15:12 03.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործով ավարտվել է ներկայումս Երևանի համայնքապետարանի ենթակայության տակ գործող ընկերություններից մեկում թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը, որի շրջանակներում վերականգնվել է համայնքին պատճառված 805 մլն ՀՀ դրամ վնասը: Առերևույթ հանցանք կատարած անձի նկատմամբ որոշում է կայացվել վաղեմության ժամկետներն անցած լինելու՝ ոչ […]
15:06 03.02.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաճախ է հրապարակային միջոցառումներին ներկայանում առանց դիմակի, քանի որ նրա զրուցակիցները բազմիցս թեստավորվում են կորոնավիրուսի դեմ, նրանցից ոմանք կարանտին են անցնում: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Բանն այն է, որ նախագահի շուրջ, գիտեք, դա գաղտնիք չէ, ձեռնարկվում են համապատասխան նախազգուշական միջոցներ։ Այն անձինք, ովքեր շփման […]
14:59 03.02.2022
«ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը նշել է, որ երբ ստուգման ընթացքը կասեցվում է օրենքով սահմանված կարգով, ապա պետք է երկարաձգվի նաև վաղեմության ժամկետի ընթացքը: […]
14:53 03.02.2022
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 3-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հեղինակն առաջարկում է ամրագրել, որ ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված այն զինծառայողների, որոնք չունեն ծնողներ, կին կամ […]
14:48 03.02.2022
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները պետական մրցանակի հայցման ներկայացնելու, պետական մրցանակներ շնորհելու և հանձնելու կարգն ու ժամկետները: ՀՀ պետական մրցանակները շնորհվում են լավագույն ստեղծագործությունների, հայտնագործությունների (գյուտերի) և աշխատանքների հեղինակներին: Դրանք շնորհում է ՀՀ վարչապետը` համապատասխան որոշմամբ: Մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ՝ բացառությամբ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ու բարձր […]
14:36 03.02.2022
Հունվարի 2-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը մասնակցեց Ռումինիայի խորհրդարանի Սենատի և Պատգամավորների պալատի հանդիսավոր նիստին՝ նվիրված ԵՄ-ին Ռումինիայի անդամակցության 15-ամյակին: Նիստի բացմանը ելույթներով հանդես եկան Ռումինիայի Սենատի նախագահ Ֆլորին Կիցուն, Պատգամավորների պալատի նախագահ Մարչել Չիոլակուն և Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկան: Միջոցառման հատուկ հյուրն էր հունվարի 1-ին Եվրամիության խորհրդի նախագահությունը ստանձնած Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ Ժան-Իվ […]
14:30 03.02.2022
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը հանդիպման ժամկետների տարբերակներ էին քննարկում, այդ թվում՝ փետրվարի վերջին, սակայն դեռևս հստակ ժամկետներ չկան: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Երկու առաջնորդներն իսկապես հնարավոր տարբերակներ էին քննարկում՝ փետրվարի վերջին, այլ ժամկետներ։ Եվ իրոք, երկու կողմերն էլ շահագրգռված են, որ դա տեղի […]
14:25 03.02.2022
ՀՀ Երևան քաղաքի դատախազության հսկողության ներքո ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում 2021թ. նոյեմբերի 5-ին, Փ. Ս.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար: Այս մասին հաղորդում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Քննությամբ հիմնավորվել է, որ վերջինս 2021թ. սեպտեմբերի […]
14:17 03.02.2022
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տարակուսանքով է ընդունել լրագրողի այն հարցը, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վախենում է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովից։ Պեսկովի խոսքերով՝ անհասկանալի է, թե ինչու պետք է պետության ղեկավարը վախենա ռուսական տարածաշրջանի առաջնորդից: «Ինչու պետք է Պուտինը վախենա ռուսական տարածաշրջանի ղեկավարից։ Չեմ հասկանում ձեր հարցը»,- ասել է Պեսկովը լրագրողների հետ […]
14:13 03.02.2022
Նիգերիայի ափերի մոտ Նիգերիայի Shebah E&P ընկերությանը պատկանող Trinity Spirit նավթարդյունահանող նավի վրա հրդեհ և պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է Daily Trust թերթը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը: «Այս պահին զոհվածների մասին չի հաղորդվում, բայց հաստատում ենք, որ նախքան միջադեպը նավում եղել է 10 մարդ»,- ասված է ընկերության հայտարարության մեջ, որը մեջբերում է Daily Trust-ը: Աղբյուրի […]
14:05 03.02.2022
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 3-ի նիստում առաջին ընթերցումով քննարկվել է ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքերով՝ գործող օրենսդրական կարգավորումներով խնդիրներ են առաջանում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների կողմից երթակարգավարական […]
14:00 03.02.2022
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 3-ի նիստում քննարկել և հաստատել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը: ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի խոսքով` հաշվետվությունն ընդգրկում է 2020 օրացույցային տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման և լուծարման գործարքների, մասնավորեցումից ստացված բյուջետային մուտքերի մասին տեղեկությունները, ինչպես նաև մասնավորեցման արդյունքները` […]
13:58 03.02.2022
