TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+27.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Հունվարի 31-ից փետրվարի 4-ը Արցախում ոչնչացվել է 8 հատ խոշոր տրամաչափի զինամթերք

13:56 09.02.2022

2022թ. հունվարի 31-ից մինչև փետրվարի 4-ը ներառյալ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի կողմից Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանի տարածքներում հայտնաբերվել է 76 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք և ոչնչացվել է 8 հատ խոշոր տրամաչափի զինամթերք, մաքրվել է 34 888 մ2 տարածք: Այս մասին տեղեկացնում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Կատարված աշխատանքների արդյունքում 2020թ. […]

̰
«Բայդենի վարչակազմը Թուրքիայի շահերի համար Հունաստանից հետո վաճառում է Եգիպտոսին ևս». hունական մամուլ

13:52 09.02.2022

Հունական «News Break» լրատվական կայքը ոչ միանշանակ է արձագանքել տարածվող լուրերին, ըստ որոնց՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դադարեցնելու է Եգիպտոսին 130 միլիոն դոլար ռազմական աջակցության տրամադրումը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները՝ փորձելով ընդգծել հունական մամուլում Թուրքիայի նկատմամբ բացասական վերաբերմունքի առկայությունը։ Նշվում է, որ այդ լրատվակայքում հրապարակված «ԱՄՆ-ն Եգիպտոսին նույնպես վաճառում է» […]

̰
Կյանքից հեռացել է դերասան Ռուբեն Կարապետյանը

13:45 09.02.2022

74 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր արտիստ, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Ռուբեն Կարապետյանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը։ Դերասանի մահվան պատճառ է դարձել կորոնավիրուսը։

̰
Վրաերթի ենթարկված 62-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

13:42 09.02.2022

Հունվարի 28-ին՝ ժամը 11։25-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 49-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջերո» մակնիշի մեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ 41-ամյա վարորդը մահացել էր, իսկ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։ Փետրվարի 8-ին՝ ժամը 07։45-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված 62-ամյա ուղևորը՝ Կարո Անանյանը, վերակենդանացման բաժանմունքում […]

̰
ՀՖԿՍՊԻ շախմատիստների թիմը՝ համալսարանական գավաթի առցանց խաղարկության 3-րդ մրցանակակիր

13:38 09.02.2022

Փետրվարի 5-6-ն աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովի հիմնադրամի կողմից անցկացվել է արագ շախմատի համալսարանական գավաթի առցանց խաղարկությունը: Խաղարկությանը մասնակցել են նաև Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողները: ՀՖԿՍՊԻ շախմատիստների թիմը բավականին հաջող ելույթներ է ունեցել ու դարձել մրցաշարի 3-րդ մրցանակակիր։ Թիմում ընդգրկված են եղել Աննա Սարգսյանը, Ալեն Երեմյանը, Արտյոմ Մանուկյանը և Մարիամ Ավետիսյանը: […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

13:34 09.02.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Հայաստանի գիտական շրջանակների ներկայացուցիչները իրավունք կստանան օգտվելու 95,5 մլրդ եվրո ֆինանսավորմամբ ԵՄ համագործակցության ծրագրից

13:28 09.02.2022

Ազգային ժողովը փետրվարի 9-ին քննարկել է ««Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիրը, որը նախատեսված է 2021-2027 թվականների համար, 2014-2020 թվականներին […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

13:22 09.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

̰
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում

13:03 09.02.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը փետրվարի 8-9-ը։ Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

23:59 08.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից […]

̰
«Ինչպես կանխել հաջորդ պանդեմիան»․ Բիլ Գեյթսը գիրք է հեղինակել

23:48 08.02.2022

Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը գիրք է հեղինակել «Ինչպես կանխել հաջորդ պանդեմիան» (How To Prevent the Next Pandemic) վերնագրով: Դրանում գործարարը նկարագրել է այն քայլերը, որոնց օգնությամբ կարելի է խուսափել պանդեմիայից ապագայում, ինչպես նաև ավելի որակյալ բժշկական սպասարկում ապահովել մոլորակի բոլոր մարդկանց համար: «Ես հետևում եմ COVID-19-ին դրա հայտնվելուց ի վեր, աշխատում եմ Gates Foundation-ի […]

̰
Բլինկենն ու Չավուշօղլուն քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները

23:08 08.02.2022

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում երկու երկրների համակարգումն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները, հայտնել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը: «Առաջնորդները քննարկել են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը և լրացուցիչ քայլերը, որոնք Միացյալ Նահանգները կարող էր ձեռնարկել այդ ջանքերին աջակցելու համար: Նրանք նաև քննարկել […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

22:53 08.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված […]

̰ ̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:30 08.02.2022

Հանրապետության տարածքում փետրվարի 9-ի գիշերը, 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 9-ի ցերեկը առանձին շրջաններում, 10-ին շրջանների զգալի մասում, 11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ: Փետրվարի 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով, 10-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում փետրվարի […]

̰
Շարունակվում է պաշտպանության նախարարի աշխատանքային այցը ՀՀ հարավային սահմանագոտի

22:18 08.02.2022

Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր, հետևել ընթացող վերանորոգման և կառուցապատման աշխատանքներին, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, զորամասերի հրամանատարական կազմի հետ հանդիպումների ընթացքում, ծառայության համար պատշաճ կենցաղային պայմանների առկայությունից բացի, առանձնահատուկ կարևորել է զինծառայողների գիտելիքների և մարտունակության մակարդակի կտրուկ բարձրացման անհրաժեշտությունը: Սուրեն Պապիկյանն […]

̰

22:09 08.02.2022

Փետրվարի 8-ին՝ ժամը 14:47-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևքար բնակավայրի «Աղբղա» կոչվող հանդամասում այրվում են խոտի հակեր: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ […]

̰
ԵԱՀԿ-ի ղեկավարը բանակցությունների է մեկնում Կիև և Մոսկվա

22:01 08.02.2022

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահ և Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն հինգշաբթի երկօրյա այցով կժամանի Ուկրաինա: Այս մասին ասել է Լեհաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լուկաշ Յասինան, հայտնում է լեհական ռադիոն։ Նրա խոսքով ՝ Ռաուն կայցելի Կիև, ինչպես նաև կուղևորվի Ուկրաինայի արևելքում սահմանազատման գիծ: Յասինը նաև հայտնել է, որ փետրվարի 15-ին Զբիգնև Ռաուն […]

̰
SHANTNEWS

21:55 08.02.2022

̰ ̰
Հանցագործության մասին հաղորդումը սահմանված կարգով չի ընդունվել ոստիկանների կողմից. Դատախազություն

21:40 08.02.2022

ՀՀ ԱԱԾ-ում ստացված փաստական տվյալների հիման վրա, Ոստիկանությունից ՀՔԾ ուղարկվախծ նյութերով ՀՀ ՀՔԾ-ում հարուցված և քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել էր, որ Բերդ քաղաքի բնակիչ Կ. Մ.-ն, հայտաբերելով անհայտ անձի կողմից տան բակում գտնվող արհեստանոց-շինության մուտքի դռների կողպեքները կոտրելով ապօրինի մուտք գործելու միջոցով մի քանի իրերի, այդ թվում՝ իր անունով հաշվառված որսորդական հրացանի գողության փաստը, […]

̰
̰
Ալեն Սիմոնյանը մի շարք օրենքներ է ստորագրել

21:01 08.02.2022

Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը փետրվարի 8-ին ստորագրել է՝ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքները, «Գնումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ […]

̰
Մեղվահովիտում այրվել է մոտ 100 խմ գոմաղբ

20:52 08.02.2022

Փետրվարի 8-ին՝ ժամը 12։55-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղվահովիտ համայնքի 1-ին փողոցի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է , որ Նորամուտ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է գոմաղբ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, […]

̰
Անդրադարձ է կատարվել մշակույթի ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը

20:44 08.02.2022

Փետրվարի 8-ին Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Աննա Սահակյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, Մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի հետ։ Այս մասին տեղեկացրին Վրաստանումն Հայաստանի դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մշակույթի ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը, մտքեր են փոխանակվել այն առավել խորացնելու հնարավորությունների վերաբերյալ։

̰

20:39 08.02.2022

Փետրվարի 8-ին` ժամը 14:47-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան համայնքի Սևքար բնակավայրի «Աղբղա» կոչվող հանդամասում այրվում են խոտի հակեր: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետից […]

̰
Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ադրբեջանական իշխանությունների նախաձեռնությունը

20:33 08.02.2022

Օրերս Ադրբեջանի իշխանությունները ի դեմս Մշակույթի նախարարի հանդես են եկել հերթական հակահայկական նախաձեռնությամբ, որի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ․ «Համաձայն վերջինիս հայտարարության՝ Ադրբեջանում ձևավորվել է տեղի և արտերկրյա մասնագետներից կազմված «Աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի նպատակն է, այսպես կոչված, աղվանական կրոնական տաճարներից հեռացնել «հայերի թողած կեղծ հետքերը»: Մայր […]

̰
Երևանը սոցիալական պաշտպանության նոր համակարգ կունենա

20:29 08.02.2022

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երեք նոր տեղակալ ունի: Այսօր կայացած 8-րդ նստաշրջանի անդրանիկ նիստում ավագանին հավանություն է տվել որոշման նախագծերին: Քվեարկությամբ Երևանի փոխքաղաքապետեր են նշանակվել Գևորգ Սիմոնյանը, ով համակարգելու է առողջապահության և սպորտի ոլորտները, Սուրեն Գրիգորյանը, որը համակարգելու է առևտրի և գովազդի ոլորտները և Ստեփան Մաչյանը, ում վերապահված է քաղաքաշինական ոլորտի համակարգումը: Շնորհավորելով Երևանի թիմը […]

̰
Հունանյանը հաստատում է՝ Բելառուսի դեսպանն այսօր եղել է ՀՀ ԱԳՆ-ում

20:23 08.02.2022

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հաստատում է այն տեղեկությունը, որ Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը այսօր՝ փետրվարի 8-ին, եղել է Հայաստանի արտգործնախարարությունում: ԱԳՆ մամուլի խոսնակն այս տեղեկությունը հայտնեց «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ զերծ մնալով հավելյալ մեկնաբանություններից: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական «Ռոսիա» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման […]

̰
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է

20:15 08.02.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային […]

̰
BACK_TO_TOP