական համալսարանի խորհրդի  նախագահ

23:00 15.02.2022

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը փետրվարի 15-ին մասնակցել է Արցախի պետական համալսարանի խորհրդի նիստին: Ինչպես տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմից, նիստի օրակարգի առաջին հարցը վերաբերել է ԱրՊՀ խորհրդի նախագահի ընտրությանը. նախագահ է ընտրվել ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը։ Խորհրդի նորընտիր նախագահը, շնորհակալություն հայտնելով նախորդ նախագահին ու խորհրդի անդամներին կատարած աշխատանքի համար, պատրաստակամություն է հայտնել […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով

22:45 15.02.2022

Հանրապետության տարածքում փետրվարի 16-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ: Փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-5 մ/վ, փետրվարի 18-19-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-19-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով: Երևան քաղաքում փետրվարի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Զինաթափել էին վեճի մասնակիցներին, առգրավել զենք-զինամթերքը. ոստիկանների բացահայտումը

22:27 15.02.2022

Փետրվարի 11-ին, ժամը 14-ի սահմաններում, ոստիկանության Տարոնի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Վանաձորի Մյասնիկյան փողոցի շենքերից մեկի մոտ տղամարդիկ են հավաքվել և պատրաստվում են վիճել: Ստացված տեղեկությունների համաձայն ՝ նրանք զինված էին, ապօրինի զենք-զինամթերք կար նաև նրանց «ՎԱԶ-21010» մակնիշի մեքենայում: Րոպեներ անց նշված հասցեից, մեքենայով հանդերձ, ոստիկանության Տարոնի բաժին բերման ենթարկվեց հինգ անձ, որոնցից մեկը՝ մայրաքաղաքի, […]

̰
BACK_TO_TOP