Թուրքիայի արտգործնախարարությունը Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ գրավոր հայտարարություն է տարածել, փոխանցում է Ermenihaber-ը։ Դրանում նշվել է, որ վերջին տարիներին փոխըմբռնման, վստահության և ընդհանուր շահերի հիման վրա երկկողմ հարաբերությունները զգալի առաջընթաց են գրանցել, ինչը նպաստում է տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և բարեկեցությանը: Հայտարարության մեջ ընդգծվել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը ու […]
13:50 03.02.2022
Արցախի Հանրապետությունում հաշվառված առանձին խմբերին տրամադրվող 50 000 ՀՀ դրամի չափով միանվագ դրամական օգնությունը կանխիկ եղանակով «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղերից ստանալու նպատակով, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության կողմից տեղեկանք է տրվում. 1. Միանվագ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձի մահվան դեպքում, 2. Շահառուի կենսաթոշակը կամ պարգևավճարը լիազորագրով վճարվելու կամ միանվագ դրամական օգնությունը […]
13:37 03.02.2022
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը կառավարության նիստում հայտնել է, որ իրենք Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրից բացի պլանավորել են ստորագրել ևս 12 նոր պայմանագիր։ Դրանք ներառելու են տարբեր ոլորտներ, փոխանցում է Ermenihaber-ը։ Ուկրաինայի կառավարության հաստատմանն է ներկայացվել Թուրքիայի հետ համագործակցության պայմանագրերի նախագծեր իրավապահ մարմինների, բարձր տեխնոլոգիաների և օդատիեզերական արդյունաբերության ոլորտներում։ Նշենք, որ այսօր Թուրքիայի նախագահ […]
13:15 03.02.2022
Փետրվարի 3-ին ՀՀ ԱԳ Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ալեքսանդր Շալենբերգը մասնակցել են հայ-ավստրիական գործարար համաժողովի բացմանը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է. «Մեծարգո՛ պարոն նախարար Հարգելի՛ գործընկերներ Տիկնա՛յք և պարոնա՛յք Ուրախ եմ ողջունել բոլորիդ հայ-ավստրիական գործարար համաժողովի բացմանը: Այս համաժողովը իսկապես հրաշալի առիթ է` […]
13:05 03.02.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը փետրվարի 2-3-ը: Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
23:55 02.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Անվաշղթաների կիրառման դեպքում Վարդենյաց լեռնանցքը բաց է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային […]
23:42 02.02.2022
Փետրվարի 2-ին` ժամը 20:46-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Շիրակի փողոցում գտնվող բիովառելիքի արտադրամասում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Լոտոս» ՓԲԸ-ին պատկանող բիովառելիքի չշահագործվող արտադրամասի պահեստում (72 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […]
23:21 02.02.2022
Հունվարի 31-ին, ժամը 22-ի սահմաններում, պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Բագրատունյաց պողոտայում ստուգման նպատակով կանգնեցրել են «Վոլվո» մակնիշի ավտոմեքենա։ Այդ ընթացքում այնթապցի 50-ամյա ուղևորը գրպանից նետել է մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչներ։ Վարորդը և ուղևորը, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին: Տարածքի զննությամբ կաթուցիչները վերցվել են։ Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները […]
23:12 02.02.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույցի ժամանակ հանգամանալից մտքեր են փոխանակել ներուկրաինական ճգնաժամի և Ռուսաստանի անվտանգության երաշխիքների համատեքստում, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Նշվել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ համարժեք արձագանքել ռուսական հիմնավորված մտահոգություններին՝ միաժամանակ թաքնվելով դաշինքի, այսպես կոչված» «բաց դռների» քաղաքականությանը հիշատակումների հետևում, որը հակասում է անվտանգության անբաժանելիության հիմնարար […]
22:44 02.02.2022
Փետրվարի 2-ին՝ Բեր Շևայում, կայացավ Իսրայելի և Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականների միջև երկրորդ ընկերական հանդիպումը։ Մեր ընտրանին հաղթեց մրցակցին 0:3 հաշվով։ Իսրայել-Հայաստան՝ 0:3 (0:2) Բեր Շևա, «Քոնչ» արենա Գոլերը՝ Նևեդրով, 9, Մանուկյան, 14, Բարբոսա, 22 Իսրայել 1․ Շֆիր Հաֆիֆ, 5․ Իդո Բուդա, 7․ Օմեր Հալևի, 8․ Դան Բարել, 10․ Թամիր Շկոլնիկ, 11․ Աշադ Դալրոհա։ Պահեստայիններ՝ […]
22:35 02.02.2022
Հանրապետության տարածքում փետրվարի 3-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ին և 7-ին առանձին շրջաններում, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ: Փետրվարի 2-5-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ: Երևան քաղաքում փետրվարի 23-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-5-ը, 7-ի գիշերը սպասվում են տեղումներ:
22:18 02.02.2022
Հունվարի 26-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնում արձանագրվեցին ապօրինի թմրաշրջանառության բացահայտման՝ երկու, սառը զենքի հայտնաբերման՝ մեկ դեպք։ Բաժնի տարբեր ստորաբաժանումների ծառայողները մետրոյի տարբեր կայարաններում ու կայարանների նախասրահներում իրականացրած ուժեղացված ծառայության ժամանակ, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին երկու երիտասարդի՝ 28 և 25 տարեկան։ Նրանց անձնական խուզարկություններով հայտնաբերվեց մարիխուանայի […]