TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+25.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Ոստիկանները դանակահարությունը բացահայտել են հաղորդումից ժամեր անց

22:21 11.02.2022

Փետրվարի 6-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժին հիվանդանոցից հաղորդում ստացվեց, որ ազդրի ծակած-կտրած վերքով 34-ամյա մի տղամարդ է բուժօգնության դիմել։ Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը պարզեց, տուժողին Հրազդանի Մաքրվան թաղամասից էին հիվանդանոց հասցրել: Օպերատիվ խումբը մեկնեց նշված հասցե։ Քրեական հետախույզները պարզեցին, որ դանակահարությունը դպրոցի հետնամասում էր եղել: Դեպքի վայրի զննությամբ և ստացված տեղեկությունների համադրությամբ պարզ […]

̰
Իսրայելը հայտարարել է Կիևից դիվանագետների ընտանիքների տարհանման մասին

22:15 11.02.2022

Իսրայելը Կիևից դուրս է բերում դիվանագետների ընտանիքներին: Այդ մասին ուրբաթ երեկոյան հայտնել է Կանն պետական հեռուստառադիոկորպորացիան՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ն: «ԱԳՆ-ը այսօր երեկոյան նախազգուշացում է արել Ուկրաինա ուղեւորությունների մասին և հայտարարել է երկրից դիվանագետների և բանագնացների ընտանիքների տարհանման մասին», – ասված է հրապարակման մեջ: Հեռուստաալիքը հայտնում է, որ Ուկրաինայում բնակվող իսրայելցի քաղաքացիներին ԱԳՆ հայտարարության մեջ խորհուրդ […]

̰
SHANTNEWS

21:55 11.02.2022

̰
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է

21:40 11.02.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Սառույցի զանգվածի և բարձրության փոփոխությունը՝ ըստ Արկտիկայի կլիմայի և սառույցների մոնիթորինգի կայքի հրապարակած նյութի

21:30 11.02.2022

Քարտեզից և գրաֆիկից երևում է, թե ինչպես է սառույցի զանգվածը ավելանում, երբ դիտվում են տեղումներ, և թե այդ զանգվածի որքան մասն է կրճատվում՝ ձյան և սառույցի հալվելու կամ սառցաբեկորների պոկվելու հետևանքով: Այս զանգվածային փոփոխությունների տարբերությունը սառցադաշտային տարվա ընթացքում (սեպտեմբեր-օգոստոս) կոչվում է Գրենլանդիայի սառցե շերտի ընդհանուր զանգվածային հաշվեկշիռ։ Քարտեզը ցույց է տալիս սառցե զանգվածի վերջին փոփոխությունները, […]

̰
Արաբկիրի բաժին բերման ենթարկվածի մոտից թմրանյութ է հայտնաբերվել

21:18 11.02.2022

Փետրվարի 8-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Հրազդանի կիրճից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին 37-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կաթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգված՝ 10 գրամից ավելի։ Ըստ բերման ենթարկված տղամարդու՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում է իրեն և իր օգտագործման համար է: Նշանակվել են […]

̰
Վթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ կա զոհ

16:40 11.02.2022

Փետրվարի 11-ին՝ ժամը 13։49-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Mercedes E 200» (վարորդ՝ Ս․ Թ․, ծնված 1970 թ.) և […]

̰
Երկու ժամկետային զինծառայող փոխադարձ անդամախեղում է կատարել մարտական գործողություններում չընդգրկվելու նպատակով

16:35 11.02.2022

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ գնահատմամբ պարզվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում, ՀՀ կառավարության թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական […]

̰
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարարի հետ

16:26 11.02.2022

Փետրվարի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։ Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են հայ-հունական հարաբերությունների հարուստ օրակարգին: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության դինամիկայի կապակցությամբ: Ընդգծվել է փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերի կարևորությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող […]

̰
Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում դիվիզիոնի շտաբի պետը փախուստի է դիմել. խուճապի հետևանքով զոհվել է 20 զինծառայող

16:22 11.02.2022

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ գնահատմամբ պարզվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում, ՀՀ կառավարության թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական […]

̰
Արցախում սկսված են բոլոր տեսակի նպաստների վճարման գործընթացները

16:20 11.02.2022

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետությունում սկսված են բոլոր տեսակի նպաստների վճարման գործընթացները:

