TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+22.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Հունաստանում Հայաստանի և Էստոնիայի դեսպանները զրուցել են երկկողմ եւ բազմակողմ սխեմաներում փոխադարձ աջակցության մասին

20:10 13.02.2022

Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի  Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանն այցելել է նույն երկրում Էստոնիայի դեսպանություն, որտեղ նրան ողջունել եւ ընդունել է դեսպան Կարին Ռաննուն։ Այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը։ «Երկու դեսպանները ջերմ զրուցել են հայ-էստոնական հարաբերությունների, երկկողմ եւ բազմակողմ սխեմաներում փոխադարձ աջակցության մասին»,- հայտնում է Աթենքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցւչությունը և հավելում, որ 2016-2021 […]

̰
Առաջիկա ժամերին Զելենսկին ու Բայդենը հեռախոսազրույց կունենան

19:39 13.02.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջիկա ժամերին բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը: «Հարգելի գործընկերներ, մոտակա ժամերին նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ կքննարկի անվտանգության հետ կապված իրավիճակը և ապաէսկալացման ընթացիկ դիվանագիտական ջանքերը»,- գրել է Նիկիֆորովը Facebook-ի իր էջում: Բանակցությունների մեկնարկի ճշգրիտ ժամանակը Նիկիֆորովը չի […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

19:25 13.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Վայոց ձորի մարզի Սարավան-Սարալանջ և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի […]

̰
ԱՄՆ-ից Ուկրաինա է ժամանել ռազմամթերք տեղափոխող ևս երկու ինքնաթիռ

18:54 13.02.2022

Ուկրաինա է ժամանել ևս երկու ինքնաթիռ ԱՄՆ-ի ռազմական օգնությամբ՝ 200 մլն դոլարի չափով փաթեթի շրջանակներում, հայտնում է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը: Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հինգշաբթի երեկոյան հայտնել էր, որ ԱՄՆ-ից Ուկրաինա է ժամանել ևս 130 տոննա պաշտպանական զենք։ Արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ասել է, որ եվրոպական մի շարք երկրներ, որոնք դեռ ռազմական […]

̰
Բաքվում ձերբակալել են երկրի պաշտպանության նախարարության բարձրաստիճան աշխատակիցներին

18:39 13.02.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարության չորս բարձրաստիճան աշխատակիցներ ձերբակալվել են խոշոր գումար յուրացնելու մեղադրանքով, «ՌԻԱ Նովոստի»- ին հայտնել են Բաքվի ռազմական դատարանում: «Դատական գործ է սկսվել յուրացման մեջ մեղադրվող պաշտպանության նախարարության սպաների՝ ֆինանսական վարչության պետ Ռաֆայել Խալիլովի, N զորամասի  ֆինանսական բաժնի պետ Ֆազայիլ Ալիևի, ցամաքային զորքերի ֆինանսական վարչության պետ Բայրամ Բայրամովի և ֆինանսական վարչության սպա Ալիզադե Վյուսալ […]

̰
Գերմանիայի նախագահ է վերընտրվել Շտայնմայերը

18:32 13.02.2022

Գերմանիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, հաղորդում է DW-ն: Փետրվարի 13-ին նրա թեկնածության օգտին քվեարկել է Դաշնային ժողովի անդամների ճնշող մեծամասնությունը։ Ինչպես և սպասվում էր, 66-ամյա Շտայնմայերը հաղթանակ է տարել արդեն առաջին փուլում, նրան աջակցում էին Գերմանիայի կառավարության կոալիցիայի մեջ մտնող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, 90/Կանաչների միությունը և Ազատ դեմոկրատական կուսակցությունը, ինչպես նաեւ ՔԴՄ/ՔՍՄ պահպանողական դաշինքը: […]

̰
Հռոմի պապը կոչ է արել բոլոր ջանքերը գործադրել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

18:10 13.02.2022

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին առաջարկել է լռության մեջ աղոթել Ուկրաինայում խաղաղության համար՝ քաղաքական գործիչներին կոչ անելով բոլոր ջանքերը գործադրել դրան հասնելու համար: Հունվարի վերջին Հռոմի պապը հայտարարել էր, որ անհանգստությամբ է հետևում Ուկրաինայի շուրջ լարվածության աճին և կոչ է արել հունվարի 26-ին աղոթքի օր անցկացնել խաղաղության համար: Նա բազմիցս պատերազմն անվանել […]

