16:52 04.02.2022
Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ-ն Եվրոպական միության աջակցությամբ իրականացրել է «Քաղաքացիների ձայնը և գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրը, որի շրջանակներում, մասնագետների ուսումնասիրությունների հիման վրա, մշակվել է Լոռու մարզում զբոսաշրջության զարգացման ռազմավարական առաջարկ ուղեցույց։ Ծրագրի նպատակն է օգնել ՏԻՄ-երին հասկանալու համայնքների ուժեղ և թույլ կողմերը, հնարավորությունները տուրիզմը համայնքներում զարգացնելու համար։ Ստեղծված ուղեցույցը ներկայացնելու համար հրավիրվել էր քննարկում, […]
16:48 04.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ «Մեղրու սար» կոչվող հատվածում, Կոտայքի […]
16:45 04.02.2022
Փետրվարի 4-ին՝ ժամը 15:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 134/4 հասցեում ավտոմեքենա է այրվում. կա տուժած։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտովերանորոգման […]
16:41 04.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վանաձոր համայնքի նախկին ղեկավարը, 2016-2021թթ. ընթացքում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, կատարել պաշտոնեական կեղծիք՝ պետության և համայնքի […]
16:35 04.02.2022
Միացյալ Թագավորության կառավարությունը ներկայումս աշխատում է Հայաստանի Հանրապետության հետ՝ վերջնական տեսքի բերելու Միացյալ Թագավորություն-Հայաստանի Հանրապետություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն ընդգրկում է երկկողմ հարցերի ողջ շրջանակը: Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան […]
16:08 04.02.2022
Կառավարության հեղինակած ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը փետրվարի 4-ին քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի ներկայացմամբ՝ առաջարկվել է սահմանել, որ կուսակցությունների, հիմնադրամների, ՊՈԱԿ-ների, հասարակական կազմակերպությունների կամ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների Բյուրոյի լուծարման դեպքերում, եթե գույքը […]
16:04 04.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Անվաշղթաների կիրառման դեպքում Սարավան-«Զանգեր» (ձյուն) կոչվող հատվածը բաց է կցորդիչով բեռնատարների համար։ […]
15:58 04.02.2022
Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության վերաբերյալ «Շուշիի հռչակագիրը»։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Հռչակագիրը նախապես արժանացել էր Թուրքիայի մեջլիսի արտաքին կապերի հանձնաժողովի հավանությանը։ Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել Թուրքիայի մեջլիսի 266 պատգամավոր։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի կողմից անցյալ տարվա հունիսի 15-ին ստորագրված հռչակագրում, […]
15:55 04.02.2022
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է` ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության («Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ «կարգո» բեռնային համալիր) տարածքում՝ մաքսային գործառնություններին զուգընթաց, իրականացվում են վերանորոգման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Տարածքի սահմանափակ հնարավորություններով և շինարարական աշխատանքների տեխնոլոգիական առանձնահատկություններով պայմանավորված՝ մաքսային ծառայության անխափան սպասարկումն ապահովելու նպատակով այն ամբողջությամբ իրականացվում է «Արմենիա» միջազգային […]
15:51 04.02.2022
63 տարեկանում կյանքից հեռացել է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը։ Արթուր Գրիգորյանը սովորել է Երևանի Տիգրան Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային, այնուհետև՝ կոմպոզիցիայի դասարանում, 1975-1979 թվականներին՝ Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1981-1983 թվականներին և 1987 թվականից դասավանդել է «Հայհամերգ» էստրադային ստուդիայում։ 1983-1984 թվականներին աշխատել է Գեղագիտության ազգային կենտրոնում։ 1984-1991 թվականներին սովորել է Մոսկվայի թատերական արվեստի պետական […]
15:44 04.02.2022
Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները փետրվարի 3-ին Բագրատունյաց փողոցից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել Վաչագան Պ.-ին, որը 2021 թ. օգոստոսի 26-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից […]
15:36 04.02.2022
Փետրվարի 1-ին և 2-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել: Փետրվարի 1-ին Սուրբ Շողակաթ եկեղեցու մոտից բերման ենթարկվեցին երկու տղամարդ, որոնցից մեկը՝ Էջմիածնի, մյուսը՝ Սյունիքի մարզի Դարբաս գյուղի բնակիչ էր: Էջմիածնի 61-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված, իսկ Դարբաս գյուղի 40-ամյա բնակչի խուզարկությամբ՝ 4 փաթեթ նմանատիպ […]
15:30 04.02.2022
Ս․թ․ փետրվարի 4-ին տեղի է ունեցել Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։ Այս մասին տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի միջև առկա բարձր մակարդակի համագործակցությանը։ Ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը՝ երկու պետությունների միջև հարաբերությունների առավել ամրապնդման հարցում։ Այս համատեքստում մտքեր են փոխանակվել երկու […]
15:25 04.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել 2021 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, բուհերի ռեկտորներ և ուսանողներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Կարեն Թռչունյանը տեղեկացրել է, որ մրցույթում հաղթող են ճանաչվել 34 ուսանողներ, որոնցից 16-ը՝ բակալավրի կրթական […]
15:14 04.02.2022
Ս. թ. փետրվարի 4-ին տեղի ունեցավ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։ Օրակարգային առաջին երկու հարցերը վերաբերում էին Խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությանը։ Միաձայն «կողմ» քվեարկությամբ Խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, իսկ քարտուղար՝ համալսարանի գիտական քարտուղար Հասմիկ Փիլավջյանը: Հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահ Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն հայտնեց Խորհրդի անդամներին այդ բարձր […]
15:06 04.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ մշակույթի նախկին նախարար, «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Հասմիկ Պողոսյանի որդու կնոջ` Ֆրանչեսկա Կուտրուպիի կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու դեպքի հանգամանքները: […]
14:59 04.02.2022
Ուկրաինա կատարած այցի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել ուկրաինացի պաշտոնակից Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Հանդիպումից հետո Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ ներառյալ Ղրիմը։ «Թուրքիան պատրաստ է իրենից կախված ամեն ինչ անել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա ճգնաժամի հանգուցալուծման համար։ Մենք՝ որպես Թուրքիա, ոչ թե […]
14:50 04.02.2022
Այսօր Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որը նվիրված է քաղցկեղի կանխարգելման արդյունավետության, սքրինինգային հետազոտությունների կարևորության, հիվանդության վաղ փուլում հայտնաբերման և բուժման վերաբերյալ իրազեկման բարձրացմանը։ Այս տարվա կարգախոսն է. «Կյանք փրկող ծառայությունների հասանելիություն և հավասարություն»։ 2020 թվականին Հայաստանում քաղցկեղով հիվանդացությունը (առաջնակի ախտորոշված) կազմել է 6934 դեպք, իսկ մահացությունը` 5367 դեպք, որը կազմում է ընդհանուր մահերի […]
14:44 04.02.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է մաքսային բարեփոխումների ընթացքը: Վարչապետին ներկայացվել է մաքսային վարչարարության զարգացման ծրագիրը, որով նախատեսվում է պետական սահմանի անցման կետերում և արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) սպասարկման կենտրոններում էտալոնային մոդելի ներդրում: Բարեփոխմամբ ակնկալվում է՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրում, արտահանման խթանում, առևտրի դյուրինացում, կրկնակի հսկողության բացառում, տարանցման ներուժի […]
14:34 04.02.2022
Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ հայտարարություն են ընդունել Միջազգային հարաբերությունների մասին։ Փաստաթուղթը հրապարակվել է փետրվարի 4-ին Կրեմլի կայքում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այժմ այցով գտնվում է Պեկինում։ Նա բանակցություններ է վարում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ Մասնավորապես, Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են առանձին պետությունների կողմից ժողովրդավարության հասկացության օգտագործմանը՝ այլ երկրների վրա ճնշում գործադրելու համար։ Նշվում է, […]