̰
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կոչ է արել ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կանայք կարող են իրացնել իրենց իրական ներուժը

16:17 11.02.2022

Գիտության մեջ կանանց և աղջիկներին լիարժեք և հավասար հասանելիության և մասնակցության ապահովման նպատակով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան փետրվարի 11-ը հռչակել է որպես Գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օր (International Day of Women and Girls in Science)՝ շեշտադրելով կանանց դերը գիտության զարգացման գործում։ Անառարկելի է այն հանգամանքը, որ գիտական գործունեության մեջ կանանց և աղջիկների ներգրավվածությունը մեզ […]

̰
Ջերմուկ տանող ճանապարհը և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար

16:05 11.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, փակ՝ կցորդիչով բեռնատարների համար։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի […]

̰
Հունաստանում կրթություն ստանալու հնարավորությունները հայ ուսանողների համար ընդլայնվում են

15:54 11.02.2022

Հունաստանում կրթություն ստանալու հնարավորությունները հայ ուսանողների համար ընդլայնվում են։ Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի այցը Եվրոպական Հանրային Իրավունքի Կազմակերպություն` քննարկելու հայ ուսանողներին կրթաթոշակներ հատկացնելու թեման: Նկատի ունենալով ԵՀԻԿ-ի վերջին նախաձեռնությունը` ամբողջական և մասնակի կրթաթոշակներ հատկացնել Եվրոպական Իրավունքի և Կառավարման դպրոցում ինչպես հայ, այնպես էլ այլ երկրների ուսանողների համար, Հունաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը այցելեց […]

̰
Կիևը ևս 90 տոննա զինամթերք է ստացել ԱՄՆ-ից

15:49 11.02.2022

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնել է, որ ուրբաթ առավոտյան ԱՄՆ-ից ստացվել է ռազմական օգնության հերթական խմբաքանակը: «Այսօր ևս 90 տոննա ամերիկյան զինամթերք է ստացվել ուկրաինական բանակի համար։ ԱՄՆ-ի ռազմական օգնության ընդհանուր կշիռը այս պահին գերազանցել է 1 300 տոննան»,- գրել է նա Twitter-ում ։ Ռազմական մատակարարումները տեղի են ունենում ԱՄՆ վարչակազմի հավանությանն արժանացած 200 […]

̰
Տեսչական մարմինները կարանտինի ընթացքում խախտում հայտնաբերելու դեպքում տեղում կարող են կիրառել վարչական պատասխանատվություն

15:45 11.02.2022

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից մշակվել և ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունվել են «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, որոնցով հնարավորինս պարզեցվել են տեսչական մարմինների կողմից իրականացվող վարույթները։ Ըստ այդմ, եթե ստուգայցի […]

̰
Վարչական դատարանը վերահաստատել է ՄՊՀ դիրքորոշումը հավի ձվի շուկայում գերիշխող դիրքի չարաշահման վերաբերյալ

15:37 11.02.2022

Վարչական դատարանը վերահաստատել է ՄՊՀ դիրքորոշումը հավի ձվի շուկայում գերիշխող դիրքի չարաշահման վերաբերյալ Վարչական դատարանը թիվ ՎԴ/9807/05/21 գործով 2021 թվականի փետրվարի 9-ին կայացրած վճռով մերժել է «Աշտարակ ձու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցը՝ վերահաստատելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 27-ի թիվ 174 որոշմամբ արտահայտված դիրքորոշման իրավաչափությունը։ Հիշեցնենք, որ հանձնաժողովը վերոնշյալ որոշմամբ «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական […]

̰
Աֆղանստանում մզկիթի մոտ պայթյուն է տեղի ունեցել․ կա առնվազն 8 զոհ

15:27 11.02.2022

Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Բադգիս նահանգի մզկիթի մոտ պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է TOLOnews հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցիչներին։ Պայթյունը տեղի է ունեցել նահանգի վարչական կենտրոնում գտնվող Կալայի-Նաու քաղաքում այն պահին, երբ հավատացյալները լքում էին մզկիթը: Առնվազն 8 մարդ է զոհվել, 20-ը՝ վիրավորվել Աֆղանստանի հյուսիսում գտնվող մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հաղորդում […]

