10:03 13.02.2022
Փետրվարի 13-ին` ժամը 01։00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հաղթանակ թաղամասի ամառանոցային 2-րդ տարածքի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է մեկ տուն և երկու տնակ։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր […]
00:00 13.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Վայոց ձորի մարզի Սարավան-Սարալանջ, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Լոռու մարզի Ստեփանավանի ոլորաներ կոչվող […]
23:57 12.02.2022
Փետրվարի 12-ին, ժամը 21:19-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Սարատովկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սարատովկա գյուղի սկզբնամասում բախվել են «GAZ-24» (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1976 թ․) և «VAZ-2115» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ […]
23:55 12.02.2022
Պաշտպանության նախարարն այցելել է հանրապետության հարավային սահմանագոտի։ Ուշադրության կենտրոնում թիկունքային ապահովումն է և զորքերի մարտունակության ամրապնդումը։ Հանրապետության զորամասերում երդման հանդիսավոր արարողություններ են, ժամկետայինները ստանձնում են հայրենիքի պաշտպանի առաքելությունը։ Բանակ-հասարակություն կապի ամրապնդումն ու խորացումը շնորհիվ հանրակրթական հաստատությունների ճանաչողական այցերի: Սեր, որ հաղթեց պատերազմին. Հայրենիքի նվիրյալ զինվոր Վրեժ Բադալյանի աննահանջ պայքարն ու անկոտրում կամքը լիարժեք կյանք վերադառնալու […]
23:53 12.02.2022
Փետրվարի 11-ից 12-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 24 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Գեղարքունիքի մարզի Սևան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա, Մարմարաշեն գյուղերում, Գեղարքունիքի մարզի Սևան-Դդմաշեն, Շիրակի մարզի Ամասիա-Բյուրակն, Վարդաղբյուր-Մուսայելյան, Հովնունի-Մայիսյան, Աշոցք-Սեպասար, Թավշուտ-Աղվորիկ, Ամասիա-Ծաղկուտ, Սյունիքի մարզի Տաթև-Կապան և Աղվանի-Տաթև ավտոճանապարհներին։ […]
23:39 12.02.2022
Շատ համաշխարհային առաջնորդներ Ուկրաինա ներխուժման ֆոնին հեռախոսազրույց են խնդրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, շաբաթ լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Հրատապ հեռախոսազրույցների մասին դիմել են նաև վարչակազմերի մյուս անդամները, որոնք երեկ և այսօր զրույցներ են ունեցել ռուսաստանցի շատ գործընկերների հետ»,- ասել է նա: Հիշեցնենք, որ այսօր ՌԴ նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ […]
23:31 12.02.2022
Հանրապետության տարածքում փետրվարի 13-ին, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 14-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ: Փետրվարի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում փետրվարի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
23:12 12.02.2022
ՌԴ ՊՆ-ն նոտա է հանձնել ԱՄՆ ռազմական կցորդին ամերիկյան սուզանավով ՌԴ պետական սահմանի խախտման պատճառով: Այս մասին հայտնել է գերատեսչության «Փետրվարի 12-ին Ռուսաստանի Պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության գլխավոր վարչությունում Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի ԱՄՆ ռազմածովային ուժերի սուզանավի խախտման կապակցությամբ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը կից ռազմական կցորդի աշխատակազմի ներկայացուցչին նոտա է հանձնվել»,- նշվում է հայտարարության […]
23:06 12.02.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կառավարության ղեկավար Օլաֆ Շոլցի հետ։ Այս մասին հայտնել է Ելիսեյան պալատը։ Զրույցը կայացել է Շոլցի՝ Մոսկվա և Կիև մեկնելուց առաջ։ «Զրույցը կայացել է Ֆրանսիայի և Գերմանիայի միջև սերտ համակարգման շրջանակներում՝ հաջորդ շաբաթվա սկզբին Ուկրաինա և Ռուսաստան Շոլցի մեկնելուց առաջ»,- նշել են Ֆրանսիայի նախագահի վարչակազմում: Մտքերի փոխանակումը […]
22:54 12.02.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հետ սահմանին ուժերի աճն ու հայտարարել, որ Վաշինգտոնը պատրաստ է ինչպես Մոսկվայի հետ հետագա դիվանագիտական փոխգործակցությանը, այնպես էլ իրադարձությունների զարգացման այլ սցենարներին: Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած գրավոր հայտարարության մեջ։ Բայդենը Պուտինի հետ քննարկել է Ռուսաստանի […]
22:30 12.02.2022
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Մարշալ Շապոշնիկով» ռազմանավը հատուկ միջոցներ է կիրառել ամերիկյան ատոմային սուզանավի դեմ, որը, ռուսական գերատեսչության պնդմամբ, մտել է երկրի տարածքային ջրեր Կուրիլյան կղզիների շրջանում: ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 12-ին Մոսկվայի ժամանակով 10:40-ին Կուրիլյան կղզիների մոտ անցկացված զորավարժությունների ժամանակ: Ռուս զինվորականների տվյալների համաձայն՝ […]
22:18 12.02.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը ՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը։ Ինչպես հաղորդում է գործակալությունը, Ֆրանսիայի առաջնորդը երեք երկրների ղեկավարների հետ զրույցում մտադիր է շարունակել ջանքեր գործադրել Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրումը կանխելու ուղղությամբ: Ավելի […]
21:46 12.02.2022
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինն ավարտել են հեռախոսազրույցը, որը տևել է մոտ մեկ ժամ, հայտնել է Սպիտակ տունը: «Նախագահ Բայդենի և Ռուսաստանի նախագահ Պուտինի զրույցը պաշտպանված կապի գծով ավարտվել է Արևելյան ափի ժամանակով ժամը 12:06-ին», – ասված է հաղորդագրության մեջ: Երկու առաջնորդների զրույցը, որն արդեն երրորդն է Ուկրաինայի շուրջ ճգնաժամի […]
21:18 12.02.2022
Փետրվարի 12-ին սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն է, նաև` սուրբ Սարգիս զորավարի հիշատակության և երիտասարդների օրհնության օրը, որը նշվում է Հայ Առաքելական Եկեղեցու կողմից։ Տոնի առթիվ Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է տոնական Սուրբ պատարագ և կատարվել զինծառայողների օրհնության կարգ, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Այնուհետև Առաջնորդարանի դահլիճում տեղի է ունեցել զինծառայողների պարգևատրման […]
21:04 12.02.2022
Սույն թվականի փետրվարի 10-ին ԱՀ քաղաքացի Ա.Դ.-ն հեռախոսով ոստիկանությանը հաղորդել է այն մասին, որ ամուսինը սպառնում է սպանել իրեն: Այս մասին տեղեկացրին Արցախի դատախազությունից։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 07:40-ի սահմաններում, դիմողի տանը կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության ընթացքում, Ա.Դ.-ի ամուսին Մ.Դ.-ն ձեռքերով հարվածներ է հացրել կնոջ մարմնի տարբեր […]
20:53 12.02.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, քննարկվել է անվտանգության վերաբերյալ ՌԴ-ի առաջարկներին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի արձագանքի շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Քննարկվել են երկկողմ համագործակցության հետագա զարգացման որոշ հարցեր, ինչպես նաև Ռուսաստանի անվտանգության երկարաժամկետ […]
20:40 12.02.2022
Մինսկում ընթացքող Սամբոյի Եվրոպայի բաց գավաթի մինչև 58 կգ քաշային կարգում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիրներ են դարձել հայ մարզիկները՝ Տիգրան Կիրակոսյանը (ոսկե), Դավիթ Հովսեփյանը (արծաթե) ու Կարեն Սարգսյանը (բրոնզե)։ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացնում է, որ Դավիթն ու Կարենը շուշեցի են, երկուսն էլ՝ տեղահանված ընտանիքներից։ «Տարիներ առաջ առիթ եմ ունեցել ներկա լինելու նրանց պարապմունքներից […]
20:29 12.02.2022
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հեռախոսազրույցը սկսվել է Երևանի ժամանակով 20:00-ին: Այս մասին Twitter-ում հայտնել է CNN հեռուստաընկերության լրագրող Քեւին Լիպտակը ։ «Բայդենի և Պուտինի զրույցը սկսվել է Արևելյան ափի ժամանակով ժամը 11:00-ից հետո»,- ասված է նրա հրապարակման մեջ: Լրագրողը հավելել է, որ ԱՄՆ-ի առաջնորդը գտնվում է Քեմփ Դեվիդի (Մերիլենդի նահանգ) […]
20:15 12.02.2022
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ այսօր Երևան քաղաքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացվել է ուժեղացված ծառայություն: Միջոցառումների ընթացքում կատարվել են տարատեսակ ստուգումներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների: «Մեր քաղաքացիների ներողամտությունն ենք հայցում պատճառված անհանգստության համար, բայց միևնույն ժամանակ հիշեցնենք, որ այդ կարգի գործողություններն իրականացվում են հենց քաղաքացու անվտանգությունն ապահովելու նպատակով: Մասնավորապես այսօր, ընդամենը մի քանի ժամվա ընթացքում […]
00:21 12.02.2022
Ուկրաինական Խարկովում ավարտվել է փետրվարի 10-11-ը անցկացված ԽՍՀՄ սպորտի վարպետ Հովհաննես Սահակյանի հուշամրցաշարը։ Ինչպես փոխանցում են Ըմբշամարտի ֆեդերացիայից, մեր ըմբիշները նվաճել են 10 մեդալ՝ 2-ական ոսկե և արծաթե, ինչպես նաև 6 բրոնզե։ Ոսկե մեդալ են նվաճել Մանվել Խնձրցյանը (57կգ) և Լյովա Գևորգյանը (125կգ)։ Մրցաշարի փոխչեմպիոններ են դարձել Արման Անդրեասյանը (70կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125կգ)։ Բրոնզե […]
23:59 11.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, փակ՝ կցորդիչով բեռնատարների համար։ Վայոց ձորի մարզի Սարավան-Սարալանջ, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Լոռու մարզի Ստեփանավանի […]
23:55 11.02.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցանկանում է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն այս պահին Սպիտակ տունը չի կարող հայտարարել ինչ-որ կոնկրետ ժամկետների մասին։ Այս մասին Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։ «Ես սպասում էի, որ նախագահ Բայդենը հեռախոսազրույց կունենա նախագահ Պուտինի հետ։ Բայց ես այս […]
23:49 11.02.2022
Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Ֆրանսիայի, Եվրոպական հանձնաժողովի և ՆԱՏՕ-ի ղեկավարները պայմանավորվել են առաջիկա օրերին կրկնապատկել դիվանագիտական ջանքերը Ուկրաինայի շուրջ ճգնաժամի կարգավորման թեմայով: Այս մասին ասված է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի դիվանատան հայտարարության մեջ, որը հրապարակվել է հիշյալ երկրների և միավորումների ղեկավարների հետ առցանց հանդիպման արդյունքներով։ Ընդ որում, Ջոնսոնը պնդել է, որ […]
23:34 11.02.2022
ԱՄՆ-ի նոր ուժեր Եվրոպա հնարավոր ուղարկելու հարցը շոշափվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հեռախոսազրույցի ժամանակ՝ եվրոպական այլ առաջնորդների մասնակցությամբ, սակայն այդ հարցի վերաբերյալ որոշումներ չեն ընդունվել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։ «Ինչ վերաբերում է այն ուժերին, որոնք բարձր պատրաստականության են […]
23:10 11.02.2022
Փետրվարի 9-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանի մեկնման սրահում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել են, որ օդանավակայանի 4-րդ հարկում գործող ավիաընկերությունները սպասարկող դրամարկղերից մեկի մոտ խնդիրներ են առաջացել։ Մոտեցել ու տեսել են, որ մի քաղաքացի դանակի սպառնալիքով ավիատոմս վաճառող ընկերության աշխատակցուհուց պահանջում է, որ իր համար չվերթ ապահովեն և արտերկիր մեկնելու […]
22:57 11.02.2022
Հանրապետության տարածքում փետրվարի 14-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ: Փետրվարի 12-13-ը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ: Փետրվարի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը 11-13-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում փետրվարի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: