21:45 02.02.2022
Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին չորեքշաբթի հաստատել է անվտանգության ոլորտում Ռուսաստանի առաջարկներին Վաշինգտոնի պատասխանների իսկությունը, որոնք հրապարակվել են իսպանական El Pais թերթի կողմից: Ինչպես նշել է ռազմական գերատեսչության ներկայացուցիչը, «Միացյալ Նահանգների առաջադրած առաջարկները արտահոսքի տեսքով հայտնվել են եվրոպական մեկ պարբերականում»: «Մենք չենք հրապարակել այդ փաստաթուղթը։ Բայց հիմա այն հրապարակվել է, և դա հաստատում է ամբողջ […]
21:36 02.02.2022
Հունվար ամսին Լոռու մարզի Ազնվաձոր գյուղի մի տնից գողություն էին արել: Ինչ-որ մեկը տեսել էր, որ տան պատուհանը բաց է, ներս էր մտել, գողացել գորգ, կենցաղային ապրանքներ ու հեռացել: Բնակարանային գողությունը բացահայտվեց օպերատիվ ճանապարհով: Ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ բնակարանային գողությունն արել է Ազնվաձոր գյուղի 56-ամյա մի բնակիչ, որ տուժողի համագյուղացին է: […]
21:30 02.02.2022
Հունվարի 27-ին ոստիկանության Մաշտոցի բաժին էր դիմել Կոտայքի մարզի բնակիչ, 45-ամյա մի կին. մոտ կես ժամ առաջ երթուղային միկրոավտոբուսում պայուսակից գողացել էին դրամ: Գրպանահատություն էր, և բաժնի ծառայողները տեղեկությունը փոխանցեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողներին. հենց նրանք են մասնագիտացված գրպանահատության դեմ պայքարում: Փորձառու ոստիկանների գործողություններն արագ արդյունք տվին. ահազանգից րոպեներ […]
21:20 02.02.2022
2022 թվականի փետրվարի 1-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները դատապարտյալ Ա. Լ.-ի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջ պայուսակից հայտնաբերել են երկու պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 57 գրամ քաշով բուսական զանգված, 15 հատ բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 14 հատ լիցքավորիչ, ինչպես նաև […]
21:12 02.02.2022
Այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի Արալեզ գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 25-ամյա Անդրանիկ Մուրադյանի վարած UAZ մակնիշի և 37-ամյա Մուշեղ Միրանյանի վարած Mercedes C180 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից 3-ը երեխաներ են, տեղափոխվել են […]
20:58 02.02.2022
Առաջնորդվելով Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 2-րդ եւ 4-5-րդ մասերով՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը Հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին: Այս մասին տեղեկացրին ԱԺ կայքից։
20:51 02.02.2022
Վեդիում նախադեպը չունեցող ջրամբար է կառուցվում, որով կլուծվի Արարատյան հարթավայրի ոռոգման խնդիրը։ Մեծածավալ շինարության համար 90 մլն եվրո է ներդրվել, 75 մլնը վարկային միջոցներ են, 15 մլնը՝ պետբյուջեից։ Կառավարությունը մտադիր է ևս 15 նման ենթակառուցվածքի շինարարություն սկսել։
20:45 02.02.2022
Վարանդայի շրջանում իրականացված որոնումներն այսօր արդյունք չեն տվել։ Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։ Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1709 աճյուն։ Որոնումների առաջիկա ուղղությունների […]
20:37 02.02.2022
Փետրվարի 2-ին՝ ժամը 16:25-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 126-րդ կմ-ին «Scania» մակնիշի հեղուկ գազով բեռնված կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ա. Ս. Ա., ծնված […]
20:23 02.02.2022
Փետրվարի 2-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
20:09 02.02.2022
Փետրվարի 2-ին Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ալեքսանդր Շալենբերգը մասնակցել են Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի պաշտոնական բացման արարողությանը: Նախարար Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Բարև Ձեզ: Շնորհարվում եմ բոլորիս գրասենյակի բացման կապակցությամբ: Ուզում եմ նշել, որ ինձ համար հաճելի և պատվաբեր է ներկա գտնվել այս միջոցառմանը։ Անշուշտ, մենք […]
17:00 02.02.2022
Փետրվարի 2-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
16:59 02.02.2022
Ղրղզա-տաջիկական սահմանին իրադրությունը մնում է լարված, բայց հակամարտության համար նախադրյալներ առայժմ չկան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 2-ին լրագրողներին հայտնել է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) ղեկավար Կամչիբեկ Տաշիևը: «Ես չէի ասի, թե սահմանին իրադրությունը հանգիստ է, այն լարված է: Առայժմ ոչ մի նախադրյալ չկա, որ այն կդառնա կոնֆլիկտային»,- հայտարարել է Տաշիևը: […]
16:53 02.02.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել ինքնամեկուսացումից և արդեն վերադարձել է աշխատանքի։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Փետրվարի 1-ից ուժի մեջ մտած կառավարության որոշմամբ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով) ամբողջական պատվաստված անձինք ինքնամեկուսացվում են ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7 օրացուցային օրով: Չպատվաստված անձինք ինքնամեկուսացվում […]
16:48 02.02.2022
Վրաստանում օրական 3-4 հազար երեխա է վարակվում կորոնավիրուսով։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր, Իմունականխարգելման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար Իվանե Չխաիձեն։ «Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ընդհանուր վիճակագրության համաձայն՝ երեխաների վարակվածության մակարդակը 15 տոկոս է։ Վարակված յուրաքանչյուր 100-ից 15-ը երեխա է։ Միանգամայն հնարավոր է, որ «Օմիկրոնի» արագ տարածման ֆոնին այս […]
16:45 02.02.2022
Նախորդ տարի ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ահազանգման կենտրոնում 2021 թվականին գրանցվել է 1 մլն 443 հազար 236 զանգ, ինչը մոտ 200 հազարով պակաս է 2020 թվականի արդյունքներից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Արսեն Մկրտչյանը նշեց, որ դեպքերի, պատահարների ընդհանուր թիվը ևս […]
16:38 02.02.2022
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի փետրվարի 2-ին` ժամը 12:00-ին, 414 դահլիճում: Օրակարգը` այստեղ : Փետրվարի 3-ին` ժամը 11:00-ին, 214 դահլիճում տեղի կունենա Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը : Փետրվարի 3-ին` ժամը 11:30-ին, 414 դահլիճում կկայանա Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա փետրվարի 4-ին՝ ժամը […]
16:33 02.02.2022
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը 9 գնդակ ուղարկեց Իսրայելի դարպասը՝ սեփականն ընդունելով 2-ը: Մեր ընտրանու կազմում մեկական անգամ աչքի ընկան Լուկաս Ռոզենսկին, Վիտինյոն, Նիկիտա Խրոմիխը, Դենիս Նևեդրովը, Ռաֆիկ Մելիքյանը, իսկ Արթուր Մելքոնյանը և Գարեգին Մաշումյանը «դուբլ» ձևակերպեցին: ՀՖՖ-ն ներկայացրել է հանդիպման գոլերը։
16:24 02.02.2022
Վրաստանի չորս քաղաքների՝ Թբիլիսիի, Քութայիսի, Փոթիի և Քոբուլեթի բնակիչները բողոքի ակցիայի են դուրս եկել երկրում գների բարձրացման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Sputnik Վրաստանի թղթակիցը պատմում է իրադարձությունների վայրից: Մի քանի տասնյակ մարդ ձեռքներին պլակատներ են բռնել հետևյալ մակագրություններով՝ «Բարձրացրեք աշխատավարձերը», «Իշխանությունները ծիծաղում են մեզ վրա», «Ի՞նչ լուր կա աշխատանքի տեղավորման մասին», «Հնդկաձավարը […]
16:13 02.02.2022
Ոստիկանության ՔՈԳՎ և Դիլիջանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 1-ին Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի տներից մեկում հայտնաբերվել և Դիլիջանի բաժին բերման է ենթարկվել 46-ամյա Ռազմիկ Հ.-ն, որը 2020 թ. դեկտեմբերի 30-ից ՌԴ Լենինգրադյան մարզի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել […]
16:11 02.02.2022
«Ազատություն» ռադիոկայանի՝ փետրվարի 1-ին հրապարակած տեսանյութում, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից մեկի կալանավորը բարձրաձայնել էր, որ ամիսներ շարունակ դիմել է քրեակատարողական հիմնարկի համապատասխան աշխատակիցներին` կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվելու համար, սակայն ՔԿՀ-ի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել, ինչի արդյունքում` անձը զրկվել է պատվաստվելու իր իրավունքից: ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի որոշմամբ հրապարակման հիման վրա նշանակվել է ծառայողական […]
16:07 02.02.2022
Հունվարի 31-ին ընդունված կառավարության որոշման համաձայն՝ Ռումինիա մուտք գործելու դեպքում գործում է 5-օրյա կարանտինի պահանջ, սակայն կարանտինից ազատված են անձինք, որոնք ունեն պատվաստման ապացույց (ԵՄ COVID-19 թվային սերտիֆիկատ կամ դրան համարժեք այլ սերտիֆիկատ՝ երրորդ երկրներից ժամանողների համար, ընդ որում՝ վերջնական պատվաստումից պետք է անցած լինի առնվազն 10 օր) կամ վերջին 180 օրում կորոնավիրուսով վարակման ապացույց […]
16:03 02.02.2022
Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացել է «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի միջգերատեսչական կառավարման խորհրդի արտագնա նիստը, փոխանցում են ՇՄ նախարարությունից։ Արտագնա նիստին հեռավար տարբերակով մասնակցել է նաև շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը: Նիստին ներկա էին շրջակա միջավայրի նախարարության «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրեն Արմեն Եսոյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ […]
16:00 02.02.2022
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներից մեկի և պատվիրակության անդամների մոտ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը: Վերջինս, խոսելով ստեղծված իրավիճակից, շեշտեց, որ ինչպես կարգն է պահանջում, պատվիրակության անդամները Պեկին մեկնելուց առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել երեք օր շարունակ, և Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ […]
15:59 02.02.2022
Ավստրիայի Հանրապետությունը աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը և շարունակելու է հոգ տանել ու դրսևորել իր նվիրումը տարածաշրջանին և Հայաստանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպման արդյունքներով տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարեց Ավստրիայի Հանրապետության եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը: Ավստրիացի նախարարն ընդգծեց, որ Ավստրիան խրախուսում է տարածաշրջանում հակամարտությունների […]
15:58 02.02.2022
Փետրվարի 2-ին գումարվել է ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի առաջին նիստը։ Բացելով նստաշրջանը՝ խորհրդարանը հաստատել է նստաշրջանի և նիստի օրակարգերը։ Օրակարգի առաջին հարցը «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին» նախագծի քննարկումն էր, որը ներկայացրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։ Փոփոխությամբ առաջարկվում է Սահմանադրությամբ նախատեսված վարչատարածքային բաժանման վերանայման գործընթացի ժամկետները երկարաձգել՝ 5 […]
15:54 02.02.2022
Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, տեղի կունենա ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Օրակարգում ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն է։ Հիմնական զեկուցող՝ ԱՀ արդարադատության նախարար Ժ․ Միրզոյան Հարակից զեկուցող՝ հանձնաժողովի նախագահ Ս․ Աղաջանյան
15:40 02.02.2022
Փրկարար ծառայության աշխատակիցները օգնության են հասել իր հարսանիքի օրը վերելակում արգելափակված փեսային: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Արսեն Մկրտչյանը՝ ամփոփելով 911 ծառայության ստացված զանգերը: «Հարսանիքի օրը, հարսի տուն բարձրանալիս փեսան վերելակում արգելափակվել էր, մեր փրկարարները օգնել են, որ նա շուտ հասնի […]
15:34 02.02.2022
Աշխատանքային այցով Երևան է ժամանել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Այցի ընթացքում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Կողմերը քննարկել են ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների […]