TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Վերջին 5 տարիներին Հայաստանում հայտնաբերված ՄԻԱՎ վարակ ունեցող մարդկանց թիվը տատանվում է տարեկան միջինը 360-ի սահմանում

15:22 02.02.2022

Վերջին 5 տարիներին Հայաստանում հայտնաբերված ՄԻԱՎ վարակ ունեցող մարդկանց թիվը տատանվում է տարեկան միջինը 360-ի սահմանում։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։ ՄԻԱՎ-ի տարածվածության տեսանկյունից՝ այս ցուցանիշով Հայաստանը բարվոք վիճակում է՝ շնորհիվ 2015 թ.-ից տարվող հանրային իրազեկման լայնածավալ աշխատանքների։ Սակայն, պայմանավորված այն հանգամանքով, որ վարակվածը երկար տարիներ կարող է հիվանդության որևէ ախտանշան չունենալ, տարեկան վարակվածության […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

15:15 02.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Անվաշղթաների կիրառման դեպքում Վարդենյաց լեռնանցքը բաց է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

̰
Փոփոխություններ և լրացում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում

15:09 02.02.2022

Փետրվարի 2-ին ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի և Լուսինե Բադալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ Նարեկ Զեյնալյանի` առաջարկվում է օրենքում ամրագրել, որ ախտաբանաանատոմիական դիահերձումները կատարվում են հիվանդությունների հետմահու ախտորոշման և մահվան պատճառը որոշելու […]

̰
Հաստատված 46 ռազմագերիներ և գերիներ դեռ պահվում են Ադրբեջանում կալանքի տակ․ Արուսյակ Ջուլհակյանը՝ ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում

15:02 02.02.2022

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն առցանց ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում: Պատգամավորը մասնավորապես նշել է. «Հարգարժան նախագահող, հարգելի պատգամավորներ, մենք սովոր ենք լսել գեղեցիկ ելույթներ մարդու իրավունքների, արժանապատվության, որպես բարձրագույն արժեք՝ մարդկային կյանքի մասին: Բայց 21-րդ դարի 22-րդ տարում մենք դեռ ստիպված ենք քննարկել մարդկանց բռնի անհետացման հարցը: Ադրբեջանցի գործընկերոջս ելույթի վերաբերյալ […]

̰
SHANTNEWS

14:55 02.02.2022

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

14:50 02.02.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Արտգործնախարարությունը դեռևս որոշում չունի Անթալիայի ֆորումին մասնակցելու վերաբերյալ

14:45 02.02.2022

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեռևս որոշում չունի Անթալիայի դիվանագիտական համաժողովին Հայաստանի մասնակցության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ այդ մասին Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին: Նախարարն ամեն դեպքում ընդգծել է, որ Անթալիայի ֆորումը երկկողմ ձևաչափի միջոցառում չէ և պետք չէ […]

̰
Մեքենայից կռփազենք ու թմրանյութ է հայտնաբերվել. ոստիկանների բացահայտումը

14:38 02.02.2022

Հունվարի 31-ին Գեղարքունիքի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել։ Ժամը 19-ի սահմաններում Գեղարքունիքի մարզային վարչության, Վարդենիսի բաժնի ծառայողները, ինչպես և մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները համատեղ ուժեղացված ծառայության ընթացքում Վարդենիսի պոլիկլինիկայի մոտից, «ՎԱԶ- 21124» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկեցին Մեծ Մասրիկ գյուղի 29-ամյա մի բնակչի: Մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին կռփազենք, մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչներ ու […]

̰
Արցախի փողոցում բենզալցակայան է այրվել և GAZ-53 բենզատարի ավտոբաքը․ տուժածի վիճակը միջին ծանրության է

14:31 02.02.2022

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, փետրվարի 2-ին՝ ժամը 11:43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի 8 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Ճգնաժամային […]

̰
Պարզվել են Սևան քաղաքի 25-ամյա բնակչի մահվան հանգամանքները

14:24 02.02.2022

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Սևան քաղաքի 25-ամյա բնակչի մահվան հանգամանքները: Ստացված ահազանգի համաձայն՝ երիտասարդի դիակը հայտնաբերվել է 2019թ. մայիսի 5-ին Սևանա լճի ափին գտնվող՝ չգործող հանգստյան գոտու քարե տնակի և պատի արանքում՝ ջրի մեջ: Դեպքի վայրի զննությամբ նշված քարե պատի […]

