TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+17.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Շառլ Միշելի և Էմանուել Մակրոնի ակտիվ միջնորդությամբ ութ հայ զինծառայողներ ազատ են արձակվել և ապահով ժամանել են Երևան

15:23 07.02.2022

Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ակտիվ միջնորդությամբ այսօր՝ 2022 թվականի փետրվարի 7-ին, ևս ութ հայ զինծառայողներ ազատ են արձակվել և ապահով ժամանել են Երևան։ Լուսանկարները՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կողմից:

̰
Մի շարք հետախուզվողներ են հայտնաբերվել

15:17 07.02.2022

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 6-ին Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Կարեն Կ.-ն, որը հունվարի 27-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: […]

̰
Տեսչական մարմինների կողմից կարանտինի ընթացքում սահմանափակումների խախտումների հետ կապված վարույթները կպարզեցվեն

15:12 07.02.2022

Փետրվարի 7-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որը նախագահել է Վլադիմիր Վարդանյանը, առաջին ընթերցմամբ քննարկվել է կառավարության հեղինակած ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, ներկայացնելով […]

̰
Իսրայելի նախագահականից հաստատել են, որ Հերցոգը ծրագրում է մեկնել Թուրքիա

15:06 07.02.2022

Իսրայելի նախագահականից հաստատել են տեղեկությունն այն մասին, որ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը ծրագրում է մեկնել Թուրքիա և հանդիպել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Այդ մասին ասվել է երեկ երեկոյան Իսրայելի ու Թուրքիայի նախագահների միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում։ Հերցոգը շուտափույթ ապաքինում է մաղթել կորոնավիրուսի «Օմիկրոն» տեսակի շտամով վարակված Էրդողանին ու նրա կնոջը: Հաղորդվում է, […]

̰
SHANTNEWS

14:59 07.02.2022

̰
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի որոշ հասցեներում մինչև 20:00 ջուր չի լինի

14:54 07.02.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 7-ին՝ ժամը 10.00-20.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի, Գագարինավան թաղամասի, Վարսեր գյուղի, Կոտայքի մարզի՝ Ջրառատ գյուղի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

14:47 07.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքն անվաշղթաների կիրառման դեպքում անցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]

̰
Սևքար համայնքում շչակ է գործարկվելու

14:41 07.02.2022

Փետրվարի 8-ին՝ ժամը 12։00-ին, Իջևան համայնքի Սևքար բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարման, տարահանման և պատսպարման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:

̰
Այս շաբաթ Ասկերանի շրջանից հայտնաբերվել է հրթիռակասետային 12 ռումբ, 6 պայթուցիչ, 6 հրթիռ և 44 ձեռքի նռնակ

14:35 07.02.2022

2022 թվականի հունվարի 31-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 475 զանգ: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 5 ելք, որից 1-ը բնակելի շինությունում, 2-ը աղբանոցներում և մեկը չոր խոտածածկ տարածքում: Հրդեհի մեկ դեպք գրանցվել է փետրվարի 7-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքում մասնակի այրվել է […]

̰
Բացահայտվել է ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու դեպք

14:27 07.02.2022

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով, որը հարուցվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, բացահայտվել է ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու ևս մեկ դեպք: Մասնավորապես, 57-ամյա տղամարդու կողմից իր երկու որդիների և այլ անձանց հետ նախնական […]

̰
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել կրթության ոլորտի բարեփոխմանը միտված նախագծերին

14:21 07.02.2022

ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 7-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել ««Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որը հեղինակել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Նախատեսվում է, որ  տարրական հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առաջինից չորրորդ դասարանների սովորողներին պետությունը […]

̰
Ձնահոսք Աֆղանստանում․ կա առնվազն 15 զոհ

14:15 07.02.2022

Աֆղանստանի Կունար նահանգի Դանգամ շրջանում ձնահոսքի տակ է մնացել 20 մարդ, հայտնաբերվել են 15 զոհվածների մարմիններ, հաղորդում է տեղական Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: «Հայտնաբերվել է 15 մարմին, մյուսների որոնումները շարունակվում են»,- հաղորդում է հեռուստաալիքը: 20 people were trapped in a snow avalanche in Kunar’s Dangam district, local officials said on Monday. 15 bodies […]

̰
«Հորիզոն Եվրոպա» գիտական ծրագրին մասնակցելու մասին» օրենքի նախագծին տրվել է դրական եզրակացություն

14:07 07.02.2022

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել 2021 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն: Նշենք, որ օրենքի նախագիծը մշակվել է «Միջազգային […]

̰
Ռուսաստանի տարածքում զորավարժությունները չպետք է անհանգստացնեն հարևաններին. Պեսկով

14:00 07.02.2022

Ռուսաստանի տարածքում անցկացվող զորավարժությունները ոչ մի կերպ չպետք է առիթ հանդիսանան հարևանների մտահոգության համար: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՝ պատասխանելով Կուրիլյան կղզիների շրջանում զորավարժությունների կապակցությամբ Ճապոնիայի բողոքի մասին հարցին: «Իհարկե, մենք շարունակում ենք ռազմական շինարարության գործընթացը, բանակային մարզումների գործընթացը, զորավարժությունները և Ռուսաստանի Դաշնության ողջ աշխարհագրության ուսումնասիրությունը, ներառյալ Հեռավոր […]

̰
Դիտարկվում է Վրաստանի և ԱՄՆ միջև վիզային ռեժիմի վերացման հարցը

13:54 07.02.2022

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելի Դեգնանի խոսքերով՝ Միացյալ Նահանգները հետևում են Վրաստանի՝ Եվրոպայի հետ առանց վիզայի ճանապարհորդության ծրագրին, հասկանալու համար՝ արդյոք Վրաստանը պատրա՞ստ է դյուրացնել ԱՄՆ-ի հետ վիզային ռեժիմը, փոխանցում է Aliq.ge-ն։ Ըստ Դեգնանի՝ Միացյալ Նահանգները գնահատում են Վրաստանի ջանքերը, սակայն վիզային ռեժիմի դյուրացումը հիմնված է խիստ պահանջների վրա: «Մենք հետևում ենք, թե ինչպես […]

̰
Տաշիրի ոստիկաններն ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերել

13:48 07.02.2022

Փետրվարի 2-ին Տաշիրի ոստիկանների աչալուրջ ծառայության շնորհիվ ապօրինի պահվող հրացաններ առգրավվեցին։ Ժամը 17-ին բաժնի քրեական հետախույզները Տաշիր քաղաքի Երևանյան-Լճափնյա փողոցների խաչմերուկում, շրջայցի ժամանակ, նկատել էին «ՎԱԶ 2121» մակնիշի մեքենա, որի սրահում հրացաններ կային: Վարորդը Տաշիր քաղաքի բնակիչ էր, երկու ուղևորները՝ Նորաշեն գյուղի: Ստուգման արդյունքում պարզվեց, որ «BM-16», «ԻԺ» և «Վալտեր» տիպի հրացաններից միայն վարորդին պատկանող […]

̰
Ավարտվել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը. հայտնի են չեմպիոնները

13:42 07.02.2022

Փետրվարի 1-6-ը Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում կայացել է ծանրամարտի Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությունը: Տղամարդկանց մրցումներին մոտ 130 ծանրորդ է մասնակցել, որոնք 5 օր շարունակ 10 քաշային կարգերում պայքարել են Հայաստանի չեմպիոնի կոչման համար: Առավել հետաքրքիր է ստացվել գերծանր քաշային ծանրորդների պայքարը, ովքեր մրցահարթակ են դուրս եկել փետրվարի 6-ին: Համառ պայքարում չեմպիոնի կոչմանն արժանացել […]

̰
Հայտնի են հայրենիք վերադարձած հայ ռազմագերիների անունները

13:36 07.02.2022

Փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերի վերադարձել է հայրենիք։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Անուններ. Տարզյան Սարգիս Բալայան Վարդգես Պետրոսյան Արմեն Բաբայան Արթուր Սարգսյան Հմայակ Գալոյան Գուրգեն Կյուրեղյան Գրիգոր Մալոյան Վաղարշակ

̰
Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 8 հայ գերի․ օդանավը քիչ առաջ վայրէջք է կատարել

13:31 07.02.2022

Գերեվարված ութ մեր հայրենակից վերադարձվել է Հայաստան: Օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց: Քիչ հետո տղաները կանցնեն բժշկական հետազոտություն և կապ կհաստատեն նաև ընտանիքի անդամների հետ: Այս մասին հայտնել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ «Գերեվարված ութ մեր հայրենակից վերադարձվել է Հայաստան: Օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց: Քիչ հետո տղաները կանցնեն բժշկական հետազոտություն եւ կապ կհաստատեմ նաև […]

̰
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է

13:22 07.02.2022

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

̰
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում

13:21 07.02.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը փետրվարի 6-7-ը։ Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Պետությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակած անձը ներգրավվել է որպես մեղադրյալ․ ԱՀ ՔԿ

13:15 07.02.2022

ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործով ԱՀ Քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3- րդ մասի 1-ին կետով և 345-րդ հոդվածի 1-ին մասով կատարած արարքների համար որպես մեղադրյալ է ներգրավել հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ զբաղվող ԱՁ տնօրենը, որը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված պատերազմի հետևանքով ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ […]

̰
Հայաստանի Մ-19 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

13:07 07.02.2022

Հայաստանի Մ-19 հավաքականը փետրվարի 11-15-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Թիմի գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Ռաֆայել Մանասյան – ԲԿՄԱ Անդրանիկ Մարտիրոսյան – ԲԿՄԱ Պաշտպաններ Գոռ Առաքելյան – ԲԿՄԱ Հովհաննես Գևորգյան – ԲԿՄԱ Յուրի Մարտիրոսյան – ԲԿՄԱ Դավիթ Սարգսյան – «Արարատ-Արմենիա» Էրիկ Սմբատյան – «Արարատ-Արմենիա» Նարեկ […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

23:55 05.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Սարավան-«Զանգեր» հատվածին, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին […]

̰
Մեքսիկայում անհայտ անձինք 16 մարդու են սպանել

23:38 05.02.2022

Մեքսիկայի կենտրոնական մասում գտնվող Սակատեկաս նահանգում երկու զանգվածային սպանություն է տեղի ունեցել ։ Անհայտ հանցագործների զոհ է դարձել ընդհանուր առմամբ 16 մարդ, շաբաթ Twitter-ում հայտնել է շրջանի դատախազությունը: «Այսօր Ֆրեսնիլյոյի և Պանֆիլո-Նատերի մունիցիպալիտետներում հայտնաբերվել են համապատասխանաբար 10 և 6 մարդու մարմիններ»,- ասված է գրառման մեջ: Իշխանությունների ներկայացուցիչները սկսել են պարզել կատարվածի հանգամանքները։ «Հետաքննության ընթացքի մասին […]

̰
Վահան Բիչախչյանը Լեհաստանի առաջնությունում իր նորամուտը նշեց գոլով

23:26 05.02.2022

Վահան Բիչախչյանը Լեհաստանի առաջնությունում իր նորամուտը նշեց գոլով: Մեր ընտրանու կիսապաշտպանը «Պոգոնի» կազմում փոխարինման դուրս գալուց րոպեներ անց գրավեց «Պյաստի» դարպասը:

̰ ̰
Կանադայի արևելքում գրեթե 50 հազար մարդ առանց էլեկտրականության է մնացել

22:50 05.02.2022

Նոր Շոտլանդիա Ատլանտյան նահանգում մոլեգնող սառցե անձրևի պատճառով քառասունութ հազար սպառողներ զրկվել են էլեկտրամատակարարումից: Այս մասին շաբաթ հայտնել է ICTV հեռուստաալիքը։ Տարածաշրջանում վնասվել են էլեկտրահաղորդման բազմաթիվ գծեր։ Ինչպես հայտնել են տեղի էներգացանցային ընկերությունում, վթարային բրիգադներն արդեն վերացնում են տարերքի հետևանքները: Տուժածների մասին տեղեկություններ չկան։

̰
Մառախուղ և ձյուն․ ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

22:46 05.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան և Կապան քաղաքներում տեղում […]

̰
ՀՅԴ 131-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսություն է տեղի ունեցել

22:35 05.02.2022

«Դվին հոլ» համալիրում այսօր տեղի է ունեցել Հայ Հեղափոխական Դաշնակցության 131-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսությունը։Հանդիսությանը մասնակցել  են կուսակցականներ, հասարակական-քաղաքական գործիչներ: Կուսակցության անցած ճանապարհի , ձեռքբերումներ ու քաղաքական ուղենիշի մասին ելույթներ են ունեցել գերագույն գործադիր մարմնի բյուրոյի  անդամներ, կուսակցականներ: Հիշեցնենք ՀՅԴ-ն ստեղծվել է 1890 թվականին, ազգային երրորդ կուսակցությունն է։ Հիմնադիրները և առաջին ղեկավարներն էին Քրիստափոր Միքայելյանը, Սիմոն Զավարյանը […]

̰
BACK_TO_TOP