22:23 05.02.2022
Հանրապետության տարածքում փետրվարի 10-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Փետրվարի 6-9-ը, 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսային՝ 2-5 մ/վ: Փետրվարի 5-ին, 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը 5-6-ի գիշերը կնվազի 8-10, ցերեկը՝ 4-6 աստիճանով: Երևան քաղաքում փետրվարի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ի […]
21:45 05.02.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 21։00-ի դրությամբ, Արագածի, Գավառի, Վարդենիսի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածին, Սարավանի և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական […]
21:30 05.02.2022
Երեկ՝ փետրվարի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:55-ի սահմաններում, Իսակովի պողոտա և Ամերիկյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 43-ամյա Գայանե Ս.-ի վարած Renault մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ, 25-ամյա Գոռ Խ.-ի վարած Mazda մակնիշի, Երևանի բնակիչներ, 66-ամյա Ոսկան Գ.-ի վարած Nissan մակնիշի, 42-ամյա Էդիկ Բ.-ի վարած Opel մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ, […]
21:19 05.02.2022
86 տոննա զինամթերքով 8-րդ ինքնաթիռը ԱՄՆ-ից ժամանել է Կիևի օդանավակայան, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը: «Մեր զինված ուժերի համար զինամթերքով այսօրվա բեռի քաշը 86 տոննա է: 2022 թվականի հունվարի 22-ից ԱՄՆ-ից մեր գործընկերները Ուկրաինա են ուղարկել արդեն ավելի քան 650 տոննա ռազմամթերք։ Շարունակությունը հետևում է», – գրել է Ռեզնիկովը Facebook-ի իր էջում։
20:54 05.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Անվաշղթաների կիրառման դեպքում Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (ձյուն) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների […]
20:40 05.02.2022
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ջենովա»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում երկու թիմերը չօգտագործեցին իրենց հնարավորությունները և նույն ընթացքն ունեցավ նաև երկրորդ կեսը: Վիճակագրությամբ գնդակին առավել շատ տիրում էին «Ռոմա»-ի ֆուտբոլիստները: «Ջենովա»-ն էլ գործում էր 10 ֆուտբոլիստով: Հանդիպման վերջնամասում էլ կարմիր քարտ ստացավ «Ռոմա»-ից Ձանիոլոն: Հայաստանի […]
20:15 05.02.2022
Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 19։00-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար համար փակ է, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
23:59 04.02.2022
Հունվարի լույս 29-ի գիշերը ոստիկանության ՊԾ Երևանի գնդի ոստիկանները Մամիկոնյանց փողոցից, մեքենայով հանդերձ, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին մի երիտասարդի։ 27-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված, իսկ մեքենայի զննությամբ՝ մոխրացած հետքերով ապակե գլանակ: Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է: Նշանակվել է փորձաքննություն:
23:58 04.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ «Մեղրու սար» կոչվող հատվածում և […]
23:56 04.02.2022
Փետրվարի 3-ին ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Տաշիր քաղաքում է Հայանիստ գյուղի 34-ամյա մի բնակիչ, որի «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայում թմրամիջոց կա: Քրեական հետախույզները Տաշիրի Երևանյան փողոցից կասկածվողին, իր մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին բաժին: Մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին 2 փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով և ապակե գլանակ, որով բերման ենթարկված տղամարդը նույն օրը թմրանյութ […]
23:52 04.02.2022
Փետրվարի 2-ից 4-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արմավիրի մարզի Արմավիր, Լոռու մարզի Վանաձոր, Շիրակի մարզի Արթիկ, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 46 […]
23:50 04.02.2022
Հանրապետության տարածքում փետրվարի 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Փետրվարի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ: Փետրվարի 5-ին, 8-9-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը 5-6-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, ցերեկը` 4-6 աստիճանով: Երևան քաղաքում փետրվարի 5-ի գիշերը և առավոտյան սպասվում են թույլ տեղումներ: Փետրվարի […]
23:45 04.02.2022
Փետրվարի 2-ից 4-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքներում, Հանքավան, Շիրակի մարզի Ամասիա գյուղերում, Երևան-Սևան, Սարալանջ-Ջերմուկ ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա և 19 քաղաքացու ցուցաբերել համապատասխան […]
23:42 04.02.2022
Եվրամիությունը Ադրբեջանին 2 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնության փաթեթ է հատկացրել տնտեսական ներդրումների ծրագրի շրջանակներում: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեին Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։ «Եվրահանձնակատարը նշել է, որ տնտեսական ներդրումների ծրագրի շրջանակներում Ադրբեջանին […]
