TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+20.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Նուբարաշենի կենսագազի հավաքման և այրման կայանն այսուհետ կշահագործի համայնքային ընկերությունը

14:40 14.02.2022

Կայանը կառուցվել և շահագործման է հանձնվել 2009 թվականին՝ Երևանի քաղաքապետարանի և ճապոնական «Շիմիձու» ընկերության միջև կնքված համաձայնագրով: Պայմանագրի ավարտից հետո այս տարի արդեն կայանն անհատույց օգտագործման իրավունքով անցել է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերությանը: Աղբավայրի 8 հա տարածքում անցկացված խողովակներով թունավոր գազերը մղվում են կայան ու ամբողջությամբ այրվում՝ բացառելով այդ նյութերի արտանետումը մթնոլորտ: «Երևանի քաղաքապետի […]

̰ ̰
Հանրային քննարկման է դրվել մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերի նախագիծը

14:26 14.02.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բարձրագույն ուսումնական հաստատությունների 2022/2023 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերի նախագիծը: Ընդունելության տեղերը ձևավորելիս հաշվի է առնվել ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը, համաձայն որի՝ պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները […]

̰
Նախորդ շաբաթ ստուգայց է իրականացվել հանրապետության սննդի շղթայի 375 օբյեկտներում

14:20 14.02.2022

Նախորդ շաբաթվա՝ փետրվարի 7-13, ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական ստուգայցեր են իրականացրել հանրապետության սննդի շղթայի 375 օբյեկտներում՝ վերահսկելու համար հակահամաճարակային կանոնների պահպանումը: 22 կազմակերպությունում հայտնաբերվել են խախտումներ և կազմվել արձանագրություններ: Հիշեցում. Հունվարի 22-ից հանրային սննդի մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ COVID-19 […]

̰
Մեքենան ընկել է ձորը. վարորդը մահացել է

14:14 14.02.2022

Փետրվարի 12-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում, Տավուշի մարզի Գեղատափ բնակավայրում «ՈՒԱԶ-31519» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել անտառամիջյան ճանապարհից և ընկել ձորը. 31-ամյա վարորդ Սենիկ Վերանյանը մահացել է, իսկ 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

̰
ԱԱՏՄ-ն փետրվարի 1-13-ն իրականացրել է 2179 ստուգայց․ արձանագրվել են խախտումներ

14:07 14.02.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2022-ի փետրվարի 1-13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է 2179 ստուգայց՝ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով։ ԱԱՏՄ մասնագետները արձանագրել են 66 խախտում, որոնց վերաբերյալ կազմվել են ՎԻՎ արձանագրություններ։ Տնտեսավարողներից 6-ին տրվել են նախազգուշացումներ։ Նշված ժամանակահատվածում կայացվել է տուգանքի 37 որոշում։ Նշենք, որ ստուգայցերի […]

̰
Էրդողանը պաշտոնական այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ

14:00 14.02.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Աբու Դաբի, որտեղ հանդիպում կունենա թագաժառանգ, արքայազն Մուհամադ իբն Զաիդ Ալ Նահայանի և այլ արաբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել Թուրքիա-Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) համագործակցության ընդլայնման հարցը տարբեր ոլորտներում: Քննարկվելու են տարածաշրջանային, միջազգային մի շարք խնդիրներ ու հարցեր: Թուրքական […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

13:53 14.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային […]

̰
Վարչապետն ընդունել է Տոյվո Կլաարին

13:48 14.02.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական զարգացումը և կարևորել այդ ուղղությամբ համատեղ ջանքերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը շարունակում է մնալ ՀՀ […]

̰
Շիրակի մարզում փետրվարի 7-13-ը 36 երեխա է ծնվել

13:44 14.02.2022

Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում փետրվարի 7-13-ը գրանցվել է 36 ծնունդ՝ 22 տղա, 14 աղջիկ։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։  

̰ ̰
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում

13:06 14.02.2022

Հիդրեօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Հանրապետության գետերում ջրի ելքերը փետրվարի 13-14-ը: Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Երկրաշարժի հնարավոր հետևանքները պարզելու համար կիրականացվեն մակրոսեյսմիկ հետազոտություններ. ԱԻՆ

