23:45 07.02.2022
Փետրվարի 6-ից 7-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:
23:33 07.02.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի ամսաթիվը կարող է հայտնի դառնալ առաջիկա օրերին։ Նման պնդմամբ երկուշաբթի հանդես է եկել Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։ «Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման վերաբերյալ մեր նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը շատ կարևոր նշանակություն ունի։ Ուկրաինան դրան դրական է նայում, եթե Ռուսաստանն էլ դրական պատասխան տա, ապա հանդիպումը տեղի […]
23:20 07.02.2022
Հանրապետության տարածքում փետրվարի 8-9-ը, 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ի գիշերը և առավոտյան ժամերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ: Փետրվարի 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-9-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով, 10-ի ցերեկը նույնքան կնվազի: Երևան քաղաքում […]
22:59 07.02.2022
Թուրքիայում իշխող «Ժողովրդական» դաշինքը (Cumhur İttifakı) 2023 թվականին անկացվելիք ընտրություններում առաջադրելու է Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը։ Այս մասին հայտնել է դաշինքի անդամ, «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) ղեկավար Դևլեթ Բահչելին, փոխանցում է Ermenihaber-ը։ «Մեր նախագահի թեկնածուն հստակ է՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ Հավատում եմ, որ 2023-ի հունիսին անկացվելիք ընտրություններում Էրդողանը կհաղթի մեծ տարբերությամբ և «Ժողովրդական» դաշինքը […]
22:41 07.02.2022
Այսօր՝ փետրվարի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական-Հաղթանակ ավտոճանապարհին՝ Զորական գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 2101 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: Մահացածի դին […]
22:35 07.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքն անվաշղթաների կիրառման դեպքում անցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]
22:17 07.02.2022
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրոպայի անվտանգության հետ կապված ներկայիս իրավիճակը համարում է «սառը պատերազմի ժամանակներից ի վեր ամենաբարդը», բայց հավատում է դիվանագիտության ուժին: «Մենք կիսում ենք խորը մտահոգությունը ռուս-ուկրաինական սահմանին ռիսկերի աճի վերաբերյալ։ Իմ պատկերացմամբ՝ մենք ամենավտանգավոր ժամանակներն ենք ապրում սառը պատերազմի ավարտից հետո, բայց միևնույն ժամանակ մենք շարունակում ենք համարել, […]
22:08 07.02.2022
ՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև բանակցություններն Ուկրաինայի շուրջ լարվածության ֆոնին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։ «Ինչպես և Ուկրաինայի հարցով նախորդ շփումների դեպքում, ՄԱԿ-ը ողջունում է ցանկացած ջանք, որը նպաստում է երկխոսությանը»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Մոսկվայում բանակցություններ են ընթանում ՌԴ […]
21:41 07.02.2022
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները փետրվարի 1-ից 7-ը մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4386 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 55 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 69, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 5 անձ։ 31 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 38-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 5-ը՝ առանց համարանիշերի, […]
21:32 07.02.2022
Շուրջ մեկդարյա պատմությամբ մայրաքաղաքի հ. 23 մանկապարտեզը մեկն է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգվող նախակրթարաններից: Ծրագիրն ընդգրկում է 29 մանկապարտեզ, որից 15-ը՝ հիմնանորոգում, մյուս տեղերում էներգաարդյունավետության բարձրացման առանձին միջոցառումներ կարվեն: «Տեղումների ժամանակ տանիքից միշտ կաթում էր, անմխիթար վիճակում էին նաև պատուհանները: Սանհանգույցների ու ջրագծերի խնդիրը ևս բավական լուրջ էր»,-նշում է հ. 23 մանկապարտեզի տնօրեն Աստղիկ Հովակիմյանը: […]
21:25 07.02.2022
Փետրվարի 5-ին ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից բաժանմունք բերման են ենթարկել 36-ամյա Դմիտրի Պ.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 8-ից ՌԴ Տյումենի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) 4-րդ մասի մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
21:18 07.02.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի 31-ից փետրվարի 6-ը։ Սևանա լճի մակարդակը հունվարի 31-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.38մ (06.02.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով հունվարի 31-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.261մլն […]
21:15 07.02.2022
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով մայրաքաղաքի ընդհանուր մաքրության խնդրին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նկատել է, որ եթե այսօր համայնքը տեխնիկապես լուծել է աղբահանության հարցը, ապա սանիտարական մաքրման վիճակը գոհացուցիչ չէ: Հանձնարարվել է քաղաքի փողոցների մաքրությամբ զբաղվող շուրջ 300 աշխատակիցների թիվն ավելացնել ևս 200-ով, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում կարդիականացվի նաև «Էլեկտրատրանսպորտ» ընկերության […]
20:42 07.02.2022
Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում 3 հարկանի շենքի առաջ փլուզում է տեղի է ունեցել, փոխանցում է Ermenihaber-ը։ Շենքի առաջին հարկում գտնվող խանութի սեփականատիրոջ ոտքերի տակ գետինը պատռվել է, ինչի հետևանքով նա հայտնվել է 6մ խորությամբ փոսում։ Անվտանգության տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է վերջինս ակնթարթորեն հայտնվում փոսում։ Նշվում է, որ խանութպանը այդ պահին հեռախոսով զրուցելիս է եղել […]
20:25 07.02.2022
Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին կարևորել է հայ գերիների վերադարձը Հայաստան՝ նշելով, որ Դաշինքն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը: «Դա լավ նորություն է: ՆԱՏՕ-ն արժևորում է մեր գործընկերությունը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, աջակցում է նրանց հարաբերությունների կարգավորմանը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունությանը և բարգավաճմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ […]
20:18 07.02.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
20:09 07.02.2022
Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քըրանը խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մանրամասներ է ներկայացրել «Շուշի հռչակագրով» Թուրքիայի ու Ադրբեջանի միջև տարբեր ոլորտներում նախատեսված համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Ermenihaber-ը ներկայացնում է Քըրանի ելույթի առավել կարևոր հատվածները ստորև. «Հստակեցվելու են դաշնակցային հարաբերությունների հիմնմանքաղաքական և իրավական մեխանիզմները: Այս համատեքստում պարտավորվում ենք մեր անկախությանը, ինքնիշխանությանըկամ տարածքային ամբողջականությանը որևէ սպառնալիքի դեպքում ՄԱԿ-ի պահանջներին […]
16:00 07.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ 11-ամյա դեռահասի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ 2022թ. փետրվարի 5-ին` ժամը 15:30-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքում դահուկներով սահելիս, 11-ամյա պատանին կորցրել է կառավարումը, դուրս եկել դահուկուղուց, բախվել արգելապատնեշի սյանը և գիտակցության չգալով՝ մահացել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
15:59 07.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր տեսակապի միջոցով զրուցել է Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մուհամմեդ Ալի Զոլֆիգոլի հետ: Ողջունելով իրանցի գործընկերոջը՝ Վահրամ Դումանյանը հույս է հայտնել, որ երկու նախարարների առաջիկա հանդիպումն արդեն կանցկացվի դեմ առ դեմ: Նախարարը նշել է, որ երկու օրից լրանում է երկու երկրների միջև […]
15:57 07.02.2022
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը, համագործակցելով «SOS Արևելքի քրիստոնյաներ» (SOS Chrétiens d’Orient) հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ, նախաձեռնել է Մայր Աթոռի տպարանի սարքավորումների մասնակի արդիականացման ծրագիր՝ նվիրված տպարանի հիմնադրման 250-ամյակին։ Հիմնադրամը Հայաստանում պաշտոնապես գործում է 2020 թվականից։ Գրասենյակի բացման առանցքային պատճառը Հայաստանում պատերազմի հետևանքները մեղմելն է։ Տպարանի սարքավորումների […]
15:48 07.02.2022
Արցախի ԿԳՄՍ նախկին նախարարը նոր պաշտոն ունի։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 7-ին ստորագրել է հրամանագիր Լուսինե Ղարախանյանին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից ազատելու մասին ՝ իր դիմումի համաձայն: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար է նշանակվել Անահիտ Հակոբյանը: Երկրի ղեկավարի […]
15:44 07.02.2022
Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունում ամփոփել են 2021 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Արդյունքների ամփոփմանը ներկա է եղել ոստիկանության պետ գնդապետ Արտյոմ Հարությունյանը: Հիմնական զեկույցով հանդես է եկել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պետ Բորիս Ջալավյանը: 2021թ. ընթացքում Ստեփանակերտ քաղաքում բոլոր ծառայությունների գծերով գրանցվել է հանցագործության 791 դեպք՝ նախորդ տարվա 503-ի համեմատ, աճը կազմել է 288 դեպք, որի […]
15:41 07.02.2022
Մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը: Այն անցկացվելու է երկու փուլով՝ մարզային և եզրափակիչ: Մրցաշարի առաջին փուլն անցկացվելու է մինչև փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում, Երևան քաղաքում և Արցախի Հանրապետությունում: Երկրորդ՝ եզրափակիչ փուլի մրցաշարն անցկացվելու է մարտի 12-ից 13-ը ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում: Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող […]
15:34 07.02.2022
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ֆրանսիական կառավարության և ԵՄ միջնորդությամբ ութ հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ օդանավակայանում ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը Ֆրանսիական կառավարության և ԵՄ պատվիրակության կողմից դիմավորում էին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։ Ներկաներին ողջունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, որն իր խոսքում […]
15:30 07.02.2022
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների վերաբերյալ հունվարի 31-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է ընդհանուր 66 հաղորդում։ Շաբաթվա ընթացքում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, որից 24-ը նյութական վնասով, 3-ը՝ մարմնական։ Բուժհաստատություն է դիմել 2 քաղաքացի։ Յոթ օրվա ընթացքում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 37 վարորդ, 21-ը եղել […]