23:34 04.02.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ բանակցությունների ընթացքում հայտարարել է անհետ կորածների որոնման հարցում առաջընթացի մասին: Այս մասին ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ, որը տարածվել է կայացած բանակցությունների արդյունքում։ «Նախագահ Մակրոնը և Եվրախորհրդի նախագահ Միշելը հաստատել են իրենց լիակատար հանձնառությունը՝ աջակցելու այն […]
23:31 04.02.2022
ԱՄՆ-ի ավելի քան 50 կոնգրեսականներից բաղկացած երկկուսակցական խումբը միացել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնին և Գաս Բիլիրակիսին՝ ԱՄՆ Պետքարտուղարությունից և պաշտպանության նախարարությունից պահանջելով արգելափակելու չորրորդ սերնդի F-16 կործանիչների և արդիականացման սարքավորումների վաճառքը Թուրքիային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: Փետրվարի 4-ին պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և պաշտպանության նախարար Լլոյդ […]
23:24 04.02.2022
Փետրվարի 2-ից 4-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ 6000 քմ, Արարատ գյուղում՝ 4000 քմ, Արևշատ-Լանջազատ ավտոճանապարհին՝ 1.5 հա, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ 1000 քմ, Մեծավան գյուղում՝ 4 հա, Սյունիքի մարզի Մեղրի […]
23:04 04.02.2022
Փետրվարի 4-ին՝ ժամը 15:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 134/4 հասցեում ավտոմեքենա է այրվում. կա տուժած։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտեխսպասարկման […]
21:37 04.02.2022
Թուրքիայի վիճակագրական կազմակերպությունը (TÜİK) հրապարակել է 2021թ. Թուրքիայի բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալներ։ Դրանց համաձայն՝ Թուրքիայի բնակչությունը 2020թ. թվականի համեմատ աճել է 1 մլն 65 հազ. 911-ով՝ հասնելով 84 միլիոն 680 հազ. 273-ի։ Բնակչության 50.1%-ը կազմում են տղամարդիկ, իսկ 49.9%-ը՝ կանայք։ Թուրքիայում բնակություն հաստատած օտարերկրացիների թիվը ի տարբերություն նախորդ տարվա, 2021-ին աճել է 458 հազար 626 […]
21:28 04.02.2022
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս)՝ Ստամբուլից ընտրված պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ Այքութ Էրդողդուն օրերս Twitter-ի իր էջում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել Ադրբեջանից բնական գազի գնման գործընթացի վերաբերյալ։ Նրա պնդումներին արձագանքել է պաշտոնական Բաքուն, փոխանցում է ermenihaber-ը։ Թուրք ընդդիմադիր պատգամավորը, հղում անելով Թուրքիայի հաշվեքննիչ դատարանի (Sayıştay) զեկույցներին, ինչպես և էներգետիկ փորձագետների բացահայտումներին, պնդել է, […]
21:15 04.02.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանին: Վարչապետն անգնահատելի է համարել պարոն Ճգնավորյանի ավանդը երաժշտական արվեստում: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է կոմպոզիտորի ընթացիկ գործունեությամբ և հույս հայտնել, որ նա կշարունակի նոր հեղինակային գործերով հարստացնել հայ երաժշտարվեստը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մաեստրոյի նոր ստեղծագործությունները հայրենիքում ներկայացնելու հնարավորություններն ու հեռանկարները:
21:08 04.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում […]
17:01 04.02.2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կզբաղեցնի Նորվեգիայի Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 4-ին այդ մասին հաղորդել է Էե Էր կո հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով երկրի կառավարության որոշումը: «Այսօր պետխորհրդի նիստում Յենս Ստոլտենբերգը նշանակվեց Նորվեգիայի Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում՝ վեց տարի ժամկետով: (Փոխնախագահ) Իդա Վոլդեն Բախեն մարտի 1-ից կդառնա Կենտրոնական բանկի ժամանակավոր ղեկավարը մինչև […]
16:59 04.02.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի անժամանակ մահվան մասին: Անգնահատելի է պարոն Գրիգորյանի ներդրումը հայ երգարվեստի զարգացման գործում: Նա հեղինակ է մի շարք ստեղծագործությունների, որոնք մեր հարուստ մշակութային ժառանգության կարևոր մասն են: Արթուր […]
16:58 04.02.2022
ՀՀ վարչապետի 19.11.2018թ. «Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1535-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների 5 ներկայացուցիչ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից՝ հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար հասարակական կազմակերպությունները կարող են մինչև 2022թ. […]
16:55 04.02.2022
Էկոնոմիկայի նախարարությունը սկսում է չինական շուկայի հետ համագործակցությամբ հետաքրքրված հայկական ընկերությունների տվյալների հավաքագրում։ Եթե գործունեություն եք ծավալում՝ ▪️արդյունաբերության, ▪️գյուղատնտեսության, ▪️սննդի արդյունաբերության (հյութեր, կաթնամթերք, չիր, ջեմ, պահածոներ, ալկոհոլ, ջուր և այլն) ոլորտներում, հետաքրքրված եք չինական շուկայում երկարաժամկետ և կայուն համագործակցության հնարավորություններով, ձեր ընկերությունը կարող է ապահովել մեծ արտադրական ծավալներ, նախարարությունն առաջարկում է լրացնել տվյալների հավաքագրման հայտը՝ […]