14:23 04.02.2022
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 4-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է կառավարության հեղինակած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Գլոբալ ֆորումի շրջանակում Հայաստանի կողմից ստանձնած […]
14:13 04.02.2022
Թուրքիայի Սամսուն քաղաքում անհայտ անձինք հարձակում են գործել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանի վրա: Հարձակումը, սակայն, անհայտ հանգամանքներով հնարավոր չի եղել ավարտին հասցնել: Ինչպես հաղորդում է Еrmenihaber-ը, փետրվարի 3-ին անհայտ անձինք պարաններ են փաթաթել ձիու ոտքերին, որի վրա բազմած դիրքով քանդակված է Աթաթուրքը, և փորձել են պարաններից քաշելով, ցած գցել արձանը: Ոստիկանությունը տարածքը […]
14:07 04.02.2022
2020թ. դեկտեմբերի 10-ին հաղորդվել էր Ստեփանակերտ քաղաքի Մ.Բաղրամյան փողոցում գտնվող Ռ.Ս.-ին պատկանող խանութից 2020թ. նոյեմբերի 9-ից մինչև 10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձի կողմից գողություն կատարելու մասին: Քրեական հետախուզության վարչության ծառայողները՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Ա.Տ-ի (ծնված 1996թ) և Ա.Հ.-ի (ծնված 1997թ.) հետ տարված աշխատանքների արդյունքում պարզել են, որ վերջիններս 2020թ. նոյեմբերին նշված խանութից գողացել են ոգելից […]
14:00 04.02.2022
Ռուսական «Գազպրոմը» և Չինաստանի ազգային նավթագազային կորպորացիան (CNPC) փետրվարի 4-ին 10 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարման պայմանագիր են ստորագրել «հեռավորարևելյան»։ Այս մասին հայտնում է «Գազպրոմի» մամուլի ծառայությունը։ «Նախագծի՝ ամբողջ հզորությամբ դուրս գալուց հետո Չինաստան ռուսական խողովակաշարային գազի մատակարարումների ծավալը կավելանա 10 մլրդ խմ-ով և ընդհանուր առմամբ կհասնի տարեկան 48 մլրդ խմ-ի (ներառյալ Սիբիրի ուժը մայրուղային […]
13:53 04.02.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ նշելով, որ կառավարությունը պատրաստակամ է աջակցելու դեսպանին հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների չիրացված ներուժի առկայությունն ու քննարկել երկու երկրների միջև համագործակցության […]
13:50 04.02.2022
Համաճարակով պայմանավորված Հայաստանում 108 դպրոց դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը դասընթացները ամբողջությամբ կամ մասնակի հեռավար կազմակերպելու համար: «Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան, այս մասին նշեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: «Ամբողջությամբ հեռավար դասընթացի անցնելու համար դիմել է մոտ 48 դպրոց: Մնացածը դասընթացները հեռավար կանցկացնեն մասնակի: Այսինքն՝ ոչ բոլոր դասարանները հեռավար […]
13:43 04.02.2022
Հրազդան գետի վրա կառուցված 252մ երկարությամբ և 28մ լայնությամբ Երևանի 5-րդ խոշոր կամուրջը գրեթե պատրաստ է: Այն մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերն իրար կապող նոր ճանապարհի ամենակարևոր ու պատասխանատու կառույցն է: Նոր կամրջի վրայով շինարարների հետ միասին առաջին անգամ անցել է նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներում […]
13:30 04.02.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացնում է, որ Նիդեռլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսի հետ քննարկել են մեր երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդման հնարավորությունները, հատկապես արդյունաբերության, քիմիական արդյունաբերության, տեքստիլ արդյունաբերության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, դեղագործության, մեքենաշինության և զբոսաշրջության ոլորտներում:
13:23 04.02.2022
Փետրվարի 2-ին Բերձոր քաղաքի 45-ամյա բնակիչ Ա.Հ.-ն ոստիկանություն է դիմել, որ ս.թ. փետրվարի 1-ին Բերձոր քաղաքի մերձակա տարածքից կորել է իրեն պատկանող 120 կգ կենդանի քաշով մեկ գլուխ ցուլը: ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ ձեռնարկված համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներ՝ Գ.Դ.-ն (ծնված 2000թ.) և […]