Քննարկվել է «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին» նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+32.09 oC

Քննարկվել է «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին» նախագիծը

15:58 02.02.2022

Փետրվարի 2-ին գումարվել է ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի առաջին նիստը։

Բացելով նստաշրջանը՝ խորհրդարանը հաստատել է նստաշրջանի և նիստի օրակարգերը։

Օրակարգի առաջին հարցը «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին» նախագծի քննարկումն էր, որը ներկայացրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։

Փոփոխությամբ առաջարկվում է Սահմանադրությամբ նախատեսված վարչատարածքային բաժանման վերանայման գործընթացի ժամկետները երկարաձգել՝ 5 տարին դարձնելով 10 տարի։

Նախագիծը նախապես արժանացել էր գլխադասային հանձնաժողովի հավանությանը։

Այն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունելուց հետո, խորհրդարանը 30 կողմ ձայնով ընդունել է նախագծի վերաբերյալ Գերագույն դատարան դիմելու մասին որոշումը։

Օրակարգի երկրորդ հարցը ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն էր: Օրենսդրական նախաձեռնության հեղինակը Ազգային ժողովի պատգամավոր Կարինե Աթայանն է:

Նախագծով առաջարկվում է կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ պատվաստման կողմնակի ազդեցության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկել միջին ամսական աշխատավարձի (եկամտի) ՝ 100 տոկոսից:

Հարակից զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի տեղակալ Վահրամ Առաքելյանը և ներկայացրել կառավարության դրական դիրքորոշումը նախագծի վերաբերյալ։

Նախագիծը նախօրեին արժանացել էր ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը:

Խորհրդարանը 30 ձայնով կողմ է քվեարկել նախագծի ընդունմանը։

Պատգամավորներ Արթուր Հարությունյանի ու Արմեն Հակոբյանի համահեղինակած ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով տնտեսվարող սուբյեկտների և քաղաքացիների մոտ առաջացած ֆինանսական խնդիրների թեթևացման, ինչպես նաև տեղական տուրքերի տեսակների և սահմանված որոշ շեմերի հստակեցման անհրաժեշտությամբ։

Հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական էր։ Օրինափաթեթը միաձայն ընդունվել է որպես օրենք։

Պատգամավորական հայտարարությամբ հանդես է եկել Արամայիս Աղաբեկյանը։

Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է կառավարության անդամներին ուղղված հարցերով: Կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում 13 պատգամավորի կողմից հնչեցվել է 19 հարց, որոնք վերաբերում էին արտաքին քաղաքականությանը, տեղահանված բնակիչներին բնակարաններով ապահովմանը, վարկերի փոխհատուցման գործընթացին, նյութական վնասների փոխհատուցմանը, իրականացվող գյուղատնտեսական ծրագրերին և այլն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԺ-ն պարզաբանում է տարածել «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներից մեկին ծրագրից հեռացնելու վերաբերյալ

18:56 22.08.2025

ԱԺ-ն պարզաբանում է տարածել «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներից մեկին ծրագրից հեռացնելու վերաբերյալ

Հայաստանի Ազգային ժողովը պարզաբանում է տարածել «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներից մեկին ծրագրից հեռացնելու վերաբերյալ։ «Անդրադառնալով համացանցում տարածված գրառումներին եւ մեկնաբանություններին՝ կապված Ազգային ժողովի «Ամառային դպրոց» չորրորդ ծրագրի մասնակիցներից մեկի հեռացման հետ՝ տեղեկացնում ենք, որ վերջինս հեռացվել է ծրագրից համացանցում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ (կեղծ գրառմամբ փորձել է վարկաբեկել ԱԺ «Ամառային դպրոց» ծրագիրը) հրապարակելու պատճառով: Վերոնշյալ մասնակցի […] ...

Որսի կանոնների խախտման դեպքում սահմանված են պատասխանատվության միջոցներ. ԲԸՏՄ-ն հիշեցնում է

18:43 22.08.2025

Որսի կանոնների խախտման դեպքում սահմանված են պատասխանատվության միջոցներ. ԲԸՏՄ-ն հիշեցնում է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է․ սահմանվել են 2025-2026 թվականների ընթացքում ՀՀ տարածքում (բացի բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար թույլատրելի չափաքանակներն ու ժամկետները։ ՈՐՍԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է․ որս կատարել առանց համապատասխան թույլտվության, որս իրականացնել արգելված որսագործիքներով և միջոցներով, որս կատարել արգելված վայրերում և արգելված ժամերին, խախտել կենդանական աշխարհի պահպանության կանոնները։ Որսի […] ...

Ի՞նչ է Միասնական հաշվետվողական ստանդարտը և համաձայն ստանդարտի ի՞նչ տեղեկություններ են փոխանակվելու

18:27 22.08.2025

Ի՞նչ է Միասնական հաշվետվողական ստանդարտը և համաձայն ստանդարտի ի՞նչ տեղեկություններ են փոխանակվելու

Ի՞նչ է Միասնական հաշվետվողական ստանդարտը և համաձայն ստանդարտի ի՞նչ տեղեկություններ են փոխանակվելու: Թեմային առնչվող այս և այլ հարցերին պարզաբանումներ է տալիս ՀՀ ՊԵԿ միջազգային հարկման վարչության Ֆինանսական հաշիվների փոխանակման ու համապատասխանության բաժնի պետ Աննա Թորոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ անշրջելի ճանապարհ ունի. Ռյուտե

18:13 22.08.2025

Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ անշրջելի ճանապարհ ունի. Ռյուտե

Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ճանապարհ կա, սակայն մինչ այժմ ԱՄՆ-ն և Հունգարիան դեմ են դրան, Կիևում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Մենք Վաշինգտոնում հաստատեցինք, որ Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ճանապարհ կա, սակայն ճիշտ է, որ ՆԱՏՕ-ի մի քանի դաշնակիցներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, ինչպես նաև Հունգարիան, ասում են «ոչ […] ...

SHANTNEWS

18:00 22.08.2025

SHANTNEWS

Տուրիզմը Հայաստանում ապրում է իր լավագույն ժամանակները․ Փաշինյան

17:55 22.08.2025

Տուրիզմը Հայաստանում ապրում է իր լավագույն ժամանակները․ Փաշինյան

Տուրիզմը Հայաստանում ապրում է իր լավագույն ժամանակները։ Այս համոզմունքն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «2025 թվականի մայիս, հունիս, հուլիս ամիսներին Հայաստանի Հանրապետություն են այցելել այդ ամիսների համար պատմականորեն ռեկորդային թվով զբոսաշրջիկներ՝ մայիսին՝ 181 հազար 436, հունիսին՝ 215 հազար 253, հուլիսին՝ 263 հազար 592 այցելու։ Այս օրինակով եմ ուզում ցույց տալ ժողովրդին հասցեագրված իմ՝ օգոստոսի […] ...

BACK_TO_TOP