̰
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է

17:50 13.02.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Հայ սամբիստների առաջին մեդալները՝ 2022 թվականին

16:34 13.02.2022

Փետրվարի 12-ին և 13-ին Մինսկում կայացավ Սամբոյի Եվրոպայի գավաթի բաց առաջնությունը, ուր Հայաստանը ներկայացնող մարզիկները նվաճեցին առաջին մեդալները: Բելոռուսի Նախագահի մրցանակների խաղարկության ավանդական մրցաշարը՝ պայմանավորված սամբո մարզաձևի օլիմպիական ճանաչում ստանալով և վարկանիշային կարգավիճակ ձեռք բերելով 2022-ից կրում է նոր կարգավիճակ, ուր մրցամարտերն անց են կացվում նոր կանոններով, նոր քաշային կարգերով, մրցագորգի նոր չափսերով: Մասնակցում էր […]

̰
Ամերիկյան սուզանավը հայտնաբերելուց հետո ՌԴ ռազմածովային ուժերի ֆրեգատն օգտագործել է հիդրոակուստիկ կայան

16:19 13.02.2022

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի գործունեությունը ՌԴ պետական սահմանների մոտ մշտապես վերահսկվում է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի ուժերի կողմից և անմիջապես կասեցվում է դրանց խախտման դեպքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը՝ 1-ին աստիճանի կապիտան-սուզորդ սպան՝ մեկնաբանելով Virginia տեսակի ատոմային սուզանավի հետ կապված միջադեպը, որը փետրվարի 12-ին հայտնաբերվել էր Կուրիլյան շրջանում Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի հականավային ուժերի […]

̰
Լոռու մարզում բախվել են ГАЗ 24-ն ու ВАЗ 21150-ը. վիրավորը հիվանդանոցում մահացել է

15:49 13.02.2022

Երեկ՝ փետրվարի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Ստեփանավան քաղաքի բնակիչ, 46-ամյա Արսեն Հովհաննիսյանի վարած ГАЗ 24 մակնիշի և Տաշիր քաղաքի բնակիչ, 64-ամյա Ալեքսեյ Յարատովի վարած ВАЗ 21150 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա. Յարատովը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]

̰
Զելենսկին բանակցություններ է վարել Եվրախորհրդի ղեկավարի հետ

15:33 13.02.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է անվտանգության մարտահրավերներին համատեղ հակազդեցությունն ու պատժամիջոցների հարցերը: Այս մասին Ուկրաինայի առաջնորդը գրել է Twitter-ում։ «Քննարկել են վերջին միջազգային բանակցությունները, խաղաղ գործընթացի ակտիվացումը N4 (նորմանդական քառյակի-խմբ.) շրջանակներում։ Հավատարիմ ենք հակամարտության դիվանագիտական կարգավորմանը։ Շնորհակալ եմ մակրոֆինանսական աջակցության համար», – գրել է Զելենսկին ։ Նա նաև […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 712 նոր դեպք

15:18 13.02.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 712 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 21 623 մարդ, մահացել` 40 մարդ: Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 454 065 դեպք, որից 1 248 242 հիվանդ ապաքինվել է, 15 556-ը՝ մահացել: Ընդհանուր առմամբ կատարվել է՝ 2 […]

̰
Թաիրովի միջնակարգ դպրոցում բացվել է AEF ինժեներական լաբորատորիան

15:00 13.02.2022

Արմավիրի մարզի, Փարաքար համայնքի Թաիրովի միջնակարգ դպրոցում այսօր բացվեց AEF ինժեներական լաբորատորիան՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում համայնքից զոհված զինվորների։ Բացմանը ներկա էին ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Հայ Կրթական Հիմնարկության տնօրեն Արմինե Հարոյանը:

̰
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Քաջազուն Գյուրջյանը

14:48 13.02.2022

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Քաջազուն Գյուրջյանը։ Հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 15-ին՝ ժամը՝ 18 ։00-ին՝ Արտաշատի մայրուղու եկեղեցու հարևանությամբ գտվող Սգո սրահում (Արարատ ռեստորանային համալիրի դիմաց)։ Քաջազուն Գյուրջյանը ծնվել է Արտաշատի շրջանի Ոստան գյուղում։ 1941-1972 թվականներին եղել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնի դերասան, 1974-1985 թվականներին՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան, 1995 թվականից՝ […]

̰
Գրիգոր վարդապետ Խաչատրեանն ընտրվել է Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ

14:35 13.02.2022

Իսի-լե-Մուլինոյի Սուրբ Աստվածածին եկեղեցում հավաքված՝ Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի ծխերի կրոնական և աշխարհական պատգամավորները փետրուարի 12-ին Ֆրանսիայի թեմի առաջնորդ են ընտրել Գրիգոր վարդապետ Խաչատրյանին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀԱԵ Իսի-լե-Մուլինոյի ծխի սարկավագ, Armenews-Nouvelles d’Armenie-ի աշխատակից Սահակ Սուքիասեանը։ «48 տարեկանում, Հայր Գրիգոր դառնում է Ֆրանսիայի թեմի 3-րդ առաջնորդը՝ հաջորդելով Նորվան արքեպիսկոպոս Զաքարեանին և Վահան եպիսկոպոս Հովհաննիսեանին»,- նշել […]

̰
Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման հանձնաժողովն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

14:20 13.02.2022

Այսօր՝ փետրվարի 13-ին, արցախյան ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ խոնարհել Արցախյան և Հայրենական պատերազմներում զոհված քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Այնուհետև հանձնաժողովի անդամները ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել քաղաքային հուշահամալիրի հարևանությամբ գտնվող արցախյան 3 պատերազմներում […]

̰
Sky Up-ի ինքնաթիռը վայրէջք է կատարել Քիշնևում Ուկրաինայի տարածք մուտքի արգելքի պատճառով

14:05 13.02.2022

Ուկրաինական Sky Up ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Քիշնևում, քանի որ արգելել են մտնել Ուկրաինայի օդային տարածք։ Այս մասին հայտարարել է փոխադրողի մամուլի ծառայությունը։ Ընկերությունում պարզաբանել են, որ UR-SQO բորտային համարով օդանավը, որը Մադեյրայից ուղևորվում էր Կիև, հարկադրված է եղել վայրէջք կատարել Մոլդովայի մայրաքաղաքում սեփականատիրոջ պահանջների պատճառով: «2022 թվականի փետրվարի 12-ին Իռլանդիայի ռեզիդենտ լիզինգատերը հայտնել […]

̰
Ուկրաինան և Թուրքիան քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը

13:52 13.02.2022

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան և Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սև և Ազովի ծովերում առկա սպառնալիքները, ինչպես նաև երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը: «Բովանդակալից զրույց թուրք գործընկեր և ընկեր Չավուշօղլուի հետ՝ ՌԴ-ի կողմից ստեղծված անվտանգության ճգնաժամի և Ազովի ու Սև ծովերի սպառնալիքների, լարվածության նվազեցման դիվանագիտական ուղիների վերաբերյալ։ […]

̰
Արցախում կորոնավիրուսի 154 նոր դեպք է գրանցվել

13:35 13.02.2022

ԱՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնումեն, որ փետրվարի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 154 նոր դեպք, այդ թվում՝ երեխաներ։ Ստացիոնար բուժում է ստանում 50 մարդ։ Կատարվել է 430 թեստավորում։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 5484 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1645 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 21 դեպք է արձանագրվել:

̰
Լոռու և Արագածոտնի մարզերի մի շարք հասցեներում գազամատակարարումը Ժամանակավորապես դադարեցվել է

13:19 13.02.2022

Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 13-ի ժամը 09։00-ից մինչև ժամը 18:00-ն դադարեցվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Շվեյցարական» և «Ուզբեկական» թաղամասերի, Ջրաշեն, Սարամեջ, Լեռնավան գյուղերի գազասպառողների, «Մերուժան Ալեն» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի, Նիգավան, Մուլքի, Վարդենիս, Չքնազ, Քուչակ, Ծաղկաշեն, Արագած, Վարդենուտ, Արայի, Ափնա, Լուսագյուղ, Սարալանջ, Հարթավան, Երնջատապ, Նորաշեն, Լեռնավան, Ծաղկահովիտ, Սադունց, Կանիաշիր, Վարդաբլուր, Ալագյազ, […]

̰
Ինչ միջոցառումներ են նախատեսված Տեառնընդառաջի նախատոնակին

13:04 13.02.2022

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին փետրվարի 14-ին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։ Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, փետրվարի 13-ի երեկոյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում 17։30-ին կկատարվի Երեկոյան ժամերգություն և Տեառնընդառաջի նախատոնակ։ Հավարտ արարողության՝ Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակում կվառվի Տեառնընդառաջի […]

̰
Ժամանակավորապես կդադարեցվի Ագարակ քաղաքի ջրամատակարարումը

12:50 13.02.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 13-ին ժամը 13։00-22:00-ն կդադարեցվի Ագարակ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Որ ճանապարհներն են փակ Հայաստանի տարածքում

12:34 13.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Վայոց ձորի մարզի Սարավան-Սարալանջ և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի […]

̰
Եմենում առևանգել են ՄԱԿ-ի հինգ աշխատակիցների

12:20 13.02.2022

ՄԱԿ-ի մարդասիրական կառույցներից մեկի 5 աշխատակիցներ փետրվարի 12-ի առավոտյան առևանգվել են։ Նրանց թվում են չորս եմենցիներ և մեկ օտարերկրացի։ Այս մասին փետրվարի 13-ին Yemen News թերթին հայտնել է Եմենում մարդասիրական օգնության համակարգող և համակարգողի հասարակայնության հետ կապերի ավագ խորհրդական Ռասսել Գիկին։ «ՄԱԿ-ի աշխատակիցները վերադառնում էին Ադեն դաշտային առաքելության ավարտից հետո։ Միավորված ազգերի կազմակերպությունը սերտ կապի […]

̰
ԱՀ ԱԺ-ը կկայացնի Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի մասին որոշում

12:05 13.02.2022

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին: «Սիրելի’ հայրենակիցներ Շնորհավորում եմ բոլորիս հայ ժողովրդի միասնության, համազգային զարթոնքի՝ արցախյան ազգային- ազատագրական պայքարի 34-րդ տարեդարձի առիթով։ Այսօրը՝ փետրվարի 13-ը, նշանավորեց արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարվա հեռավորությամբ մեկնարկային սկզբնափուլը։ Առաջին անգամ խորհրդային իրավական ռեժիմի պայմաններում Ստեփանակերտի Լենինի […]

̰
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է

11:22 13.02.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Երկրին է մոտենում խոշոր աստղակերպ, որն Էյֆելյան աշտարակից 4 անգամ մեծ է

11:16 13.02.2022

Երկրին է մոտենում խոշոր աստղակերպ, որը 4 անգամ ավելի մեծ է, քան Էյֆելյան աշտարակը։ Այն Երկրի կողքով կանցնի մարտի 4-ին, հաղորդում է «Ռոսկոսմոսը» իր Telegram-ալիքում: «Երկրին մոտենում է 138971 (2001 CB21) խոշոր աստղակերպը։ Տիեզերական մարմնի տրամագիծը մոտավորապես 1,3 կիլոմետր է, այսինքն՝ այն չորս անգամ բարձր է Էյֆելյան աշտարակից: Աստղակերպը մոլորակի մոտով կանցնի մարտի 4-ին»,- ասված […]

̰
Ունենք կորոնավիրուսի 1574 նոր դեպք․ 10 մարդ մահացել է

11:04 13.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓1574 նոր դեպք ✓5189 թեստավորում ✓ 3034 առողջացած ✓ 10 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 406 379 դեպք, որոնցից 373 306-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8167 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 824 209 թեստավորում:

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

10:40 13.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Վայոց ձորի մարզի Սարավան-Սարալանջ և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի […]

̰
BACK_TO_TOP