̰
Սարավան-Սարալանջ ճանապարհից փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes Sprinter»-ը

15:21 11.02.2022

Փետրվարի 11-ին՝ ժամը 12։21-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սարավան-Սարալանջ հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երկու կցորդիչով բեռնատարներ․ ավտոճանապարհը երկկողմանի փակ է։ Դեպքի վայր է մեկնել Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 161-րդ կմ-ում տեղակայված առաջնային օգնության հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 158-րդ […]

̰
Դպրոցներում գնահատման համակարգի կիրառման վերաբերյալ մեթոդական ցուցումներ

15:18 11.02.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների, ինչպես նաև ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատություններին և ոչ պետական դպրոցներին տրամադրել է «2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատություններում գնահատման համակարգի կիրառման վերաբերյալ մեթոդական ցուցումները»։ Պարզաբանենք, թե ինչ է փոխվել, և […]

̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել

15:07 11.02.2022

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 10-ին Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 52-ամյա Ռոման Ն.-ն, որը 2016 թ. հունիսի 7-ից ՌԴ Արխանգելսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել […]

̰
Փետրվարի 11-ը Գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օրն է

15:03 11.02.2022

Փետրվարի 11-ը Գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օրն է։ Տոնը նշվում է 2016 թվականից և նպատակ ունի ընդգծել գիտության ոլորտում կանանց ներուժի օգտագործման, գիտությամբ զբաղվելու համար հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման կարևորությունը: Կանանց իրավունքների և հնարավորությունների լիարժեք իրացման հարցում պետությունը շարունակում է ներդնել անհրաժեշտ ջանքեր՝ հավասարապես ապահովելու աղջիկների և կանանց ներգրավվածությունը հասարակական կյանքի բոլոր […]

̰
SHANTNEWS

15:00 11.02.2022

̰
«ՀայՓոստ»-ի անունից կեղծ նամակներ են տարածվում

14:56 11.02.2022

«ՀայՓոստի» անունից կեղծ նամակներ են տարածվում։ Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել: Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է՝ նման նամակներ ստանալիս ստուգեք պաշտոնական աղբյուրը։

̰
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊՆ

14:45 11.02.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ պնդելով, թե փետրվարի 11-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի՝ Քարվաճառի հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ «Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

̰
Հայաստանում աշխատավարձերի վճարումն ամբողջությամբ կիրականացվի անկանխիկ եղանակով

14:40 11.02.2022

ՀՀ Ազգային ժողովի կողմից 18.01.2022 թվականին ընդունվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որի 6-րդ հոդվածի համաձայն՝ «Օրենքով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձերը վճարվում են անկանխիկ ձևով 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքում, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում, 2024 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, […]

̰
Կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը

14:33 11.02.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետի որոշմամբ կասեցվել է «Խաչիկ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի գործունեությունը: Որոշումը հիմնավորված է Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքներով: Մասնավորապես՝ ստուգմամբ հայտնաբերվել է, որ հանրային սննդի կետում մաքուր և նորոգված չեն արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը, չեն ապահովվել հիգիենիկ պատշաճ գործելակերպի կանոնները, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ […]

̰
Երևանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

14:28 11.02.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Արմեն Կարապետյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը: Կասեցման հիմք են հանդիսացել հայտնաբերված խախտումները. մաքուր-նորոգված չեն եղել արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները գործիքներն ու այլ պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման, չեն ձեռնարկվել […]

̰
«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշար. Գեղարքունիքում և ևս 8 մարզում ավարտվել են առաջին փուլի մրցումները

14:22 11.02.2022

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի շրջանակում արդեն իսկ կայացել են Երևանի, Կոտայքի, Սյունիքի, Լոռիի, Արմավիրի, Տավուշի, Արագածոտնի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզային փուլերը: Գեղարքունիքի մարզային փուլի մրցումներին Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցում հետևել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը, վարչության զանգվածային սպորտի և […]

̰
«Հայաստան»-ը և «Պատիվ ունեմ»-ը չեն մասնակցի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին

14:07 11.02.2022

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Այս մասին ընդդիմադիր երկու խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել: Ավելի վաղ հայտնել էինք, որ պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով է ստեղծվել։

̰
BACK_TO_TOP