̰
El País-ը հրապարակել է անվտանգության վերաբերյալ ՌԴ-ի առաջարկներին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գաղտնի պատասխանը

14:17 02.02.2022

Իսպանական El País թերթը չորեքշաբթի հրապարակել է անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի գաղտնի պատասխանի ամբողջական տեքստը: Պարբերականի պնդմամբ ՝ խոսքը երկու փաստաթղթերի մասին է անգլերենով՝ դաշինքի պատասխանը չորս էջով և Վաշինգտոնի պատասխանը հինգ էջով: Տեքստերում ներկայացվում են դրույթներ, որոնք այս կամ այն տեսքով արդեն իսկ արևմտյան կողմի կողմից ասվել են պաշտոնական մակարդակով կամ […]

̰
«Լոռեցի Սաքոն» կբեմադրվի Իրանի թատրոններում

14:02 02.02.2022

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը կմեկնի Իրան՝ հյուրախաղերի: Թատերախումբը կմասնակցի փետրվարի 6-15-ն Իրանում անցկացվելիք «Ֆաջր» փառատոնին. Թեհրանում և Սպահանում կներկայացվի «Լոռեցի Սաքոն» բեմադրությունը: Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում նախատեսվում են նաև մի շարք այլ նախաձեռնություններ: ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի հետ համագործակցությամբ իրանցի […]

̰
Երբ կսկսվի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը

13:47 02.02.2022

Միասնական սոցիալական ծառայությունից տեղեկացնում են, որ 2022 թվականի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի փետրվարի 3-ից։

̰
Մանրամասներ 52-ամյա կնոջ առանձին դաժանությամբ սպանությունից

13:40 02.02.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արտաշատի 52-ամյա բնակչուհու՝ առանձին դաժանությամբ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, մինչդատական վարույթում իրականացված անհետաձգելի, մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ պարզվել են սպանության դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը: Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, […]

̰
Տեսախցիկները ֆիքսել են Արցախի փողոցում բռնկված հրդեհը

13:33 02.02.2022

Այսօր` ժամը 11:43-ին, Երևանի Արցախի 8 հասցեի մոտակայքում ավտոմեքենա է այրվել: Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:08-ին, մարվել՝ 12:42-ին: Ըստ նախնական տվյալների` կա մեկ տուժած: Հրդեհի պատճառների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

̰
Ավստրիայի ԱԳ նախարարը սատարում է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին

13:25 02.02.2022

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգն ԱԳՆ-ում տեղի ունեցած առանձնազրույցի և ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում քննարկել են և՛ հայ-ավստրիական հարաբերությունները, և՛ տարածաշրջանային ու միջազգային զարգացումները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ արտգործնախարար Միրզոյանը նախարար Շալենբերգին հետ կիսվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և հայ-թուրքական […]

̰
Ավստրիայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

13:22 02.02.2022

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ավստրիայի Հանրապետության եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 2-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ:Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Երկու երկրների արտգործնախարարները ծաղկեպսակներ են դրել […]

̰
ՀՀ ՔՏՀԱՏՄ-ն հայտնաբերված խախտումները վերացնելու կարգադրագրերը չկատարելու համար տուգանել է «Հայասի գրուպ» ՍՊԸ-ին

13:15 02.02.2022

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի մասնագետները վերստուգում են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի «Հայասի գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում՝ նախկինում տրված կարգադրագրերի պահանջների կատարման նկատմամբ։ ՔՏՀԱ տեսչական մարմնից հայտնում են, որ վերստուգման արդյունքում պարզվել է՝ ընկերության կողմից թույլ են տրվել էներգետիկայի և էներգասպառման, հրդեհային անվտանգության բնագավառների իրավական ակտերի պահանջների […]

̰
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում

13:07 02.02.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Հանրապետության գետերում ջրի ելքերը փետրվարի 1-2-ը: Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

23:59 01.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, բեռնատարների համար – դժվարանցանելի, մարդատարների համար – բաց։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա

23:50 01.02.2022

Հունվարի 30-ից փետրվարի 1-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղերում, Սյունիքի մարզի Տաթև-Կապան ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել […]

̰
Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կհանգեցնի Մոսկվայի պատասխանին. Նեբենզյա

23:47 01.02.2022

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե կիրառվեն, վնաս կհասցնեն ոչ միայն ՌԴ-ին և կհանգեցնեն Մոսկվայի պատասխանին, հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան: «Մենք սովորել ենք ապրել դրա հետ։ Եթե դրանք ներմուծվեն, դա չի վնասի միայն Ռուսաստանին։ Հուսով եմ, որ նրանք բավական սթափ միտք ունեն, որ չներկայացնեն: Բայց դա կհանգեցնի պատասխան ռեակցիայի. Իհարկե, մենք կպատասխանենք», – […]

̰ ̰
Ոստիկաններն ապօրինի զինամթերք և թմրանյութ են հայտնաբերել

23:43 01.02.2022

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մովսես գյուղի 35-ամյա մի բնակիչ տան բակում կանեփի ցողուններ է պահում և չորացնում: Տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով իրավապահները հունվարի 26-ին այցելեցին նշված տուն: Զննությամբ պատշգամբից հայտնաբերվեց կանեփի 4 ցողուն՝ մոտ 2 մետր երկարությամբ, իսկ տնից՝ մարիխուանայի նմանվող 40 գրամից ավելի զանգված: Բացի այդ, ոստիկանները նկուղից հայտնաբերեցին […]

̰
Պետական հեղաշրջման փորձ Գվինեա-Բիսաուում․ կան տուժածներ

23:34 01.02.2022

Զինվորականները մտել են Գվինեա-Բիսաուի կառավարության պալատ, հայտնում է պորտուգալական Lusa գործակալությունը ՝ վկայակոչելով աղբյուրին: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին երկրի մայրաքաղաք Բիսաուում հրաձգության մասին այն շենքի մոտ, որտեղ տեղի էր ունենում նախարարների խորհրդի արտահերթ նիստը՝ նախագահի և վարչապետի մասնակցությամբ: «Ժամը 17.20-ին (20.20-ին) զինվորականները մտել են պալատ և կառավարության անդամներին հրամայել են լքել շենքը»,- հայտնել է […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

23:26 01.02.2022

Հանրապետության տարածքում փետրվարի 2-3-ը 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ին առանձին շրջաններում, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ: Փետրվարի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում փետրվարի 2-3-ը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-5-ը […]

̰
Կանադայի իշխանությունները համաքաղաքացիներին խորհուրդ են տվել լքել Ուկրաինան

23:19 01.02.2022

Կանադայի իշխանությունները հայրենակիցներին խորհուրդ են տվել խուսափել Ուկրաինա ցանկացած ուղևորությունից, իսկ այդ երկրում գտնվելու դեպքում լքել այն: «Խուսափեք Ուկրաինա ցանկացած ուղևորությունից՝ ՌԴ-ի կողմից շարունակվող սպառնալիքների և զինված հակամարտության ռիսկի պատճառով։ Եթե դուք գտնվում եք Ուկրաինայում, ապա դուք պետք է հեռանաք, քանի դեռ կոմերցիոն փոխադրամիջոցները դեռ հասանելի են»,- ասված է Կանադայի կառավարության տարածած հայտարարության մեջ: Անհրաժեշտության […]

̰
ՌԴ-ի ներխուժումն Ուկրաինա պարտություն կլինի Պուտինի համար․ Ջոնսոնը՝ Զելենսկու հետ հանդիպումից հետո

23:12 01.02.2022

ՌԴ-ի ներխուժումն Ուկրաինա պարտություն կլինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Բրիտանիայի վարչապետն ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից սպառնալիքը չափազանցված չէ։ «Ռուսաստանի հետագա ներխուժումն Ուկրաինա քաղաքական և հումանիտար աղետ կլիներ։ Դա ռազմական աղետ կլիներ […]

̰
Խուզարկությամբ հայտնաբերվել է երկու տեսակի թմրանյութ

23:02 01.02.2022

Թմրամոլության և թմանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի հերթական դեպքը հունվարի 26-ին էր` ուժեղացված ծառայության շրջանակներում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի և Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները համատեղ միջոցառման արդյունքում, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, Հրազդանի կիրճից բերման են ենթարկել Էջմիածնի Բաղրամյան փողոցի բնակիչ, 31-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

22:54 01.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, բեռնատարների համար – դժվարանցանելի, մարդատարների համար – բաց։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

̰
BACK_TO_TOP