01:26 14.02.2022

Փետրվարի 14-ից ԱԻՆ Սեյսմիկ Պաշտպանության մասնագիտական խմբերը հյուսիսային մարզերի բնակավայրերում կիրականացնեն մակրոսեյսմիկ հետազոտություններ՝ երկրաշարժի հնարավոր հետևանքները պարզելու համար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:

̰
Այս պահի դրությամբ Գյումրու բազմաբնակարան շենքերում վնասների մասին տեղեկություններ չկան

00:33 14.02.2022

Հայաստանի տարածքում գրանցված երկրաշարժից անմիջապես հետո Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը հրավիրել է արտահերթ խորհրդակցություն, համայնքապետարանի մի քանի բաժինների ղեկավարների տրվել են հանձնարարականներ։ Անշարժ գույքի բաժնի պետի ժ/պ Գևորգ Գրիգորյանին հանձնարարվել է նաև կապ հաստատել համատիրությունների ղեկավարների հետ, ուսումնասիրել բազմաբնակարան շենքերում տիրող իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում են Գյումրու համայնքապետարանից։ Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի […]

̰
Զելենսկին Բայդենին հավաստիացրել է, որ Ուկրաինայի խոշոր քաղաքներն անվտանգ են

00:18 14.02.2022

Զելենսկին Բայդենին հավաստիացրել է, որ Կիևը և Ուկրաինայի մյուս խոշոր քաղաքներն անվտանգ են և հուսալի պաշտպանության ներքո: Զելենսկին Բայդենի հետ զրույցում հայտարարել է, որ Կիևը հասկանում է բոլոր ռիսկերը և պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման: Զելենսկին հույս ունի, որ ԱՄՆ-ի աջակցությունը կօգնի կանխել խուճապային տրամադրությունների տարածումը։ Բայդենն ու Զելենսկին հաստատել են դիրքորոշումների միասնությունը խաղաղ գործընթացի […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

00:08 14.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Վայոց ձորի մարզի Սարավան-Սարալանջ և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի […]

̰
Ըստ նախնական տվյալների՝ ավերածություններ չկան․ ԱԻՆ

23:56 13.02.2022

Ըստ նախնական տվյալների՝ ավերածություններ չկան։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր տեղեկություններ է ներկայացրել այսօր տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժից։ Ցնցումն արձանագրվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա բնակավայրից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 […]

̰
Ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է․ բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները․ ԱԻՆ

23:52 13.02.2022

Այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը շարունակվում է։ Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։ «Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է։ Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները։ Հնարավոր է լինի հետցնցում, որը կզգացվի բնակչության կողմից, սակայն հորդորում ենք խուճապի չմատնվել»։

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:42 13.02.2022

Հանրապետության տարածքում փետրվարի 14-ի գիշերը, 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-6 մ/վ: Փետրվարի 13-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-9 աստիճանով: Երևան քաղաքում փետրվարի 14-ին, 16-18-ը […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 71.3 հա տարածքում բռնկված հրդեհները

23:38 13.02.2022

Փետրվարի 12-ից 13-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 1000 քմ, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ 1000 քմ, Վանաձոր քաղաքում՝ 1300 քմ, Տաշիր քաղաքում՝ 300 քմ, Դաշտադեմ գյուղում՝ 63 հա, Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին՝ 8 […]

̰
Ինչ անել երկրաշարժի ժամանակ. բոլորին հայտնի, բայց հաճախ մոռացվող կանոններ

23:28 13.02.2022

Ինչ անել երկրաշարժի ժամանակ: SHANTNEWS.am-ը ներկայացնում է ԱԻՆ սեյսմիկ ծառայության մշակած ուղեցույցը․ – Հիշեք‚ որ նույնիսկ ավերիչ երկրաշարժի դեպքում շենքերը միանգամից չեն փլուզվում։ Գյումրիի (9 բալ) ավերածությունների վերլուծությունը ցույց տվեց‚ որ 10 հարկանի շենքերը սկսել են փուլ գալ առաջին ցնցումից 10-12վրկ․ հետո։ Դա այն ժամանակն է‚ որի ընթացքում փրկվելու համար որոշակի գործողություններ կկարողանաք ձեռնարկել։ – […]

̰
Երևանի Սեբաստիայի փողոցում 4 մեքենա է բախվել․ կան տուժածներ

23:15 13.02.2022

Փետրվարի 13-ին՝ ժամը 20։05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի թիվ 16/1 շենքի մոտակայքում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ […]

̰

22:45 13.02.2022

Սույն թվականի փետրվարի 13-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:25 -ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: […]

̰
Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը

22:21 13.02.2022

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։ Բերկրառատ տոնի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Սուրբ Գայանե վանքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության մասնակցությամբ կատարվեց Երեկոյան ժամերգություն: Հավարտ ժամերգության, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարարապետ […]

̰
Դաշտադեմ գյուղում այրվել է 63 հա խոտածածկույթ

21:59 13.02.2022

Փետրվարի 13-ին` ժամը 16:26-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դաշտադեմ գյուղի ջրամբարի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից 5 հրշեջ-փրկարար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։36-ին, մարվել՝ 18։57-ին։ Այրվել է մոտ 63 հա խոտածածկույթ։ […]

̰
Ողջ հայկական աշխարհի աջակցությամբ մենք շարունակում ենք Արցախում պետականակերտման գործընթացը. Բեգլարյան

21:47 13.02.2022

34 տարի առաջ այս օրը Արցախում մեկնարկել է Արցախյան շարժման համաժողովրդական պայքարի փուլը՝ հիմք դնելով ոչ միայն Արցախի ազատագրմանը ադրբեջանական լծից և փաստացի վերամիավորմանը Մայր Հայաստանին, այլև՝ Հայաստանում հիմնարար փոփոխությունների ու անկախության շարժման։ Այս մասիին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Թեև 2020թ. պատերազմի հետևանքով Արցախը հայտնվել է ծանր դրության մեջ, այնուամենայնիվ, […]

̰
ԱՄՆ-ի գործերի հավատարմատարն ու մյուս դիվանագետները տեղափոխվում են Կիևից

21:41 13.02.2022

Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Կվինն ու մյուս ամերիկացի դիվանագետները Կիևից տեղափոխվում են Լվով։ Այս մասին կիրակի հայտնել է ուկրաինական  պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ դիվանագիտական ծառայության աղբյուրին։ «Լվովում աշխատելու է դեսպանատան հիմնական թիմը, բաժինների ղեկավարները և այլն»,- հրատարակությանը պատմել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ անանուն մնալու պայմանով: Քվինը նույնպես տեղափոխվում է Լվով, հավելել է նա։ Աղբյուրի […]

̰
Այրվել է Այգեստանի բնակչի «Volkswagen vento»-ն

21:28 13.02.2022

Փետրվարի 13-ին ժամը 08։52-ին, ՆԳ նախարարության ԱԻՊԾ 911 ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել` Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոց փողոցում` մեքենայի մեջ բռնկված հրդեհի մասին։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և մեկուսացրել կրակը։ Ինչպես տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից, այրվել է Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի բնակչին պատկանող «Volkswagen vento» մակնիշի […]

̰
Մեկնարկել է Զելենսկու և Բայդենի հեռախոսազրույցը

20:55 13.02.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի զրույցը սկսվել է Երևանի ժամանակով ժամը 20:00-ին։ Այս մասին հաղորդել է ուկրաինական «Сегодня» հրատարակությունը: Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ կքննարկի անվտանգության հետ կապված իրավիճակը և ապաէսկալացման ընթացիկ դիվանագիտական ջանքերը։ Հիշեցնենք, որ Բայդենն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման ֆոնին […]

̰
Խնձրիստանում ոչ բնակելի տուն է այրվել

20:44 13.02.2022

Փետրվարի 12-ին ժամը 14։16-ին ԱԻՊԾ Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել Խնձրիստան համայնքի տներից մեկում բռնկված հրդեհի մասին։ Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով անմիջապես կանչի վայր է մեկնել Ասկերանի ՇԱԻ բաժնի հրշեջ փրկարարական 2 մարտական հաշվարկ։ Ինչպես տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից, այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ` Ս.Բ.-ին և Ա. Ա.-ին պատկանող երկհարկանի […]

̰
BACK_TO_TOP